Գրադարան
Ճշմարտություն


«Ճշմարտություն», Թեմաներ և հարցեր (2023)

արևածագ

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Ճշմարտություն

Գիտելիքը, որը մեզ վերադարձնում է Աստծո մոտ

Մեր աշխարհը լի է տարբեր տեսակետներով և կարծիքներով։ Երբեմն դժվար է իմանալ, թե ում կամ ինչին հավատալ: Առաջին Նախագահությունում ծառայելիս երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է․ «Աշխարհի պատմության մեջ մենք երբևէ հնարավորություն չենք ունեցել ստանալու ավելի շատ տեղեկատվություն. սակայն դրա մի մասը հավաստի է, մի մասը՝ կեղծ, իսկ մեծ մասը` մասամբ ճիշտ: Հետևաբար, պատմության մեջ երբևէ այդքան կարևոր չի եղել հասկանալ, թե ինչպես ստույգ տարբերել ճիշտը սխալից»։ Փնտրելով վստահելի աղբյուրներ և ապավինելով Հոգու առաջնորդությանը՝ մենք կարող ենք հասկանալ, թե ինչն է ճշմարիտ և ինչը՝ ոչ:

Ի՞նչ է ճշմարտությունը։

Սուրբ գրությունները բացատրում են, որ ճշմարտությունը «գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (Վարդապետություն և Ուխտեր 93․24)։ Սուրբ գրություններում ճշմարտությունը համեմատվում է երկնքից իջնող լույսի և հայտնության հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 84.45, 88.66-67, Սուրբ գրքերի ուղեցույց, «Ճշմարտություն», Ավետարանի գրադարան): Աստված Ինքն է հավերժական ճշմարտության աղբյուրը: Մեր օրերում աստվածային ճշմարտությունը հայտնի է դարձվել Մարգարե Ջոզեֆ Սմիթի և վերջին օրերի այլ մարգարեների միջոցով։ Հիսուս Քրիստոսի ավետարանում գտնվող ճշմարտությունները շատ կարևոր են մեր փրկության և վեհացման պատրաստության համար (տես 2 Նեփի 31.19-21, Վարդապետություն և Ուխտեր 33.10-12):

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Դարձ, Սովորել և ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը

Բաժին 1

Աստված հավերժական ճշմարտության աղբյուրն է

աղջիկը կարդում է սուրբ գրություններ օվկիանոսի ափին

Հայր Աստված «լի է շնորհով և ճշմարտությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 66.12): Հիսուս Քրիստոսն ասել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը» (Հովհաննես 14.6): Նա հռչակում է ճշմարտությունը՝ հաճախ Սուրբ Հոգու զորությամբ և մարգարեների միջոցով, և չի կարող ստել (տես Հակոբ 4.13, Եթեր 3.12, Վարդապետություն և Ուխտեր 1.37-38):

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ներառում է աստվածային ճշմարտության լրիվությունը, որը հայտնի է դարձվել է մեր օրերում: Աստվածային ճշմարտությունը անփոփոխ է և հավերժական (տես Վարդապետություն և Ուխտեր 1.39, 88.66):

Աստված հրավիրում է մեզ սովորել աստվածային ճշմարտությունները Հիսուս Քրիստոսի, Նրա ուսմունքների և Նրա քավիչ զոհաբերության մասին: Սրանք բացահայտված ամենակարևոր ճշմարտություններից մի քանիսն են (տես 2 Նեփի 2.6-7, 31․15, 21, 3 Նեփի 21.6):

Մտորելու հարցեր

  • Ոչ բոլոր ճշմարտություններն են հավասարապես կարևոր։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը, խոսելով ավետարանի ամենակարևոր ճշմարտությունների մասին, ասել է. «Սեր կրոնի հիմնական սկզբունքներն առաքյալների և մարգարեների վկայություններն են Հիսուս Քրիստոսի մասին՝ որ նա մահացել է, թաղվել է և կրկին, երրորդ օրը, հարություն է առել և համբարձվել է երկինք. բոլոր մյուս բաները, որոնք վերաբերում են մեր կրոնին, միայն դրա հավելումներն են»: Կարող եք նկարել մի ծառ և բնի վրա գրել «Հիսուս Քրիստոսը հարություն է առել»։ Այնուհետև ճյուղերի վրա կամ «հավելումներում» գրեք այլ ճշմարտություններ, որոնք գիտեք, որ սկիզբ են առնում այս հիմնարար ճշմարտությունից: Ի՞նչ կպատահի, եթե այս ճշմարտությունները երբևէ առանձնացվեն այս հիմնարար ճշմարտությունից։ Ինչո՞ւ է Հիսուսի և Նրա հարության մասին մարգարեների և առաքյալների վկայությունն այդքան կարևոր մյուս ճշմարտությունների հանդեպ մեր հավատքի համար։ Խորհեք, թե ինչպես կարող եք ամրացնել ձեր հավատքը Փրկչի և Նրա հարության հանդեպ, և մտածեք, թե ինչպես դա կարող է սնուցել ձեր հավատքը ավետարանի այլ ճշմարտությունների հանդեպ:

  • Աստված ցանկանում է, որ Իր բոլոր զավակները սովորեն աստվածային ճշմարտությունը: Վերականգնման հռչկագրի մեջ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումն ուսուցանել են. «մենք՝ որպես Նրա առաքյալներ, հրավիրում ենք բոլորին իմանալ, ինչպես մենք գիտենք, որ երկինքները բաց են։ Մենք հաստատում ենք, որ Աստված Իր սիրելի որդիների և դուստրերի համար հայտնում է Իր կամքը։ Մենք վկայում ենք, որ նրանք, ովքեր աղոթքով կուսումնասիրեն Վերականգնման ուղերձը և հավատքով քայլ կանեն, կօրհնվեն և անձնական վկայություն կստանան այդ ուղերձի աստվածային ծագման ու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոստացված Երկրորդ Գալուստի համար աշխարհը նախապատրաստելու նպատակի մասին»: Կարող եք փնտրել ձեզ համար կարևոր ճշմարտություններ Վերականգնման հռչակագիրը կարդալով: Այնուհետև խորհեք, թե ինչու է կարևոր իմանալ յուրաքանչյուր ճշմարտություն, և այն ինչպես կարող է ազդել ձեր կատարած ընտրությունների վրա։

Միասին սովորելու միջոցառումներ

  • Միասին կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.

    «Հակառակ ոմանց կասկածների, իրոք կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ ճիշտը և սխալը: Իսկապես գոյություն ունի բացարձակ ճշմարտություն՝ հավերժական ճշմարտություն։ Մեր օրերի պատուհասներից մեկն այն է, որ շատ քչերը գիտեն, թե որտեղ փնտրել ճշմարտությունը [տես Վարդապետություն և Ուխտեր 123.12]: …

    «Քրիստոսի մաքուր վարդապետությունը զորավոր է: Այդ վարդապետությունը փոխում է այն մարդու կյանքը, որը հասկանում և ձգտում է իրագործել այն իր կյանքում»:

    Կարող եք միասին կազմել բացարձակ կամ հավերժական ճշմարտությունների ցանկ (օրինակ՝ «Աստված մեր Երկնային Հայրն է») և ճշմարտությունների, որոնք ժամանակավոր են (օրինակ՝ «Շապիկը, որը ես կրում եմ, կարմիր է» կամ «Դրսում անձրև է գալիս»)։ Ինչո՞ւ է կարևոր հասկանալ հավերժական ճշմարտությունների և ժամանակավոր ճշմարտությունների տարբերությունը։ Կարող եք նաև խոսել այն մասին, թե որտեղ եք «փնտր[ում] ճշմարտությունը»՝ հատկապես հավերժական ճշմարտութունը։

Իմացեք ավելին

Բաժին 2

Աստված ցանկանում է, որ մենք սովորենք և կիսվենք աստվածային ճշմարտությամբ

երիտասարդ տղամարդը և կինը կարդում են սուրբ գրությունները

Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք իմանանք ավետարանի աստվածային ճշմարտությունները և հավատանք դրանց: Հավերժական ճշմարտության մասին մեր հասկացողությունը գալիս է Աստծուց՝ Սուրբ Հոգու միջոցով: Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ դեպի ճշմարտություն (տես Ա Կորնթացիներին 2.9-10, 14, Մորոնի 10.4-5, Վարդապետություն և Ուխտեր 84.44-47): Երբ մենք ընտրում ենք գործել՝ հիմնվելով մեր ստացած ճշմարտության վրա, մենք կարող ենք ավելի շատ ճշմարտություն ստանալ Աստծուց (տես 2 Նեփի 28.30, Վարդապետություն և Ուխտեր 93.26-28):

Աստված նաև ցանկանում է, որ ճշմարտությունն ունեցողները կիսվեն ուրիշների հետ (տես Ենովս 1.26, Վարդապետություն և Ուխտեր 58.47, 75.3-5): Ծնողներին պատվիրված է դաստիարակել իրենց երեխաներին «լույսի և ճշմարտության մեջ» (տես Վարդապետություն և Ուխտեր 93․40, 42): Մենք կարող ենք նաև ավետարանով կիսվել շատերի հետ, որոնք հեռու են մնացելճշմարտությունից, քանի որ չգիտեն, թե որտեղ գտնեն այն (տես Վարդապետություն և Ուխտեր 123.12):

Մտորելու հարցեր

  • Երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսերն ուսուցանել է․

    Աստված հայտնում է վարդապետական ճշմարտությունները մարգարեների միջոցով, իսկ Սուրբ Հոգին հաստատում է այդ ճշմարտությունները և օգնում է մեզ կիրառել դրանք։ Մենք պետք է փնտրենք և պատրաստ լինենք ստանալու այդ հոգևոր տպավորությունները, երբ դրանք գան։ Մենք առավելագույնս ընդունում ենք Հոգու վկայությունը, երբ խոնարհ ենք, անկեղծորեն աղոթում ենք և ուսումնասիրում Աստծո խոսքը և պահում Նրա պատվիրանները։

    «Որևէ հատուկ ճշմարտության վերաբերյալ Սուրբ Հոգուց հաստատում ստանալուց հետո մեր հասկացողությունը խորանում է, երբ մենք սկսում ենք կիրառել այդ սկզբունքը։ Ժամանակի ընթացքում հետևողականորեն ապրելով այդ սկզբունքով՝ մենք հավաստի գիտելիք ենք ձեռք բերում այդ ճշմարտության վերաբերյալ»։

    Քննենք այն ճշմարտություններից մի քանիսը, որ Աստված հայտնել է ձեզ մարգարեների միջոցով։ Ե՞րբ եք զգացել, թե ինչպես է Սուրբ Հոգին հաստատում այս ճշմարտությունները: Ինչպե՞ս կարող եք կանխամտածված պատրաստվել հոգևոր տպավորություններ ստանալ վարդապետական ճշմարտությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող եք կիրառել այս ճշմարտությունների մասին ձեր գիտելիքները։

Միասին սովորելու միջոցառումներ

  • Կարդացեք 2 Նեփի 28․26-30 և Վարդապետություն և Ուխտեր 93:11-13։ Քննարկեք, թե ինչ են ուսուցանում այս հատվածները աստվածային ճշմարտությունն ուսումնասիրելու և ստանալու վերաբերյալ: Կարող եք խոսել այլ օրինակների մասին, որոնք տեղի են ունենում կամ աճում «տող առ տող» կամ «մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ»։ Ի՞նչ են ցույց տալիս այս օրինակները ճշմարտության մասին մեր գիտելիքները մեծացնելու վերաբերյալ։ Այնուհետև կարդացեք նախագահ Նելսոնի հետևյալ հորդորը․ «Ես խնդրում եմ ձեզ հիմա, որ պատասխանատու լինեք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայության համար: Աշխատեք դրա համար: Զարգացրեք, որ այն աճի։ Սնուցեք այն ճշմարտությամբ։ Մի աղտոտեք այն անհավատ տղամարդկանց և կանանց կեղծ փիլիսոփայություններով։ Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր վկայությունը շարունակեք ամրացնել և դարձնել ձեր առաջնահերթությունը, կտեսնեք, որ հրաշքներ են կատարվում ձեր կյանքում»։ Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես է ձեր վկայությունը աճել «շնորհ՝ շնորհի տեղ» և «տող առ տող»: Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «պատասխանատու լին[ել] Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայության համար»։ Կարող եք միասին ինչ-որ բան տնկել, սնուցել այն և հետևել, թե ինչպես է աճում։ Այնուհետև կարող եք խոսել բույսը սնուցելու և մեր վկայությունները սնուցելու, ինչպես նաև յուրաքանչյուրից քաղած «պտուղների» նմանությունների մասին։

