Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 27-28․ «Բոլոր բաները պետք է կատարվեն կարգով»


Մարտի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 27-28․ «Բոլոր բաները պետք է կատարվեն կարգով», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մարտի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 27-28, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Ջոզեֆ Սմիթ

Մարտի 15-21-ը

Վարդապետություն և Ուխտեր 27-28

«Բոլոր բաները պետք է կատարվեն կարգով»

Երեց Թոդ Դ. Քրիսթոֆերսոնն ասել է, որ երբ դուք ուսումնասիրեք սուրբ գրությունները և գրի առնեք տպավորությունները, «դուք ձեր սրտում տեղ կտաք Աստծո խոսքին և Նա կխոսի ձեզ հետ» (“When Thou Art Converted,” Ensign or Liahona, May 2004, 11)։

Գրի առեք ձեր տպավորությունները

Վերականգնումը շարունակվելուն զուգընթաց, հայտնությունը դեռևս նոր սկզբունք էր Սրբերի համար։ Եկեղեցու վաղ շրջանի անդամները գիտեին, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կարող էր հայտնություն ստանալ Եկեղեցու համար, բայց արդյո՞ք մյուսները կարող էին։ Նմանատիպ հարցերը կարևոր էին դառնում, երբ Հայրամ Փեյջը՝ ոսկե թիթեղների ութ վկաներից մեկը, մտածում էր, որ հայտնություններ էր ստացել Եկեղեցու համար։ Բազմաթիվ հավատարիմ Սրբեր հավատում էին, որ այդ հայտնություններն Աստծուց էին։ Տերը պատասխանեց և ուսուցանեց, որ Իր Եկեղեցում «բոլոր բաները պետք է կատարվեն կարգով» (Վարդապետություն և Ուխտեր 28․13), որը նշանակում էր, որ պետք է միայն մեկը «նշանակվի՝ ստանալու պատվիրաններ ու հայտնություններ» ամբողջ եկեղեցու համար (Վարդապետություն և Ուխտեր 28․2)։ Նույնիսկ այդ դեպքում մյուսները կարող էին անձնական հայտնություն ստանալ Տիրոջ գործում իրենց ունեցած դերի համար։ Իրականում, Օլիվեր Քաուդերիին տված Տիրոջ խոսքերը հիշեցնում են մեզ բոլորիս․ «Եվ քեզ տրված կլինի, թե ինչ անել» (Վարդապետություն և Ուխտեր 28․15

Տես նաև “All Things Must Be Done in Order,” Revelations in Context, 50–53։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 27․1–4

Ես պետք է հաղորդությունն ընդունեմ՝ պարզ աչքով ուղղված Աստծո փառքին։

Սալի Նայթը և Էմմա Սմիթը մկրտվեցին 1830 թվականի հունիսին, սակայն ամբոխը խանգարեց նրանց հաստատումը։ Երկու ամիս անց Սալին և նրա ամուսինը` Նյուելը, այցելեցին Էմմային ու Ջոզեֆին և որոշվեց, որ հաստատումները պետք է այժմ տեղի ունենան և այդ խումբը միասին կճաշակի հաղորդությունը։ Երբ Ջոզեֆը պատրաստվում էր ճաշակել հաղորդության գինին, հրեշտակը կանգնեցրեց նրան։ Հրեշտակն ի՞նչ ուսուցանեց նրան հաղորդության մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 27․1–4

Ի՞նչ են այդ հատվածներն ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչպես է Փրկիչը ցանկանում, որ դուք մոտենաք հաղորդությանը։ Ի՞նչ ենք դուք ոգեշնչվում անել՝ շնորհիվ ձեր սովորածի։

Նկար
հաղորդության հացը և բաժակը

Հաղորդությունը հիշեցնում է մեզ Փրկիչի զոհաբերությունը։

Վարդապետություն և Ուխտեր 27․15-18

Աստծո սպառազինությունը կօգնի ինձ պաշտպանվել չարից։

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ասել է․ «Չկա մի մեծ կամ սքանչելի բան, որը մենք կարող ենք անել՝ մեզ հոգեպես զինելու համար: Ճշմարիտ հոգևոր զորությունը կախված է բազմաթիվ փոքր գործերից, որոնք միահյուսված են հոգևոր ամուր գործվածքով, որը պաշտպանում է չարից» (“Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 8)։

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 27․15-18, դուք կարող եք ստորև տրված աղյուսակի նման աղյուսակ ստեղծել։ Ի՞նչ եք անում, որ հագնեք Աստծո սպառազինության յուրաքանչյուր մասը։

Սպառազինության մասը

Պաշտպանված մարմնի մասը

Մարմնի այդ մասն ի՞նչ կարող է խորհրդանշել։

Արդարության լանջապանակ

Սիրտ

Մեր ցանկություններն ու կախվածությունները

Փրկության սաղավարտը

Գլուխը կամ միտքը

Տես նաև Եփեսացիս 6․11–18, 2 Նեփի 1․23։

Վարդապետություն և Ուխտեր 28

Ապրող մարգարեն Աստծո խոսնակն է Իր Եկեղեցու համար։

Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե որևէ մեկը կարողանար պատվիրաններ և հայտնություն ստանալ ողջ եկեղեցու համար։ Երբ Հայրում Փեյջը պնդեց, որ այդպիսի հայտնությունն է ստացել, շփոթություն առաջացավ Եկեղեցու անդամների մեջ։ Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնի մեջ Տերը հայտնել է Իր Եկեղեցում հայտնություն ստանալու կարգը։ Ի՞նչ եք սովորում այս բաժնում Եկեղեցու նախագահի հատուկ դերի մասին։ Ի՞նչ եք սովորում հատված 3-ում Օլիվեր Քաուդերիին տված Տիրոջ խոսքերից։ Այդ բաժնից ի՞նչ եք սովորում այն մասին, թե Աստված ինչպես կարող է առաջնորդել ձեզ։

Տես նաև Դալլին Հ․ Օուքս, «Հաղորդակցման երկու ուղիները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 83–86։

Վարդապետություն և Ուխտեր 28․8-9

Ինչո՞ւ էր Լամանացիների մոտ Օլիվեր Քաուդերիի միսիան կարևոր։

Մորմոնի Գրքի նպատակներից մեկն այն է, «որ Լամանացիները կարողանան գալ իրենց հայրերի գիտությանը, և որ նրանք կարողանան իմանալ Տիրոջ խոստումները» (Վարդապետություն և Ուխտեր 3․20)։ Դա համապատասխանում էր այն խոստումներին, որ Տերը տվեց Մորմոնի Գրքի բազմաթիվ մարգարեներին (օրինակ, տես, 1 Նեփի 13․34–41, Ենովս 1․11–18, Հելաման 15․12–13)։ Եկեղեցու վաղ շրջանի անդամներն ամերիկյան հնդկացիներին համարում էին Մորմոնի Գրքի ժողովրդի ժառանգներ: (Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումն այսօր այն է, որ լամանացիները «հանդիսանում են ամերիկյան հնդկացիների նախնիները» [Մորմոնի Գրքի նախաբան]։)

Մոտակա ամերիկյան հնդկացի ցեղերի մոտ Օլիվերի միսիայի մասին ավելին կարդալու համար, տես “A Mission to the Lamanites” (Revelations in Context, 45–49): Ի՞նչ է այդ առաքելությունն ուսուցանում ձեզ Տիրոջ և Նրա աշխատանքի մասին։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 27․1-2։Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ հիշել մեզ համար Փրկիչի կատարած զոհաբերությունը հաղորդությունը ճաշակելիս։

Վարդապետություն և Ուխտեր 27.5–14:Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում մարգարեների մասին։ Նրանց մասին տեղեկություն կարող եք փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ օրհնություններ են հասանելի դարձել մեզ համար նրանց ունեցած բանալիների շնորհիվ։ Այդ բանալիների մասին ավելի իմանալու համար տես Մատթեոս 16․16–19, Վարդապետություն և Ուխտեր 110․11–16։

Վարդապետություն և Ուխտեր 27․15-18։Գուցե ձեր ընտանիքը ցանկանա բեմականացնել ձևական մի պատերազմ, որտեղ լրացուցիչ հագուստը կխորհրդանշի Աստծո սպառազինությունը, ինչպես օրինակ՝ գլխարկներ, բաճկոններ, գոգնոցներ կամ կոշիկներ։ Սպառազինությունն ինչպե՞ս է պաշտպանում մեզ պատերազմի ժամանակ։ Քննարկեք, թե ինչ չար ազդեցությունների է ձեր ընտանիքը բախվում, և ինչ կարող եք անել, որպեսզի հագնեք հոգևոր սպառազինությունը։ Կարող եք ցուցադրել «Հագեք Աստծո ողջ սպառազինությունը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org

Վարդապետություն և Ուխտեր 28․2-7Ի՞նչ ենք սովորում այդ հատվածներից մարգարեի կոչման մասին։ Գուցե ընտանիքի անդամները կարողանան վերանայել մեր ապրող մարգարեի նախորդ ուղերձները և կիսվել, թե նրա խորհուրդն ինչպես է օգնում մեզ հետևել Հիսուս Քրիստոսին։

Վարդապետություն և Ուխտեր 28.11:Երբ մենք ցանկանում ենք ինչ-որ մեկին ուղղել, ինչո՞ւ է կարևոր դա անել «միայն քո և իր միջև»։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “Come, Listen to a Prophet’s Voice,” Hymns, հր. 21։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ուսումնասիրեք վերջին օրերի մարգարեների և առաքյալների խոսքերը: Կարդացեք, թե վերջին օրերի մարգարեներն ու առաքյալներն ինչ են ուսուցանել այն սկզբունքների մասին, որոնք դուք գտնում եք սուրբ գրություններում: Կարող եք դիտել գերագույն համաժողովի թեմաների ցուցիչը conference.ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում։