Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 6-9. «Սա է Հայտնության Հոգին»


Հունվարի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 6-9. «Սա է Հայտնության Հոգին», Եկ, հետևիր Ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունվարի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 6-9, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
գրագիրը գրում է թղթի վրա

Հունվարի 25-31-ը

Վարդապետություն և Ուխտեր 6-9

«Սա է հայտնության Հոգին»

Վարդապետություն և Ուխտեր 6–9-ը ուսուցանում է արժեքավոր սկզբունքներ հայտնություն ստանալու մասին: Կիրառեք այս սկզբունքները, փնտրելով հայտնություն, թե ինչպես օգնել դասարանի անդամներին սովորել այդ բաժիններից:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել Վարդապետություն և Ուխտեր 6–9 հատվածներն ուսումնասիրելու իրենց փորձառություններով, հրավիրեք նրանց քննարկել հոգևոր տպավորությունները, որոնք ստացել են ուսումնասիրության ընթացքում: Ի՞նչ ուղերձներ ուներ Տերը նրանց համար։

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 6, 8–9

Երկնային Հայրը խոսում է ինձ հետ «ճշմարտության Հոգու» միջոցով:

  • Այս բաժիններում Տերը շատ բան ունի մեզ ուսուցանելու անձնական հայտնության մասին, և դուք գուցե հնարավորություն չունենաք ընդգրկել այդ ամենը մեկ դասում: Գուցե բաժանեք դասարանը երեք խմբի և հանձնարարեք յուրաքանչյուր խմբին հետազոտել բաժին 6-ը, 8-ը, կամ 9-ը, փնտրելով պատասխաններ այնպիսի հարցերի, ինչպիսիք են. Ինչպե՞ս է Սուրբ Հոգին խոսում մեզ հետ: Ինչպե՞ս կարող ենք ճանաչել անձնական հայտնությունը։ Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել հայտնություն ստանալուն: Այնուհետև, յուրաքանչյուր խմբից մեկը կարող է համառոտ կիսվել դասարանի մնացած մասի հետ, թե ինչ է հայտնաբերել իրենց խումբը: Գուցե նաև խրախուսեք դասարանի անդամներին կիսվել անձնական հայտնությունը ճանաչելու իրենց սեփական փորձառություններով: Օրինակ, արդյո՞ք կա որևէ բան Վարդապետություն և Ուխտեր 6.22-24-ում, որը հիշեցնում է մեզ մեր ունեցած փորձառությունները:

  • Անձնական հայտնության մասին խոսելը կարող է հուսահատեցնող լինել ձեր դասարանի մարդկանց համար, ովքեր աղոթում են առաջնորդության համար, բայց չեն զգում, որ ստանում են այն: Նրանց համար կարող է օգտակար լինել իմանալ, որ Օլիվեր Քաուդերին մաքառում էր նմանատիպ զգացումների դեմ, երբ չէր կարողանում թարգմանել այնպես հեշտ, ինչպես հույս ուներ: Գուցե հրավիրեք դասարանի անդամներին փնտրել Տիրոջ խորհուրդը Օլիվերին բաժին 9-ում։ Այս բաժնի ո՞ր ուղերձները կարող են օգնել ինչ-որ մեկին, ով զգում է, որ Տերը չի պատասխանում իր աղոթքներին: «Լրացուցիչ աղբյուրներում» տրված մտքերը կարող են նույնպես օգնել։

    Նկար
    Օլիվեր Քաուդերի

    Օլիվեր Քաուդերի, Լյուիս Ա. Ռամսեյ

Վարդապետություն և Ուխտեր 6-7

«Նույնիսկ ինչ-որ ցանկանաս ինձանից, այդպես պիտի լինի»։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից առաջարկում է ուշադրություն դարձնել այնպիսի բառերի օգտագործման դեպքերին, ինչպես օրինակ ցանկանալ բառը բաժիններ 6–7-ում: Գուցե դասարանի անդամները կիսվեն այդ վարժությունից իրենց սովորածով կամ կարող եք կատարել այդ վարժությունը դասարանով միասին: Ի՞նչ են մեզ ուսուցանում մեր ամենօրյա գործողությունները մեր ցանկությունների մասին: Ինչպե՞ս է Տերն օգնում մեզ փոխել մեր ցանկությունները:

Վարդապետություն և Ուխտեր 6.29-37

Եթե մենք նայենք Տիրոջը, Նա կարող է օգնել մեզ հաղթահարել կասկածն ու վախը:

  • Մենք ինչո՞ւ ենք երբեմն «վախենում… բարիք գործել» (հատված 33): Գուցե դասարանի անդամներն առաջարկեն որոշ հնարավոր պատճառներ, մտքերի հետ միասին Վարդապետություն և Ուխտեր 6.29–37-ից, որոնք նրանց քաջություն են տալիս բարիք գործել:

  • Սկսելով քննարկում այն մասին, թե ինչպես Հիսուս Քրիստոսն օգնեց մեզ «չկասկածել, չվախենալ» (հատված 36-ում), կարող եք խնդրել դասարանի անդամներինթերթիկների վրա գրել որոշ բաներ, որոնցից մարդիկ գուցե վախենում են: (Երեց Ռոլանդ Ա. Ռասբանդը տվել է որոշ օրինակներ իր ուղերձում «Մի խռովվեք» [Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 18]:) Ապա կարող եք բարձրաձայն կարդալ այդ թերթիկներից մի քանիսը և քննարկել, թե Փրկիչը և Նրա քավիչ զորությունն ինչպես կարող են օգնել մեզ, երբ մենք վախենում ենք:: Վարդապետություն և Ուխտեր 6.29–37-ն ունի որոշ գաղափարներ տես նաև Ա Հովհաննես 4.18): Ի՞նչ է նշանակում «նայել [Քրիստոսին]» ամեն մի մտորումում» (հատված 36): Կենտրոնացումը Փրկիչի վրա ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ դիմակայում ենք կասկածի կամ վախի:

Նկար
լրացուցիչ աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Հասկանալ, թե ինչպես է Երկնային Հայրը պատասխանում աղոթքներին

«Իմ կյանքում ես հասկացել եմ, որ երբեմն չեմ ստանում իմ աղոթքի պատասխանը, որովհետև Տերը գիտի, որ ես պատրաստ չեմ: Երբ Նա պատասխանում է, հաճախ դա լինում է «մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ», [2 Նեփի 28.30] որովհետև սա այն ամենն է, որը ես կարող եմ տանել կամ որը պատրաստ եմ անել» (Ռոբերտ Դ. Հեյլս, «Տիրոջն ապավինել` Քո կամքը կատարվի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 73):

«Ի՞նչ եք անում, երբ խնամքով պատրաստվել եք, ջերմեռանդորեն աղոթել, բավականին ժամանակ սպասել եք պատասխանի և դեռ չեք զգում պատասխան: Դուք գուցե ցանկանաք շնորհակալություն հայտնել, երբ դա տեղի է ունենում, քանի որ դա Նրա վստահության ապացույցն է: Երբ ապրում եք արժանի և ձեր ընտրությունը Փրկիչի ուսմունքների համաձայն է, և դուք պետք է գործեք, առաջ գնացեք վստահությամբ: … Երբ արդար եք ապրում և գործում վստահորեն, Աստված թույլ չի տա, որ դուք շատ հեռուն գնաք առանց նախազգուշացնելու ձեզ, եթե դուք սխալ որոշում եք ընդունել» (Ռիչարդ Գ. Սքոթ, «Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 10)։

Բարելավել մեր ուսուցումը

Վստահություն արտահայտեք սովորողների կարողությունների հանդեպ: Որոշ մարդիկ ձեր դասարանում գուցե անվստահ լինեն ավետարանը սովորելու իրենց կարողության մեջ: Մտածեք, թե ինչպես հավաստիացնեք նրանց, որ երբ նրանք ձգտում են սովորել ինքնուրույն, Սուրբ Հոգին կուսուցանի նրանց: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,29:)