Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 10–11. «Որ կարողանաս հաղթող դուրս գալ»


«Փետրվարի 1-7-ը։ Վարդապետություն և Ուխտեր 10–11. «Որ կարողանաս հաղթող դուրս գալ», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Փետրվարի 1-7-ը։ Վարդապետություն և Ուխտեր 10–11», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
Մորմոնի Գրքի ձեռագիրը

Մորմոնի Գրքի բնօրինակի ձեռագրի կրկնօրինակը

Փետրվար 1-7-ը

Վարդապետություն և Ուխտեր 10–11

«Որ կարողանաս հաղթող դուրս գալ»

Աղոթքով կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 10-11-ը և խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ այդ բաժինների ճշմարտությունները: Այս համառոտ շարադրանքի մտքերը կարող են օգնել թե՛ ավագ խմբի, և թե՛ կրտսեր խմբի երեխաներին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հորդորեք ուսանողներին կիսվել, թե նախորդ դասից ինչ են հիշում Մարտին Հարիսի ու Մորմոնի Գրքի թարգմանության կորսված էջերի մասին։ Կիսվեք այն մանրամասներով, որոնք նրանք չեն հիշում: Կարող եք հղում կատարել «Գլուխ 4. Մարտին Հարրիսն ու կորսված էջերը» (Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ 18–21):

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 10․5

Եթե ես միշտ աղոթեմ, Երկնային Հայրը կօրհնի ինձ։

Երբեմն երեխաները կարծում են, թե կարող են աղոթել միայն հատուկ ժամերի և հատուկ տեղերում, միայն ծնկի իջած ու փակ աչքերով: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց սովորել «միշտ աղոթել»:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այն գործողությունների նկարները, որոնք մենք միշտ կատարում ենք, օրինակ՝ ուտել, քնել, աղոթել: Այս բաներն ինչպե՞ս են օգնում մեզ: Ցույց տվեք աղոթող երեխայի նկար, մինչ Վարդապետություն և Ուխտեր 10.5 հատվածից կարդում եք «միշտ աղոթիր» բառերը: Երեխաներին խնդրեք կարդալ այս խոսքերը մի քանի անգամ: Միշտ աղոթելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ:

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնեք երեխաներին մտածել այն բազմաթիվ տեղերի ու ժամանակների մասին, որտեղ մենք կարող ենք աղոթել։

  • Խնդրեք երեխաներին նկարել իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին տարբեր ժամանակներում ու վայրերում աղոթելիս, ինչպես օրինակ՝ եկեղեցում, նախքան դպրոց գնալը կամ քնելիս: Բացատրեք, որ միշտ աղոթել նշանակում է հաճախ աղոթել օրվա ընթացքում: Մենք կարող ենք աղոթել, նույնիսկ, երբ ուրիշ մարդկանց շրջապատում ենք գտնվում, օրինակ՝ դպրոցում կամ մեր ընկերների հետ:

    Նկար
    տղաներն աղոթում են

    Տերը կօգնի մեզ, երբ մենք աղոթենք:

Վարդապետություն և Ուխտեր 11.12-13

Սուրբ Հոգին առաջնորդում է ինձ բարի գործեր անել:

Նույնիսկ երիտասարդ հասակում երեխաները կարող են սկսել հասկանալ, երբ Հոգին խոսում է իրենց հետ:

Հնարավոր վարժություններ

  • Սենյակում թաքցրեք մի լամպ կամ լուսարձակ և ուրախ դեմքի մի նկար: Երեխաներին հրավիրեք գտնել այդ իրերը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.13-ը և խնդրեք երեխաներին գտնել բառերը, որոնք վերաբերում են իրենց գտած իրերին։ Այս բառերն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպես է օգնում մեզ։

  • Երեխաներին տվեք մի քանի իրավիճակներ, երբ նրանք կարիք կունենան ընտրություն կատարել ճշտի ու սխալի միջև, օրինակ՝ ճիշտը կամ սխալը ասելու, բարի կամ չար լինելու ընտրության միջև: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ո՞ր ընտրությունն է ճիշտ: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.12-ը և վկայեք, որ Սուրբ Հոգին կօգնի մեզ ճիշտ ընտրություն կատարել, եթե լսենք Նրան:

  • Միասին երգեք որևէ երգ Սուրբ Հոգու առաջնորդության մասին, օրինակ՝ «Listen, Listen» (Children’s Songbook,107)։ Հարցրեք երեխաներին, թե երգն ինչ է ուսուցանում իրենց այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպես է օգնում մեզ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 10․5

Երբ աղոթում եմ, ես կարող եմ հաղթահարել սատանայի գայթակղությունները։

Կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ մշտական աղոթքը նրանց զորություն է տալիս հաղթահարել գայթակղությունները:

Հնարավոր վարժություններ

  • Առանձին թերթերի վրա գրեք Վարդապետություն և Ուխտեր 10․5 հատվածներից արտահայտություններ և խնդրեք երեխաներին դնել դրանք ճիշտ հերթականությամբ։ Խրախուսեք նրանց անդրադառնալ հատվածին, եթե կարիք լինի։ Համաձայն այս հատվածի, ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ միշտ աղոթում ենք: Աղոթելով ամբողջ օրը, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ, երբ գայթակղվում ենք որևէ սխալ քայլ կատարել:

  • Խնդրեք երեխաներին կազմել աղոթելու համար հնարավոր ժամանակի ու վայրերի ցուցակը: Լրացուցիչ գաղափարների համար խրախուսեք նրանց անդրադառնալ Ալմա 34.17–27-ին:

  • Օգնեք երեխաներին ստեղծել որևէ փոքր նշան կամ նկար, որը նրանց կհիշեցնի միշտ աղոթել: Խնդրեք նրանց կախել իրենց նշանները տներում, որտեղ նրանք միշտ կտեսնեն դրանք:

Վարդապետություն և Ուխտեր 11.12-13

Սուրբ Հոգին առաջնորդում է ինձ բարի գործեր անել:

Երիտասարդները հաճախ են հետաքրքրվում, թե ինչպիսին է Սուրբ Հոգու առաջնորդությունը: Դուք կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 11 բաժինը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, թե ինչպես ճանաչել «Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել» (հատված 12):

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին կազմել այն մարդկանց ցուցակը, ում նրանք կդիմեն, երբ օգնության կարիք ունեն կամ հարց ունեն: Ինչո՞ւ ենք մենք վստահ, որ այդ մարդիկ կօգնեն մեզ: Խնդրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11.12 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչին պետք է վստահեր Հայրում Սմիթը: Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե մենք ինչու պետք է վստահենք Սուրբ Հոգու առաջնորդությանը։

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ կասեին այն ընկերոջը, ով հարցրել էր, թե Սուրբ Հոգին ինչպես է խոսում իրենց հետ: Խնդրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11.12–13 և գտնել մի քանի հնարավոր պատասխաններ:

  • Երեխաների հետ կիսվեք մի քանի փորձառություններով, որոնք դուք ունեցել եք Սուրբ Հոգու հետ, ով ուղղորդել էր ձեզ լավ գործեր կատարել։ Խնդրեք երեխաներին հիշել, թե երբ են ունեցել նման փորձառություն, իսկ հետո կիսվել իրենց փորձառությամբ, եթե ցանկանան: Վկայեք, որ Երկնային Հայրը ցանկանում է առաջնորդել մեզ Սուրբ Հոգու միջոցով: Խրախուսեք երեխաներին հաջորդ շաբաթ ուշադրություն դարձնել, թե երբ են ունենում այնպիսի զգացումներ, ինչպիսիք նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 11.12–13-ում:

Վարդապետություն և Ուխտեր 11.21, 26

Ես պետք է իմանամ ավետարանը, որպեսզի կարողանամ օգնել ուրիշներին գտնել ճշմարտությունը։

Ձեր ուսուցանած երեխաները ավետարանով կիսվելու բազմաթիվ հնարավորություններ կունենան: Այս հատվածները կարող են ուսուցանել նրանց, թե ինչպես պատրաստվել այս հնարավորությունների համար:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին դերախաղի միջոցով ցույց տալ, թե իրենք ինչպես կխոսեն ավետարանի մասին ինչ-որ մեկի հետ, ով չի լսել դրա մասին նախկինում: Օրինակ, նրանք ինչպե՞ս կպատասխանեն Մորմոնի Գրքի մասին հարցերին: Նրանք ինչպե՞ս կպատասխանեն, թե ով է Հիսուս Քրիստոսը։ Երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.21, 26-ը: Տերն ի՞նչ հանձնարարեց անել Հայրում Սմիթին, որպեսզի նա կարողանար ուսուցանել ավետարանը։ Ի՞նչ է նշանակում ձեռք բերել Աստծո խոսքը, և ինչպե՞ս կարող ենք անել այդ: Ինչպե՞ս կարող ենք «գանձել» Աստծո խոսքը մեր սրտերում։

  • Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց սիրելի սուրբ գրություններով և բացատրել, թե նրանք ինչու են սիրում այն։ Թող նրանք խոսեն այն մասին, թե սուրբ գրություններն ինչպես են օրհնել իրենց կյանքը, և նրանք ինչ են անում Աստծո խոսքը տանն ուսումնասիրելու համար: Խրախուսեք նրանց նպատակ դնել՝ Աստծո խոսքն ավելի հաճախ կարդալու համար։

  • Միասին երգեք որևէ երգ ավետարանով կիսվելու մասին, օրինակ՝ «I Want to Be a Missionary Now» (Children’s Songbook,168): Այս երգն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե մենք ինչպե՞ս կարող ենք միսիոներներ լինել ամեն օր։

  • Կիսվեք որևէ մտքով «Իսրայելի հույսը» Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և Քույր Վ. Նելսոնի ելույթից (համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, հունիսի 3, 2018, ChurchofJesusChrist.org) որպեսզի ոգեշնչեք երեխաներին օգնել հավաքել Աստծո զավակներին՝ կիսվելով ավետարանով:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին զրուցել ընտանիքի որևէ անդամի հետ Վարդապետություն և Ուխտեր 10 և 11 բաժիններից այսօրվա իրենց սովորածի մասին: Օրինակ, նրանք կարող են պատմել, թե ինչպես են ծրագրում միշտ աղոթել:

Բարելավել մեր ուսուցումը

Ամեն օր հայտնություն փնտրեք։ Երբ դուք նախապատրաստվում եք ուսուցանել, շաբաթվա ընթացքում աղոթեք և խորհեք սուրբ գրությունների շուրջ: Դուք կպարզեք, որ Հոգին «կլուսավորի ձեր միտքը» (Վարդապետություն և Ուխտեր 11.13): Ուսուցման գաղափարներն ու հուշումները կստանաք ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, երբ գնում եք աշխատանքի, կատարում եք տնային գործեր կամ զրուցում եք ուրիշների հետ: