Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր, 12–13, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.66–75. «Ձեզ վրա իմ ընկերակից ծառաներ»


Փետրվարի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր, 12–13, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.66–75. «Ձեզ վրա իմ ընկերակից ծառաներ» Եկ, հետևիր Ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր, 2021 (2020)

Փետրվարի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 12–13, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.66–75, Եկ, հետևիր Ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Սասքուեհանա գետ

Փետրվար 8-14-ը

Վարդապետություն և Ուխտեր 12-13, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.66-75

«Ձեզ վրա իմ ընկերակից ծառաներ»

Ճիշտ ինչպես Սուրբ Հոգին լուսավորեց Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի միտքը սուրբ գրությունների վերաբերյալ, Նա կարող է ոգեշնչել ձեզ, երբ աղոթքով ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 12–13 և Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.66–75-ը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել, հարցրեք, թե իրենք ինչպես են ուսումնասիրում սուրբ գրությունները: Ի՞նչ են նրանք արել սուրբ գրություններում գաղափարներ գտնելու համար այս շաբաթ:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 13

Ահարոնյան Քահանայությունը վերականգնվեց Հովհաննես Մկրտիչի կողմից:

  • Վարդապետություն և Ուխտեր 13-ում գտնվող ճշմարտությունները քննարկելու համար դասարանի անդամները կարող են խոսել այն մասին, թե այս բաժինն ինչպես կօգնի երիտասարդներին ավելի լավ հասկանալ Ահարոնյան քահանայությունը: Ի՞նչ է բաժին 13-ն ուսուցանում Ահարոնյան Քահանայության մասին, որը երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք պետք է հասկանան: Որպեսզի բոլորին հնարավորություն տաք մասնակցել, կարող եք խնդրել դասարանի անդամներին քննարկել այս հարցը զույգերով, իսկ հետո դասարանի հետ կիսվել միմյանցից սովորածով:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում առաջարկում է նյութեր, որոնք կարող են օգնել բացատրել արտահայտություններից մի քանիսը Վարդապետություն և Ուխտեր 13-ում: Կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել նրանով, ինչ սովորել են այդ նյութերն ուսումնասիրելիս: Այս բաժնում նշված բանալիների մասին քննարկում ծավալելու համար դուք կարող եք ցույց տալ դասարանի անդամներին բանալիների մի տրցակ և հրավիրել խոսել այն մասին, թե բանալիներն ինչ են թույլ տալիս մեզ անել: Քույր Ռութ և Երեց Դեյլ Գ. Ռենլանդի բացատրությունը «Լրացուցիչ աղբյուրներում» նույնպես կարող է օգնել: Ի՞նչ օրհնություններ է Ահարոնյան Քահանայությունը մատչելի դարձնում մեզ համար: Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքն առանց այդ օրհնությունների:

  • Վերականգնված Ավետարանի գեղեցկություններից մեկն այն է, որ ինչպես սուրբ գրությունների տղամարդիկ և կանայք, այնպես էլ մենք ներգրավվում ենք Աստծո արքայությունը երկրի վրա կառուցելու նույն աշխատանքի մեջ: Սա դարձնում է մեզ ինչ-որ իմաստով «ընկերակից ծառաներ»: Ի՞նչ է նշանակում լինել ընկերակից ծառաներ Տիրոջ աշխատանքում։ Մատթեոս 3.13–17, Ղուկաս 1.13–17, 3.2–20 հատվածները կարող են օգնել դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ Հովհաննես Մկրտիչի կատարած աշխատանքը:

    Նկար
    Ջոզեֆ Սմիթը մկրտում է Օլիվեր Քաուդերիին

    Ջոզեֆ Սմիթը մկրտում է Օլիվեր Քաուդերիին, Դել Փարսոնի

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75

Արարողությունները մեզ համար հասանելի են դարձնում Աստծո զորությունը:

