Սեմինարիա
9. Պատվիրանները


9. Պատվիրանները, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

9. Պատվիրանները

Նկար
տասանորդ վճարող տղամարդ

9.1. Պատվիրանները օրենքներ և պահանջներ են, որոնք Աստված տալիս է, որպեսզի օգնի մեզ զարգանալ և դառնալ Իր նման։ Պատվիրանները մեր հանդեպ ունեցած Աստծո սիրո արտահայտությունն են: Նրա հանդեպ մեր սերը մենք դրսևորում ենք պահելով Նրա պատվիրանները (տես Հովհաննես 14.15): Պատվիրանները պահելը միշտ երջանկություն և օրհնություններ կբերի Տիրոջից (տես Մոսիա 2․41, Ալմա 41․10)։ Աստված մեզ չի տա պատվիրան՝ առանց ուղի պատրաստելու, որ մենք հնազանդվենք դրան (տես 1 Նեփի 3․7

9.2. Երկու ամենամեծ և ամենահիմնական պատվիրաններն են. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը: … Եվ … սիրիր քո ընկերին քո անձի պես» (տես Մատթեոս 22.36-39): Մենք կարող ենք սիրել ու ծառայել Աստծուն՝ ընտրելով սիրել և ծառայել ուրիշներին (տես Մոսիա 2.17, Մորոնի 7.45, 47-48):

9.3. Մարդուն տրված առաջին պատվիրաններից մեկը եղել է Հանգստության օրը սուրբ պահելը: Աստված պատվիրում է Իր զավակներին պատվել Իրեն՝ Հանգստյան օրը Իր կամքը կատարելով, այլ ոչ մեր սեփականը, և Նա մեծ օրհնություններ է խոստանում նրանց, ովքեր Իր օրը սուրբ են պահում (տես Եսայիա 58․13–14

9.4. Տասը Պատվիրանները ավետարանի կարևոր մասն են կազմում և հանդիսանում են հավիտենական այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են մեր վեհացման համար (տես Ելից 20.3–17): Տերը հայտնել է դրանք Մովսեսին հին ժամանակներում և վերահաստատել է վերջին օրերի հայտնություններում:

9.5. Աստծո պատվիրաններն ընդգրկում են՝ աղոթել ամեն օր, ուսումնասիրել Աստծո խոսքը, ապաշխարել, պահել մաքրաբարոյության օրենքը, վճարել լրիվ տասանորդ, (տես Մաղաքիա 3․8–10), ծոմ պահել (տես Եսայիա 58․6–7), ներել ուրիշներին (տես ՎևՈւ 64․9–11), պահել Իմաստության Խոսքը(տես ՎևՈւ 89․18–21) և ուսուցանել ավետարանն ուրիշներին (տես Մատթեոս 5․14–16, ՎևՈւ 18․15–16

Առնչվող հղումներ․ Ծննդոց 39․9, Բ Տիմոթեոս 3․15–17, Հակոբոս 1․5–6, 2 Նեփի 32․3, 2 Նեփի 32․8–9, Մոսիա 18․8–10, Ալմա 39․9, 3 Նեփի 18․15, 20–21, ՎևՈւ 58․42–43, ՎևՈւ 82․10

Առնչվող թեմաներ․ Սուրբ գրությունների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերում, Հիսուս Քրիստոսի Քավությունը․ Ապաշխարություն, Արարողություններ և ուխտեր