Իմացեք ավելին

Բաժին 3

Ուսումնասիրելով և հավատքով ճշմարտությունը փնտրելը կարող է առաջնորդել մեզ դեպի հոգևոր ապահովություն

սուրբ գրություններ կարդացող մարդ

Տերը հրավիրում է մեզ. «Ուսում փնտր[[ել], այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88.118): Դա նշանակում է, ի թիվս այլ բաների, որ երբ մենք հարցեր ենք ունենում եկեղեցու պատմության, վարդապետության և սկզբունքների վերաբերյալ, մենք ուսումնասիրում ենք վստահելի աղբյուրներ և հավատք և վստահություն ենք ցուցաբերում Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ փնտրում ենք պատասխաններ: Հակառակորդը ձգտում է հեռացնել մեր սրտերը հավերժական ճշմարտությունից (տես Վարդապետություն և Ուխտեր 78.10, 93․39): Աստվածային ճշմարտությունն ընդունելը կարող է օգնել մեզ մերժել չարը և խուսափել մեղքից, սխալներից և խաբեությունից (տես Վարդապետություն և Ուխտեր 50.23-25, 93․37):

Մտորելու հարցեր

  • Երիտասարդ տարիքում Ջոզեֆ Սմիթը շփոթված էր զգում, երբ փնտրում էր իր հոգևոր հարցերի պատասխանները։ Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.5-6, 10-13 հատվածները, որպեսզի իմանաք, թե ինչպես է Տերն օգնել նրան։ Ճշմարտության որոնումներն ինչպե՞ս առաջնորդեցին նրան դեպի հոգևոր ապահովություն։ Ի՞նչ եք սովորում Ջոզեֆ Սմիթի փորձառությունից, որը կարող է օգնել ձեզ ճշմարտությունը որոնելիս:

Միասին սովորելու միջոցառումներ

  • Որպեսզի սկսեք քննարկում հոգևոր անվտանգության մասին, որը գալիս է ճշմարտության մասին ուժեղ վկայությունից, կարող եք խոսել այն քայլերի վերաբերյալ, որոնք կատարում եք՝ դժբախտ պատահարներից, հիվանդություններից կամ բնական աղետներից պաշտպանվելու համար: Ի՞նչ կասեինք նրան, ով կարծում է, որ այս նախազգուշական քայլերն անտեղի են կամ արժանի չեն ջանքերի։ Այնուհետև կարող եք միասին կարդալ նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի այս խոսքերը. «Մենք անհանգստությունների ու ամբարշտության մեծ ժամանակներ ենք ապրում: Ի՞նչը կպաշտպանի մեզ մեղքից ու չարից, որ այնքան տարածված է աշխարհում այսօր: Ես հաստատում եմ, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ամուր վկայությունը կուղղորդի մեզ դեպի անվտանգություն: … Այս դժվարին ժամանակներում կարևոր է, որ դուք ունենաք ձեր սեփական վկայությունը, որովհետև ուրիշների վկայությունը ձեզ չի տանի մինչև վերջ»: Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես է հավերժական ճշմարտության մասին ձեր անձնական վկայությունը պաշտպանել ձեզ հոգևորապես:

Իմացեք ավելին