Վարդապետություն և Ուխտեր 2021
Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով


Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
ընտանիքները սուրբ գրություններ ուսումնասիրելիս

Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով

Սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը ընտանիքով զորեղ միջոց է, որն օգնում է ձեր ընտանիքին սովորել ավետարանը: Կարևոր չէ, թե ինչքան եք կարդում կամ որքան ժամանակ եք հատկացնում ընթերցանությանը, կարևոր է, որ հաստատուն լինեք ձեր ջանքերում: Երբ սուրբ գրությունների ուսումնասիրությունը դարձնեք ձեր ընտանեկան կյանքի կարևոր մասը, կօգնեք ձեր ընտանիքի անդամներին ավելի մոտենալ միմյանց և Հիսուս Քրիստոսին և կառուցել իրենց վկայությունները Նրա խոսքի հիմքի վրա:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս կարող եք խրախուսել ընտանիքի անդամներին ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները:

  • Ի՞նչ կարող եք անել, որ խրախուսեք ընտանիքի անդամներին կիսվել իրենց սովորածով:

  • Ամենօրյա ուսուցման ժամանակ ինչպե՞ս կարող եք շեշտել սկզբունքները, որոնք սովորում եք Վարդապետություն և Ուխտերից:

Հիշե՛ք, որ տունը իդեալական վայր է ավետարանը սովորելու համար: Տանը դուք կարող եք սովորել և ուսուցանել ավետարանն այնպիսի եղանակներով, որոնք հնարավոր չէ կիրառել Եկեղեցու դասերին: Դրսևորեք ստեղծագործական մտածողություն, երբ ուղիներ եք փնտրում օգնելու ձեր ընտանիքին սովորել սուրբ գրքերից:

Միջոցառման գաղափարներ

Օգտագործեք հետևյալ գաղափարներից մի քանիսը, որպեսզի ընդլայնեք սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությունը.

Օգտագործեք երաժշտություն

Երգեք երգեր, որոնք արտահայտում են սուրբ գրություններում ուսուցանվող սկզբունքները: Առաջարկվող օրհներգը կամ մանկական երգը տրվում է յուրաքանչյուր շաբաթվա համառոտ շարադրանքում։ Դուք կարող եք հարցեր տալ երգի բառերի և արտահայտությունների վերաբերյալ: Բացի երգելուց, ձեր ընտանիքը կարող է կատարել գործողություններ, որոնք համապատասխանում են երգի հետ, կամ լսել երգը՝ որպես երաժշտական ֆոն, մինչ նրանք այլ գործերով են զբաղված:

Կիսվեք նշանակալից սուրբ գրություններով

Ընտանիքի անդամներին ժամանակ տվեք կիսվել սուրբ գրությունների հատվածներով, որոնք նրանք կարևոր են համարել իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ:

Օգտագործեք ձեր իսկ բառերը

Հրավիրեք ընտանիքի անդամներին ամփոփել իրենց իսկ բառերով, որոնք նրանք սովորել են ձեր ուսումնասիրած սուրբ գրություններից:

Կիրառեք սուրբ գրությունները ձեր կյանքում

Սուրբ գրությունների հատվածը կարդալուց հետո խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել, թե հատվածը որքանո՞վ է կիրառելի նրանց կյանքում:

Տվեք ձեր հարցը

Հրավիրեք ընտանիքի անդամներին ավետարանին առնչվող որևէ հարց տալ, իսկ հետո փնտրեք հատվածներ, որոնք կարող են օգնել պատասխանել հարցին:

Ցույց տվեք որևէ սուրբ գրություն

Ընտրեք որևէ հատված, որը կարևոր եք համարում և ցուցադրեք այնպիսի տեղում, որտեղ ընտանիքի անդամները կկարողանան հաճախ տեսնել այն։ Հրավիրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել և ցուցադրել որևէ սուրբ գրություն:

Կազմեք սուրբ գրությունների ցուցակ

Ընտանիքով ընտրեք մի քանի հատվածներ, որոնք կկամենայիք քննարկել հաջորդ շաբաթ:

Անգիր սովորեք սուրբ գրությունները

Ընտրեք սուրբ գրության որևէ հատված, որը հատկապես կարևոր է ձեր ընտանիքի համար, և հրավիրեք ընտանիքի անդամներին անգիր սովորել՝ կրկնելով այն ամեն օր կամ որևէ հուշող խաղ խաղալով:

Կիսվեք առարկայական դասերով

Գտեք առարկաներ, որոնք առնչվում են գլուխներին և հատվածներին, որոնք դուք կարդում եք ընտանիքով: Հրավիրեք ընտանիքի անդամներին խոսել այն մասին, թե յուրաքանչյուր առարկան ինչպես է առնչվում սուրբ գրությունների ուսմունքներին:

Ընտրեք որևէ թեմա

Խնդրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել որևէ թեմա, որը ընտանիքը կուսումնասիրի միասին: Օգտագործեք Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, կամ Սուրբ գրությունների ուղեցույցը (scriptures.ChurchofJesusChrist.org)՝ այս թեմայի վերաբերյալ սուրբ գրությունների հատվածներ գտնելու համար:

Նկարեք մի նկար

Ընտանիքով կարդացեք մի քանի հատվածներ, իսկ հետո ժամանակ տրամադրեք ընտանիքի անդամներին՝ նկարելու ինչ-որ բան, որն առնչվում է ձեր կարդացածի հետ: Ժամանակ հատկացրեք քննարկելու միմյանց նկարները:

Բեմադրեք որևէ պատմություն

Պատմությունը կարդալուց հետո հրավիրեք ընտանիքի անդամներին բեմադրել այն: Այնուհետև խոսեք այն մասին, թե պատմությունն ինչպես է առնչվում այն երևույթների հետ, որը դուք զգում եք անհատապես և ընտանիքով:

Երեխաներին ուսուցանելը

Եթե ընտանիքում ունեք փոքր երեխաներ, ահա մի քանի միջոցառումներ, որոնք կարող են օգնել նրանց սովորել.

Երգեք

Օրհներգերը և Երեխաների երգարանի երգերը զորեղ ուժ են վարդապետության ուսուցման գործում: Այս նյութի յուրաքանչյուր համառոտ շարադրանքում կա առաջարկվող երգ։ Կարող եք նաև օգտագործել թեմաների ցուցիչը Երեխաների երգարանի դարձերեսին, որպեսզի գտնեք երգեր, որոնք առնչվում են ձեր ուսուցանած ավետարանի սկզբունքներին: Օգնեք ձեր երեխաներին երգերի ուղերձը կապակցել իրենց կյանքի հետ:

Լսեք կամ բեմադրեք որևէ պատմություն

Փոքր երեխաները սիրում են լսել պատմություններ սուրբ գրություններից, ձեր կյանքից, Եկեղեցու պատմությունից և Եկեղեցու ամսագրերից: Փնտրեք եղանակներ, որոնցով կօգնեք նրանց պատմություններ պատմել: Նրանք կարող են պահել նկարներ կամ առարկաներ, նկարել իրենց լսածի մասին, բեմադրել տվյալ պատմությունը կամ նույնիսկ պատմել պատմությունը: Օգնեք ձեր երեխաներին ճանաչել ավետարանի ճշմարտություններն այն պատմություններում, որոնք դուք պատմում եք:

Կարդացեք որևէ սուրբ գրություն

Փոքր երեխաները, հնարավոր է, չկարողանան շատ կարդալ, բայց դուք, կարող եք ընդգրկել նրանց սուրբ գրություններից սովորելու գործում: Դուք պետք է կենտրոնանաք մեկ հատվածի, հիմնական արտահայտության կամ բառի վրա:

Նայեք որևէ նկար կամ դիտեք տեսանյութ

Հարցեր տվեք նկարի կամ տեսանյութի վերաբերյալ, կապված ավետարանի քննարկվող սկզբունքի հետ։ Օրինակ, դուք կարող եք հարցնել. «Ի՞նչ է կատարվում այս նկարում։ Ի՞նչ զգացում է այն առաջացնում ձեր մեջ»: The Gospel Library հավելվածում, Gospel Media Library՝ ChurchofJesusChrist.org-ում և children.ChurchofJesusChrist.org կայքերում կարող եք փնտրել նկարներ և տեսանյութեր:

Ստեղծել

Երեխաները կարող են կառուցել, նկարել կամ ներկել ինչ-որ բան, որն առնչվում է պատմությանը կամ սկզբունքին, որն իրենք սովորում են:

Մասնակցեք առարկայական դասերին

Պարզ առարկայական դասը կարող է օգնել ձեր երեխաներին հասկանալ ավետարանի սկզբունքը, որը դժվար է ըմբռնել: Երբ օգտագործում եք առարկայական դասեր, ուղիներ գտեք ձեր երեխաների մասնակցության համար: Նրանք ավելի շատ բան կսովորեն փոխադարձ փորձառությունից, քան պարզապես տեսանյութ դիտելուց:

Դերախաղ

Երբ երեխաները բեմականացնեն որևէ իրավիճակ, որին նրանք հավանաբար կբախվեն իրական կյանքում, նրանք ավելի լավ կհասկանան, թե ավետարանական որևէ սկզբունք որքանով է կիրառելի իրենց կյանքում:

Կրկնեք միջոցառումները

Փոքր երեխաները պետք է լսեն հասկացողությունները բազմաթիվ անգամներ, որպեսզի հասկանան դրանք: Օրինակ, դուք կարող եք կիսվել սուրբգրային պատմություններով մի քանի անգամ տարբեր եղանակներով՝ կարդալով սուրբ գրություններից, ամփոփելով ձեր բառերով, թույլ տալով երեխաներին օգնել ձեզ պատմել պատմությունը, հրավիրելով նրանց բեմականացնել պատմությունը և այլն:

Կապակցեք նրանց անձնական զարգացման նպատակների հետ

Սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությունը կարող է ոգեշնչել երիտասարդներին և երեխաներին նպատակներ դնել իրենց հոգևոր, ֆիզիկական, մտավոր և սոցիալական աճի համար (տես Ղուկաս 2․52

Նկար
միասին ուրախացող ընտանիքը

Ուսուցանել երիտասարդներին

Եթե ընտանիքում ունեք երիտասարդներ, ահա մի քանի միջոցառումներ, որոնք կօգնեն նրանց սովորել.

