Վարդապետություն և Ուխտեր 2021
Անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու գաղափարներ


Անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու գաղափարներ, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու գաղափարներ, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Հայրը և որդիները կարդում են Եկ, հետևիր ինձ ձեռնարկը

Անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու գաղափարներ

Ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ խրախուսել դասարանի անդամներին ուսումնասիրել Աստծո խոսքը տանը՝ անհատապես և ընտանիքներով: Ուշադիր եղեք այն փաստի վերաբերյալ, որ դասարանի ոչ բոլոր անդամները կարող են ուսումնասիրել սուրբ գրությունները իրենց ընտանիքների հետ (օրինակ, որոշ անդամներ մենակ են ապրում կամ ընտանիքի մի մասն է անդամ):

  • Խնդրեք դասարանի անդամներին կիսվել իրենց փորձառություններով, որոնք ունեցել են սուրբ գրությունները տանն ուսումնասիրելիս։ Օրինակ, դուք կարող եք խնդրել նրանց կիսվել մի հատվածով, որը խորացրել է նրանց սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Խնդրեք դասարանի անդամներին օրինակներ բերել այն բանի վերաբերյալ, թե իրենք ինչ են անում՝ ավելի խորիմաստ դարձնելու սուրբ գրությունների անհատական կամ ընտանեկան ուսումնասիրությունը: (Որոշ գաղափարներ կարելի է գտնել «Սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ» և «Սուրբ գրությունների ձեր ընտանեկան ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ» վերնագրերի տակ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համարձեռնարկում։)

  • Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե իրենք ինչպես են գործել՝ հիմնվելով տպավորությունների վրա, որոնք ստացել են սուրբ գրությունների իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում:

  • Հատկացրեք մի քանի րոպե՝ ցույց տալով դասարանի անդամներին որոշ սկզբնաղբյուրներ, որոնք տրված են Եկեղեցու կողմից, որ օգնեն անդամներին ուսումնասիրել ավետարանը, ինչպես օրինակ սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը, որոնք գտնվում են scriptures.ChurchofJesusChrist.org, «Սուրբգրային պատմություններ» հավելվածներում, որոնք գտնվում են children.ChurchofJesusChrist.org-ում, երիտասարդներին նվիրված համատեքստում, որը գտնվում է youth.ChurchofJesusChrist.org-ում, սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներում և տեսանյութերում, ձայնագրություններում և նկարներում, որոնք գտնվում են MediaLibrary.ChurchofJesusChrist.org։ Այս նյութերից շատերը կարելի է գտնել նաև Gospel Library հավելվածում:

  • Մի քանի րոպե հատկացրեք, բացատրելով, թե ինչպես օգտագործել Gospel Library հավելվածը սուրբ գրություններն ուսումնասիրելու համար, ներառյալ՝ ինչպես նշել հատվածները և գրանցել տպավորությունները:

  • Խնդրեք դասարանի անդամներից մեկին կամ մի քանիսին կիսվել, թե ինչպես են իրենց ընտանիքներում ուսուցանել որոշակի ավետարանական սկզբունք: