Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 14-17. «Կանգնեք որպես վկա»


Փետրվարի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 14-17. «Կանգնեք որպես վկա», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Փետրվարի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 14–17, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Ջոզեֆ Սմիթը և Երեք Վկաները ծնկաչոք աղոթելիս

Փետրվար 15-21-ը

Վարդապետություն և Ուխտեր 14-17

«Կանգնեք որպես վկա»

Մտածեք Վարդապետություն և Ուխտեր 14-17-ում նկարագրված վարդապետության և իրադարձությունների մասին: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել մարդկանց, ում ուսուցանում եք, «կանգնել որպես [այս] բաների վկաներ»: (Վարդապետություն և Ուխտեր 14․8):

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ձեր դասարանի անդամներն ի՞նչ իմաստալի բան գտան իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրությունների ընթացքում։ Գուցե հրավիրեք դասարանին Վարդապետություն և Ուխտեր 14–17բաժններից կիսվել Տիրոջ աշխատանքին մասնակցելու մեկ գաղափարով:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 14-16

Տերը հրավիրում է մեզ մասնակցել Ւր աշխատանքին:

  • Ի՞նչ գիտեն դասարանի անդամները Ուիթմերների ընտանիքի մասին (տես Սրբեր, 1.68–69): Կարող է օգտակար լինել նրանց համար գրատախտակին գրել որոշ փաստեր Ուիթմերների մասին: Ինչպե՞ս են այդ փաստերն օգնում մեզ ավելի լավ հասկանալ Տիրոջ խորհուրդը Ուիթմերներին 14-16 բաժիններոմ: Օրինակ, ինչո՞ւ է Տերը համեմատել Իր աշխատանքը դաշտի բերքահավաքի հետ:

  • Որպեսզի դասարանի անդամներին թույլ տաք կիսվել Տիրոջ աշխատանքին մասնակցելու վերաբերյալ իրենց մտքերով, կարող եք գրատախտակին գրել հետևյալ հղումները. Վարդապետություն և Ուխտեր 14.1, 14,2–4, 14.5, 8, 14.6–7, 14.9–11, 15.6: Դասարանի անդամները կարող են կարդալ այդ հատվածներից մեկը զույգերով և քննարկել, թե իրենք ինչ սովորեցին Տիրոջ աշխատանքի մասին: Զույգերից մի քանիսը կարող են դասարանի հետ կիսվել իրենց քննարկածով:

  • Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց փորձառություններով` օգնելով մյուսներին ավելի մոտենալ Փրկիչին, ներառյալ՝ որպես լիաժամկետ կամ ծառայության միսիոներներ և սպասավորության միջոցով: Ինչպե՞ս են Վարդապետություն և Ուխտեր 15.6-ում և 16.6-ում տրված Տիրոջ խոսքերն իրականացել նրանց կյանքում: Ի՞նչ ենք սովորում այս բաժիններից, որը կօգնի մեզ պատրաստվել ավետարանով կիսվելուն:

    Նկար
    դաշտի աշխատողները ցորենի բերքն են հավաքում

    Ցորենի դաշտի աշխատողների նկարազարդումը` Գրեգ Նյուբոլդի

Վարդապետություն և Ուխտեր 17

Մենք կարող ենք հավատարիմ մնալ մեր իմացածին, եթե նույնիսկ ուրիշները մերժեն մեզ։

  • Ինչո՞ւ Տերը Մորմոնի Գրքի վկաներ ապահովեց։ Դասարանի անդամները կարող են կիսվել գաղափարներով, որոնք ծագեցին Վարդապետություն և Ուխտեր 17-ը կարդալիս։ Լրացուցիչ գաղափարներ կարելի է գտնել սուրբ գրություններում, որոնք հիշատակվում են 17 բաժնի վերնագրում կամ «Երեք վկաների վկայությունում», որը գտնվում է Մորմոնի Գրքի սկզբում: Ինչպե՞ս է Երեք Վկաների վկայությունն ազդել Մորմոնի գրքի մասին մեր վկայության վրա:

  • Եթե նույնիսկ մենք չենք տեսել հրեշտակներ կամ դիպչել ոսկյա թիթեղներին, մենք, այնուամենայնիվ. կարող ենք վկայել Մորմոնի Գրքի մասին: Ի՞նչ են դասարանի անդամները գտնում բաժին 17-ում (ներառյալ բաժնի վերնագրում), որն, ըստ նրանց,վերաբերում է իրենց: Եթե որևէ մեկը հարցներ, թե ինչո՞ւ ենք հավատում, որ Մորմոնի գիրքը ճշմարիտ է, ինչ կասեինք մենք: Հավանաբար դասարանի անդամները կարող են գրել մի համառոտ պատասխան, իսկ դուք կարող եք հրավիրել մի քանիսին կիսվել ձեր գրածով: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի մեջբերումը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող է ոգեշնչել անդամներին ուրիշներին վկայել Մորմոնի Գրքի մասին:

  • Կարող է ոգեշնչող լինել հանձնարարել դասարանի որևէ անդամի կիսվել ոսկյա թիթեղների մասին մյուս վկաների փորձառություններով: (տես «Ութ վկաների վկայությունը» Մորմոնի Գրքում և Մարի Ուիթմերի փորձառությունը Սրբերում, 1.70–71): Ի՞նչ եք սովորում այդ վկաների փորձառություններից:

  • Դուք կարող եք կիսվել տեսաֆիլմերի ընտրանիից «A Day for the Eternities» (ChurchofJesusChrist.org), որպես Մորմոնի Գրքի վկաների մասին քննարկման մի մաս (Երեք Վկաների Վկայությունը սկսվում է մոտ 15:00)?

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Կիսվել Մորմոնի Գրքի մասին մեր վկայությամբ

1988թ. Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը տվել է հետևյալ հրավերը Եկեղեցու անդամներին.

«Մորմոնի Գիրքն այն գործիքն է, որով Տերը նախատեսել է «սրբել երկիրը, ասես ջրհեղեղով, [Իր] ընտրյալներին հավաքելու համար»: (Մովսես 7.62:) Սուրբ գրության այս հատորը պետք է կենտրոնական տեղ զբաղեցնի մեր քարոզներում, մեր ուսուցման մեջ և մեր միսիոներական աշխատանքում:

… Էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների և աշխարհում տպագրված խոսքի մասսայական բաշխման այս դարում Աստված հաշվետու կդարձնի մեզ, եթե մենք այժմ չտարածենք Մորմոնի Գիրքը փառահեղ ձևով:

Մենք ունենք Մորմոնի Գիրքը, մենք ունենք անդամներ, մենք ունենք միսիոներներ, մենք ունենք միջոցներ, իսկ աշխարհն ունի դրանց կարիքը: Այժմ է ժամանակը:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք հազիվ թե խորապես հասկանանքՄորմոնի Գրքի զորությունը, կամ էլ նրա աստվածային դերը, որը պետք է խաղա, կամ էլ այն չափը, որով նա պետք է տարածվի» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 143–44):

Բարելավել մեր ուսուցումը

Ուղղեք այնպիսի հարցեր, որոնք առաջ են բերում վկայություն: Ոգեշնչված հարցը կարող է Հոգին հրավիրելու հզոր միջոց լինել: Օրինակ, երբ ուսուցանեք Վարդապետություն և Ուխտեր 14.9-ը, դուք կարող եք ուղղել այսպիսի հարց. «Ինչպե՞ս եք իմացել, որ Հիսուս Քրիստոսը «լույս է, որը հնարավոր չէ թաքցնել խավարում»: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 32:)