Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 27-28․ «Բոլոր բաները պետք է կատարվեն կարգով»


Մարտի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 27-28․ «Բոլոր բաները պետք է կատարվեն կարգով» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մարտի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 27-28, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Ջոզեֆ Սմիթ

Մարտի 15-21-ը

Վարդապետություն և Ուխտեր 27-28

«Բոլոր բաները պետք է կատարվեն կարգով»

Չնայած իրադարձությունները, որոնք հուշեցին հայտնությունները Վարդապետություն և Ուխտեր 27–28-ում տեղի ունեցան ուրիշ ժամանակում և տեղում, սկզբունքները, որոնք ուսուցանվում են այս բաժիններում արդիական են այսօր: Ի՞նչ սկզբունքներ կարող են օրհնել ձեր դասարանի անդամներին այն իրավիճակներում, որոնց նրանք դիմակայում են:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին մի քանի րոպե տվեք, որպեսզի արագ աչքի անցկացնեն Վարդապետություն և Ուխտեր 27-28-ը և գտնեն մի հատված կամ արտահայտություն, որն իմաստալից են համարում: Որպեսզի կիսվելու հնարավորություն տաք, կարող եք բաժանել դասարանի անդամներին զույգերի` կիսվելու իրենց գտածով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 27․1-2

Մենք պետք է ճաշակենք հաղորդությունը պարզ աչքով ուղղված Աստծո փառքին:

  • Որպեսզի խրախուսեք քննարկում Վարդապետություն և Ուխտեր 27․1-2-ի վերաբերյալ, մտածեք այսպիսի մի հարց գրել գրատախտակին. Ի՞նչ ուսուցանեց Փրկիչը մեզ հաղորդության նպատակի մասին: Դասարանի անդամները կարող են այդ հատվածներում փնտրել արտահայտություններ, որոնք օգնում են նրանց պատասխանել հարցերին: Նրանք գուցե կամենան կիսվել տպավորություններով, որոնք իրենք են ստացել, թե ինչպես ունենալ ավելի սրբազան փորձառություն հաղորդությունից ճաշակելիս։

    Դասարանի անդամները կարող են գտնել լրացուցիչ գաղափարներ` կարդալով այն, ինչ Փրկիչն ասել է հաղորդությունը հաստատելիս (տես Ղուկաս 22.19–20, 3 Նեփի 18.1–11, տես նաև «Վերջին ընթրիքը» տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org-ում): Եթե Փրկիչը ներկա լիներ մեր հաղորդության ժողովին, մենք ի՞նչը այլ կերպ կանեինք:

    Նկար
    հաղորդության հաց և բաժակ

    Դրանք հիշեցնում են մեզ Փրկիչի ուսմունքի մասին.

Վարդապետություն և Ուխտեր 27․15-18

Աստծո սպառազինությունը կօգնի մեզ դիմակայել չարին։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ, թե ինչպես օգտագործել Աստծո սպառազինությունը մեր օրերում չարին դիմակայելու համար: Խնդրեք որևէ մեկին գրատախտակին նկարել սպառազինությունը, որը նկարագրվում է 15–18 հատվածներում: Ապա դասարանի անդամները կարող են կիսվել գաղափարներով, որոնք նրանք բացահայտել են` սպառազինության մասերի վերաբերյալ իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ: Կամ դասարանը կարող է կարդալ Վարդապետություն և Ուխտեր 27․15-18-ը և պիտակավորել սպառազինության մասերը գրատախտակին և մարմնի մասերը, որոնք դրանք պաշտպանում են: Ի՞նչ է նշանակում հագնել Աստծո սպառազինությունը: Գուցե դասարանի անդամները խոսեն այն մասին, թե ինչպես է Տերը պաշտպանում մեզ չարից, երբ մենք հագնում ենք Աստծո սպառազինությունը:

  • Եթե ուսուցանում եք երիտասարդներին, գուցե կամենաք կապել Վարդապետություն և Ուխտերի 27.15–18-ը այն չափանիշների հետ, որոնք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում են: Օրինակ, դասարանի անդամները կարող են կարդալ հատվածները և քննարկել, թե մենք ինչու ունենքԱստծո սպառազինության կարիքը: Ապա նրանք կարող են աշխատել զույգերով և վերանայել չափանիշներից մեկը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից: Ի՞նչ ենք սովորում այդ աղբյուրներից մեր դեմ սատանայի հարձակումների մասին։ Ինչպե՞ս կարող է Աստծո սպառազինությունն օգնել մեզ դիմակայել այդ հարձակումներին: Ինչպե՞ս կարող ենք հագնել Նրա սպառազինությունը:

Վարդապետություն և Ուխտեր 28

Ապրող մարգարեն հայտնություն է ստանում Տիրոջ Եկեղեցու համար:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել մարգարեի դերի մասին, դուք կարող եք վերանայել այն փորձառությունը, որն առաջնորդեց Ջոզեֆ Սմիթին աղոթել և ստանալ բաժին 28-ը (տես բաժնի վերնագիրը), իսկ հետո կարող եք կարդալ հատվածներ 2–3, 6–7, 11–13-ը: Ինչպե՞ս է սատանան փորձում համոզել մեզ հետևել նրանց, ում Տերը չի նշանակել: Դուք կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, որոնք ամրապնդում են իրենց վկայությունները, որ մարգարեն ստանում է հայտնություն Եկեղեցու համար:

  • Դասարանի անդամների համար Վարդապետություն և Ուխտեր 28-ը վերանայելու ուղիներից մեկը պատկերացնելն է, որ իրենք գիտեն ինչ-որ մեկին, ով վերջերս ստացել է նոր կոչում Եկեղեցում: Ի՞նչով կարող ենք կիսվել Վարդապետություն և Ուխտեր 28․1-6, 13–16-ից, որպեսզի օգնենք այդ մարդուն իր կոչման մեջ: «Լրացուցիչ նյութերում» տրված մեջբերումները կարող են օգտակար լինել այս քննարկման համար:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Խորհրդակցեք անձնական հայտնության մասին:

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը և նրա խորհրդականները Առաջին Նախագահությունից ուսուցանել են.

«Երբ տեսիլքներ, երազներ, լեզուներ, մարգարեություն, տպավորություններ կամ որևէ արտասովոր պարգև կամ ոգեշնչում հաղորդում է մի բան, որըներդաշնակ չէ Եկեղեցու ստացած հայտնությունների հետ կամ հակառակ է նրա հաստատված իշխանությունների որոշումներին, Վերջին Օրերի Սրբերը կարող են իմանալ, որ դա Աստծուց չէ, անկախ նրանից, թե որքան խելամիտ կարող է այն թվալ: … Ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր գործերում Սրբերը կարող են ստանալ Աստվածային առաջնորդություն և հայտնություն իրենց վերաբերյալ, բայց սա չի տալիս ուրիշներինուղղորդելու իշխանություն: …

Եկեղեցու պատմությունը արձանագրում է բազմաթիվ կեղծ հայտնություններ, որոնք պնդում էին ինքնակոչները կամ ֆանատիկոսները, ովքեր հավատում էին. դրսևորումների, ովքեր ձգտում էին առաջնորդել ուրիշ մարդկանց ընդունել, և ամեն դեպքում հիասթափություն, վիշտ և աղետ էր առաջանում դրանից: (Joseph F. Smith, Anthon H. Lund, Charles W. Penrose, “A Warning Voice,” Improvement Era, Sept. 1913, 1148–49):

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացեք ճշմարիտ վարդապետության վրա։ Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է. «Ճշմարիտ վարդապետությունը, եթե հասկացվում է, փոխում է մտածելակերպը և վարքը» «Մի վախեցիր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 79): Երբ մենք ուսուցանում ենք, պետք է կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա, եթե կամենում ենք օգնել հոգիներ բերել Նրա մոտ: