Վարդապետություն և Ուխտեր 2021
Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար ձեռնարկը


Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2021) ձեռնարկը

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2021 ձեռնարկը

Նկար
Կանայք և տղամարդիկ դասարանում

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար ձեռնարկը

Նախապատրաստվեք ուսուցանել Կիրակնօրյա դպրոցում

Տանը անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը պետք է լինի ավետարանը սովորելու կենտրոնը: Սա ճիշտ է ձեր և նրանց համար, ում ուսուցանում եք: Երբ պատրաստվում եք ուսուցանել, սկսեք սուրբ գրություններում ձեր ունեցած անձնական փորձառություններից: Ձեր ամենակարևոր նախապատրաստությունը տեղի կունենա, երբ գաք Քրիստոսի մոտ, ուսումնասիրեք սուրբ գրությունները և փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը։

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը նույնպես ձեր նախապատրաստության կարևոր մասն է` ինչպես ձեր անհատական ուսումնասիրության, այնպես էլ ուսուցմանը նախապատրաստվելու համար: Այն կօգնի ձեզ ավելի խորը ըմբռնել սուրբ գրություններում գտնվող վարդապետական սկզբունքները: Դուք նաև կկարողանաք ոգեշնչել և հրավիրել դասարանի անդամներին օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը՝ բարելավելով նրանց անձնական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունը, (որպեսզի օգնեք անել դա, տես՝ «Գաղափարներ անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու համար» այս սկզբնաղբյուրում)։ Այդ ընթացքում հիշեք, որ պետք է նրբանկատ լինեք դասարանի անդամների հանդեպ, ում ընտանեկան հանգամանքները, գուցե, բարենպաստ չեն կանոնավոր ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար:

Ձեր նախապատրաստության ժամանակ կստանաք մտքեր և տպավորություններ այն մարդկանց վերաբերյալ, ում ուսուցանում եք, թե ինչպես սուրբ գրությունների սկզբունքները կամրացնեն նրանց հավատն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը, և ինչպես կարող եք ոգեշնչել նրանց հայտնաբերել այդ սկզբունքները, երբ նրանք ինքնուրույն ուսումնասիրեն սուրբ գրությունները։

Ուսուցման գաղափարներ

Երբ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք ձեռք բերել լրացուցիչ ոգեշնչում՝ հետազոտելով այս աղբյուրի ուսուցման համառոտ շարադրանքները: Մի մտածեք այս գաղափարների մասին՝ որպես քայլ առ քայլ հրահանգների, այլ՝ որպես առաջարկների, որոնք կբոցավառեն ձեր անձնական ոգեշնչումը: Դուք գիտեք ձեր դասարանի անդամներին և ավելի լավ կճանաչեք նրանց, երբ միասին սովորեք դասարանում: Տերը նույնպես գիտի նրանց, և Նա կոգեշնչի ձեզ լավագույն եղանակներով, որպեսզի օգնեք դասարանի անդամներին կառուցել ավետարանի գիտելիքի վրա, որը նրանք ստանում են իրենց տներում:

Դուք ունեք բազմաթիվ այլ մատչելի աղբյուրներ, երբ նախապատրաստվում եք, ներառյալ գաղափարներ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից, ինչպե նաև եկեղեցական ամսագրերը: Այս և մյուս աղբյուրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար տես այս նյութի «Լրացուցիչ սկզբնաղբյուրներ» բաժինը:

Մտապահելու որոշ գաղափարներ

  • Որպես ուսուցիչ, դուք կարևոր պարտականություն ունեք աջակցել, քաջալերել և կառուցել դասարանի անդամների՝ անհատապես և ընտանիքով ավետարանի ուսումնասիրության վրա։ Դասարանի որոշ անդամներ գուցե տանը կանոնավոր կերպով չեն ուսումնասիրում ավետարանը, սակայն դուք կարող եք շատ բան փոխել՝ խրախուսելով և օգնելով նրանց դարձնել իրենց տունը ավետարանի ուսումնասիրության կենտրոնը։

  • Դասարանի անդամների դարձը դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը կխորանա, երբ նրանք հասկանան և կիրառեն ճշմարիտ վարդապետություն: Խրախուսեք նրանց գրի առնել և գործել ըստ այն տպավորությունների, որոնք ստանում են Սուրբ Հոգուց:

  • Ուսուցանելն ավելին է, քան դասախոսելը, բայց այն նաև ավելին է, քան ուղղակի քննարկում վարելը: Ձեր դերի մի մասը մասնակցության խրախուսումն է, որը շենացնում է, և հիմնված է սուրբ գրությունների վրա: Դուք պետք է կիսվեք նաև ոգեշնչող գաղափարներով, որոնք ստացել եք սուրբ գրություններն ուսումնասիրելիս։

  • Հիշեք, որ դասարանի անդամներից շատերը նշանակալից հոգևոր փորձառություններ են ունենում, երբ նրանք ուսումնասիրում են սուրբ գրությունները տանը։ Դուք կարող եք աջակցել ավետարանի նրանց ուսումնասիրությանը՝ ավելի հաճախակի նրանց հնարավորություն տալով կիսվել տանն իրենց սովորածով, և իրենց կյանքի վրա դրա ազդեցությամբ։

  • Երկնային Հայրը կամենում է, որ դուք հաջողության հասնեք՝ որպես ուսուցիչ: Ձեզ օգնելու համար Նա ապահովել է շատ աղբյուրներ, ներառյալ ուսուցիչների խորհրդի ժողովները: Այս ժողովներում դուք կարող եք խորհուրդ տալ միմյանց այն մարտահրավերի վերաբերյալ, որոնց բախվում եք։ Դուք կարող եք նաև քննարկել և կիրառել Քրիստոսանման ուսուցման սկզբունքներ:

  • Որոշ մարդիկ ավելի լավ են սովորում, երբ ուսուցանելու հնարավորություն են ունենում։ Առիթի դեպքում, թույլ տվեք դասարանի անդամներին, ներառյալ երիտասարդներին, ուսուցանել դասի մի մասը: Այս որոշումը հիմնավորեք դասարանի անդամների կարիքների և ունակությունների համաձայն: Եթե դուք հրավիրում եք դասարանի որևէ անդամի ուսուցանել, ժամանակ տրամադրեք՝ օգնելով նրան նախապես պատրաստվել՝ օգտագործելով այս աղբյուրում և Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում գտնվող գաղափարները։ Հիշեք, որ որպես կանչված ուսուցիչ, վերջին հաշվով դուք եք պատասխանատու նրա համար, ինչ ուսուցանվում է դասարանում:

  • Այս աղբյուրը ներառում է համառոտ շարադրանքներ տարվա ամեն շաբաթվա համար։ Այն կիրակիները, երբ Կիրակնօրյա դպրոց չի անցկացվում, ընտանիքները կարող են տանը շարունակել ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերը՝ համաձայն ծրագրված ժամանակացույցի՝ Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար։ Դուք կարող եք ձեր ընտրությամբ բաց թողնել դասը, եթե համընկնում է այն շաբաթվա հետ, երբ Կիրակնօրյա դպրոցի դաս չի անցկացվում, կամ կարող եք մեկ դասի ընթացքում ուսուցանել մի քանի դաս։