Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 4-10-ը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26. «Տեսա լույսի մի սյուն»


Հունվարի 4-10-ը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26․ «Տեսա լույսի մի սյուն», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունվարի 4-10-ը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Սրբազան պուրակ

Սրբազան պուրակ, Գրեգ Կ. Օլսեն

Հունվարի 4-10

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26

«Տեսա լույսի մի սյուն»

Հիշեք, որ ձեր ամենակարևոր նախապատրաստությունը կլինի՝ ուսումնասիրել սուրբ գրությունները և ապրել ձեր սովորածով: Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե ինչի վրա կենտրոնանալ դասարանում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ի՞նչ գաղափարներ ձեռք բերեցին դասարանի անդամները, երբ ուսումնասիրեցին Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.1–26-ը այս շաբաթ: Գուցե ցուցադրեք Ջոզեֆ Սմիթի կամ Առաջին Տեսիլքի մի նկար և հրավիրեք դասարանի անդամներին գրատախտակին գրել իրենց ուսումնասիրությունից մի քանի գաղափարներ այն հատվածների հետ միասին, որտեղից դրանք գտել են: Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչպես աճեցին նրանց վկայությունները Ջոզեֆ Սմիթի և նրա առաքելության մասին, երբ սովորեցին նրա մասին այս շաբաթ:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.5-18

Երբ մենք խնդրում ենք հավատքով, Աստված պատասխանում է մեզ:

  • Ձեր դասարանի անդամները գուցե կարողանան կապ տեսնել ճշմարտությունը որոնելու Ջոզեֆի ցանկության հետ մի աշխարհում, որտեղ շատ հակասական գաղափարներ են ուսուցանվում: Ինչո՞վ է մեր օրերի խառնաշփոթը նման նրան, ինչին նա էր բախվում: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին գտնել պատասխաններ մեր հարցերին, կարող եք հրավիրել նրանց գրատախտակին գրել տարբեր ուղիներ, որոնցով մարդիկ ճշմարտություն են փնտրում: Ապա նրանք կարող են վերանայել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․5-18-ը և ավելացնել ցուցակին, թե Ջոզեֆ Սմիթն ինչ արեց իր հարցերի պատասխանները գտնելու համար:

  • Դասարանի անդամները կարող են կիսվել, թե իրենք ինչպես են հետևել Ջոզեֆ Սմիթի օրինակին ճշմարտության իրենց որոնումներում և ինչպես է Աստված պատասխանել նրանց: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունը «Լրացուցիչ աղբյուրներում» առաջարկում է մի քանի ուղիներ, որոնցով կարող ենք ճշմարտություն որոնել Աստծուց:

    Նկար
    աղոթող երիտասարդ աղջիկ

    Աղոթքը թույլ է տալիս մեզ հաղորդակցվել Աստծո հետ:

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-20

Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին:

  • Առաջին Տեսիլքը բացահայտեց մի քանի ճշմարտություններ Աստծո մասին, որը հակասեց նրան, ինչին շատերը հավատում էին Ջոզեֆի օրերում: Դասարանի անդամները կարող են կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15-20-ը և գտնել մի բան, որն իրենք սովորեցին Աստծո մասին: Ինչո՞ւ է կարևոր իմանալ Աստծո մասին այս ճշմարտությունները:

  • Եթե Ջոզեֆ Սմիթն այցելեր մեր դասարան, ինչ կհարցնեիք նրան իր փորձառության մասին: «Խնդրեք Աստծուց. Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքը» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org) կարող է դասարանի անդամներին տալ լրացուցիչ գաղափարներ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի մասին (տես նաև «Լրացուցիչ աղբյուրներ»): Գուցե նրանք խորհեն, թե ինչպես կարող են լրացնել հետևյալ նախադասությունը. «Քանի որ Առաջին Տեսիլքը տեղի ունեցավ, ես գիտեմ որ …»: Ի՞նչ օրհնություններ եկան մեր կյանք Առաջին Տեսիլքի շնորհիվ:

