Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 20-22․ «Քրիստոսի Եկեղեցու բարձրացումը»


Մարտի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 20-22․ «Քրիստոսի Եկեղեցու բարձրացումը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մարտի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 20-22, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Պիտեր Ուիթմերի տունը

Պիտեր Ուիթմերի տունը, Ալ Ռաունդս

Մարտի 1-7-ը

Վարդապետություն և Ուխտեր 20-22

Քրիստոսի Եկեղեցու բարձրացումը

Գրանցեք ձեր հոգևոր տպավորությունները, երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 20-22-ը: Այս տպավորություններից մի քանիսը կարող են հանգեցնել գաղափարների, որոնք կօգնեն ձեզ ուսուցանելիս:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Տանը իրենց ուսումնասիրության ընթացքում դասարանի անդամները գուցե ձեռք բերեն գաղափարներ Եկեղեցին երկրի վրա ունենալու օրհնությունների մասին: Հրավիրեք նրանց կիսվել մի հատվածով այս բաժիններից, որոնք ցույց են տալիս, որ իրենք շնորհակալ են, որ Եկեղեցին վերականգնվել է:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 20-21

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել Է

  • Դասարանի անդամները կարող են օգուտ քաղել՝ ուսումնասիրելով այն նմանությունները, որոնք գոյություն ունեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու և Քրիստոսի կողմից հիմնադրված հնադարյան Եկեղեցու միջև: Կարող եք գրատախտակին մի աղյուսակ գծել չորս սյունակներով, վերնագրելով՝ Վարդապետություն, Արարողություններ, Քահանայության իշխանություն, և Մարգարեներ: Տվեք հետևյալ հղումները Քրիստոսի հնադարյան ժամանակների Եկեղեցու մասին. Մատթեոս 16.15–19, Հովհաննես 7.16–17, Եփեսացիս 2.19–22, 3 Նեփի 11.23–26, Մորոնի 4–5: Դասարանի անդամները կարող են նշել, թե ինչ է յուրաքանչյուր հատվածն ուսուցանում Քրիստոսի Եկեղեցու մասին և գրատախտակին գրել հղումը համապատասխան սյունակում: (Որոշ հղումներ կարող են վերաբերել ավելի քան մեկ սյունակի:) Նրանք կարող են անել նույնը հետևյալ հղումների համար Քրիստոսի վերականգնված Եկեղեցու վերաբերյալ՝ Վարդապետություն և Ուխտեր 20.17–25, 60, 72–79, 21.1–2: Ի՞նչ սովորեցիք Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման մասին այս համեմատությունից:

Վարդապետություն և Ուխտեր 20.37, 75–7922

Սրբազան արարողություններն օգնում են մեզ դառնալ Փրկիչի նման:

  • Դասարանի անդամներին ժամանակ տվեք ուսումնասիրելու որակավորումները մկրտության համար, որոնք նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 20.37-ում, և խնդրեք նրանց խորհել նմանատիպ հարցերի շուրջ. Ինչպե՞ս են այս որակավորումներն օգնում մեզ պատրաստվել մկրտվելու Տիրոջ Եկեղեցում: Ի՞նչ է նշանակում վերցնել Քրիստոսի անունը մեզ վրա (տես Մոսիա 5.5–12): Ին՞չն է օգնում ձեզ պահպանել ձեր «հաստատակամությունը ծառայելու [Հիսուս Քրիստոսին] մինչև վերջ»:

  • Ի՞նչ է 22-րդ բաժինն ուսուցանում մկրտության մասին: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե մի ընկեր ունեն, ով մկրտվել է մեկ ուրիշ եկեղեցում: Նրանք կարող են կարդալ այս բաժինը, որ գտնեն խորհուրդ՝ օգնելու իրենց ընկերոջը հասկանալ, թե մկրտությունն ինչու է անհրաժեշտ Փրկիչի վերականգնված Եկեղեցում: Դասարանի անդամները կարող են բեմադրել այս սցենարը դասարանի հետ կամ զույգերով:

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.75–79-ը միասին և հրավիրեք դասարանի անդամներին մտածել, թե այս հատվածներն ինչ են ուսուցանում Փրկիչի և Նրա զորության մասին մեր կյանքում: Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ընդգծվում, երբ կարդում ենք հաղորդության աղոթքներն այս ձևով: Ինչո՞ւ է կարևոր ամեն շաբաթ ճաշակել հաղորդությունը:

    Նկար
    սարկավագը բաժանում է Հաղորդությունը

    Հաղորդությունը սրբազան արարողություն է:

Վարդապետություն և Ուխտեր 20.38-60

Քահանայության ծառայությունն օրհնում է Եկեղեցու անդամներին և նրանց ընտանիքները:

  • Վարդապետություն և Ուխտեր 20.38–60-ում նկարագրվող քահանայության պարտականությունները կարող են օգնել ձեր դասարանի անդամներին ընդլայնել իրենց հասկացողությունը քահանայության ծառայության վերաբերյալ: Գուցե առաջարկեք նրանց պատկերացնել, որ վերջերս մկրտված մի ընկեր կամ ընտանիքի անդամ պատրաստվում է կարգվել քահանայության պաշտոնում: Նրանք ինչպե՞ս կօգտագործեին այս հատվածները` օգնելով նրան հասկանալ իր պարտականությունները: Ի՞նչ օրինակներ կբերեն, որ օգնեն նրան հասկանալ, թե այդ պարտականությունների կատարումն ինչպես կարող է օգնել նրան ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին: Նրանք կարող են դերակատարումով ներկայացնել այդ զրույցը:

    Բացի այդ, նրանք ինչպեսկօգտագործեին այս հատվածները` օգնելով նոր մկրտված մի քրոջ տեսնել, թե նա ինչպես կարող է մասնակցել այստեղ նկարագրված աշխատանքին: («Լրացուցիչ աղբյուրներում» տրված խոսքերը կարող են օգտակար լինել:)

Վարդապետություն և Ուխտեր 21․4-7

Մենք օրհնվում ենք, երբ ստանում ենք Տիրոջ խոսքը Նրա մարգարեի միջոցով

  • Վարդապետություն և Ուխտեր 21-ը պարունակում է հզոր հայտարարություններ Տիրոջ մարգարեին հետևելու մասին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել և քննարկել այս խոսքերը, խնդրեք նրանց հետազոտել հատվածներ 4–7-ը, փնտրելով մի արտահայտություն, որը կկամենային ավելի լավ հասկանալ, և գրել արտահայտությունը գրատախտակին: Ընտրեք արտահայտություններից մի քանիսը և քննարկեք դասարանով, թե ինչ են դրանք նշանակում: Ի՞նչ են այս արտահայտություններն ուսուցանում մեզ Տիրոջ մարգարեին հետևելու մասին:

Նկար
լրացուցիչ աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Մենք բոլորս աշխատում ենք քահանայության իշխանությամբ:

«Տղամարդիկ կարգվում են քահանաայության պաշտոններում, չնայած, ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանաք հրավիրվում են զգալ քահանայության ուժն ու օրհնություններն իրենց կյանքում: …

«… [Կանայք] քարոզում են և աղոթում համայնքներում, զբաղեցնում են բազմաթիվ ղեկավար պաշտոններ և ծառայություն, մասնակցում քահանայության խորհուրդներում տեղական և ընդհանուր մակարդակներում և ողջ աշխարհով մեկ ծառայում պաշտոնական քարոզչական միսիաներ: Այս և այլ ձևերով կանայք քահանայության իշխանություն են գործադրում չնայած նրանք քահանայության պաշտոնում կարգված չեն: …

«… Եկեղեցական կոչումներում, տաճարային արարողություններում, ընտանեկան փոխհարաբերություններում և լուռ, անհատական ծառայությունում, Վերջին Օրերի Սրբերը` կանայք և տղամարդիկ, առաջ են գնում քահանայության զորությամբ և իշխանությամբ: Տղամարդկանց և կանանց այս փոխկախվածությունը Նրա զորության միջոցով Աստծո աշխատանքը կատարելիս, առանցքային է Հիսուս Քրիստոսի ավետարանի համար» (Gospel Topics, “Joseph Smith’s Teachings about Priesthood, Temple, Women,” topics.ChurchofJesusChrist.org):

Բարելավել մեր ուսուցումը

Մենք միասին ենք սովորում: Որպես ուսուցիչ, դուք սովորում եք ձեր դասարանի հետ միասին։ Ցույց տվեք նրանցից սովորելու ձեր պատրաստակամությունը` լսելով նրանց գաղափարները: