Վարդապետություն և Ուխտեր 2021
Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք


Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Հիսուսը նստել է առաքյալների հետ

Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք

Դուք կանչվել եք Աստծո կողմից՝ Փրկիչի ձևով սիրելու և ուսուցանելու Նրա զավակներին։ Դուք ի սպաս եք դրվել այս կոչումին Նրա սուրբ քահանայության իշխանությամբ։ Եթե նույնիսկ դուք փորձառու ուսուցիչ չեք, եթե դուք ապրում եք արժանավոր կյանքով, ամեն օր աղոթում եք և ուսումնասիրում սուրբ գրությունները, Երկնային Հայրը կշնորհի ձեզ ազդեցություն և Սուրբ Հոգու զորությունը` օգնելով ձեզ հաջողության հասնել (տես 2 Նեփի 33.1):

Նրանք, ովքեր վստահված են ձեր խնամքին, Աստծո զավակներն են, և Նա գիտի, թե ինչի կարիք ունեն և ինչպես լավագույնս հասնել նրանց: Սուրբ Հոգու միջոցով Աստված կառաջնորդի ձեզ ձեր նախապատրաստության ընթացքում և ուսուցման ժամանակ: Նա կհայտնի ձեզ, թե ինչ պիտի ասեք և ինչ պիտի անեք (տես 2 Նեփի 32.5):

Ավետարանի ուսուցման և ուսումնառության հիմնական նպատակը կյանքեր փոխելն է: Որպես ուսուցիչ, ձեր նպատակն է օգնել նրանց, ում ուսուցանում եք, անել այն ամենը, ինչ կարող են՝ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը ավելի խորը դարձի գալու համար. մի ջանք, որը տարածվում է դասարանական ժամանակի սահմաններից դուրս: Հրավիրեք նրանց, ում ուսուցանում եք, ակտիվորեն մասնակցել Հիսուս Քրիստոսի սկզբունքների և վարդապետության ուսումնառությանը և գործել համաձայն իրենց սովորածի: Խրախուսեք նրանց իրենց անհատական և ընտանեկան արտադասարանական ուսումնասիրությունը դարձնել ավետարանը սովորելու իրենց հիմնական ելակետը: Երբ նրանք հավատքով գործեն՝ սովորելով անհատապես և ընտանիքով, կհրավիրեն Հոգուն իրենց կյանք, քանի որ Հոգին է, որ առաջ է բերում իսկական դարձ: Այն ամենը, ինչ անում եք որպես ուսուցիչ, պետք է ուղղված լինի դեպի այդ սրբազան նպատակը:

Ուսուցանեք միայն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունը, ինչպես որ այն գտնվում է սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում: Մաքուր վարդապետությունը՝ հավերժական, անփոփոխ ճշմարտությունը, ուսուցանված Աստծո և Նրա ծառաների կողմից, հրավիրում է Հոգուն և կյանքեր փոխելու զորություն ունի:

Ուսուցանելու կոչումը սրբազան պարտք է, և ծանրաբեռնվածության զգացումը երբեմն նորմալ է: Բայց հիշեք, որ Աստված է կանչել ձեզ, և Նա երբեք չի լքի ձեզ: Սա Տիրոջ աշխատանքն է, և երբ դուք ծառայում եք «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (Վարդապետություն և Ուխտեր 4.2), Նա կմեծացնի ձեր ընդունակությունները, պարգևներն ու տաղանդները, և ձեր ծառայությունը կօրհնի նրանց կյանքը, ում ուսուցանում եք: