Սեմինարիա
Գաղատացիս 6


Գաղատացիս 6

«Ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ»

Նկար
Կինը և աղջիկը բերք են հավաքում, և այգին Էկվադորում.

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու ձեր ջանքերը արդյոք ձեզ կտանեն դեպի ձեր հավերժական նպատակները: Պողոսը գրել է գաղատացի Սրբերին, որպեսզի նրանց օգնի հասկանալ, որ յուրաքանչյուր օրվա մեր ապրելակերպը ազդում է նրա վրա, թե արդյոք Փրկիչը կօրհնի մեզ «յաւիտենական կեանքով» (Գաղատացիս 6.8) : Այս դասը կարող է օգնել ձեզ ճանաչել այն գործողությունները, որոնք դուք պետք է կատարեք՝ ձեր հավերժական նպատակներին հասնելու համար:

Հավերժական նպատակներ

Տասներկու Առաքյալներ Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը կիսվել է մի երիտասարդ մարդու հետ ունեցած իր հիշարժան զրույցով:

Դիտեք «Խոհեմաբար ընտրիր» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 3:03-4:52-ը կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը: Փնտրեք, թե որոնք էին այդ երիտասարդի նպատակները, և նա ինչ սխալ ընկալումներ կարող էր ունենալ դրանց հասնելու մասին:

Նկար
Երեց Քվենտին Լ. Քուքի պաշտոնական դիմանկարը։ Կանչվել է Տասներկու Առաքյալների Քվորում 2007 թվականի հոկտեմբերի 6-ին:

Ես վերջերս հանդիպեցի մի լավ պատանու: Նրա նպատակներն էին՝ գնալ միսիա, ստանալ կրթություն, ամուսնանալ տաճարում և ունենալ հավատարիմ ու երջանիկ ընտանիք: Ինձ շատ դուր եկան նրա նպատակները: Սակայն հետագա խոսակցության ընթացքում ակնհայտ դարձավ, որ նրա վարքը և կատարած ընտրությունները չէին համապատասխանում նրա նպատակներին: Ես զգացի, որ նա իսկապես ուզում էր գնալ միսիա և խուսափում էր լուրջ օրինազանցություններից, որոնք արգելք կհանդիսանային միսիայի համար, սակայն նրա ամենօրյա վարքը չէր նախապատրաստում նրան ֆիզիկական, հուզական, հասարակական, մտավոր և հոգևոր մարտահրավերներին, որոնց նա կհանդիպեր: Նա չէր սովորել ջանասիրաբար աշխատել: Նա լուրջ չէր վերաբերվում ուսմանն ու սեմինարիային: Նա հաճախում էր եկեղեցի, սակայն չէր կարդացել Մորմոնի Գիրքը: Նա շատ ժամանակ էր ծախսում տեսախաղերի ու սոցկայքերի վրա: Կարծես թե նա մտածում էր, որ բավական կլիներ պարզապես միսիա գնալը:

(Քվենտին Լ. Քուք, «Խոհեմաբար ընտրիր», Լիահոնա, նոյեմբեր 2014, 47)

  • Այս երիտասարդն ի՞նչն է սխալ ընկալել իր նպատակներին հասնելու վերաբերյալ:

Ձեր օրագրում նշեք ձեր այն նպատակները, որոնք ձեզ համար հավերժական կարևորություն ունեն: Մտածեք, թե ինչու եք ցանկանում հասնել դրանց: Խորհեք, թե ձեր ամենօրյա վարքագիծն ինչպես կարող է օգնել կամ խանգարել ձեզ հասնել այդ հավերժական նպատակներին: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ համապատասխանեցնել ձեր ամենօրյա գործողությունները ձեր հավերժական նպատակների հետ:

Հունձքի օրենքը

Գաղատիայի Սրբերին մատուցվում էին կեղծ ուսմունքներ, որոնք նրանց շեղում էին ուղուց (Գաղատացիս 1.6-9): Նրանցից ոմանք հավատում էին և ուսուցանում էին կեղծ վարդապետություն, որը ասում էր, որ դարձի եկած հեթանոսները պետք է թլպատվեին փրկվելու համար (տես Գաղատացիս 6.12, Գործք Առաքելոց 15.1): Ուրիշները սխալմամբ հավատում էին, որ Քրիստոսի շնորհը նրանց մեղք գործելու ազատություն է տվել (տես Գաղատացիս 5.13): Այդ կեղծ համոզմունքների մասին խոսելուց և ուղուց շեղված Սրբերին քաջալերելուց հետո Պողոսն ուսուցանեց մի կարևոր ճշմարտություն, որպեսզի մարդկանց օգնի հասկանալ իրենց գործողությունների ազդեցությունը:

Կարդացեք Գաղատացիս 6.7-8-ը: Որոնեք Պողոսի կողմից ուսուցանված ճշմարտությունը, որը կարող է ազդել մեր առօրյա գործողությունների վրա: Նկատի ունեցեք, որ սերմել նշանակում է աճեցնել, և հնձել նշանակում է հավաքել:

  • Ինչպե՞ս կբացատրեիք Պողոսի ուսմունքները ձեր բառերով:

Գաղատացիս 6.7 հատվածից մենք կարող ենք սովորել այն ճշմարտությունը, որ մարդ ինչ սերմի, այն էլ կհնձի: Այս գաղափարը երբեմն կոչվում է հունձի օրենք:

  • Այս ճշմարտության ի՞նչ օրինակներ եք տեսել ձեր կամ ուրիշների կյանքում:

  • Այս ճշմարտության ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել ձեր կյանքում ընդունած որոշումների վրա:

Մորմոնի Գրքում ներկայացված Ալմայի ուսմունքները իր որդուն՝ Կորիանթոնին, կարող են մեզ օգնել ավելի լավ հասկանալ հունձի օրենքի հավերժական հետևանքները, կամ այն, ինչն Ալման կոչում էր «վերականգման ծրագիր»: Կարդացեք Ալմա 41.3-6, 10-15 հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ Պողոսի ուսմունքները:

  • Ձեր կարծիքով, ո՞ր բառերը կամ արտահայտություններն են կարևոր այս հատվածներում: Ինչո՞ւ:

  • Կորիանթոսին ուղղված Ալմայի ուսմունքներն ուսումնասիրելուց հետո այս ուսմունքը որքանո՞վ է կիրառելի Պողոսի խոսքերի համար, որ «ինչ որ մարդ [կամ կին] սերմէ, այն էլ կ’հնձէ»: (Գաղատացիս 6.7)

  • Այսօր ձեր սովորած ուսմունքներն ի՞նչ են օգնում հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Պողոսի հրավերը գաղատացիներին

Պողոսը հունձի օրենքի մասին իր ուսմունքները եզրափակեց մի հրավերով: Կարդացեք Գաղատացիս 6.9-10 հատվածները՝ պարզելով, թե ինչ առաջարկեց Պողոսը Սրբերին անել:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «չձանձրանալ բարին գործելուց»: (Գաղատացիս 6.9):

  • Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է սրա կատարյալ օրինակը հանդիսանում:

  • Ձեր կարծիքով, Պողոսը ի՞նչ է նկատի ունեցել, երբ ասել է, որ մենք կհնձենք «իր ժամանակին» (Գաղատացիս 6.9), եթե ձգտենք բարին գործել ուրիշների համար: Ինչո՞ւ է դա կարևոր հասկանալ:

Կիրառեք ձեր սովորածը

Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ․ Օուքսը քաջալերել է մեզ մտածել, թե մեր ընտրություններից յուրաքանչյուրը ուր է մեզ տանելու (տես «Ինչի՞ կհանգեցնեն մեր ընտրությունները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 60–62):

Նախագահ Օուքսի խորհուրդը կիրառելու համար կատարեք հետևյալ վարժությունը:

1. Նախագահ Օուքսի խորհուրդը կիրառելու համար կատարեք հետևյալ վարժությունը ձեր օրագրում: Ներառեք միայն ձեր աղյուսակի այն մասերը, որոնք խիստ անձնական չեն կիսվելու համար:

Ստեղծեք նմանատիպ մի աղյուսակ.

Ինչ եք սերմում (ինչ գործողություններ եք մշտապես կատարում)

Ինչ եք հնձում կամ սպասում, որ ապագայում կհնձեք (ինչի են հանգեցնելու են այդ գործողությունները)

Ձախ կողմում նշեք այն գործողությունները, որոնց վրա շատ ժամանակ եք ծախսում կամ կցանկանայիք մշտապես անել դրանք:

Աջ կողմում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչ է լինելու այդ գործողությունների արդյունքը: Մտածեք, թե ինչ արդյունքներ կստանաք, եթե կրկնեք այդ գործողությունները մեկ շաբաթվա, մեկ ամսվա, մեկ տարվա, հինգ տարվա կամ ձեր մնացած կյանքի ընթացքում:

Խորհեք Սուրբ Հոգուց այսօրվա ուսումնասիրության ընթացքում ստացած ցանկացած հուշուման շուրջ: Ձեր աղյուսակի ներքևում գրեք փոփոխությունները, որ կցանկանայիք կատարել ձեր կյանքում, և որոնք ձեզ կօգնեն ավելի արժանի դառնալ ցանկալի օրհնությունները ստանալուն: Աստված կօգնի ձեզ, քանի որ դուք անում եք ամեն բան, որ ձեր ուժի սահմաններում է (տես Վարդապետություն և Ուխտեր 123․17):

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ 

Գաղատացիս 6.8 Ի՞նչ է նշանակում, երբ մարդ «Սուրբ Հոգու մեջ է սերմում» կամ «իր մարմնի մեջ է սերմում»

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսի պաշտոնական դիմանկարը:

Հոգու մեջ սերմել նշանակում է, որ մեր բոլոր մտքերը, խոսքերը և գործերը պետք է բարձրացնեն մեզ մեր երկնային ծնողների աստվածային մակարդակին: Սակայն սուրբ գրությունները մարմինը բնութագրում են որպես բնական մարդու ֆիզիկական կամ մարմնական էություն, որը թույլ է տալիս մարդկանց ընկնել կրքի, ցանկությունների, հակումների ազդեցության տակ, և մղվում է մարմնի կողմից՝ Սուրբ Հոգու կողմից ոգեշնչում փնտրելու փոխարեն: Եթե մենք չզգուշանանք, այդ ազդեցությունները աշխարհի չարիքի ճնշման հետ միասին կարող են պատճառ դառնալ, որ մենք գործածենք գռեհիկ և անխոհեմ վարքագիծ, որը կարող է դառնալ մեր բնավորության մի մասը: Այդ վատ ազդեցություններից զերծ մնալու համար մենք պետք է հետևենք նրան, ինչ Տերը կարգադրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին շարունակաբար Հոգու մեջ սերմելու վերաբերյալ. «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (Վարդապետություն և Ուխտեր 64.33):

(Ուլիսես Սոարես, «Մնա Տիրոջ տարածքում», Լիահոնա, մայիս 2012, 39)

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

Եթե մենք տրվում ենք թմրամոլությանը, պոռնոգրաֆիային կամ այլ չարիքներին, որոնց [Պողոս] առաքյալը մարմնի մեջ սերմել էր կոչում, հավերժական օրենքը թելադրում է, որ մենք կհնձենք ապականություն, այլ ոչ թե հավերժական կյանք: Դա է Աստծո արդարությունը, իսկ ողորմությունը չի կարող այն կողոպտել: Եթե հավերժական օրենքը խախտված է, մարդը պետք է կրի նախատեսված պատիժը: Դրանցից մի քանիսը կարող են բավարարվել Փրկչի Քավությամբ, սակայն մեղսավոր մարդու մաքրագործումը գալիս է միայն ապաշխարությունից հետո (տես Ալմա 42.22–25), որը որոշ մեղքերի համար երկար է և ցավոտ:

(Դալլին Հ․ Օուքս, «Չխաբնվեք», Լիահոնա, նոյեմբեր 2004, 45)

Փոքր ջանքերն ինչպե՞ս կարող են փոխել իմ և ուրիշների կյանքը

Դիտեք «Սերմերից և հողերից» տեսանյութը 7:06-9:11-ը և տեսեք, թե փոքր ջանքերն ինչպես են փոխում հարյուրավոր մարդկանց կյանքը: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: