Սեմինարիա
Վարդապետության սերտման նախաբան


Վարդապետության սերտման նախաբան, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

Վարդապետության սերտման նախաբան

Նկար
Երիտասարդները զրուցում են

Մորմոնի Գրքում Հելաման մարգարեն ուսուցանում է իր որդիներին․ «Մեր Քավիչի վեմի վրա է, որը Քրիստոսն է` Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը» (Հելաման 5․12)։ Հիսուս Քրիստոսի վրա հիմք կառուցելը, որը պահանջում է՝ հասկացողություն ձեռք բերել Նրա վարդապետության վերաբերյալ, հավատալ և ապրել այդ վարդապետության համաձայն, կխորացնի մեր դարձը և նվիրվածությունը որպես Նրա աշակերտներ, կպաշտպանի մեզ հակառակորդի ազդեցություններից և կօգնի մեզ օրհնել ուրիշների կյանքը։

Դրա իրականացման ուղիներից մեկը դասի ժամանակ միասին սուրբ գրությունների ուսումնասիրությունն է։ Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության վրա մեր հիմքը կառուցելու գործում մեզ կօգնի Վարդապետության սերտումը։

Վարդապետության սերտումը կենտրոնանում է երկու նպատակների վրա․

  1. Սովորել և կիրառել աստվածային սկզբունքներ՝ հոգևոր գիտելիք ձեռք բերելու համար

    Երկնային Հայրը հայտնել է սկզբունքներ հոգևոր գիտելիք ձեռք բերելու համար։ Այդ սկզբունքները ներառում են՝ գործել հավատքով, քննել հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից և մեծացնել մեր հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։ Մենք սերտում ենք վարդապետությունները, երբ կիրառում ենք այդ սկզբունքները դասի ժամանակ ու դասից դուրս և փնտրում ենք պատասխաններ վարդապետական և պատմական հարցերին այնպիսի ուղիներով, որոնք հրավիրում են Սուրբ Հոգուն ամրացնել մեր հավատն առ Հիսուս Քրիստոսը և Նրա վարդապետությունը։

  2. Սերտել Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը և սուրբ գրությունների հատվածները, որտեղ ուսուցանվում է այդ վարդապետությունը

    Վարդապետության սերտումն իրականացնում ենք հետևյալ միջոցներով․

    1. Ավելի խորը հասկացողություն ձեռք բերելով հետևյալ ինը վարդապետական թեմաներից յուրաքանչյուրի վերաբերյալ․

      • Աստվածագլուխը

      • Փրկության ծրագիրը

      • Հիսուս Քրիստոսի Քավությունը

      • Վերականգնում

      • Մարգարեներ և հայտնություն

      • Քահանայություն և քահանայության բանալիներ

      • Արարողություններ և ուխտեր

      • Ամուսնություն և ընտանիք

      • Պատվիրաններ

    2. Հասկանալով այս փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում և ինը վարդապետական թեմաներից յուրաքանչյուրում ներկայացված վարդապետության հիմնական արտահայտությունները։

    3. Իմանալով, թե ինչպես են վարդապետություններն ուսուցանվում վարդապետությունների սերտման սուրբ գրությունների հատվածներում և հիշելով ու գտնելով այդ հատվածները։

    4. Պարզ բացատրելով վարդապետության յուրաքանչյուր հիմնական արտահայտությունը՝ օգտագործելով համապատասխան վարդապետության սերտման հատվածները։

    5. Կիրառելով Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը մեր ամենօրյա ընտրություններում և վարդապետական, հասարակական և պատմական խնդիրներին ու հարցերին պատասխանելիս։