Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.27-65. «Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»


Հունվարի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.27-65. «Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունվարի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27-65, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին

Նա դիմեց ինձ անունով, Մայքլ Մալմ

Հունվարի 11-17

Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27-65

«Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»

Նախքան այս համառոտ շարադրանքի գաղափարների ընթերցումը, ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 2-ը և Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.27-65-ը և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք անդամներին կիսվել իրենց ունեցած գաղափարներով և փորձառություններով, երբ ուսումնասիրում էին այս սուրբ գրությունները, դուք կարող եք խնդրել նրանց կիսվել մի հատվածով, որը ստիպել է նրանց սովորականից շատ խորհրդածել: Ի՞նչն էր տպավորել նրանց այդ հատվածում:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.27-65

Ջոզեֆ Սմիթը կանչվել էր Աստծո կողմից՝ կատարելու Նրա աշխատանքը:

  • Արդյո՞ք ձեր դասարանը կօգտվեր Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.27-65-ի պատմությունը վերանայելուց: Կարող եք հրավիրել դասարանի անդամներից մեկին ամփոփել այն կամ դասարանի անդամները կարող են միմյանց պատմել պատմությունը զույգերով կամ փոքր խմբերով: Խրախուսեք նրանց ներառել այնքան շատ մանրամասներ, որքան կարող են հիշել: Ինչպե՞ս է այս պատմությունն ամրապնդում մեր վկայությունները Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման մասին: Ի՞նչ դասեր ենք սովորում այս պատմությունից այն մասին, թե Աստված ինչպես է կատարում իր աշխատանքը:

  • Ցուցադրեք առարկաներ կամ նկարներ, որոնք կապված են այն աշխատանքի հետ, որը Ջոզեֆ Սմիթը կանչվեց կատարելու, ինչպես օրինակ՝ Մորմոնի Գիրքը կամ տաճարի մի նկար: Դասարանի անդամները կարող են գտնել հատվածներ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.33–42-ում, որոնք ուսուցանում են Մարգարեի առաքելության այս կողմերի մասին: Ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթի համար Աստծո աշխատանքը կապված մեզ համար Աստծո աշխատանքի հետ: Ի՞նչ են ուսուցանել մեր ապրող մարգարեները այս աշխատանքի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 2

Եղիան եկավ դարձնելու մեր սրտերը դեպի մեր նախնիները:

  • Ձեր դասարանի անդամները կարո՞ղ են արդյոք օգուտ քաղել նրանից, թե ով էր Եղիան և կնքող զորությունից, որը նա վերականգնեց: Դասարանի անդամները կարող են կարդալ Եղիայի մասին Աստվածաշնչի բառարանում, Սուրբ գրությունների ուղեցույցում կամ վերանայել մի պատմություն նրա կյանքից (տես Գ Թագավորաց 17–18-ը): Այդ տեղեկությունն ի՞նչ է ավելացնում Վարդապետություն և Ուխտեր 2-ի մեր հասկացողությանը: Դուք կարող է նաև խոսել այն մասին, թե ինչ է նշանակում կնքել ինչ-որ բան: Գուցե որոշ առարկաներ կարող են օգնել, ինչպես՝ սննդամթերքի պահածոյատուփը, շղթայով փականով պլաստիկե տոպրակը, կամ կնիքը, որը վավերացնում է փաստաթուղթը: Ինչպե՞ս են այս առարկաներն օգնում մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում ընտանիքները կնքել միասին: Ինչպե՞ս է այս զորությունն օգնում իրականացնել երկրի ստեղծման նպատակը (տես Վարդապետություն և Ուխտեր 138․47-48-ը և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը «լրացուցիչ աղբյուրներում»): Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես է Վարդապետություն և Ուխտեր 2-ում տրված վարդապետությունը կատարվել, կարող եք քննարկել Վարդապետություն և Ուխտեր 110․13-16-ը:

  • Գուցե «հայրերին տրված խոստումների» մասին սովորելով (Վարդապետություն և Ուխտեր 2․2-ում), ձեր ուսուցանած երեխաները ավելի լավ հասկանան քահանայության ուժը, որը վերականգնելու համար ուղարկվեց Եղիան: Ովքե՞ր են «հայրերը» (տես Վարդապետություն և Ուխտեր 27․ 9 -10): Ի՞նչ խոստումներ տվեց Տերը Աբրահամին, Իսահակին և Հակոբին (տես Ծննդոց 17.1–8, 22.16–18, 26.1–5, 24, 28.11–15, Աբրահամ 2.8–11): Ի՞նչ է նշանակում Տիրոջ պատվիրանները «սերմանել» մեր սրտերում։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մեր սրտերը դարձնել դեպի մեր հայրերը։

Նկար
Պալմիրա Նյու Յորք տաճար

Պալմիրա Նյու Յորք տաճար

  • Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին դարձնել իրենց սրտերը դեպի իրենց նախնիները, դուք կարող եք հրավիրել մի քանի անդամների այդ թեմայի շուրջ քննարկում վարել: Ընդգրկեք տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատու բառը. Դուք կարող եք սկսել՝ կարդալով Վարդապետություն և Ուխտեր 2.2–3-ը և հրավիրելով քննարկման ղեկավարներին կիսվել փորձառություններով, որոնց ժամանակ նրանց սրտերը դարձան դեպի իրենց նախնիները: Ի՞նչ տեղի ունեցավ նրանց կյանքում, որն օգնեց նրանց ձգտել սովորել իրենց ընտանեկան պատմության մասին: Ի՞նչ առաջարկներ կարող են նրանք անել, որպեսզի օգնեն դասարանի մյուս անդամներին ներգրավվել ընտանեկան պատմության և տաճարային ծառայության մեջ: Նախագահ Դալլին Հ. Օուքսի ուղերձը «Լրացուցիչ աղբյուրներում», “The Promised Blessings of Family History” և “If We Put God First” տեսաֆիլմերը (ChurchofJesusChrist.org-ում) նույնպես կարող են օգնել` ոգեշնչելով դասարանի անդամներին: Դուք կարող եք նաև անդամներին հղում կատարել դեպի FamilySearch.org-ը գաղափարների համար:

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Արարման նպատակը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«Հավերժական կյանքը Քավության միջոցով հնարավոր դարձնելը Արարման գերագույն նպատակն է: Որպեսզի այդ միտքը ձևակերպենք իր բացասական հետևանքներով, եթե ընտանիքները չկնքվեն սուրբ տաճարներում, ողջ երկիրը տառացիորեն կամայանա:

«Արարման, Անկման և Քավության նպատակները համընկնում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի տաճարներում կատարվող սրբազան աշխատանքի հետ «Քավությունը», Ensign, Nov. 1996, 35): Տես նաև Մովսես 1․39:

Յուրաքանչյուր ոք կարող է ինչ-որ բան անել:

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Մահացածների փրկագնման աշխատանքում շատ առաջադրանքներ կան կատարելու: … Մեր ցանկությունը չէ ամենքին պարտադրել ինչ-որ բան անել, այլ ամենքին խրախուսել, որ անեն ինչ-որ բան» (“Family History: ‘In Wisdom and in Order,’Ensign, June 1989, 6):

Բարելավել մեր ուսուցումը

Ներգրավեք սովորողներին, ովքեր չեն ուսումնասիրում սուրբ գրությունները տանը: Համոզվեք, որ դասարանի բոլոր անդամները իրենց հարմարավետ են զգում, մասնակցելով և ներդրում կատարելով քննարկման մեջ, նույնիսկ նրանք, ովքեր գուցե չեն կարդացել տանը: