Վարդապետություն և Ուխտեր 2021
Օրինակ ուսուցման համար


Օրինակ ուսուցման համար, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օրինակ ուսուցման համար, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Դասարանը նստած է շրջանով

Օրինակ ուսուցման համար

Այս ձեռնարկի յուրաքանչյուր համառոտ շարադրանք հետևում է մի օրինաչափության՝ հրավիրել կիսվել և ուսուցանել վարդապետությունը։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպես ամեն դասի մաս, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել գաղափարներով և փորձառություններով, որոնք նրանք ունեցել են անցած շաբաթվա ընթացքում, երբ ուսումնասիրում էին սուրբ գրությունները՝ որպես անհատներ և ընտանիքներ, ու կիրառում իրենց սովորածը: Օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ դասարանից դուրս իրենց անհատական ուսուցումը կարևոր է: Նրանց անձնական դարձը տեղի կունենա ոչ միայն կիրակի օրվա ուսուցումից, այլ նաև իրենց ամենօրյա փորձառություններից: Երբ դասարանի անդամները լսում են միմյանց փորձառությունների և Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ վկայությունները, ավելի հավանական է, որ նրանք ձգտեն իրենց համար նմանատիպ փորձառությունների։

Ոչ բոլորն են կարդալու յուրաքանչյուր դասի գլուխները, և նույնիսկ նրանք, ովքեր կարդացել են, գուցե անհարմար զգան կիսվել։ Համոզվեք, որ դասարանի բոլոր անդամները իրենց գնահատված զգան, անկախ այն բանից՝ ինչ-որ բան ունեն կիսվելու, թե՝ ոչ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Դուք և ձեր դասարանի անդամները պետք է կենտրոնանաք Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության՝ ավետարանի հավերժական ճշմարտությունների վրա, որոնք գտնվում են հանձնարարված սուրբ գրությունների հատվածներում։ Երբ սուրբ գրություններից քննարկեք վարդապետություն, ի՞նչ հատվածներով, մեջբերումներով, փորձառություններով, հարցերով և լրացուցիչ աղբյուրներով կկարողանաք կիսվել: Ինչպե՞ս կօգտագործեիք այս աղբյուրները, որ դասարանի անդամներին օգնեիք հայտնաբերել և հասկանալ ավետարանի սկզբունքները: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ուժեղացնել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։