Վարդապետություն և Ուխտեր 2021
Լրացուցիչ սկզբնաղբյուրներ


Լրացուցիչ սկզբնաղբյուրներ, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Այս սկզբնաղբյուրները կարելի է գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում։

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար

Դուք կարող եք հարմարեցնել այս սկզբնաղբյուրի ամեն վարժություն` ձեր Կիրակնօրյա դպրոցի դասին օգտագործելու համար։ Եթե դասարանի անդամներն օգտագործել են այս վարժությունները սուրբ գրությունների իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում, խրախուսեք նրանց կիսվել իրենց փորձառություններով և գաղափարներով:

Հիմներ և Երեխաների երգարան

Սուրբ երաժշտությունը հրավիրում է Հոգին և ուսուցանում վարդապետությունը հիշվող եղանակով: Բացի Հիմներ և Երեխաների երգարանգրքերի տպագրված տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և մանկական երգերի ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org կայքում և Sacred Music և Gospel Media հավելվածներում։

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներ

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկները տալիս են պատմական հիմքեր և վարդապետական մեկնաբանություններ սուրբ գրություններում գտնվող սկզբունքների վերաբերյալ: Դրանք կարող են նաև ոգեշնչել ուսուցողական գաղափարներ Կիրակնօրյա դասերի համար:

Եկեղեցու ամսագրեր

New Era, Ensign և Լիահոնա ամսագրերը պարունակում են հոդվածներ և այլ նյութեր, որոնք կարող են լրացնել սկզբունքները, որոնք ուսուցանում եք Վարդապետություն և Ուխտերից։

Ավետարանական թեմաներ

Այցելելով Ավետարանական թեմաներ (topics.ChurchofJesusChrist.org) կայքը, դուք կարող եք գտնել հիմնական տեղեկություններ ավետարանական տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց հետ կլինեն նաև օգտակար աղբյուրների կապուղիներ, ինչպես օրինակ՝ գերագույն համաժողովների ելույթներ, հոդվածներ, սուրբ գրություններ և տեսաֆիլմեր։ Կարող եք գտնել նաև Gospel Topics Essays, որը սպառիչ պատասխաններ է առաջարկում ավետարանին վերաբերող հարցերին:

Նկար
երիտասարդներն ուսումնասիրում են Եկեղեցու նյութերը

Քարոզիր իմ ավետարանը

Միսիոներների համար նախատեսված այս ուղեցույցը տալիս է ավետարանական հիմնական սկզբունքների մի ակնարկ։

Երիտասարդներին զորացնելու համար

Այս աղբյուրը ընդգծում է Եկեղեցու չափանիշները, որոնք կօգնեն երիտասարդներին և այլոց դառնալ Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներ։ Հաճախ անդրադարձեք դրան, հատկապես, եթե ուսուցանում եք երիտասարդներին:

Տեսանյութեր և նկարներ

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել ձեր ուսանողներին մտովի պատկերացնել վարդապետությունը և պատմությունները, որոնք կապված են սուրբ գրությունների հետ։ Այցելեք Gospel Media library հավելվածը ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի հետազոտեք Եկեղեցու տեսալսողական նյութերի հավաքածուն։ Այս միջոցները հասանելի են նաև Gospel Media հավելվածում, իսկ նկարներից շատերը կարելի է գտնել նաև Ավետարանի պատկերագրքում։

Հայտնություններ համատեքստում

Հայտնություններ համատեքստում․ Վարդապետություն և Ուխտերի բաժիններում ուրվագծվող պատմությունները ակնարկների հավաքածուներ են Վարդապետություն և Ուխտերում գտնվող հայտնությունների պատմությունների շուրջ։ Այս սկզբնաղբյուրներում տրված համատեքստերը կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Վարդապետություն և Ուխտերում Տիրոջ խոսքն ինչ նշանակություն է ունեցել վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերի համար։

Սրբերը

Սրբերը՝ Եկեղեցու պատմության բազմահատոր գիրք է։ Հատոր 1-ը՝ Ճշմարտության դրոշը, և հատոր 2-ը՝ Ոչ մի անսուրբ ձեռք, լուսաբանում են Եկեղեցու պատմության նույն ժամանակաշրջանը, ինչ Վարդապետություն և Ուխտերը։ Այդ պատմությունները կարող են օգնել ձեզ պատկերացում կազմել Վարդապետություն և Ուխտերում ուսումնասիրվող հայտնությունների ենթատեքստի վերաբերյալ։

Եկեղեցու Պատմության Թեմաներ

Եկեղեցու պատմությունից մարդկանց, մշակույթի, աշխարհագրության և իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ կարելի է գտնել ChurchofJesusChrist.org/study/history/topics-ում։

Ուսուցանել Փրկիչի ձևով

Այս աղբյուրը կարող է օգնել ձեզ սովորել և կիրառել սկզբունքներ Քրիստոսանման ուսուցման վերաբերյալ։ Այս սկզբունքները քննարկվում են և կիրառվում ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ։