Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 3-5․ «Իմ գործն առաջ է ընթանալու»


Հունվարի 18-24-ը: Վարդապետություն և Ուխտեր 3-5․ «Իմ գործն առաջ է ընթանալու» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունվարի 18-24-ը: Վարդապետություն և Ուխտեր 3-5, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
տղամարդիկ աշխատում են դաշտում

Բերքահավաքը Ֆրանսիայում, Ջեյմս Թեյլոր Հարվուդ

Հունվարի 18-24

Վարդապետություն և Ուխտեր 3-5

«Իմ գործն առաջ է ընթանալու»

Ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 3–5-ը, նախքան այս համառոտ շարադրանքի գաղափարների վերանայումը, կօգնեք ձեզ առաջնորդություն ստանալ Սուրբ Հոգուց: Այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնում կարող է ձեզ օգնել հասկանալ պատմությունը, որը հանգեցրեց այդ հայտնություններին, որոնք արձանագրված են այս բաժիններում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին մի քանի րոպե տվեք, որպեսզի արագ աչքի անցկացնեն սուրբ գրությունները, որոնք նրանք կարդացել են տանը և գտնեն մի հատված, որն իմաստալից են համարում: Ապա հրավիրեք նրանց կիսվել իրենց սովորածով մեկ ուրիշ մարդու հետ դասարանում։

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 3․1-15

Մենք պետք է ավելի շուտ վստահենք Աստծուն, քան վախենանք մարդուց:

  • Ջոզեֆ Սմիթի նման, մենք բոլորս ունենում ենք փորձառություններ, երբ ուրիշներըճնշում են մեզ, որ անենք բաներ, որոնք, ըստ մեզ, սխալ են: Ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում Վարդապետություն և Ուխտեր 3.1–15-ից, որոնք կարող են օգնել մեզ հավատարիմ մնալ Աստծուն այդպիսի իրավիճակներում:

  • Ջոզեֆ Սմիթը պետք է խրատվեր մարդկանցից ավելի շատ վախենալու համար, քան Աստծուց, բայց նա նաև կարիք ուներ խրախուսանքի: Հրավիրեք դասարանի անդամներին նայել բաժին 3-ը, թե ինչպես Տերը և՛ խրատեց, և՛ խրախուսեց Ջոզեֆին: Օրինակ, նրանք կարող են գրատախտակին թվարկել արտահայտություններ հատվածներ 1–15-ից, որոնք պարունակում են Տիրոջ նախատինքները և այլ արտահայտություններ, որոնք պարունակում են ապաշխարելու և հավատարիմ մնալու Նրա խրախուսանքը: Ի՞նչ է Ջոզեֆի փորձառությունն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես է Փրկիչն օգնում մեզ հաղթահարել մեր սխալները:

Վարդապետություն և Ուխտեր 4

Տերը խնդրում է մեզ ծառայել Իրեն մեր ողջ սրտով:

  • Տիրոջ ծառաներին նկարագրող հատկանիշները, որոնք թվարկվում են Վարդապետություն և Ուխտեր 4.5–6-ում, նաև Հիսուս Քրիստոսի հատկանիշներն են: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի շատ բան սովորել, կարող եք հրավիրել նրանց ընտրել հատկանիշներից մեկը և գտնել սահմանումներ կամ լրացուցիչ սուրբ գրություններ, որոնք օգնում են նրանց ավելի լավ հասկանալ այդ հատկանիշը (տես, օրինակ՝ր Քույր Էլեյն Ս. Դալտոնի խոսքերը «լրացուցիչ աղբյուրներում»): Դուք կարող եք հրավիրել մի քանի մարդկանց կիսվել իրենց գտածով: Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչու իրենց ընտրած հատկանիշը պահանջ է` Աստծո արքայությունում ծառայելու համար: Ինչպե՞ս կարող ենք շարունակել զարգացնել այդ հատկանիշները (տես հատված 7-ը):

  • Վարդապետություն և Ուխտեր 4-ը վերաբերում էր Ջոզեֆ Սմիթ Ավագին, ով ուզում էր իմանալ, թե ինչպես կարող էր օգնել Տիրոջ աշխատանքին: Այս բաժինը կարող է նաև օգնել մեզանից յուրաքանչյուրին, ով ցանկանում է ծառայել Աստծուն: Ահա այս բաժինը ուսումնասիրելու մի ձև. դասարանի անդամները կարող են աշխատել փոքր խմբերով` գրելով որևէ աշխատանքի նկարագրություն Աստծո ծառաների համար, օգտագործելով բաժին 4-ը որպես ուղեցույց: Ինչո՞վ են տարբերվում այս որակավորումները աշխատանքի այլ նկարագրություններից: Ինչո՞ւ են այս հատկանիշները կարևոր Աստծո աշխատանքը կատարելու համար: «Լրացուցիչ աղբյուրներում» տրված Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերը կարող են օգնել դասարանի անդամներին հասկանալ այդ հատկանիշները զարգացնելու կարևորությունը:

Վարդապետություն և Ուխտեր 5

Ճշմարտության մասին վկայություն է տրվում նրանց, ովքեր խոնարհ են և հավատացող:

  • Եթե ոսկյա թիթեղները ցուցադրվեին աշխարհին, որպեսզի մարդիկ տեսնեին, արդյո՞ք դա կհամոզեր ամենքին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ (տես Վարդապետություն և Ուխտեր 5․7): Գուցե դասարանի անդամները հետազոտեն բաժին 5-ը գտնելով գաղափարներ, որոնք կարող են օգնել նրանց պատասխանել որևէ մեկին, ով ապացույց է խնդրում, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ի՞նչ սովորեցրեց Տերը Ջոզեֆ Սմիթին և Մարտին Հարրիսին, որը կարող է օգնել մեզ ձեռք բերել մեր սեփական վկայությունը ավետարանի ճշմարտությունների մասին:

    Նկար
    Մարտին Հարրիս

    Մարտին Հարրիս, Լյուիս Ա. Ռամսեյ

Նկար
լրացուցիչ աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Առաքինություն նշանակում է ուժ:

Քույր Էլեյն Դալտոնը տվել է առաքինության այս բացատրությունը. «Առաքինությունը մի բառ է, որը մենք հաճախ չենք լսում այսօրվա հասարակության մեջ, բայց virtus լատիներեն արմատական բառը նշանակում է ուժ։ Առաքինի կանայք և տղամարդիկ ունեն լուռ արժանապատվություն և ներքին ուժ։ Նրանք ինքնավստահ են, քանի որ արժանի են ստանալ Սուրբ Հոգին և առաջնորդվել Նրա կողմից» («Վերադարձ դեպի առաքինություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 79)»։

Դառնալ միսիոներ

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է. «Միսիոներ դառնալու գործընթացը չի պահանջում երիտասարդից հագնել սպիտակ վերնաշապիկ և փողկապ կապել [կամ երիտասարդ կինը զգեստ կրի] ամեն օր դպրոց գնալիս, կամ քնելու և արթնանալու հարցերում հետևի միսիոներների ուղեցույցին, թեև շատ ծնողներ, իհարկե, կողմ կլինեն այդ գաղափարին: … Բայց դուք կարող եք աճել Աստծուն ծառայելու ձեր ցանկությամբ [տես ՎևՈւ 4.3], և կարող եք սկսել մտածել այնպես, ինչպես միսիոներներն են մտածում, կարդալ այն, ինչ միսիոներներն են կարդում, աղոթել այնպես, ինչպես նրանք են աղոթում, և զգալ այն, ինչ նրանք են զգում: Դուք կարող եք խուսափել աշխարհիկ ազդեցություններից, որոնք Սուրբ Հոգուն հեռացնում են, և կարող եք մեծացնել ձեր վստահությունը` ճանաչելով և արձագանքելով հոգևոր հուշումներին («Դառնալ միսիոներ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 45–46):

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք այնպիսի հարցեր, որոնք խրախուսում են իմաստալից քննարկում: Հարցերը, որոնք ունեն մեկից ավելի ճիշտ պատասխան, հրավիրում են սովորողին պատասխանել` հիմնվելով իրենց անձնական մտքերի, զգացումների և փորձառությունների վրա: Օրինակ, դուք կարող եք հարցնել. «Ինչպե՞ս եք իմանում, որ Աստված է խոսում ձեզ հետ: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 33:)