Հրավիրեք նրանց ուսուցանել

Մենք սովորաբար ավելի շատ բան ենք սովորում, երբ ինչ-որ բան ուսուցանում ենք, քան երբ պարզապես լսում ենք։ Ձեր երիտասարդներին հնարավորություն տվեք վարել սուրբ գրությունների վերաբերյալ ընտանեկան քննարկումները։

Վկայակոչեք սեմինարիայի դասերը

Այս տարի սեմինարիայի ուսանողներն ուսումնասիրում են Վարդապետություն և Ուխտերը։ Եթե ձեր երիտասարդները հաճախում են սեմինարիա, հրավիրեք նրանց կիսվել այնտեղ իրենց սովորածով:

Նմանեցնել սուրբ գրությունները

Երբեմն երիտասարդները դժվարանում են տեսնել, թե սուրբ գրություններում առկա վարդապետությունն ու սկզբունքները ինչպես են վերաբերում իրենց կյանքին: Օգնեք նրանց տեսնել, թե սուրբ գրությունների պատմվածքներն ու ուսմունքները ինչպես են վերաբերում այն իրավիճակներին, որոնց հետ նրանք բախվում են տանը, դպրոցում կամ ընկերների հետ:

Տվեք այնպիսի հարցեր, որոնք խորհելու առիթ են տալիս

Երիտասարդներից շատերը լավ են պատասխանում այն հարցերին, որոնք թույլ են տալիս իրենց մտքերն ու զգացմունքները արտահայտել սուրբ գրությունների վերաբերյալ, այլ ոչ թե պարզապես կրկնել այն, ինչ գրված է սուրբ գրություններում։ Օրինակ՝ կարող եք հարցնել. «Ի՞նչ է Տերն ուսուցանում ձեզ այս հատվածներում», կամ «Ինչո՞ւ եք կարծում, որ այս հայտնությունը իմաստալից կլիներ սրբերի համար 1830-ական թվականներին»։

Կապակցեք նրանց անձնական զարգացման նպատակների հետ

Սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությունը կարող է ոգեշնչել երիտասարդներին և երեխաներին նպատակներ դնել իրենց հոգևոր, ֆիզիկական, մտավոր և սոցիալական աճի համար (տես Ղուկաս 2․52

Ողջունեք նրանց հարցերը

Երիտասարդների կողմից տրվող հարցը հրաշալի առիթ է նրանց հետ ճշմարտություններով կիսվելու և այն թեման հասկանալու համար, որն իրենց իսկապես հետաքրքրում է: Մի վախեցեք հարցերից և մի անտեսեք դրանք, նույնիսկ, եթե դրանք չեն առնչվում քննարկվող թեմայի հետ։ Հոգ չէ, եթե բոլոր հարցերի պատասխանները չունեք։ Տունը լավագույն տեղն է, որտեղ կարելի է միասին փնտրել պատասխանները։

Քաջալերեք նրանց կիսվել իրենց մտքերով

Երիտասարդներն ունեն յուրօրինակ տեսլական և գաղափարներ և կարողանում են լավագույնս նպաստել սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությանը: Ասեք նրանց, որ ձեզ հետաքրքրում է, թե Հոգին ինչ է սովորեցնում նրանց սուրբ գրությունների վերաբերյալ: Կարող եք նույնիսկ խնդրել նրանց կիսվել մտքերով իրենց անձնական ուսումնասիրությունից:

Եղեք ճկուն

Եթե ունեք երիտասարդներ, ովքեր չեն ցանկանում մասնակցել սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությանը, փնտրեք նրա հետ եզրեր գտնելու այլ եղանակներ: Օրինակ՝ կարո՞ղ եք նրանց հետ զրուցելիս անմիջականորեն մեջբերումներ անել ավետարանից կամ կիսվել սուրբգրային նշանակալից հատվածով այնպես, որ դա չլինի քարոզելու կամ պարտադրելու նման։ Պարտադիր չէ, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունընույն կերպ լինի ամեն ընտանիքում։ Երեխաներից ոմանք ավելի լավ են արձագանքում սուրբ գրությունների ուսումնասիրությանն անհատապես։ Աղոթեք և հետևեք Հոգու հուշումներին:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Ես խոստանում եմ, որ եթե դուք ջանասիրաբար ձգտեք ձեր տունը վերածել ավետարանի ուսուցման կենտրոնի, ժամանակի ընթացքում ձեր հանգստության օրերն իսկապես կդառնան բերկրանք։ Ձեր երեխաները ոգևորված կսովորեն և կապրեն Փրկիչի ուսմունքներով, իսկ հակառակորդի ազդեցությունը ձեր կյանքի և ձեր տան վրա, կնվազի։ Փոփոխությունները ձեր ընտանիքներում կլինեն նշանակալից և շարունակական» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 113)։