Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 29. «Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ժողովրդին»


Մարտի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 29․ «Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ժողովրդին», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մարտի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 29, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար

Նկար
Հիսուսը կանգնած է ծնկաչոք ժողովրդի առջև

Ամեն ծունկ պիտի խոնարհվի, Ջ. Քըրք Ռիչարդս

Մարտի 22-28-ը

Վարդապետություն և Ուխտեր 29

Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ժողովրդին

Որպեսզի պատրաստվեք ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 29 բաժինը,աղոթքով ուսումնասիրեք և փնտրեք Հոգու առաջնորդությունը: Մտածեք Հոգին ձեր կյանք հրավիրելու այլ ուղիներ, ինչպես օրինակ` ծոմապահությունը, տաճար հաճախելը կամ ուրիշներին ծառայելը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Վարդապետություն և Ուխտեր 29.5-ում Տերն ասաց Սրբերին. «Բարձրացրեք ձեր սրտերը և ուրախացեք»: Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում, որը ստիպում է նրանց «Բարձրացնել [իրենց] սրտերը և ուրախանալ»:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 29

Երկնային Հայրը ծրագիր է պատրաստել մեր վեհացման համար:

  • Տանը սովորելը խրախուսելու ուղիներից մեկը վարժությունների վրա հիմնվելն է, որոնք գտնվում են այս շաբաթվա համառոտ շարադրանքում «Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում: Օրինակ, կարող եք գրատախտակին գրել փրկության ծրագրի մասերը՝ նախամահկանացու կյանք, Արարում, Հիսուս Քրիստոսի Քավությունը, և այլն: Դասարանի անդամները կարող են կիսվել Վարդապետություն և Ուխտեր 29-ից ծրագրի այս մասերի վերաբերյալ իրենց սովորածով: Կարող եք նույնիսկ հանձնարարել նրանց, թե ինչ ուսուցանեն այս բաժնից որևէ մեկին, ով չգիտի Աստծո ծրագրի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 29.1-8, 14-21

Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ժողովրդին Իր Երկրորդ Գալուստից առաջ:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչու է Հիսուս Քրիստոսը հավաքում Իր ժողովրդին, կարող եք հրավիրել նրանց կարդալ 1–8-րդ հատվածները և քննարկել հարցեր հավաքման մասին, ինչպես օրինակ. Ինչպե՞ս ենք զգացել, որ Քրիստոսը հավաքում և պահպանում է մեզ, ինչպես հավն է հավաքում և պաշտպանում իր ճտերին: Ինչպե՞ս ենք մենք հավաքվում Փրկիչի մոտ (տես, օրինակ, հատված 2-ը): Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են իրենք օրհնվել` հավաքվելով և երկրպագելով Եկեղեցու մյուս անդամների հետ:

    Նկար
    հավ և ճտեր

    Քանի անգամ, Լիզ Լեմոն Սվինդլ

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին մտածել Իր զավակներին հավաքելու գործում Երկնային Հորն օգնելու իրենց պարտականության մասին, կարող եք կիսվել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերով, որոնք «Լրացուցիչ աղբյուրներում» են։ Կամ կարող եք ցուցադրել «A Witness of God» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org-ում)։ Ի՞նչ ենք սովորում հավաքման մասին այս ուղերձներից: Ինչպե՞ս են այս ուղերձները ամրապնդում այն, ինչ Տերն ասել է Վարդապետություն և Ուխտեր 29․1-8-ում:

  • Որոշ վերջին օրերի իրադարձություններ, որոնք նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 29.14–21-ում, կարող են մտահոգիչ լինել դասարանի անդամների համար: Հրավիրեք նրանց կիսվել իրենց զգացածով: Ինչո՞ւ է Տերը նախազգուշացնում մեզ այս իրադարձությունների մասին: Ի՞նչ վերահաստատող ճշմարտություններ ենք սովորում Փրկիչի և հավաքման մասին 1-8 հատվածներից։ Ինչպե՞ս է հավաքումն օգնում մեզ վախի փոխարեն հավատքով սպասել այդ իրադարձություններին: Որպես ձեր քննարկման մաս, կարող եք երգել մի օրհներգ հավաքման մասին, ինչպես օրինակ «Israel, Israel, God Is Calling» (Hymns, no. 7), և քննարկել, թե ինչ է մեզ սովորեցնում օրհներգը Իսրայելի հավաքման մասին:

Վարդապետություն և Ուխտեր 29․34-35

Տիրոջ յուրաքանչյուր պատվիրան հոգևոր է:

  • Չնայած որոշ պատվիրաններ կարող են աշխարհիկ թվալ, սակայն Տիրոջ բոլոր պատվիրանները հոգևոր են: Որպեսզի հասկանան այս ճշմարտությունը, դասարանի անդամները կարող են միասին կարդալ  34–35-րդ հատվածները և գրատախտակին թվարկել մի քանի պատվիրաններ, յուրաքանչյուրի հետ կապված հոգևոր սկզբունքների և օրհնությունների հետ միասին: Նրանք կարող են կիսվել օրինակներով իրենց կյանքից կամ սուրբ գրություններից, որոնք օգնել են նրանց տեսնել Աստծո պատվիրանների հոգևոր բնույթը: Ինչպե՞ս կարող է այս վարժությունն ազդել այն ձևի վրա, թե ինչպես ենք տեսնում պատվիրանները:

Նկար
լրացուցիչ աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Վարդապետություն և Ուխտեր 29

Մասնակցել Իսրայելի հավաքման գործին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«Սրանք, անշուշտ, վերջին օրերն են, և Տերն արագացնում է Իսրայելի հավաքման Իր աշխատանքը: Այդ հավաքումն այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է: Ոչ մի այլ բան չի համեմատվի դրա հետ իր մեծությամբ, ոչ մի այլ բան չի համեմատվի դրա հետ իր կարևորությամբ, ոչ մի այլ բան չի համեմատվի դրա հետ իր փառահեղությամբ: Եվ եթե ընտրեք, եթե ցանկանաք, դուք կարող եք լինել դրա կարևոր մի մասնիկը: Դուք կարող եք լինել մեծ մի բանի, վիթխարի մի բանի, փառահեղ մի բանի կարևոր մի մասնիկը:

Երբ մենք խոսում ենք հավաքման մասին, մենք պարզապես ասում ենք այս հիմնարար ճշմարտությունը. մեր Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը վարագույրի երկու կողմերում արժանի է լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը: Նրանք իրենք են որոշում՝ արդյոք կցանկանան ավելին իմանալ: …

Մեր Երկնային Հայրը պահել է Իր ազնվագույն հոգիներին, հավանաբար, ես կասեի, Իր լավագույն թիմին, այս վերջին փուլի համար: Այդ ազնիվ հոգիները, այդ լավագույն խաղացողները, այդ հերոսները դուքեք» («Իսրայելի հույսը» (համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, հունիս 3, 2018), broadcasts.lds.org.

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք հստակ և պարզ Ձեր դասարանին զվարճացնել փորձելու փոխարեն, հստակ և պարզ ուսուցանեք վարդապետություն: Դուք կարող եք վստահ լինել, որ «Աստծո խոսքի ուժը» կունենա «ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան … որևէ այլ բան» (Ալմա 31.5):