Վարդապետություն և Ուխտեր 2021
Փետրվարի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 18-19․ «Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»


«Փետրվարի 22-28-ը։ Վարդապետություն և Ուխտեր 18-19. «Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Փետրվարի 22-28-ը։ Վարդապետություն և Ուխտեր 18-19», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
Մարտին Հարիսի ագարակը

Մարտին Հարիսի ագարակը, Էլ Ռաունդս

Փետրվար 22-28-ը

Վարդապետություն և Ուխտեր 18-19

«Հոգիների արժեքը մեծ է»

Խնդրեք Երկնային Հորն օգնել ձեզ գտնել սկզբունքներ Վարդապետություն և Ուխտեր 18-19 բաժիններում, որոնք հատկապես իմաստալից կլինեն երեխաների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.2-ը և բացատրեք, որ Հոգին օգնեց Օլիվեր Քաուդերիին իմանալ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են: Պատմեք երեխաներին որևէ փորձառության մասին, երբ Հոգին վկայել է ձեզ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են: Թող նրանք կիսվեն փորձառությամբ, երբ զգացել են, որ սուրբ գրությունները ճշմարիտ են:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 18.10-12

Մեզանից յուրաքանչյուրը մեծ արժեք ունի Աստծո համար։

Երբ երեխաները գիտեն, որ Երկնային Հայրը սիրում է իրենց և Իր բոլոր զավակներին, նրանք ավելի վստահ են զգում և ավելի բարի են միմյանց հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին մի քանի անգամ ձեզ հետ կրկնել Վարդապետություն և Ուխտեր 18.10 հատվածը: Բացատրեք, որ «հոգիներ» բառը վերաբերում է Աստծո բոլոր զավակներին: Կրկնեք հատված 10-ը երեխաների հետ, այս անգամ «հոգիներ» բառը փոխարինելով երեխաների անուններով: (Տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը։)

  • Օգնեք երեխաներին հիշել այնպիսի բաներ, որոնք մարդիկ արժեքավոր են համարում։ Իսկ հետո երեխաները թող հերթով նայեն հայելու մեջ, և երբ անեն այդ, ասացեք յուրաքանչյուր երեխային, որ նա Աստծո զավակն է, և մեծ արժեք ունի: Վկայեք, որ Երկնային Հոր համար նրանք ավելի արժեքավոր են, քան այն ամենը, ինչ նրանք հիշեցին ավելի վաղ:

Վարդապետություն և Ուխտեր 18.13-16

Ավետարանով կիսվելը մեծ ուրախություն է բերում:

Դուք ինչպե՞ս կոգեշնչեք երեխաներին հրավիրել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ և մեծ ուրախություն զգալ։

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին ինչ-որ բանի մասին, որը ձեզ ուրախություն է բերում: Թող երեխաները պատմեն ձեզ ինչ-որ բանի մասին, որը նրանց ուրախություն է բերում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.13, 16 Ի՞նչն է Տիրոջն ուրախություն պարգևում։ Ըստ Նրա, ի՞նչը մեզ ուրախություն կբերի:

  • Միասին երգեք որևէ երգ միսիոներական աշխատանքի մասին, օրինակ՝ «I Want to Be a Missionary Now» (Children’s Songbook, 168) և օգնեք երեխաներին մտածել եղանակներ, որոնցով նրանք կարող են կիսվել ավետարանով, ներառյալ իրենց տանը: Պատմեք այն ժամանակի մասին, երբ դուք կիսվել եք ավետարանով, և թույլ տվեք երեխաներին կիսվել իրենց փորձառությամբ։

Վարդապետություն և Ուխտեր 19․18-19, 23-24

Հիսուս Քրիստոսը հնազանդվեց Երկնային Հորը, նույնիսկ այն ժամանակ, երբ դա դժվար էր:

Փրկիչի պատրաստակամությունը՝ «խմեմ դառը բաժակը և ընկրկեմ» (հատված 18), մի օրինակ է մեր բոլորի համար, որ հնազանդվենք Երկնային Հոր կամքին: Մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել երեխաներն՝ հետևել Հիսուսի օրինակին:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը Գեթսեմանում տառապելիս (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար)։ Խնդրեք երեխաներին պատմել ձեզ, թե ինչ է տեղի ունենում այս նկարում։ Ամփոփեք ձեր բառերով, թե Փրկիչն ինչ ասաց Վարդապետություն և Ուխտեր 19.18–19 հատվածներում Իր տառապանքի մասին: Բացատրեք, որ մեր մեղքերի համար տառապելը ամենածանր բանն էր, որ ինչ-որ մեկը երբևէ արել էր, բայց քանի որ Հիսուսը սիրում էր Իր Հորը և մեզ, Նա հնազանդվեց Աստծո կամքին: Մենք ինչպե՞ս կարող ենք հնազանդվել Երկնային Հորը:

  • Օգնեք երեխաներին հիշել գործողություններ, որոնք համապատասխանում են Վարդապետություն և Ուխտեր 19.23-ի արտահայտություններին։ Կարդացեք հատվածը մի քանի անգամ, մինչ երեխաները կատարում են այդ գործողությունները: Օգնեք նրանց մտածել այն եղանակների մասին, որոնցով մենք կարող ենք սովորել Քրիստոսից և լսել Նրա խոսքերը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 18.10-12

Մեզանից յուրաքանչյուրը մեծ արժեք ունի Աստծո համար։

Շատ մարդիկ են տառապում ցածր ինքնագնահատականի պատճառով, ուրիշները անբարյացակամ են այն մարդկանց հանդեպ, ովքեր տարբերվում են իրենցից: Հզոր ուղերձը Վարդապետություն և Ուխտեր 18.10-ում կարող է փոխել այն եղանակը, որով մենք տեսնում ենք մեզ և շրջապատող մարդկանց:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին գրել իրենց անունը թերթիկի վրա և փոխանցել դրանք մյուսներին: Խնդրեք նրանց իրենց ստացած յուրաքանչյուր թղթի վրա գրել, թե ինչն է իրենց դուր գալիս այդ մարդու մեջ: Խրախուսեք նրանց բարի և խորամիտ լինել իրենց մեկնաբանություններում: Ապա օգնեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.10–12-ը և խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով այն մասին, թե ինչպիսին է Աստծո վերաբերմունքը մեր հանդեպ: Բացատրեք, որ մենք բոլորս մեծ արժեք ունենք Աստծո համար, քանի որ մենք Նրա զավակներն ենք:

  • Երեխաներին ցույց տվեք ինչ-որ բան, որը շատ արժեքավոր է ձեզ համար: Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում այն իրերին, որոնք արժեքավոր են մեզ համար։ Խնդրեք որևէ երեխայի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.10-ը: Մենք ինչպե՞ս կարող ենք ցույց տալ ուրիշ մարդկանց, որ «[իրենց] հոգիների արժեքը մեծ է» մեր աչքում:

    Նկար
    Հիսուսը՝ մի փոքրիկ տղա գրկած

    «Հոգու արժեքը», Լիզ Լեմոն Սուինդլ

Վարդապետություն և Ուխտեր 19.16-19

Հիսուս Քրիստոսը տառապեց ինձ համար։

Դուք ինչպե՞ս ձեր դասարան կհրավիրեք ակնածանքի ոգին, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա վկայել երեխաներին, որ Հիսուս Քրիստոսը վճարել է իրենց մեղքերի գինը:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք Հիսուս Քրիստոսի պատմությունը, երբ Նա տառապեց մեր մեղքերի համար (տես «Գլուխ 51. Հիսուսը տառապում է Գեթսեմանի այգում», Նոր Կտակարանի պատմություններ, 129–32, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org): Խնդրեք երեխաներին կրկին պատմել պատմությունը իրենց բառերով, ապա խնդրեք նրանց կարդալ, թե Փրկիչն ինչպես նկարագրեց փորձառությունը Վարդապետություն և Ուխտեր 19.16-19-ում։ Ի՞նչ ենք սովորում Նրա նկարագրությունից:

  • Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը, երբ դուք կարդաք Վարդապետություն և Ուխտեր 19.16–19 և մտածել այն մասին, թե նրանք ինչ են զգում Փրկիչի հանդեպ: Օգնեք երեխաներին Հիմների գրքում կամ Երեխաների երգարանում փնտրել երգեր, որոնք արտահայտում են նրանց զգացումները Հիսուս Քրիստոսի մասին (տես այս գրքերի թեմատիկ ցանկը): Հրավիրեք երեխաներին երգել իրենց ընտրած գրքերը և բերել իրենց վկայությունները:

  • Օգնեք երեխաներին անգիր սովորել հավատո երրորդ հանգանակը:

Վարդապետություն և Ուխտեր 19.26, 34–35, 38

Տիրոջ օրհնություններն ավելի մեծ են, քան երկրի գանձերը։

Մորմոնի Գրքի տպագրությունը թանկ էր, իսկ Ջոզեֆ Սմիթը չուներ այդպիսի հնարավորություն: Տերը խնդրեց Մարտին Հարիսին, որ բաժին հաներ «իր ունեցվածքից», իր բարգավաճող ագարակից և վճարեր տպագրիչին (հատված 34): Մենք մեծ օրհնություններ ենք ստացել Մարտինի և շատ ուրիշների զոհաբերությունների շնորհիվ:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք այսպիսի հարցեր, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 19.26, 34–35, 38. Տերն ի՞նչ խնդրեց Մարտին Հարիսին անել: Նա ինչո՞ւ խնդրեց նրան անել այդ։ Նա ի՞նչ խոստացավ դրա փոխարեն։ Հանձնարարեք երեխաներին աշխատել զույգերով, որպեսզի գտնեն պատասխանները այս հատվածներում: Հարցրեք նրանց, թե ինչ կզգային, եթե լինեին Մարտին Հարիսի փոխարեն։

  • Երեխաներին ցույց տվեք Մորմոնի Գրքի օրինակը և ասեք, թե ինչն է ձեզ դուր գալիս նրանում: Հրավիրեք նրանց կիսվել գրքի հանդեպ իրենց վերաբերմունքով: Համառոտ պատմեք Մարտին Հարիսի զոհաբերության մասին, որի շնորհիվ տպագրվեց Մորմոնի Գիրքը (Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 33) Տերն ի՞նչ ասաց Մարտինին Վարդապետություն և Ուխտեր 19.38 հատվածում, որը, հնարավոր է, օգնեց նրան լինել հավատարիմ և հնազանդ: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են անել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը մեծացնելու համար:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին մտածել ինչ-որ մեկի մասին, ում կարող են օգնել Վարդապետություն և Ուխտեր 18 կամ 19-ից իրենց սովորածով, օրինակ, որ մենք բոլորս մեծ արժեք ունենք Աստծո համար: Խրախուսեք նրանց ծրագրել, թե իրենց սովորածով ինչպես կկիսվեն այդ մարդու հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին սովորել սուրբ գրություններից: Որոշ երեխաներ դժվարություններ ունեն սուրբ գրություններ կարդալու հետ: Օգտակար կլինի կենտրոնանալ մեկ հատվածի կամ արտահայտության վրա: