Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 29
նախորդ հաջորդ

Բաժին 29

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, վեց երեցների ներկայությամբ, Ֆայեթում, Նյու Յորք, 1830թ. սեպտեմբերին (History of the Church, 1.111–115): Այս հայտնությունը տրվել էր 1830թ. սեպտեմբերի 26-ին սկսվող համաժողովից մի քանի օր առաջ:

1–8՝ Քրիստոսը հավաքում է իր ընտրյալներին. 9–11՝ Նրա գալստով մուտք է գործում Հազարամյակը. 12–13՝ Տասներկուսը կդատեն ողջ Իսրայելը. 14–21՝ Նշաններ, աղետներ ու ամայացումներ են նախորդելու Երկրորդ Գալստին. 22–28՝ Վերջին հարությունն ու վերջին դատաստանը հաջորդում են Հազարամյակին. 29–35՝ Տիրոջ համար բոլոր բաները հոգևոր են. 36–39՝ Դևը և նրա զորքերը երկնքից դուրս են գցվել մարդուն փորձելու համար. 40–45՝ Անկումը և Քավությունը փրկություն են բերում. 46–50՝ Փոքր երեխաները փրկագնված են Քավության միջոցով:

1 Լսեք ձայնը Հիսուս Քրիստոսի՝ ձեր Քավչի, Մեծ աԵՍ ԵՄ-ի, որի բողորմության բազուկը գքավել է ձեր մեղքերը.

2 Որը ահավաքելու է իր ժողովրդին, ճիշտ ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր ականջ են դնում իմ ձայնին, և իրենց բխոնարհեցնում են իմ առաջ, և զորավոր աղոթքով կանչում են առ ինձ:

3 Ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այժմ ձեր մեղքերը աներվել են ձեզ, հետևաբար, դուք ստանում եք այս բաները. սակայն հիշեք չմեղանչել այլևս, չլինի թե վտանգներ գան ձեր վրա:

4 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք ընտրված եք աշխարհից՝ հայտարարելու իմ ավետարանը ցնծության հնչումով՝ ինչպես մի փողի աձայնով:

5 Բարձրացրեք ձեր սրտերը և ուրախացեք, քանզի ես ձեր ամեջ եմ, և ձեր բբարեխոսն եմ Հոր մոտ. և նրա բարի կամքն է՝ տալ ձեզ գարքայությունը:

6 Եվ ինչպես գրված է. Ինչ էլ որ դուք ախնդրեք բհավատքով, գմիաբանվելով աղոթքով, համաձայն իմ պատվիրանի, դուք կստանաք:

7 Եվ դուք կանչված եք՝ իրագործելու իմ աընտրյալների բհավաքումը. քանզի իմ ընտրյալները գլսում են իմ ձայնը և չեն կարծրացնում իրենց դսրտերը.

8 Ուստի հրամանագիր է արձակվել Հոր կողմից, որ նրանք պետք է ահավաքվեն մի տեղ, այս հողի երեսին՝ իրենց սրտերը բնախապատրաստելու և բոլոր բաներում պատրաստ լինելու այն օրվա համար, երբ գնեղություն և ամայացում կուղարկվեն ամբարիշտների վրա:

9 Քանզի ժամը մոտ է և օրը՝ շուտով առ ձեռն, երբ երկիրը կհասունանա. և բոլոր ահպարտները և նրանք, որ գործում են ամբարշտորեն, բհարդի պես կլինեն. և ես գկայրեմ նրանց, ասում է Զորաց Տերը, որ ամբարշտություն չլինի երկրի վրա.

10 Քանզի մոտ է ժամը, և այն, ինչ ախոսվել է իմ առաքյալների կողմից, պիտի իրականանա. քանզի ինչպես նրանք խոսեցին, այնպես էլ պիտի լինի.

11 Քանզի ես կհայտնվեմ երկնքից զորությամբ ու մեծ փառքով, նրա ողջ ազորքով, և մարդկանց հետ բարդարության մեջ կբնակվեմ երկրի վրա, գհազար տարի, և ամբարիշտները կանգուն չեն մնա:

12 Եվ կրկին, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, և դա արձակվել է անխախտ հրամանագրով, Հոր կամքով, որ իմ աառաքյալները՝ Տասներկուսը, որոնք ինձ հետ էին Երուսաղեմում իմ ծառայության ժամանակ, պիտի կանգնեն իմ աջ կողմում, բկրակի սյունով իմ գալու օրը, արդարության պարեգոտ հագած, թագեր իրենց գլխին, գփառքի մեջ, ճիշտ ինչպես ես եմ, դդատելու Իսրայելի ողջ տունը, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր սիրել են ինձ և պահել են իմ պատվիրանները, և ուրիշ ոչ մեկի:

13 Քանզի ափողը կհնչի՝ երկար և բարձր, ճիշտ ինչպես Սինայ սարի վրա, և ողջ երկիրը կցնցվի, և նրանք առաջ բկգան,– այո՛, այսինքն՝ գմեռելները, որոնք մահացել են ինձանում,– ստանալու արդարության դպսակը, և հանդերձավորվելու, եճիշտ ինձ նման, լինելու ինձ հետ, որ մենք կարողանանք մեկ լինել:

14 Սակայն, ահա, ես ասում եմ ձեզ, որ նախքան այդ մեծ աօրվա գալը, բարեգակը պիտի խավարեցվի, և լուսինը պիտի դարձվի արյուն, և աստղերը վայր պիտի ընկնեն երկնքից, և ավելի մեծ գնշաններ պիտի լինեն վերևը՝ երկնքում, և ներքևը՝ երկրում.

15 Եվ լաց ու ակոծ պիտի լինի մարդկանց բազմությունների մեջ.

16 Եվ մի ուժեղ ակարկտահողմ պիտի առաջ ուղարկվի՝ երկրի բերքն ավերելու:

17 Եվ կլինի այնպես, որ աշխարհի ամբարշտության պատճառով, ես ավրեժ կառնեմ բամբարիշտներից, քանզի նրանք չեն ապաշխարի. քանզի իմ զայրույթի բաժակը լի է. քանզի ահա, իմ գարյունը չի մաքրի նրանց, եթե նրանք ինձ չլսեն:

18 Ուստի, ես՝ Տեր Աստվածս, միջատներ կուղարկեմ երկրի երեսի վրա, որոնք կկպչեն նրա բնակիչներին և կուտեն նրանց մարմինը, և պատճառ կլինեն, որ նրանց վրա թրթուռներ գան.

19 Եվ նրանց լեզուները ետ պիտի պահվեն, այնպես որ նրանք չպիտի ախոսեն իմ դեմ. և նրանց մարմինը պիտի թափվի իրենց ոսկորների վրայից, և նրանց աչքերը՝ իրենց խոռոչներից.

20 Եվ կլինի այնպես, որ անտառի ագազաններն ու երկնքի թռչունները կհոշոտեն նրանց:

21 Եվ այն մեծ և ապիղծ եկեղեցին, որը ողջ աշխարհի բպոռնիկն է, վայր պիտի գցվի գլափող կրակով, համաձայն նրա, ինչպես խոսվել է Եզեկիել մարգարեի բերանով, որը խոսեց այն բաների մասին, որոնք դեռ չեն եղել, բայց անկասկած դկլինեն, ինչպես կենդանի եմ ես, քանզի պղծությունները չպետք է գերիշխեն:

22 Եվ կրկին, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ երբ ահազար տարին վերջանա, և մարդիկ կրկին սկսեն ուրանալ իրենց Աստծուն, այն ժամանակ ես կխնայեմ երկիրը, բայց մի բփոքր ժամանակով.

23 Եվ պիտի գա ավերջը, և երկինքն ու երկիրը կսպառվեն ու բկանցնեն, և կլինի մի նոր երկինք և մի գնոր երկիր:

24 Քանզի բոլոր հին բաները պիտի աանցնեն, և բոլոր բաները պիտի նոր լինեն, նույնիսկ երկինքն ու երկիրը, և նրանց ողջ լրիվությունը, թե՛ մարդիկ ու գազանները, երկնքի թռչունները, թե՛ ծովի ձկները.

25 Եվ ոչ մի ամազ, ոչ էլ մի փոշու հատիկ չի կորչի, քանզի դա իմ ձեռքի ստեղծագործությունն է:

26 Սակայն, ահա, ճշմարիտ ասում եմ ես ձեզ, որ նախքան երկիրը կանցնի, աՄիքայելը՝ իմ բհրեշտակապետը, կհնչեցնի իր գփողը, և ապա բոլոր մեռելները դկարթնանան, քանզի նրանց գերեզմանները կբացվեն, և նրանք եդուրս կգան,– այո՛, նույնիսկ բոլորը:

27 Եվ աարդարները պիտի հավաքվեն իմ բաջ կողմում՝ հավերժական կյանքի համար. իսկ ամբարիշտներին, որ իմ ձախ կողմում են, ես կամաչեմ իմը ճանաչել Հոր առաջ.

28 Ուստի ես նրանց կասեմ. աՀեռացեք ինձանից, դո՛ւք, անիծյալնե՛ր, հավիտենական բկրակի մեջ, որ պատրաստված է գդևի և նրա հրեշտակների համար:

29 Եվ այժմ, ահա, ես ասում եմ ձեզ, որ երբեք, ոչ մի անգամ իմ իսկ բերանով ես չեմ հայտարարել, որ նրանք կվերադառնան, քանզի աուր որ ես եմ, նրանք չեն կարող գալ, քանզի նրանք չունեն զորություն:

30 Սակայն հիշեք, որ բոլոր իմ դատաստանները տրված չեն մարդկանց. և ինչպես որ խոսքերը դուրս են եկել իմ բերանից, ճիշտ այդպես էլ նրանք պիտի իրականանան, որ աառաջինը լինի վերջինը, և որ վերջինը լինի առաջինը՝ բոլոր բաներում, ինչ որ ես ստեղծել եմ իմ խոսքի զորությամբ, որը զորությունն է իմ Հոգու:

31 Քանզի իմ Հոգու զորությամբ եմ ես նրանց աստեղծել. այո՛, բոլոր բաները՝ թե՛ բհոգևոր, թե՛ ֆիզիկական,–

32 Առաջինը՝ ահոգևորը, երկրորդը՝ ֆիզիկականը, որը սկիզբն է իմ գործի. և մյուս կողմից, առաջինը՝ ֆիզիկականը, երկրորդը՝ հոգևորը, որը վերջն է իմ գործի,–

33 Խոսելով ձեզ հետ, որ դուք կարողանաք բնական ձևով հասկանալ. բայց ինձ համար՝ իմ գործերին չկա ոչ ավերջ, ոչ էլ սկիզբ. բայց ձեզ տրված է, որ դուք հասկանաք, որովհետև դուք հարցրել եք ինձ և համաձայնության եք եկել:

34 Ուստի, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ բոլոր բաներն ինձ համար հոգևոր են, և ոչ մի անգամ ես ձեզ չեմ տվել օրենք, որը լինի ֆիզիկական. ոչ որևէ մարդու, ոչ էլ մարդկանց զավակներին. ոչ էլ Ադամին՝ ձեր հորը, որին ես ստեղծեցի:

35 Ահա, ես տվեցի նրան, որ նա ագործակալը լիներ իր անձի. և ես տվեցի նրան պատվիրան, բայց ես չտվեցի նրան ֆիզիկական պատվիրան, քանզի իմ բպատվիրանները հոգևոր են. դրանք ոչ բնական են, ոչ էլ ֆիզիկական, ոչ մարմնական են, ոչ էլ զգայական:

36 Եվ եղավ այնպես, որ Ադամը, գայթակղվելով դևի կողմից,– քանզի ահա ադևն Ադամից առաջ էր, քանզի նա բապստամբեց իմ դեմ, ասելով. Տո՛ւր ինձ քո գպատիվը, որն իմ դզորությունն է. և նաև երկնքի եզորքերի մեկ զերրորդին նա շրջեց ինձանից՝ նրանց էկամքի ազատության պատճառով.

37 Եվ նրանք նետվեցին ցած, և այդպես եկան ադևն ու իր բհրեշտակները.

38 Եվ, ահա, նրանց համար տեղ կար պատրաստված ի սկզբանե, տեղ, որը ադժոխքն է:

39 Եվ անպայման պետք է որ դևը ագայթակղեր մարդկանց զավակներին, այլապես նրանք չէին կարող գործակալը լինել իրենց անձի. քանզի եթե նրանք երբևէ չճաշակեին բդառնություն, ապա չէին իմանա քաղցրությունը,–

40 Ուստի, եղավ այնպես, որ դևը գայթակղեց Ադամին, և նա ճաշակեց արգելված ապտղից, և զանց արեց պատվիրանը, որով բենթարկվեց դևի կամքին, որովհետև նա տեղի տվեց գայթակղությանը:

41 Ուստի, ես՝ Տեր Աստվածս, այնպես արեցի, որ նա դուրս ագցվեր բԵդեմի պարտեզից, իմ ներկայությունից, իր օրինազանցության պատճառով, որով նա դարձավ գհոգեպես մահացած, որն առաջին մահն է, նույնիսկ այն նույն մահը, որը վերջին դմահն է, որը հոգևոր է, որը կհայտարարվի ամբարիշտներին, երբ որ ես ասեմ. Հեռացեք, դո՛ւք, եանիծյալնե՛ր:

42 Քանզի, ահա, ես ասում եմ քեզ, որ ես՝ Տեր Աստվածս, Ադամին և նրա սերնդին շնորհեցի, որ նրանք աչմեռնեին, ինչ վերաբերում է ֆիզիկական մահին, մինչև որ ես՝ Տեր Աստվածս, կուղարկեի բհրեշտակներ՝ գապաշխարություն և դփրկագնում հայտարարելու նրանց՝ հավատքի միջոցով առ իմ եՄիածին Որդու անունը:

43 Եվ այսպես, ես՝ Տեր Աստվածս, մարդու համար նշանակեցի իր ափորձության օրերը,– որ իր բնական մահով հնարավոր լինի բբարձրացնել նրան գանմահության մեջ՝ ի դհավերժական կյանք, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր կհավատան.

44 Իսկ նրանց, ովքեր չեն հավատա՝ ի հավերժական անզովք. քանզի նրանք չեն կարող փրկագնվել իրենց հոգևոր անկումից, որովհետև չեն ապաշխարում.

45 Քանզի նրանք խավարն ավելի են սիրում, քան լույսը, և նրանց ագործերը չար են, և նրանք ստանում են իրենց բվարձքը նրանից, ում կամենում են հնազանդվել:

46 Բայց ահա, ես ասում եմ քեզ, որ փոքր աերեխաները բփրկագնված են աշխարհի հիմնադրումից ի վեր՝ իմ Միածնի միջոցով.

47 Ուստի, նրանք չեն կարող մեղանչել, քանզի Սատանային տրված չէ փոքր երեխաներին ագայթակղելու զորություն, մինչև որ նրանք չսկսեն բպատասխանատու դառնալ իմ առաջ.

48 Քանզի նրանց տրված է, ճիշտ ինչպես ես եմ ցանկանում, համաձայն իմ կամքի, որպեսզի մեծ բաներ պահանջվեն նրանց ահայրերի ձեռքից:

49 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ. Նրան, ով գիտելիք ունի, մի՞թե ես չեմ պատվիրել, որ ապաշխարի:

50 Իսկ նրա հետ, ով չունի ահասկացողություն, ինձ մնում է վարվել գրվածի համաձայն: Եվ արդ, ավելին ես ձեզ չեմ հայտարարում այս անգամ: Ամեն: