Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 10–11․ «Որ կարողանաս հաղթող դուրս գալ»


Փետրվարի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 10-11․ «Որ կարողանաս հաղթող դուրս գալ» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Փետրվարի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 10-11, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Մորմոնի Գրքի ձեռագիր տարբերակը

Մորմոնի Գրքի նախատիպ ձեռագրի օրինակը։

Փետրվարի 1-7-ը

Վարդապետություն և Ուխտեր 10-11

«Որ կարողանաս հաղթող դուրս գալ»

Սուրբ գրությունները կարդալու ժամանակ տպավորությունների գրանցումը նման է սերմեր ցանելուն․ նույնիսկ փոքր տպավորությունները կարող են առաջ բերել նշանակալից հայտնություն։

Գրի առեք ձեր տպավորությունները

Մինչ Մորմոնի Գրքի թարգմանությունն առաջ էր ընթանում, բնական մի հարց էր առաջանում. Ի՞նչ պետք են անեն Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին թարգմանության կորած էջերի վերաբերյալ։ Տրամաբանական կլինի վերադառնալ և թարգմանել այդ բաժինը, բայց Տերը կարող էր տեսնել մի բան, որը նրանք չէին կարողանում. Չար մարդիկ դավ էին նյութում, որ փոխեն այդ էջերի խոսքերը՝ Ջոզեֆի ներշնչված աշխատանքի վրա կասկածներ գցելու համար։ Աստված ծրագիր ուներ՝ կանխելու սատանայի ջանքերը և փոխհատուցելու կորցրածը: Այդ ծրագիրը գործի էր գցվել հազարավոր տարիներ առաջ, երբ Նեփի մարգարեն ոգեշնչվեց ստեղծել երկրորդ հիշատակարանը, որն ընդգրկում էր նույն ժամանակաշրջանը։ Ավելի ուշ Մորմոնը ոգեշնչվեց այդ հիշատակարանն ընդգրկել Մորմոնի Գրքի մեջ «իմաստուն նպատակի համար», որը հայտնի էր Տիրոջը (տես Մորմոնի խոսքերը 1․3–7

Տերն ասել է Ջոզեֆին․ «իմ իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը» (Վարդապետություն և Ուխտեր 10․43)։ Դա մի հուսադրող ուղերձ է մեր օրերի համար, երբ հավատը թուլացնելու հակառակորդի ջանքերն ակտիվանում են: Ջոզեֆի նման մենք կարող ենք հավատարիմ լինել և շարունակել» Աստծո աշխատանքը, որին Աստված մեզ կանչել է (հատված 3)։ Այնուհետև, մենք կհասկանանք, որ Նա արդեն ճանապարհ է հարթել, որ «դժոխքի դռները չպիտի հաղթեն» մեզ (հատված 69

Տես Սրբերը, 1․51-61։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 10․1-33

Սատանան փորձում է կործանել Աստծո աշխատանքը։

Սատանան նախընտրում է, որ մենք մոռանանք իր գոյությունը, կամ առնվազն չհիշենք մեզ վրա ներգործելու նրա փորձերը (տես 2 Նեփի 28․22–23)։ Սակայն Վարդապետություն և Ուխտեր 10 բաժնի Տիրոջ խոսքերը հայտնում են, որ սատանան հաստատուն, ակտիվ ընդդիմադիրն է Աստծո աշխատանքի։ Երբ կարդաք 1–33-րդ հատվածները, բացահայտեք, թե սատանան ինչպես էր ջանում կործանել Աստծո աշխատանքը Ջոզեֆ Սմիթի ժամանակներում (տես նաև 62–63-րդ հատվածներ)։ Ի՞նչ նմանություններ եք տեսնում սատանայի այսօրվա աշխատելաոճի մեջ։ Կարող եք Տիրոջը խնդրել, որ օգնի ձեզ տեսնել, թե սատանան ինչպես է փորձում գայթակղել ձեզ։ Ի՞նչ եք սովորում 10-րդ բաժնից, որի օգնությամբ կարող եք դիմակայել սատանայի ջանքերին։

Վարդապետություն և Ուխտեր 10․34–52

Տիրոջ «իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը»։

Ավելի քան 2400 տարի առաջ Տերը պատրաստվում էր փոխհատուցել Մորմոնի Գրքի կորած էջերը (տես 1 Նեփի 9)։ Ի՞նչ եք սովորում Տիրոջ մասին Վարդապետություն և Ուխտեր 10․34–52 հատվածներից։ Ձեր կյանքում Տիրոջ իմաստության և կանխագիտության ի՞նչ ապացույցներ եք տեսել:

Հիշատակարանը, որով Աստված պատրաստ է փոխարինել կորած ձեռագիրը, այժմ գտնվում է 1 Նեփիից մինչև Օմնի գլուխներում։ Այս հիշատակարանի պատմություններն ու ուսմունքներնինչպե՞ս են ձեզ համար «հայացք [գցում] ավետարանի վրա»։ (Վարդապետություն և Ուխտեր 10․45

Նկար
Մորմոնը կրճատում է ոսկե թիթեղները

Մորմոնը կրճատում է թիթեղները, Թոմ Լովել

Վարդապետություն և Ուխտեր 11

Եթե ես խնդրեմ Աստծուց, ես կստանամ

Ջոզեֆ Սմիթի ընտանիքի անդամներից և ընկերներից մի քանիսը նրան խնդրեցին, որ փնտրի Տիրոջ կամքն իրենց համար: Ջոզեֆն ուրախ էր դա անելու համար, բայց Տերը նաև ցանկանում էր նրանց անձնական հայտնություն տալ։ Վարդապետություն և Ուխտեր 11 բաժնի հայտնության մեջ, որը Ջոզեֆը ստացավ իր եղբայր Հայրումի համար, Տերն ասաց․ «Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց … և այն ժամանակ դու կիմանաս … բոլոր բաները, ինչ որ կցանկանաս ինձանից» (Վարդապետություն և Ուխտեր 11․13–14

Տերն ասել է, որ Իր խոսքերը նրանց համար են, «ովքեր բարի ցանկություններ ունեն և գցել են իրենց մանգաղը, որ հնձեն» (հատված 27Վարդապետություն և Ուխտեր 11 բաժնում Տերը ի՞նչ է ցանկանում ասել անձնական հայտնության, Աստծո գործին մասնակցելու մասին։ Ի՞նչ այլ ուղերձներ է Նա պատրաստել ձեզ համար։

Վարդապետություն և Ուխտեր 11.15-26

Երբ ես ձգտեմ «ձեռք բերել [Աստծո] խոսքը», ես կստանամ Նրա Հոգին և զորությունը։

Նույնիսկ Մորմոնի Գրքի թարգմանությունից առաջ Հայրում Սմիթը շատ էր ցանկանում քարոզել ավետարանը։ Երբ կարդաք նրա ցանկությանն ուղղված Տիրոջ պատասխանը, մտածեք, թե ինչ է ձեզ համար նշանակում «ձեռք բերել [Աստծո] խոսքը» (հատված 21)։ Ինչպե՞ս է Աստծո խոսքը ստանալն օգնում ձեզ ծառայել Եկեղեցում: Ինչպե՞ս է այն ձեր կյանք հրավիրում Աստծո զորությունը։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 10․5։Մենք ի՞նչ ենք սովորում այս հատվածից աղոթքի զորության մասին։ Ինչպե՞ս ենք մենք «միշտ աղոթում»։ (Որոշ գաղափարների համար կարդացեք Դեյվիդ Ա. Բեդնար, «Միշտ աղոթեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 41–44։)

Վարդապետություն և Ուխտեր 10․38–46։Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին քննարկել, թե ինչպես է Տերը փոխհատուցել Մորմոնի Գրքի թարգմանության կորած էջերը, գուցե ընտանիքի անդամները խոսեն վերջերս կորցրած որևէ առարկայի մասին: Ի՞նչ զգացում ունեցան, երբ պարզեցին, որ այդ առարկան կորցրել են։ Ի՞նչ զգացում ունեցան, երբ այն գտան։ Թեև Մորմոնի Գրքի կորած էջերը երբեք չգտնվեցին, Տերն ինչպե՞ս փոխհատուցեց դրանց կորուստը, համաձայն՝ Վարդապետություն և Ուխտեր 10․38–46-ի։

Վարդապետություն և Ուխտեր 10․55–70։Հրավիրեք ընտանիքի անդամներին գտնել կամ նշել այնպիսի արտահայտություններ, որոնք սկսվում են «Ես եմ» կամ «Ես կանեմ» արտահայտությամբ: Ի՞նչ ենք սովորում «Ես եմ» արտահայտություններից այն մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը և ինչպիսին է Նա։ Ի՞նչ եք սովորում «Ես կանեմ» արտահայտություններից այն մասին, թե ինչ է Նա անում։ Խրախուսեք ընտանիքի անդամներին կիսվել, թե ինչպես են այդ ճշմարտություններն ամրապնդում իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Վարդապետություն և Ուխտեր 11․12–14։Այդ հատվածները կարդալուց հետո ձեր ընտանիքի անդամները կարող են հասկանալ, թե երբ է Հոգին շփվում նրանց հետ: Լապտերի լույսը գցեք հատակի վրա և հրավիրեք ընտանիքի որևէ անդամի տեղաշարժվել այնտեղ, որտեղ լույսը տեղափոխվում է։ Ինչպե՞ս է դա նման Սուրբ Հոգու առաջնորդությանը հետևելուն։ Ինչպիսի՞ անձնական փորձառություններով կարող եք կիսվել:

Վարդապետություն և Ուխտեր 11․15–30։Կարող եք ցուցակ կազմել այն բաների, որոնք Տերը պատվիրեց Հայրում Սմիթին անել, որ նա պատրաստ լինի ավետարանը կիսվելու համար։ Ընտանիքով ինչի՞ վրա պետք է աշխատենք։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “Search, Ponder, and Pray,” Children’s Songbook, 109, տես «Գաղափարներ սուրբ գրությունների ձեր ընտանեկան ուսումնասիրությունը բարելավելու համար»։

Բարելավել մեր ուսուցումը

Կիրառեք սուրբ գրությունները ձեր կյանքում: Սուրբ գրությունների հատվածը կարդալուց հետո խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել, թե ուղերձն ինչպե՞ս է կիրառելի նրանց կյանքում: Օրինակ, նրանք կարող են կիսվել, թե Հոգին ինչպես է ներգործել նրանց վրա Վարդապետություն և Ուխտեր 11․12–13-ում նկարագրված եղանակներով։

Նկար
Ջոզեֆ և Հայրում Սմիթներ

Ջոզեֆ և Հայրում Սմիթ, Քեն Քորբեթ