Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 1․ «Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ ժողովուրդ»


Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 1․ «Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ ժողովուրդ» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար, Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 1, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
ընտանիքը կարդում է սուրբ գրություններ

Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը

Վարդապետություն և Ուխտեր 1

«Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ ժողովուրդ»

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 1-ը, մտածեք այն մասին թե որ հատվածների վրա կարող եք կենտրոնանալ, և ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին սովորել այդ հատվածներից:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դուք կարող եք սկսել Վարդապետություն և Ուխտերի ձեր դասարանական ուսումնասիրությունը` հարցնելով դասարանի անդամներին, թե ինչ են զգում այդ սուրբ գիրքն ուսումնասիրելով այս տարի: Ի՞նչ հատվածներ են բաժին 1-ից օգնում նրանց ոգևորվել Վարդապետություն և Ուխտերը կարդալիս: Կարող եք խնդրել նրանց հետազոտել բաժին 1 -ից մի հատված, որով նրանք կկամենային կիսվել, եթե փորձեին համոզել ինչ-որ մեկին կարդալ այս սուրբ գիրքը:

Նկար
Ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 1

Տերը հրավիրում է մեզ «քննել այս պատվիրանները»:

  • Երբ դուք քննարկեք Վարդապետություն և Ուխտերի Տիրոջ «նախաբանը» (հատված 6), այն կարող է օգնել դասարանի որևէ անդամի բացատրել, թե ինչ է նախաբանը, և ինչ նպատակի է ծառայում: Ապա դասարանը կարող է քննարկել, թե ինչպես է բաժին 1-ը ծառայում այդ նպատակին Վարդապետություն և Ուխտերի համար: Օրինակ, ինչ թեմաներ է գրքի համար բաժին 1-ը ներկայացնում: Ի՞նչ նպատակներ ունի գիրքը: Ի՞նչ ենք գտնում այս բաժնում, որը կարող է ազդել այն ձևի վրա, որ մենք կարդում ենք Վարդապետություն և Ուխտերն այս տարի:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից հրավիրում է մեզ մտածել, թե ինչպես կգործենք Տիրոջ պատվիրանի համաձայն՝ «քննելու այս պատվիրանները» (հատված 37): Գուցե դասարանի անդամները կիսվեն, թե ինչ են ծրագրում անել այս տարի Վարդապետություն և Ուխտերի իրենց ուսումնասիրությունը իմաստալից դարձնելու համար: Ի՞նչ են նրանք փնտրելու: Ինչպե՞ս է ուսումնասիրությունը տարբերվում պարզ ընթերցանությունից։ Ուսումնասիրության ո՞ր միջոցներն են ուսանողները համարում ամենաօգտակարը:

Վարդապետություն և Ուխտեր 1.1-6, 23-24, 37-39

Աստված խոսում է Իր ծառաների միջոցով և Նրա խոսքերը կիրականան:

  • Մեզնից շատերն ունեն ընտանիքի անդամներ, ընկերներ և ծանոթներ, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները ապրող մարգարեների վերաբերյալ: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել բաժին 1-ում գտած ճշմարտություններով, որոնք իրենք կարող են օգտագործել՝ պատասխանելու որևէ մեկին, ով կասկածի տակ է դնում նրանց համոզմունքները մարգարեների վերաբերյալ: Կարող եք առաջարկել, որ նրանք նայեն հատկապես 1-6 և 37-39-րդ հատվածները: Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում Տիրոջ և Նրա մարգարեների մասին։

  • Դասարանի անդամներին գուցե հետաքրքրի այն փաստը, որ երբ Ջոզեֆ Սմիթի կողմից խորհուրդ կանչվեց՝ քննարկելու Մարգարեի հայտնությունները հրատարակելու մասին, խորհրդի որոշ անդամներ դեմ կանգնեցին այդ գաղափարին: Նրանք ամաչում էին, որ Ջոզեֆի մոտ գրավոր խոսքը լավ չէր ստացվում և անհանգստանում էին, որ հայտնությունների հրատարակումը կարող էր ավելի շատ խնդիրներ հարուցել Սրբերի համար (տես Սրբեր, 1.140–43): Ինչպե՞ս է բաժին 1-ը բացատրում այդ մտահոգությունները (տես, օրինակ, հատվածներ 6, 24, 38):

  • Օրհներգի բառերը «Come, Listen to a Prophet’s Voice» (Hymns, no. 21) ուսուցանում է նույն սկզբունքներից մի քանիսը, որոնք ուսուցանվում են բաժին 1-ում: Գուցե միասին երգեք կամ կարդաք օրհներգը, իսկ հետո հրավիրեք դասարանի անդամներին գտնել տողեր օրհներգում և հատվածներ բաժին 1-ում, որոնք ուսուցանում են նույն սկզբունքները:

    Նկար
    գերագույն համաժողովի նիստ

    Աստված խոսում է մեզ հետ Իր ծառաների միջոցով:

Վարդապետություն և Ուխտեր 1.12–30, 35–36

Տերը վերականգնել է Իր ավետարանը` օգնելով մեզ դիմակայել վերջին օրերի մարտահրավերներին:

  • Ի՞նչ մտքեր ունեցան անդամները, երբ կարդացին վերջին օրերի նկարագրությունը հատվածներ 13–16-ում: Ի՞նչ է կատարվում աշխարհում այսօր, որով իրականանում են այդ մարգարեացած նկարագրությունները: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել բաժին 1-ում գտած ինչ-որ բանով, որն օգնել է նրանց զգալ խաղաղություն և վստահություն, չնայած մեր օրերի մարտահրավերներին:

  • Որպեսզի օգնենք դասարանի անդամներին խորհել այն օրհնությունների մասին, որոնք մենք ունենք ավետարանի վերականգնման շնորհիվ, կարող եք գրատախտակին գրել Ի՞նչ են հատվածներ 17–23-ը ուսուցանում այն մասին, թե ինչո՞ւ Տերը վերականգնեց Իր ավետարանը: Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել այդ հատվածները և իրենց մտքերով կիսվել միմյանց հետ: Օրինակ, ինչպե՞ս են Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ճշմարտություններն օգնել մեզ մեծացնել մեր հավատքը (տես հատված 21):

Վարդապետություն և Ուխտեր 1.19-28

Տերն օգտագործում է «թույլերին և պարզամիտներին» Իր աշխատանքն իրականացնելու համար:

  • Վարդապետություն և Ուխտեր 1-ի կարևոր թեմա է «թույլերի և պարզամիտների» դերը վերջին օրերի Տիրոջ մեծ աշխատանքում (հատված 23): Դասարանի անդամներին հրավիրեք ուսումնասիրել հատվածներ 19-28-ը՝ իմանալով, թե ինչպես են «թույլ» և «պարզամիտ» բառերը վերաբերում մեզ՝ որպես Տիրոջ ծառաներ: Երբ նրանք կիսվեն իրենց գտածով, կարող եք քննարկել այսպիսի հարցեր. Ըստ Տիրոջ կամքի, ծառաներն ի՞նչ հատկանիշներ պետք է ունենան։ Տերն ի՞նչ կիրականացնի Իր ծառաների միջոցով վերջին օրերում։ Ինչպե՞ս են մարգարեությունները այս հատվածներում իրականանում ողջ աշխարհում և մեր օրերում:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք սովորողներին սուրբ գրություններն իրենց վերագրել։ Նույն ճշմարտությունները, որոնք ոգեշնչեցին վաղ շրջանի Սրբերին, կարող են օգնել մեզ դիմակայել մեր մարտահրավերներին այսօր: Երբ ուսուցանեք Վարդապետություն և Ուխտերը, օգնեք դասարանի անդամներին կապեր ստեղծել Ջոզեֆին ուղղված Տիրոջ ուղերձների և նրա միջև, ինչ Տերը, գուցե իրենց անհատապես ասեր: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»21:)