Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 23-26. «Ամրապնդեք Եկեղեցին»


Մարտի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 23-26. «Ամրապնդեք Եկեղեցին», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021թ. (2020)

Մարտի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 23-26, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Էմմա Սմիթ

Մարտի 8-14-ը

Վարդապետություն և Ուխտեր 23-26

«Ամրապնդեք Եկեղեցին»

Նախքան այս համառոտ շարադրանքի ընթերցումը, կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 23 -26-ը և խորհեք այն սկզբունքների մասին, որոնք, կարծում եք, կամրապնդեն ձեր դասարանը: Ապա մտածեք, թե ինչ աղբյուրներ կօգնեն ձեզ ուսուցանել, ներառյալ նրանք, որոնք առաջարկվում են այս համառոտ շարադրանքում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ի՞նչ օրհնություններ ենք ստացել, երբ «թույլ ենք տվել, որ [մեր] ժամանակը նվիրաբերվի սուրբ գրություններն ուսումնասիրելուն»: (Վարդապետություն և Ուխտեր 26․1): Ինչպե՞ս ենք զգացել Հոգին մեր տներում: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են իրենք հաղթահարել խոչընդոտներ կամ շեղումներ` ժամանակ նվիրաբերելով անձնական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությանը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 23-26

Մենք բոլորս կարող ենք ամրապնդել Եկեղեցին։

  • Գուցե կամենաք դասարանի հետ փնտրել, թե ինչ է նշանակում «հորդորելու եկեղեցին» Վարդապետություն և Ուխտեր 25․7): Գուցե որևէ մեկը կարողանա կիսվել հորդորել բառի բառարանային սահմանումներով կամ հորդորելու օրինակներով, որոնք իրենք են տեսել: Ի՞նչ հնարավորություններ ունենք միմյանց հորդորելու համար: Ինչպե՞ս է դա ամրապնդում Եկեղեցին: Ուրիշ ի՞նչ ենք սովորում Վարդապետություն և Ուխտեր 23-26 բաժիններից, որը կարող է օգնել մեզ ամրապնդել Եկեղեցին: Դուք կարող եք նաև քննարկել, թե ինչպես կիրառենք այս սկզբունքները՝ մեր տները ամրապնդելու համար: Որպեսզի այս սկզբունքները կիրառենք մեր սպասավորման ջանքերում, դուք կարող եք վերանայել Քույր Բոննի Հ. Կորդոնի ուղերձը «Դառնալ հովիվ (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 74-76):

Վարդապետություն և Ուխտեր 24

Փրկիչը կարող է վեր բարձրացնել մեզ «[մեր] չարչարանքների միջից»:

  • Վարդապետություն և Ուխտեր 24-ի հայտնությունը տրվել էր՝ «ամրապնդելու, քաջալերելու և հրահանգելու» Ջոզեֆին և Օլիվերին փորձության ժամանակ (Վարդապետություն և Ուխտեր 24, բաժնի վերնագրում, տես նաև Սրբեր, 1.94–96): Դուք կարող եք հրավիրել դասարանին ուսումնասիրել այս բաժինը` գտնելով ապացույցներ, որ Տերը տեղյակ էր Ջոզեֆի և նրա իրավիճակի մասին: Տերն ինչպե՞ս բավարարեց Ջոզեֆի կարիքները։ Նա ինչպե՞ս է նույնը անում մեզ համար այսօր: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք զգացել են, որ Տերը տեղյակ էր իրենց անձնական հանգամանքներին, և բարձրացրեց նրանց իրենց չարչարանքների ընթացքում:

    Նկար
    Հիսուս Քրիստոսը բժշկում է մարդկանց

    Նա բուժեց բազմաթիվ տարբեր հիվանդություններ, Ջ. Քըրք Ռիչարդս

Վարդապետություն և Ուխտեր 25

Ձեզանից յուրաքանչյուրը «ընտրյալ տիկին է»:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին գտնել անձնական առնչություն Էմմա Սմիթին տրված Տիրոջ հայտնության հետ, մտածեք այս վարժության մասին. Խնդրեք դասարանի կեսին ուսումնասիրել բաժին 25-ում այն բաները, որոնք Տերը խնդրեց Էմմային անել, իսկ մյուս մասին խնդրեք ուսումնասիրել այն բաները, որոնք Նա խոստացավ, որ կանի: Խնդրեք նրանց թվարկել իրենց գտածը և կիսվել միմյանց հետ: Դասարանի մի քանի անդամներ կարող են կիսվել սկզբունքներով, որոնք հատկապես իմաստալից են իրենց համար:

  • Ի՞նչ խոսքեր և արտահայտություններ են 25-րդ բաժնում հաստատում Տիրոջ հայտարարությունը Էմմա Սմիթին. «Դու մի ընտրյալ տիկին ես» (հատված 3): Դասարանի անդամները կարող են նաև քննարկել, թե Էմման ինչպես ապրեց այդ հայտնության սկզբունքներով: Օգտակար աղբյուրները ներառում են տեսաֆիլմեր «Ընտրյալ տիկին» (ChurchofJesusChrist.org), «Դու մի ընտրյալ տիկին ես» (Հայտնություններ համատեքստում, 33–39), և «Վերականգնման ձայներ» այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար:

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 25.11-12-ի, Տերն ինչպե՞ս է վերաբերվում սրբազան երաժշտությանը: Գուցե դասարանը կարողանա քննարկել եղանակներ, որպեսզի օգտագործի օրհներգերը Հոգին իրենց տները հրավիրելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 25․5, 14

Մենք պետք է ձգտենք «հեզության ոգին ունենալ»:

  • Տերը խորհուրդ տվեց Էմմային «շարունակել հեզության ոգով» (Վարդապետություն և Ուխտեր 25.14, տես նաև հատված 5): Որպեսզի հետազոտեք, թե ինչ կարող է սա նշանակել, դուք կարող եք գրել Հեզություն բառը գրատախտակին և հրավիրել դասարանի անդամներին գրել դրա կողքին, թե ինչ է այդ բառը ստիպում մտածել: Ապա նրանք կարող են 25-րդ բաժնում փնտրել խոսքեր և արտահայտություններ, որոնք զգում են, որ կապված են հեզության հետ, իսկ հետո կիսվեն իրենց գտածով: Կիսվեք Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությամբ «Լրացուցիչ աղբյուրներում»: Ինչո՞ւ է կարևոր հեզ լինել:

Վարդապետություն և Ուխտեր 25․10, 13

Մենք պետք է փնտրենք ավելի լավ աշխարհի բաները:

  • Որպեսզի օգնենք դասարանի անդամներին կիրառել Տիրոջ խորհուրդը՝ «մի կողմ պետք է դնես այս աշխարհի բաները, և ավելի լավ բաների ձգտես» (Վարդապետություն և Ուխտեր 25․10), դուք կարող եք խնդրել նրանց թվել «այս աշխարհի բաների» օրինակներ և «ավելի լավ [աշխարհի] բաների» օրինակներ: Ի՞նչ խորհրդով կարող ենք կիսվել միմյանց հետ, որը կօգնի մեզ կենտրոնանալ հավերժական բաների վրա: Ինչպե՞ս է հատված 13-ի խորհուրդը կապված այս նպատակի հետ:

Նկար
լրացուցիչ աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Հեզությունը ուժ է։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է. «Հեզության Քրիստոսանման հատկանիշը հաճախ սխալ է հասկացվում մեր ժամանակակից աշխարհում։ Հեզությունն ուժեղ է, ոչ թե թույլ. ակտիվ է, ոչ թե պասիվ․ խիզախ է, ոչ թե վախկոտ. զսպված է, ոչ թե սանձարձակ․ համեստ է, ոչ թե ինքնամեծար. և ողորմած է, ոչ թե հանդունգն: Հեզ անձը հեշտությամբ չի գրգռվում, հավակնոտ չէ, կամ ամբարտավան և պատրաստակամորեն չի ընդունում ուրիշների նվաճումները» («Հեզ և սրտով խոնարհ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 32):

Բարելավել մեր ուսուցումը

Վկայեք խոստացված օրհնությունների մասին։ Երբ դուք հրավիրում եք դասարանի անդամներին գործել ըստ իրենց սովորածի,, վկայեք օրհնությունների մասին, որոնք Աստված խոստացել է (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 35