Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 18-19․ «Հոգիների արժեքը մեծ է»


Փետրվարի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 18-19․ «Հոգիների արժեքը մեծ է», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Փետրվարի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 18-19, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Մարտին Հարրիսի ագարակը

Մարտին Հարրիսի ագարակը, Ալ Ռաունդս

Փետրվար 22-28-ը

Վարդապետություն և Ուխտեր 18-19

«Հոգիների արժեքը մեծ է»

Միայն Սուրբ Հոգու միջոցով կարող էմարդու սիրտը փոխվել: Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Եթե դուք ուսուցանում եք վարդապետական սկզբունքներ, Սուրբ Հոգին կգա» («Քննարկում Երեց Ռիչարդ Գ. Սքոթի և Երեց Հենրի Բ. Այրինգի հետ» [Եկեղեցու Կրթական համակարգի արբանյակային ուսուցման հեռարձակում, Օգոստոս 11, 2003]):

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի հուշեք դասարանի անդամներին կիսվել սուրբ գրությունների հետ իրենց փորձառություններով, միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.34–36-ը: Այնուհետև խնդրեք դասարանի անդամներին կիսվել մի հատվածով, որը կարդացել են այս շաբաթ և ճանաչել են Տիրոջ ձայնը:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 18.10-16, 19.15–20, 39–41

Տերը ցնծում է, երբ մենք ապաշխարում ենք։

Վարդապետություն և Ուխտեր 18.10-16

«Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին գիտակցել, թե որքան արժեքավոր է մեզանից յուրաքանչյուրը Աստծո աչքում: Գուցե նրանք կարդան Վարդապետություն և Ուխտեր 18.10-16-ը և կիսվեն փորձառություններով, որոնց ընթացքում սկսեցին հասկանալ իրենց արժեքը Աստծո համար: Ինչպե՞ս են այս հատվածներն ազդում այն եղանակի վրա, որով մենք տեսնում ենք ինքներս մեզ և ուրիշ մարդկանց: Ինչպե՞ս է Աստված ցույց տալիս մեզ, որ մենք մեծ արժեք ունենք Նրա համար:

    Նկար
    Հիսուսը՝ մի փոքրիկ տղա գրկած

    Հոգու արժեքը, Լիզ Լեմոն Սուինդլ

Վարդապետություն և Ուխտեր 19.15-19

Հիսուս Քրիստոսը տառապեց ողջ մարդկության համար։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին զգալ Սուրբ Հոգու վկայությունը, երբ նրանք խորհում են Իր քավիչ տառապանքին տված Փրկիչի նկարագրության շուրջ (Վարդապետություն և Ուխտեր 19․15-19): Գուցե հրավիրեք որևէ մեկին երգել մի սիրելի օրհներգ Փրկիչի մասին: Կարող եք նաև ցույց տալ Փրկիչի մի նկար և հրավիրել դասարանի անդամներին կարդալ 15–19-րդ հատվածները, ապա նրանք կարող են գրի առնել իրենց մտքերն ու զգացումները: (Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի խոսքերը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող են նույնպես խորացնել դասարանի անդամների գնահատանքը Փրկիչի տառապանքի հանդեպ:) Գրատախտակին գրված այսպիսի նախադասությունը կարող է օգնել դասարանի անդամներին խորհել. Ես երախտապարտ եմ Հիսուս Քրիստոսի Քավության համար, որովհետև … Դասարանի մի քանի անդամներ կարող են կիսվել իրենց գրածով և բերել իրենց վկայությունները Հիսուս Քրիստոսի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 19.16-26, 34-41

Աստծո կամքը կատարելը հաճախ պահանջում է զոհաբերություն:

  • Երբ դասարանի անդամները դիմակայում են իրավիճակների, որոնց ժամանակ նրանք պետք է զոհաբերություններ կատարեն ավետարանի համար, նրանց համար կարող է ոգեշնչող լինել, երբ իմանան Մորմոնի Գրքի հրատարակության համար կատարածՄարտին Հարրիսի զոհաբերության մասին: Հրավիրեք որևէ մեկին պատրաստված գալ դասարան` պատմելու Մարտինի որոշման մասին, ով գրավ դրեց իր ագարակը Մորմոնի գրքի տպագրության համար (տես Սրբեր, 1.76–78): 19-րդ բաժնից ո՞ր հատվածներն են հավանաբար օգնել նրան` ընդունելու իր որոշումը: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե Մորմոնի Գիրքն ինչպես է օրհնել նրանց, և որքան շնորհակալ են նրանք Մարտին Հարրիսի և մյուսների զոհաբերության համար, որպեսզի գիրքը հրատարակվեր:

  • Գուցե որևէ մեկը դասարանում կարող է կիսվել մի զոհաբերությամբ, որը նա կատարել է Տիրոջ համար: Սա կարող է առաջնորդել դասարանի անդամներին մտածել զոհաբերելու իրենց անձնական պատրաստակամության մասին: Խրախուսեք նրանց կիսվել Վարդապետություն և Ուխտեր 19-ից որևէ բանով, որը ոգեշնչում է նրանց զոհաբերություններ կատարել որպեսզի Աստծո կամքը կատարեն (տես հատկապես հատվածներ 16–26, 34–41-ը):

Նկար
լրացուցիչ աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Աստծո սիրո գինը

Վարդապետություն և Ուխտեր 19.18-ի վերաբերյալ, Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է. «Եկեք դիտարկենք Աստծո անգին սիրո գինը:… Նրա հոգեվարքը Գեթսեմանիում և ապա խաչի վրա ավելի մեծ էր, քան ցանկացած մահկանացու կարող էր տանել: Այնուամենայնիվ, Իր Հոր և մեր հանդեպ ունեցած Իր սիրո շնորհիվ Նա տոկաց և, որպես արդյունք, Նա կարող է մեզ առաջարկել անմահություն և հավերժական կյանք» («Մնացեք իմ սիրո մեջ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 50):

Բարելավել մեր ուսուցումը

Ստեղծեք միջավայր, որը հրավիրում է Հոգին: Հոգին ձեր դասարան հրավիրելու համար կան շատ ուղիներ: Նախերգանքային երաժշտությունը կարող է խրախուսել ակնածանք: Սիրո և վկայության արտահայտությունները կարող են ստեղծել ջերմ, հոգևոր մթնոլորտ: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 15:)