Սեմինարիա
8. Ամուսնություն և ընտանիք


8. Ամուսնություն և ընտանիք, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

8. Ամուսնություն և ընտանիք

Նկար
Մարդիկ տաճարից դուրս

8.1. Տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից, և ընտանիքն ամենակարևոր դերն ունի Նրա փրկության ծրագրում և մեր երջանկության համար (տես Ծննդոց 2․24, ՎևՈւ 49․15–17): Միայն հավերժական ամուսնության ուխտի մեջ մտնելու և այն հավատարմորեն պահելու միջոցով կարող են տղամարդն ու կինը օգտագործել իրենց աստվածային, հավերժական ներուժը (տես Ա Կորնթացիս 11․11, ՎևՈւ 131․1–4

8.2. Աստված պատվիրել է Իր զավակներին շատանալ և լցնել երկիրը (տես Ծննդոց 1․28): Ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին (տես Ծննդոց 39․9, Ալմա 39․9): Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց ու երեխաների համար: Ծնողները պետք է դաստիարակեն իրենց երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում և ապահովեն նրանց նյութական և հոգևոր կարիքները:

8.3. Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով և առաքինությամբ և ապահովեն ընտանիքի կենսական կարիքները: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ:

8.4. Երջանկության աստվածային ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո: Երկիրը ստեղծվել է և ավետարանը տրվել է, որպեսզի ընտանիքներ կազմավորվեն, կնքվեն և հավերժական վեհացում ստանան: Ընտանեկան պատմության և տաճարային ծառայությունների միջոցով մենք կարող ենք ավետարանի արարողությունները և ուխտերը հասանելի դարձնել մեր նախնիներին (տես Մաղաքիա 4․5–6

(Վերցված է «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրից, Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129։)

Առնչվող հղումներ․ Մովսես 1․39, Ծննդոց 1․26–27, Ելից 20․3–17, Մատթեոս 16․15–19, Հովհաննես 17․3, Ա Կորնթացիս 6․19–20, 2 Նեփի 2․22–25, Մովսես 2․41, Ալմա 41․10, ՎևՈւ 84․20–22

Առնչվող թեմաներ․ Փրկության ծրագիրը, Պատվիրանները