Սեմինարիա
3․ Հիսուս Քրիստոսի Քավությունը


3. Հիսուս Քրիստոսի Քավությունը, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

3․ Հիսուս Քրիստոսի Քավությունը

Նկար
Հարություն առած Փրկիչը

3.1. Նախաերկրային խորհրդում Հիսուս Քրիստոսը նախակարգված էր լինելու մեր Փրկիչը և Քավիչը։ Նա եկավ աշխարհ և հոժարակամ տառապեց ու մահացավ, որպեսզի փրկագներ ողջ մարդկությանը Անկման բացասական հետևանքներից և վճարեր մեր մեղքերի համար։ Հիսուս Քրիստոսի հաղթանակը հոգևոր և ֆիզիկական մահվան հանդեպ Իր տառապանքների, մահվան և Հարության միջոցով կոչվում է Քավություն։ Նրա զոհաբերությունը կատարվել է յուրաքանչյուրիս օգտի համար և ցուցադրում է Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրի անսահման արժեքը (տես ՎևՈւ 18․10–11

3.2. Միայն Հիսուս Քրիստոսի միջոցով է, որ մենք կարող ենք փրկվել, քանի որ Նա միակն էր, ով կարող էր կատարել անսահման և հավերժական Քավություն ողջ մարդկության համար (տես Ալմա 34․9–10)։ Միայն Նա զորություն ուներ հաղթահարելու ֆիզիկական մահը։ Իր մահկանացու մորից՝ Մարիամից, նա ժառանգել էր մահանալու ունակությունը: Աստծուց՝ Իր անմահ Հորից, Նա ժառանգել էր հավերժ ապրելու կամ Իր կյանքը դնելու և կրկին վերցնելու զորությունը։ Նա կարող էր նաև փրկագնել մեզ մեր մեղքերից: Քանի որ Նա ապրեց կատարյալ, անմեղ կյանքով, Նա ազատ էր արդարադատության պահանջներից և կարող էր վճարել պարտքը նրանց համար, ովքեր կապաշխարեին:

3.3. Հիսուս Քրիստոսի Քավությունն ընդգրկում էր՝ Նրա տանջանքները Գեթսեմանի պարտեզում մարդկության մեղքերի համար, Իր արյունը թափելը, Նրա տանջանքներն ու մահը խաչի վրա և Նրա Հարությունը: Հիսուսն առաջինն էր, որ հարություն առավ: Նա բարձրացավ գերեզմանից փառավորված, անմահ մարմնով՝ մսից ու ոսկորից (տես Ղուկաս 24․36–39): Նրա Քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն կատարյալ, անմահ մարմիններով և կվերադառնան Աստծո ներկայություն, որպեսզի դատվեն: Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերությունը պատրաստեց միակ ուղին, որի միջոցով մենք կարող ենք մաքրվել ու ներում ստանալ մեր մեղքերի համար, որպեսզի կարողանանք հավերժ ապրել Աստծո ներկայության մեջ (տես Եսայիա 1․18, ՎևՈւ 19․16–19

3.4. Որպես Իր Քավության մաս, Հիսուս Քրիստոսը ոչ միայն տառապեց մեր մեղքերի համար, այլև Իր վրա վերցրեց ողջ մարդկության ցավերը, հիվանդությունները և թուլությունները (տես Եսայիա 53․3–5, Ալմա 7․11–13): Նա հասկանում է մեր տառապանքները, որովհետև զգացել է դրանք: Երբ մենք հավատքով գանք Նրա մոտ, Փրկիչը կամրացնի մեզ, որ տանենք բեռներ և լուծենք խնդիրներ, որոնք չէինք կարող կրել և լուծել ինքնուրույն (տես Մատթեոս 11․28–30, Եթեր 12․27

3.5. Մեր մեղքերի դիմաց վճարելիս, Հիսուս Քրիստոսը չսահմանափակեց մեր անձնական պատասխանատվությունը: Նրա զոհաբերությունն ընդունելու, մեր մեղքերից մաքրվելու և հավերժական կյանքը ժառանգելու համար մենք պետք է հավատք գործադրենք Նրա հանդեպ, ապաշխարենք, մկրտվենք, ստանանք Սուրբ Հոգին և հավատարմորեն տոկանք մինչև մեր կյանքի վերջը:

Առնչվող հղումներ․ Հովհաննես 3․5, Ա Կորնթացիս 15․20–22, Մոսիա 3․19, 3 Նեփի 11․10–11, 3 Նեփի 27․20, ՎևՈւ 76․22–24

Առնչվող թեմաներ․ Աստվածագլուխ․ Հիսուս Քրիստոս, Փրկության ծրագիրը․ Անկումը, արարողություններ և ուխտեր

Հավատ առ Հիսուս Քրիստոս

3.6. Ավետարանի առաջին սկզբունքը հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոսը: Մեր հավատքը կարող է տանել դեպի փրկություն միայն այն դեպքում, երբ այն կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա (տես Հելաման 5․12

3.7. Առ Հիսուս Քրիստոսը հավատք ունենալը ներառում է անսասան համոզմունքը, որ Նա Աստծո Միածին Որդին է և աշխարհի Փրկիչը: Մենք ընդունում ենք, որ միակ ուղին, որով կարող ենք վերադառնալ և ապրել մեր Երկնային Հոր հետ, Նրա Որդու անսահման Քավությանն ապավինելն է, Հիսուս Քրիստոսին վստահելը և Նրա ուսմունքներին հետևելը։ Պասիվ համոզմունքներից առավել Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատքը առաջ է բերում գործողություն և արտահայտվում է մեր ապրելակերպի միջոցով (տես Հակոբոս 2.17–18): Մեր հավատքը կարող է մեծանալ, երբ աղոթում ենք, ուսումնասիրում սուրբ գրքերը և հնազանդվում Աստծո պատվիրաններին:

Առնչվող հղումներ․ Առակաց 3․5–6, Եթեր 12․6, ՎևՈւ 6․36

Առնչվող թեմա․ Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

Ապաշխարություն

3.8. Հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա ու Մեր Երկնային Հոր հանդեպ մեր սերը առաջ են բերում ապաշխարություն։ Ապաշխարությունը Երկնային Հոր ծրագրի մի մասն է Նրա բոլոր զավակների համար, ովքեր պատասխանատու են իրենց ընտրությունների համար։ Այս պարգևը հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Ապաշխարությունը մտքի և սրտի փոփոխություն է: Այն ներառում է մեղքից հեռանալը և մեր մտքերը, գործողությունները և ցանկությունները դեպի Աստված ուղղելը և մեր կամքը նրա կամքին ենթարկելը (տես Մոսիա 3․19

3.9. Ապաշխարությունը ներառում է՝ ընդունել մեր մեղքերը, զղջալ կամ զգալ Աստծուն հաճելի տրտմություն մեղք գործելու համար, խոստովանել մեր մեղքերը Երկնային Հորը և, անհրաժեշտության դեպքում, նաև ուրիշներին, հրաժարվել մեղքից, հնարավորինս վերականգնել այն վնասը, որն առաջացել է մեր մեղքերի հետևանքով և ապրել` հնազանդվելով Աստծո պատվիրաններին (տես ՎևՈւ 58.42–43): Տերը խոստանում է ներել մեր մեղքերը, երբ մկրտվում ենք, և մենք վերանորոգում ենք այդ ուխտն ամեն անգամ, երբ անկեղծորեն ճաշակում ենք հաղորդությունը Փրկիչին հիշելու և Նրա պատվիրանները պահելու միտումով։

3.10. Անկեղծ ապաշխարության և Հիսուս Քրիստոսի Քավությամբ առաջարկված շնորհի միջոցով մենք կարող ենք ստանալ Աստծո ներումը և խաղաղություն զգալ։ Մենք առատորեն զգում ենք Հոգու ազդեցությունը և պատրաստ ենք հավերժ ապրելու մեր Երկնային Հոր և Նրա Որդու հետ:

Առնչվող հղումներ․ Եսայիա 1․18, Հովհաննես 14․15, 3 Նեփի 27․20, ՎևՈւ 19․16–19

Առնչվող թեմա․ Արարողություններ և ուխտեր