«Դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը» Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը
Սրտի փոփոխություն, որը գալիս է Հիսուս Քրիստոսին հետևելուց
Երբևէ թրթուր տեսե՞լ եք բնության մեջ։ Մի պահ մտածեք, թե որքան հրաշալ է, որ մետամորֆոզի շնորհիվ սովորական թրթուրը կարող է վերածվել գեղեցիկ թիթեռի: Քայլ առ քայլ թրթուրն աճում և փոխվում է՝ դառնալով միանգամայն նոր բան:
Դարձը մեզ նույնպիսի գեղեցիկ վերափոխում է առաջարկում: Երբ մեր սրտերը դարձնում ենք դեպի Հիսուս Քրիստոսը, ուխտում պահել Նրա պատվիրանները և ձգտում կատարել Նրա կամքը, մեր կյանքը փոխվում է: Աստիճանաբար մենք դառնում ենք «նոր արարած»՝ (Բ Կորնթացիներին 5․17), ավելի աստվածանման և ավելի լավ պատրաստված՝ հավիտենական կյանք ստանալուն։
Ի՞նչ է դարձը
Դարձն այն գործընթացն է, որով Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ փոխել մեր համոզմունքները, սիրտը և կյանքը, որպեսզի դառնանք Նրա և մեր Երկնային Հոր նման: Այն ներառում է՝ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարել, մկրտվել, պահել պատվիրանները, ստանալ Սուրբ Հոգու սրբագործող ազդեցությունը և համբերել մինչև վերջ: Հիսուս Քրիստոսի քավության միջոցով և հետևելով Հոգու առաջնորդությանը՝ մենք կարող ենք փոխվել և հաղթահարել աշխարհի բացասական ազդեցությունները: Այս փոփոխությունը բերում է մեզ խաղաղություն և երջանկություն այս կյանքում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում։
Թեմայի ակնարկ․ Դարձ
Ավետարանի ուսումնասիրությանն առնչվող ուղեցույցներ. Հավատք առ Հիսուս Քրիստոս, Ապաշխարություն, Համբերել մինչև վերջ
Բաժին 1
Դարձը դեպի Հիսուս Քրիստոսը կարող է ժամանակ, ջանք և համբերություն պահանջել
Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ բոլորիս գալ Իր մոտ։ Երբ հետևում ենք Փրկչին, մենք փոխվում ենք և ավելի շատ նմանվում Նրան: Շատերի համար դարձի գալն աստիճանաբար տեղի ունեցող գործընթաց է, ոչ թե մեկ հզոր կամ դրամատիկ իրադարձության արդյունք։ Դրա համար ժամանակ և շարունակական ջանքեր են հարկավոր:
Դարձի գալու համար մենք պետք է գործենք հավատքի և գիտելիքի համաձայն, որը մենք ստանում ենք Սուրբ Հոգու միջոցով: Երբ դարձի ենք գալիս, «Հոգու զորությամբ … [մեր] սրտերը փոխվում են»։ Մեր ցանկությունները համընկնում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկությունների հետ: Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է. «Ճշմարիտ դարձը փոփոխություն է առաջացնում այն մարդու համոզմունքներում, սրտում և կյանքում, որն ընդունում և ենթարկվում է Աստծո կամքին։ … Դա արդյունքն է Աստծո հայտնության՝ զուգորդված անհատական ապաշխարությամբ, հնազանդությամբ և ջանասիրությամբ»։
Սակայն դեպի Հիսուս Քրիստոս դարձի գալը չի նշանակում, որ մենք կատարյալ ենք։ Դարձի գալու ճանապարհին մենք բոլորս դեռ սխալներ ենք գործում: Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի հանդեպ շարունակական հավատքի և ամենօրյա ապաշխարության շնորհիվ՝ Հիսուս Քրիստոսի զորության հասանելիությունը կարող է աճել, և մենք կարող ենք մեծացնել մեր դարձը դեպի Նա՝ որպես Նրա աշակերտներ:
Մտորելու հարցեր
-
Կարդացեք սուրբ գրությունների այս երկու հատվածները Պետրոս առաքյալի մասին. Մատթեոս 16.13-17 և Ղուկաս 22.31-32: Ինչո՞ւ է դեպի Քրիստոս լիովին դարձի գալը կարևոր քայլ Նրա մասին վկայություն ստանալուց հետո։ Ինչպե՞ս ենք օրհնվում իսկապես դարձի գալով դեպի Քրիստոս:
-
Մտածեք Փրկչի հրավերի և զորության մասին, որն օգնում է մեզ փոխվել և դառնալ Նրա նման: Երեց Էդուարդո Գավարետն ուսուցանել է․ «Տերը հրավիրում է մեզ՝ օգտագործելով տարբեր բայեր. «Ինձ մոտ եկեք», «Ինձ հետևիր», «Քայլիր ինձ հետ»: Ամեն դեպքում դա պասիվ հրավեր չէ, դա գործելու հրավեր է: Այն ուղղված է ողջ մարդկությանը»։ Մտածեք, թե ինչպես են Փրկչի կյանքը և ուսմունքները հրավիրում ձեզ փոխվել: Կարող եք կարդալ Ղուկաս 22.39-44, Հովհաննես 6․51, Եբրայեցիներին 5.9, 10.1-10, 2 Նեփի 2.3–10, 9.5-24 և Հավատո Հանգանակը 1.3 գաղափարների համար։ Մտածեք, թե ինչ կարող եք անել այսօր կամ այս շաբաթ, որպեսզի ցույց տաք Փրկչին, որ ընդունում եք ձեր կյանքը փոխելու Նրա հրավերը և օգնությունը։
Սովորեք միասին
-
Կարող եք դիտել մի տեսանյութ կամ նայել մի կենդանու նկարներ, որն անցնում է մետամորֆոզով, օրինակ՝ շերեփուկը վերածվում է գորտի կամ թրթուրը՝ թիթեռի։ Հնարավորության դեպքում կարող եք դիտել «Երեց Նիլ Լ. Անդերսենը կիսվում է թիթեռից սովորած դասերով» տեսանյութը։ Այնտեղ նա կիսվում է մի ժամանակային տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես է թրթուրը հյուսում կոկոնը և ի վերջո դառնում գեղեցիկ թիթեռ։ Խոսեք այն զարմանահրաշ փոփոխության մասին, որով անցնում են այս կենդանիները: Այնուհետև կարող եք կարդալ, թե ինչ է ուսուցանել Պողոս առաքյալը Քրիստոսում «նոր արարած» դառնալու մասին (Բ Կորնթացիներին 5.17): Ինչպե՞ս է դեպի Հիսուս Քրիստոս դարձի գալը նման նոր արարած դառնալուն։ Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ «մարդիկ, ովքեր ուղղված են դեպի անհրաժեշտ դարձը, սկսում են նայել բաներին այնպես, ինչպես մեր Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսն են տեսնում: Նրանք լսում են Նրա ձայնն աշխարհի ձայնի փոխարեն և անում ամեն ինչ՝ հետևելով Նրա ուղիներին, այլ ոչ թե աշխարհի»: Ինչպե՞ս եք աճել և փոխվել՝ հիմնելով ձեր գործողությունները Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ ձեր դարձի վրա: Կարող եք գրի առնել ձեր մտքերը, ինչպես նաև ձեր երախտագիտությունն այն բանի համար, թե ինչպիսին է դարձել ձեր կյանքը։
-
Սուրբ գրություններում դարձի գալու մասին շատ զորեղ պատմություններ կան: Կարող եք ընտրել այս պատմություններից մեկը կամ մի քանիսը, ուսումնասիրել կամ դիտել և գուցե անգամ բեմադրել դրանք։ Օրինակներից են՝ Հռութի (տես Հռութ 1), Ենովսի (տես Ենովս 1, կամ «Ենովսն աղոթում է զորությամբ» տեսանյութը), Ալմա Կրտսերի (տես Մոսիա 27 կամ «Ալմա կրտսերը դարձավ դեպի Տերը» տեսանյութը) և թագավոր Լամոնիի պատմությունները (տես Ալմա 17–19, կամ «Ամմոնը ծառայում և ուսուցանում է թագավոր Լամոնիին»): Քննարկեք, թե ինչ եք սովորում պատմության մեջ նշված անհատի օրինակից: Թեև դարձի գալը սովորաբար ավելի աստիճանական գործընթաց է, քան այն, ինչ տեղի ունեցավ այդ անհատների հետ, մենք կարող ենք շատ բաներ սովորել նրանց փորձառություններից: Ինչպե՞ս են նրանց փորձառություններն ամրացնում ձեր ցանկությունը՝ հետևելու Քրիստոսի փոփոխության հրավերին։
Իմացեք ավելին
-
Եզեկիել 11.19-20, Մատթեոս 18․3, Գաղատացիներին 3.26-27, 2 Նեփի 31.19–20, Մոսիա 3.19, 4.1-10, 5․2, 27.24-30, 3 Նեփի 9.20
-
Հենրի Բ․ Այրինգ, «Վկայություն և դարձ», Լիահոնա, փետ. 2015, 4–6
-
Դեյվիդ Ա․ Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Լիահոնա, նոյ․ 2012, 106-9
-
Էդուարդո Գավարետ, «Սրտի հզոր փոփոխություն․ Քեզ ավելին տալու բան չունեմ», Լիահոնա, նոյ. 2022, 21–23
Բաժին 2
Դարձը դեպի Հիսուս Քրիստոս անհրաժեշտ է ողջ կյանքի ընթացքում
Մի բան է դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը և պարտավորվել հետևել Նրան: Մեկ այլ բան է պահպանել այդ նվիրվածությունը ձեր ողջ կյանքի ընթացքում: Ինչպես բացատրել է նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը․ «Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը պահանջում է մեր ջանքերը ոչ թե շաբաթը մեկ անգամ կամ օրը մեկ անգամ: Այն պահանջում է մեր ջանքերն ընդմիշտ»:
Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ապավինենք մեր կամքի ուժին, որպեսզի համբերենք մինչև վերջ։ Աստված տալիս է մեզ աստվածային օգնություն ողջ ճանապարհին․ Նա առաջնորդում և մխիթարում է մեզ Իր Հոգով, Նա մշտապես ուսուցանում է մեզ Իր մարգարեների միջոցով, և Նա իր Որդուն ուղարկեց մեռնելու մեզ համար, որպեսզի Նրա հանդեպ հավատքի միջոցով մենք կարողանանք զորանալ, երբ սայթաքենք:
Մտորելու հարցեր
-
Ի՞նչ է անհրաժեշտ ավետարանին ամուր դարձի եկած մնալու և մինչև վերջ համբերելու համար: Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է. «Սա նշանակում է, որ մենք պահպանում ենք հավատքն առ Հիսուս Քրիստոս՝ աղոթելով, սուրբ գրություններն ուսումնասիրելով, ամեն շաբաթ հաղորդությունը ճաշակելով և Սուրբ Հոգուն՝ որպես մեր մշտական ուղեկից ունենալով: Մենք պետք է ակտիվորեն օգնենք և ծառայենք ուրիշներին և նրանց հետ կիսվենք ավետարանով։ Մենք պետք է կատարելապես ուղղամիտ և ազնիվ լինենք բոլոր բաներում։ … Մենք պետք է հեշտությամբ ճանաչենք գայթակղությունները, որոնք սպառնում են մեզ և անհասանելի դարձնենք դրանք մեզ համար»։ Կարող եք կարդալ Երեց Ռենլանդի ուղերձը «Պահպանելով սրտի հզոր փոփոխությունը» և մտածել, թե ինչ եք անում, որպեսզի ամուր պահեք ձեր դարձը դեպի Քրիստոս։ Պահպանո՞ւմ եք ամենօրյա և շաբաթական պարզ սովորությունները, որոնք կօգնեն ձեզ շարունակել հավատքով։ Գայթակղությունն անհասանելի դարձնո՞ւմ եք։ Խորհեք և գրի առեք ձեր կյանքի այն բնագավառները, որտեղ կարող եք փոփոխություններ կատարել, որոնք կօգնեն ձեզ մնալ ուխտի ճանապարհին:
Սովորեք միասին
-
Մորմոնի Գիրքը պատմում է մի հզոր պատմություն մի խումբ մարդկանց մասին, որոնք կոչվում էին Անթի-Նեփի-Լեքիներ, որոնք «դարձի եկան առ Տերը [և] երբեք չհեռացան» (Ալմա 23.6)։ Ուսումնասիրեք Ալմա 23–25 և կազմեք այն բաների ցուցակը, որոնք սովորում եք այս խմբի մասին: Ինչպե՞ս Փրկիչն օգնեց նրանց այդքան զորանալ իրենց հավատքում։ Այնուհետև կարող եք թղթի շերտի վրա գրել մի բան, որը կարող եք «թաղել … խորքում» (տես Ալմա 24.16–17), որը կօգնի ձեզ նվիրված մնալ Հիսուս Քրիստոսին։ Կամ կարող եք թաղել որևէ առարկա, որը խորհրդանշում է հավատարիմ մնալու ձեր նվիրվածությունը։
-
Ողջ կյանքի ընթացքում դեպի Հիսուս Քրիստոս դարձի գալը սկսվում է Նրա ավետարանով ապրելուց՝ ամեն օր: Քույր Բոննի Լ. Օսկարսոնը կիսվել է մի քանի կարևոր սովորություններով, որոնք նպաստում են հարատև դարձի գալուն. «Իրական դարձը տեղի է ունենում, երբ շարունակում եք գործել՝ ըստ այն վարդապետությունների, որոնք գիտեք, որ ճշմարիտ են և պահում եք պատվիրանները օրեցօր, ամիս առ ամիս: … Դարձը տեղի է ունենում, երբ մենք ջանասեր ենք աղոթելու, սուրբ գրություններն ուսումնասիրելու, եկեղեցի հաճախելու և տաճարային արարողություններին մասնակցելու համար արժանի մնալու հարցում: Դարձը տեղի է ունենում, երբ մենք գործում ենք արդարակյաց սկզբունքների վրա հիմնվելով, որոնք սովորում ենք մեր տներում և դասարանում»։
Այս մարտահրավերը կօգնի ձեզ շարունակել դարձի ճանապարհով․ կարող եք ընդունել այն որպես խումբ՝ 30 օր շարունակ, ամեն օր, երբ բախվեք ընտրությունների, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կաներ իսկապես դարձի եկած Վերջին Օրերի Սուրբը»: Կարող եք հաշվետու լինել ինչ-որ մեկի առջև, ով հետևողական կլինի այդ նպատակին։ Մարտահրավերն ավարտելուց հետո կարող եք խմբով քննարկել ձեր փորձառությունները: Ինչպե՞ս Փրկիչն օգնեց ձեզ փոխվել, երբ դուք փորձում էիք կատարել ընտրություններ, որոնք համապատասխանում էին Նրա ուսմունքներին։
Իմացեք ավելին
-
Դեյլ Գ. Ռենլանդ, «Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, նոյ․ 2019, 22-25
-
Էմի Ա․ Ռայթ, «Մնացեք այդ օրը Քրիստոսում», Լիահոնա, նոյ․ 2023, 9-12
-
Բեքի Քրեյվեն, «Պահեք տարբերությունը», Լիահոնա, նոյ․ 2020, 58-60