  • Որպեսզի դասարանի անդամներին հնարավորություն տաք վկայել միմյանց այն օրհնությունների մասին, որոնք գալիս են քահանայության արարողությունները ստանալուց, կարող եք հրավիրել նրանց վերանայել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.66–75-ը, ներառյալ հատված 71-ի նշումը, որոնելով այն օրհնությունները, որոնք ստացան Ջոզեֆն ու Օլիվերը իրենց մկրտությունից և քահանայության կարգումը ստանալուց հետո: Ինչպե՞ս են արարողությունները հոգևոր զորություն տալիս: Դասարանի անդամները կարող են այդ ժամանակ կիսվել փորձառություններով, երբ զգացել են Աստծո զորությունը, որը գալիս է քահանայության արարողությունները, ինչպես օրինակ մկրտությունը, հաղորդությունը կամ տաճարային արարողությունները ստանալուց: Կարող եք նաև ցուցադրել «Քահանայության օրհնությունները» (ChurchofJesusChrist.org) տեսաֆիլմը, որպես քննարկման մաս:

  • Դասարանի անդամներիը կարող են ստեղծել մի աղյուսակ, որը ցույց կտա օրհնությունները, որոնք գալիս են քահանայության արարողություններից: Օրինակ՝ գրատախտակին կարող եք գրել Արարողություններ և Օրհնություններ վերնագրերը: Դասարանի անդամները կարող են փնտրել սուրբ գրություններ ինչպիսիք են` Հովհաննես 14.26, Գործք 2.38, Վարդապետություն և Ուխտեր 84․19–22, 131.1–4, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.73–74-ը աղյուսակը լրացնելու համար: Նրանք կարող են նաև ներառել այլ օրհնություններ, որոնք ստացել են այդ արարողությունների շնորհիվ: Գուցե նրանք կիսվեն փորձառություններով, երբ զգացել են, որ իրենց ստացած արարողությունները իրենց կյանք են, բերել են Փրկիչի զորությունը:

Նկար
լրացուցիչ աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Ի՞նչ են քահանայության բանալիները:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը և նրա կինը` Ռութը, առաջարկել են այս բացատրությունը քահանայության բանալիների մասին:

Քահանայության բանալիներ եզրույթն օգտագործվում է երկու տարբեր ձևերով: Առաջինը վերաբերում է որոշակի իրավունքի կամ արտոնության, որը տրվում է բոլոր նրանց, ովքեր ստանում են Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան Քահանայություն: Օրինակ, Ահարոնյան Քահանայություն կրողները ստանում են հրեշտակների սպասավորության, ապաշխարության նախապատրաստական ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 13․1, 84.26–27): Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները ստանում են արքայության խորհուրդների բանալին, Աստծո գիտելիքի բանալին և Եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 84.19, 107.18): …

« Քահանայության բանալիներ եզրույթի օգտագործման երկրորդ ձևը վերաբերում է ղեկավարմանը: Քահանայության առաջնորդները ստանում են լրացուցիչ քահանայության բանալիներ` Եկեղեցու կամ քվորումի կազմակերպչական որևէ բաժնի վրա նախագահելու իրավունք: Այս առումով քահանայության բանալիները հանդիսանում են Եկեղեցում ուղղորդելու, առաջնորդելու և կառավարելու իշխանությունը և զորությունը» (Մելքիսեդեկյան Քահանայություն` Հասկանալ վարդապետությունը, ապրել սկզբունքներով [2018], 26):

Բարելավել մեր ուսուցումը

Հաճախ բերեք ձեր վկայությունը։ Հոգևոր ճշմարտությունների մասին ձեր պարզ, անկեղծ վկայությունը հզոր ազդեցություն կարող է թողնել նրանց վրա, ում դուք ուսուցանում եք: … Այն չպետք է լինի պերճախոս կամ երկար» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 11)։ Խորհեք Ահարոնյան Քահանյության վերաբերյալ ձեր անձնական վկայությամբ կիսվելու մասին, երբ կքննարկեք Վարդապետություն և Ուխտեր 13-ը։