  • Քննարկման ոգին ուժեղացնելու համար դասարանի անդամները կարող են կարդալ կամ երգել «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը» (Օրհներգեր, հմր. 26): Ի՞նչ է այս օրհներգն օգնում մեզ հասկանալ և զգալ Առաջին Տեսիլքի մասին: Գուցե դասարանի մի քանի անդամներ կարողանան կիսվել, թե ինչպես են իրենք իմացել, որ Ջոզեֆն իսկապես տեսավ Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին Սրբազան Պուրակում: Կամ դուք կարող եք հրավիրել լիաժամկետ միսիոներներին (կամ վերջերս վերադարձած մի միսիոների) գալ դասարան և պատմել այն մասին, թե ինչպես է Առաջին Տեսիլքն ազդել մարդկանց կյանքի վրա, ում իրենք ուսուցանում են:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.21-26

Մենք կարող ենք հավատարիմ մնալ նրան, ինչ մենք գիտենք, եթե նույնիսկ ուրիշները մերժում են մեզ:

  • Դասարանի անդամները գուցե կարողանան նշել որոշ բաներ, որոնք Ջոզեֆ Սմիթը զգաց, երբ նա սկսեց պատմել ուրիշ մարդկանց իր տեսիլքի մասին (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.21–26): Գուցե նրանք կիսվեն հատվածներով, որոնք ոգեշնչում են նրանց, երբ ուրիշները մարտահրավերներ են նետում իրենց համոզմունքներին:

  • Եթե գիտեք ծխի անդամների, ովքեր զգացել են ընդդիմություն Եկեղեցու անդամ լինելու պատճառով, խնդրեք նրանց գալ դասին նախապատրաստված` կիսվելու, թե ինչպես են ամուր պահում իրենց հավատքը: Ի՞նչ ենք սովորում Ջոզեֆ Սմիթի օրինակից Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.21–26։

Նկար
լրացուցիչ աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Հետևեք Ջոզեֆի օրինակին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«Մարգարե Ջոզեֆ Սմիթը օրինակ սահմանեց մեզ համար, որպեսզի հետևենք՝ մեր հարցերին լուծումներ տալիս: Ելնելով Հակոբոսի խոստումից, որ եթե իմաստության պակաս ունենք, մենք կարող ենք հարցնել Աստծուց, [տես Հակոբոս1.5], պատանի Ջոզեֆն իր հարցն անմիջապես ներկայացրեց Երկնային Հորը: Նա ձգտեց անձնական հայտնության և նրա ձգտումը բացեց այս վերջին տնտեսությունը:

Նմանապես, ի՞նչ կբացի ձեզ համար ձեր ձգտումը: Ի՞նչ իմաստություն է պակասում ձեզ: Ի՞նչ իմանալու կամ հասկանալու հրատապ կարիք եք զգում: Հետևեք Մարգարե Ջոզեֆի օրինակին: Գտեք մի խաղաղ տեղ, ուր կարող եք կանոնավոր գնալ: Խոնարհվեք Աստծո առաջ: Ձեր սիրտը բացեք ձեր Երկնային Հոր առաջ: Դիմեք Նրան պատասխանների և մխիթարության համար» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95):

Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը

Որպեսզի կարդաք Առաջին Տեսիլքի նկարագրությունը, որը հիմնված է Ջոզեֆ Սմիթի մի քանի պատմությունների վրա, տես Սրբեր, 1.14–16:

Բարելավել մեր ուսուցումը

Փնտրեք անձական ոգեշնչում: Մի համարեք այս համառոտ շարադրանքները որպես հրահանգներ, որոնց պետք է հետևեք ուսուցանելիս: Փոխարենը, դրանք օգտագործեք գաղափարներ առաջ բերելու և ոգեշնչում խթանելու համար, երբ մտածեք սուրբ գրությունների վարդապետության և մարդկանց ուսուցանելու կարիքների շուրջ: