Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 29․ «Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ժողովրդին»


Մարտի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 29․ «Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ժողովրդին» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մարտի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 29, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Հիսուսը կանգնած է ծնկի իջած մարդկանց առաջ

Ամեն ծունկ պիտի խոնարհվի, Քրք Ռիչարդս

Մարտի 22-28-ը

Վարդապետություն և Ուխտեր 29

Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ժողովրդին

Սուրբ գրություններն ուսումնասիրելու նպատակներից մեկն է՝ սովորել վարդապետությունները կամ ավետարանի ճշմարտությունները, որոնք կարևոր են մեր փրկության համար։ Երբ այս շաբաթ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 29 բաժինը, ուշադրություն դարձրեք վարդապետական այն գաղափարներին, որոնք նշանակալից են ձեզ համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Թեև Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կազմավորվել էր 1830թ.-ին, ավետարանների բազմաթիվ ճշմարտությունները դեռ պետք է բացահայտվեին, և Եկեղեցու մի քանի հին անդամներ հարցեր ունեին: Նրանք Մորմոնի Գրքում կարդացել էին Իսրայելի հավաքման և Սիոնի կառուցման մասին մարգարեությունները (տես 3 Նեփի 21)։ Ինչպե՞ս դա տեղի կունենա: Այն հայտնությունները, որոնք Հայրամ Փեյջը պնդում էր, որ ստացել էր, վերաբերում էին այդ թեմային, որը միայն ավելացրեց անդամների հետաքրությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 28)։ Այլ մարդիկ մտածում էին Ադամի ու Եվայի անկման և հոգևոր մահվան մասին։ Տերը 1830 թվականին պատասխանեց այդ հարցին․ «Ինչ էլ որ դուք խնդրեք հավատքով»,- Նա ասաց Սրբերին,- «միաբանվելով աղոթքով, համաձայն իմ պատվիրանի, դուք կստանաք» (Վարդապետություն և Ուխտեր 29․6)։ Եվ Նա պատասխանում է մեր հարցերին այսօր։ Նա պարզապես սպասում է, որ մենք հարցնենք Նրան աղոթքով։ Իրականում, ինչպես վարդապետությամբ հարուստ հայտնության մեջ է Վարդապետություն և Ուխտեր 29 ցույց տալիս, Նա երբեմն պատասխանում է՝ հաղորդելով ավելի շատ ճշմարտություն ու գիտելիք, քան մենք սկզբում խնդրել էինք։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 29

Երկնային Հայրը կատարյալ ծրագիր է պատրաստել մեր վեհացման համար։

Վարդապետություն և Ուխտեր 29 բաժինը բազմաթիվ ճշմարտություններ է ուսուցանում Իր զավակների համար Աստծո ծրագրի մասին։ Երբ կարդաք, ուշադրություն դարձրեք, թե ինչ եք սովորում ծրագրի հետևյալ մասերի վերաբերյալ․

Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք։ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե դուք չիմանայիք այս ճշմարտությունների մասին։

Երկնային Հոր ծրագրի մասին կարող եք ավելին իմանալ «Փրկության ծրագիրը» (Քարոզիր Իմ Ավետարանը․ Միսիոներական ծառայության ուղեցույց, հյտ. թղ. [2018], ChurchofJesusChrist.org/manual/missionary

Վարդապետություն և Ուխտեր 29․1-8

Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ժողովրդին Իր Երկրորդ Գալուստից առաջ։

Հիսուս Քրիստոսը խոսում է Իր ժողովրդի հավաքվելու մասին «ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին» (Վարդապետություն և Ուխտեր 29․2)։ Ի՞նչ է այդ փոխաբերությունն ուսուցանում ձեզ հավաքելու Փրկիչի ցանկության մասին։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 29․1–8, ուշադրություն դարձրեք այն մտքերին, թե ինչու ենք մենք հավաքվում, և ինչպես կարող ենք օգնել հավաքել «ընտրյալներին» (7-րդ հատված

Մեր օրերում Սիոնում հավաքվելը նշանակում է՝ ամբողջ աշխարհում միավորվել Սիոնի ցցերում։ Որպես Սրբեր, հավաքվելն ինչպե՞ս է օգնում մեզ «բոլոր բաներում պատրաստ լինել» այն չարչարանքներին, որոնք կգան Փրկիչի Երկրորդ Գալուստից առաջ (հատված 8, տես նաև 14–28 հատվածները

Տես նաև Հավատո հանգանակ 1․10, Ռասել Մ. Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի Հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիս 3, 2018, ChurchofJesusChrist.org:

Նկար
Հավը և ճտերը

Քանի անգամ, Լիզ Լեմոն Սվինդլ

Վարդապետություն և Ուխտեր 29․31–35

«Բոլոր բաներն ինձ համար հոգևոր են»։

Ի՞նչ իմաստով են բոլոր պատվիրանները հոգևոր։ Իմանալով, որ բոլոր պատվիրանները հոգևոր են, ի՞նչ եք սովորում պատվիրանների նպատակի մասին։ Կարող եք թվարկել մի քանի պատվիրան և մտածել յուրաքանչյուրի հետ կապված հոգևոր սկզբունքները:

Ի՞նչ կարող է փոխվել, եթե փնտրեք հոգևոր նշանակություն կամ նպատակ ձեր ամենօրյա խնդիրների մեջ, նույնիսկ նրանց, որոնք կարծես թե աշխարհիկ կամ նյութական են:

Տես նաև Հռովմեացիս 8․6, 1 Նեփի 15․30–32։

Վարդապետություն և Ուխտեր 29․36-50

Հիսուս Քրիստոսը փրկագնում է մեզ անկումից։

Այդ հայտնությունը սկսվում է, երբ Տերը ներկայացնում է Իրեն որպես մեր Քավիչը, ով «քավել է [մեր] մեղքերը» (հատված 1)։ Հայտնությունը շարունակվում է և բացատրում այն պատճառները, թե ինչու մենք Քավիչի կարիք ունենք։ Մտածեք, թե ինչպես 36–50 հատվածների օգնությամբ կբացատրեք, թե ինչու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով փրկագնման կարիք ունենք։ Հավատքի շատ ավանդույթներում, Անկումը դիտվում է որպես ողբերգություն․ ինչ եք գտնում այս հատվածներում, որոնք սովորեցնում են Անկման դրական հետևանքները: (Տես նաև Ա Կորնթացիս 15․22, 2 Նեփի 2․6–8, 15–29, Մոսիա 3․1–19, Մովսես 5․9–12։)

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 29։Դուք կարող եք օգտագործել այս համառոտ շարադրանքի վերջում գտնվող նկարները Վարդապետություն և Ուխտեր 29 բաժնի հետ միասին, որպեսզի ձեր ընտանիքին ուսուցանեք փրկության ծրագրի մասին։ Օրինակ, ընտանիքի անդամները ծրագրի տարբեր մասերի մասին կարող են սովորել, երբ կարդան ու քննարկեն առաջարկվող հատվածները։ Նրանք կարող են լրացուցիչ ճշմարտություններ գտնել (topics.ChurchofJesusChrist.org) կամ Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Գրի առեք այն, ինչ սովորել եք: Ինչո՞ւ ենք մենք շնորհակալ փրկության ծրագրի գիտելիքի համար։ Փրկության ծրագրի մասին իմացությունն ինչպե՞ս է փոխում մեր ամենօրյա կյանքը։

Վարդապետություն և Ուխտեր 29․2, 7–8։Ի՞նչ է նշանակում հավաքվել Փրկիչի կողմից։ Ինչպե՞ս կարող ենք օգնել Նրան հավաքել ընտրյալներին։

Վարդապետություն և Ուխտեր 29․3-5։Ի՞նչ ենք սովորում Փրկիչի մասին այս հատվածներում, որոնք օգնում են մեզ «բարձրացնել [մեր] սրտերը և ուրախանալ» (հատված 5)։ «Մենք կարող ենք ուրախություն գտնել» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կարող է օգնել ձեզ քննարկել, թե ինչպես է փրկության ծրագրի մասին գիտելիքը ձեր ընտանիքին երջանկություն պարգևել։

Վարդապետություն և Ուխտեր 29․34-35։Այդ հատվածները կարդալով, ձեր ընտանիքը կարող է հնարավորություն ստանալ խոսելու այն պատվիրանների կամ մարգարեական խորհուրդների ետևում գտնվող հոգևոր պատճառների մասին, որոնց դուք փորձում եք հետևել։ Օրինակ, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք ընտանիքով կարդանք սուրբ գրությունները։ Ի՞նչ հոգևոր օգուտներ ենք տեսել պատվիրանները պահելիս։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “Israel, Israel, God Is Calling,” Hymns, հր. 7:

Բարելավել մեր ուսուցումը

Փնտրեք Հիսուս Քրիստոսին: Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ Աստծո բոլոր արարչագործությունները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին (տես Մովսես 6.62-63), ուստի փնտրեք Նրան, երբ կարդում եք սուրբ գրությունները։ Նշեք և ընդգծեք հատվածները, որոնք ուսուցանում են Նրա մասին: