Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 10-11․ «Որ կարողանաս հաղթող դուրս գալ»


Փետրվարի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 10-11․ «Որ կարողանաս հաղթող դուրս գալ», Եկ, հետևիր Ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Փետրվարի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 10-11, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Մորմոնի Գրքի ձեռագիրը

Մորմոնի Գրքի ձեռագրի բնօրինակի կրկնօրինակը

Փետրվար 1-7-ը

Վարդապետություն և Ուխտեր 10-11

«Որ կարողանաս հաղթող դուրս գալ»

Ի՞նչ տպավորություններ եք ունեցել, երբ կարդացել եք Վարդապետություն և Ուխտեր 10-11-ը: Ի՞նչ մտքեր ծագեցին ձեր մոտ այն մարդկանց վերաբերյալ, ում ուսուցանում եք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի դասարանի անդամներին հնարավորություն տաք խոսել իրենց սովորածի մասին սուրբ գրությունների անձնական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, կարող եք գրել գրատախտակին Վարդապետություն և Ուխտեր 10 և Վարդապետություն և Ուխտեր 11: Դասարանի մի քանի անդամներ կարող են յուրաքանչյուր վերնագրի տակ գրել այն հատվածի համարը, որտեղ նրանք գտել են մի կարևոր ճշմարտություն: Ընտրեք մի քանի հատվածներ և դասարանի անդամներին հրավիրեք կիսվել այն ճշմարտություններով, որոնք իրենք գտել են այնտեղ:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 10․1-33

Սատանան ձգտում է կործանել Աստծո աշխատանքը:

  • Վարդապետություն և Ուխտեր 10-ը կարող է օգնել դասարանի անդամներին ճանաչել և դիմադրել իրենց հավատքը կործանելու սատանայի ջանքերին: Այս բաժնի պատմական համատեքստը ներկայացնելու համար կարող եք հրավիրել դասարանի որևէ անդամի կիսվել Մարտին Հարրիսի պատմությամբ, ով կորցրեց Մորմոնի Գրքի թարգմանության 116 էջերը (տես բաժնի վերնագիրը Վարդապետություն և Ուխտեր 3-ում և Սրբեր, 1.50–53-ը): Դասարանի անդամները գուցե այդ ժամանակ հետազոտեն Վարդապետություն և Ուխտեր 10․1-33 հատվածները, որպեսզի գտնեն սատանայի ծրագիրը կորած էջերի վերաբերյալ: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչպես է սատանան աշխատում, և ինչու է նա անում այդ բաները (տես նաև հատված 63-ը): Ինչպե՞ս է նա մեր օրերում աշխատում նմանատիպ եղանակներով: Ինչպե՞ս է Տերն օգնում մեզ հաղթել սատանային մեր կյանքում:

Վարդապետություն և Ուխտեր 10.34-52

Տիրոջ «իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը»։

  • Երբ հուսահատված ենք մեր մեղքերի պատճառով, մենք կարող ենք հույս գտնել, գիտենալով, թե Տերն ինչպես փոխհատուցեց այն մեղքի համար, որը Ջոզեֆ Սմիթը և Մարտին Հարրիսը գործեցին, երբ չհնազանդվեցին Տիրոջը և կորցրին Մորմոնի Գրքի թարգմանության 116 էջերը: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին հույս գտնել այդ պատմության մեջ: Օրինակ, դուք կարող եք հրավիրել նրանց կիսվել ինչ-որ բանով, որ նրանք սովորում են Տիրոջ մասին Վարդապետություն և Ուխտեր 10.34–52-ից (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 3.1–3): Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են տեսել, որ Տիրոջ «իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը» (Վարդապետություն և Ուխտեր 10.43): Ինչպե՞ս կարող է այս գիտելիքը զորացնել մեր հավատքը Նրա հանդեպ:

    Նկար
    Մորմոնը կրճատում է ոսկե թիթեղները

    Մորմոնը կրճատում է թիթեղները, Թոմ Լովել

Վարդապետություն և Ուխտեր 11

Եթե մենք խնդրենք Աստծուց, ապա կստանանք:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից առաջարկում է մեզ կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11-ը, կարծես այն գրված լինի մեզ համար: Գուցե դասարանի անդամները ցանկանան կիսվել ինչ-որ բանով այդ բաժնից, որն առանձնապես վերաբերում է իրենց: Ինչպե՞ս են ծրագրում կիրառել իրենց սովորածը։

  • Վարդապետություն և Ուխտեր 11-ի վերաբերյալ քննարկում ծավալելու համար` հրավիրեք դասարանի անդամներին գտնել մի սկզբունք բաժնում, իսկ հետո մի հարց գրել դրա վերաբերյալ: Այդպիսի հարցերը կարող են ընդգրկել՝ «Ի՞նչ է նշանակում հարել Քրիստոսին ձեր բոլոր սրտով» (հատված 19) կամ «Ինչպե՞ս ենք ձեռք բերում Աստծո խոսքը» (հատված 21): Դասարանի անդամները կարող են իրենց հարցերը գրել թերթիկի վերևում և փոխանցել միմյանց, ավելացնելով մտքեր և հնարավոր պատասխաններ միմյանց հարցերին: (Նախ դասարանը բաժանեք փոքր խմբերի։) Այնուհետև անդամները կարող են միմյանց կամ դասարանի հետ կիսվել որոշ մտքերով, որոնք մյուսները գրել են իրենց հարցերի վերաբերյալ:

Վարդապետություն և Ուխտեր 11․8-26

Աստված կտա մեզ Իր Հոգին, երբ պատրաստենք մեզ Իր ձևով:

  • Արդյո՞ք ձեր դասարանի անդամները կօգտվեն քննարկումից, թե ինչպես ճանաչել անձնական հայտնությունը Հոգու միջոցով: Եթե այդպես է, կարող եք սկսել մի քննարկում` հրավիրելով նրանց պատկերացնել, որ իրենց խնդրել են գրել որոշ ճշմարտություններ այն մասին, թե ինչպես ստանալ անձնական հայտնություն: Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 11․8-26-ից։ Օրինակ, նրանք ինչի մասին կգրեին, երբ պատրաստվեին մեր կյանքի համար առաջնորդություն և մեր հարցերին պատասխաններ ստանալու համար: Ի՞նչ կասեին նրանք այն մասին, թե ինչպես ճանաչեն պատասխանները, երբ դրանք գալիս են: Հրավիրեք դասարանի անդամներին խորհրդածել, թե իրենք ինչպես կկիրառեն իրենց սովորածը, երբ ձգտեն որոնել անձնական հայտնություն:

    Որպես այս միջոցառման մաս, դուք կարող եք կիսվել Քույր Ջուլի Բ. Բեքի` Սփոփող Միության նախկին գերագույն նախագահի այս մտքով. «Անձնական հայտնության համար որակավորվելու, այն ստանալու և ըստ դրա գործելու ունակությունը այն եզակի ակարևոր հմտությունն է, որը կարող է ձեռք բերվել այս կյանքում» («Եւ աղախինների վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 11):

Բարելավել մեր ուսուցումը

Ներառեք նրանց, ովքեր մաքառումների մեջ են: Ի՞նչ կարող եք անել, երբ դասարանի որևէ անդամ մեկուսացված է թվում դասարանի մնացած մասից: Երբեմն նա ուղղակի կարիք ունի ներգրավվելու: Խնդրեք այդ մարդուն մասնակցել հաջորդ դասին: Եթե նա սկզբում չի արձագանքում ձեր ջանքերին, շարունակեք ցույց տալ սեր և մտահոգություն: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 8-9:)