«Հունվարի 25-31-ը: Վարդապետություն և Ուխտեր 6-9. «Սա է Հայտնության Հոգին» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
«Հունվարի 25-31-ը: Վարդապետություն և Ուխտեր 6-9», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021
Հունվարի 25-31
Վարդապետություն և Ուխտեր 6-9
«Սա է Հայտնության Հոգին»
Նախապատրաստվեք ուսուցմանը՝ կարդալով Վարդապետություն և Ուխտեր 6–9: Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժինը և այս համառոտ շարադրանքը կարող են գաղափարներ տալ այն մասին, թե ինչպես ուսուցանել ձեր դասարանի երեխաներին:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Արդյո՞ք երեխաները գիտեն Օլիվեր Քաուդերիի պատմությունը աղոթքի պատասխանը ստանալու մասին (տես Սրբեր, 1.58–60): Գուցե նրանք ևս ունեցել են աղոթքի հետ կապված փորձառություն և կարող են կիսվել դրանով:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 6.5, 8.2, 9.7–9
Երկնային Հայրը կարող է խոսել մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով:
Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք ունեն սիրող Երկնային Հայր, ով լսում է իրենց աղոթքները և պատասխանում է դրանց Իր Հոգու միջոցով:
Հնարավոր վարժություններ
-
Օգտագործեք «Գլուխ 5. Ջոզեֆ Սմիթ և Օլիվեր Քաուդերի» (Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 22–25, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org), որպեսզի պատմեք երեխաներին Օլիվեր Քաուդերիի մասին, թե նա ինչ սովորեց այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես է խոսում մեզ հետ: Խնդրեք երեխաներին պատմել պատմության իրենց սիրելի մասը և թույլ տվեք նրանց հերթով պատմել ձեզ Օլիվեր Քաուդերիի մասին:
-
Ասեք երեխաներին, որ Օլիվեր Քաուդերին փորձեց թարգմանել Մորմոնի Գիրքը, բայց չկարողացավ, ուստի Ջոզեֆը հարցրեց Տիրոջը՝ ինչո՞ւ: Երեխաների համար կարդացեք Տիրոջ պատասխանը. «Դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է» (Վարդապետություն և Ուխտեր 9.8): Խնդրեք նրանց ձևացնել, թե ուսումնասիրում և աղոթում են։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ Տիրոջից պատասխաններ ստանալու եղանակը ուսումնասիրելն է և նրանից օգնություն խնդրելը:
Օլիվեր Քաուդերի, Լյուիս Ա. Ռամսի
-
Խնդրեք երեխաներին ձեռքը դնել իրենց գլխին և կրծքավանդակին, երբ կարդաք «մտքում» և «սրտում» բառերը Վարդապետություն և Ուխտեր 8․2-ում։ Օգնել նրանց հասկանալ, որ Երկնային Հայրը մեզ հետ խոսում է Սուրբ Հոգու միջոցով, ով մեզ տալիս է մտքեր ու զգացմունքներ: Միասին երգեք որևէ երգ Սուրբ Հոգու մասին, օրինակ՝ «The Holy Ghost» (Children’s Songbook,105)։ Երգն ի՞նչ է ուսուցանում մեզ այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպե՞ս է խոսում մեզ հետ։ Կիսվեք որևէ փորձառությամբ, երբ դուք զգացել եք Սուրբ Հոգուն ձեր մտքում ու ձեր սրտում:
Վարդապետություն և Ուխտեր 6.33-36
Փրկիչի օգնությամբ մենք չպիտի վախենանք որևէ բանից։
Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին շատ պատճառներ ունեին վախենալու. հալածանքն ու աղքատությունը այն մի քանի դժվարություններից էին, որոնց նրանք բախվում էին: Տիրոջ ուղերձը Ջոզեֆին և Օլիվերին կարող է նաև խրախուսել երեխաներին, երբ նրանք վախենում են ինչ-որ բանից:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին մի քանի անգամ կրկնել «մի վախեցիր, փոքրի՛կ հոտ» արտահայտությունը (Վարդապետություն և Ուխտեր 6.34): Բացատրեք, որ հոտը կենդանիների փոքրիկ խումբ է, ինչպես օրինակ ոչխարի հոտը: Ցուցադրեք Փրկիչի նկարը՝ որպես հովիվ (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 64), և վկայեք, որ Նա հսկում է մեզ, ինչպես հովիվն է հսկում Իր ոչխարներին: Քանի որ Նա սիրում է մեզ, մենք կարիք չունենք վախենալու:
-
Թող երեխաները ձևացնեն, թե իրենք վախեցած ոչխարների հոտ են։ Ոչխարներն ինչի՞ց կարող են երբեմն վախենալ: Թող երեխաներից մեկը ձևացնի, թե ինքը ապահով պահում է ոչխարներին։ Ինչի՞ց ենք մենք երբեմն վախենում: Բերեք ձեր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը մեր հովիվն է, և Նա կարող է հանգստացնել մեր վախերը։ Միասին երգեք որևէ երգ Փրկիչի մասին, օրինակ՝ «Little Lambs So White and Fair» (Children’s Songbook, 58):
-
Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.36 և խնդրեք նրանց կրկնել՝ «մի կասկածեք, մի վախեցեք»։ Օգնեք երեխաներին մտածել ուղիներ, որոնց կարող են «նայել» կամ հիշել Փրկիչին գալիք շաբաթվա ընթացքում (տես նաև այս շաբաթվա վարժության էջը)։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 6.5, 15–16, 22–23, 8.2, 9.7–9
Սուրբ Հոգին խոսում է իմ մտքի և իմ սրտի հետ:
Ձեր ուսուցանած երեխաները, գուցե, ստացել են Սուրբ Հոգու պարգևը: Արդյո՞ք նրանք հասկանում են, թե ինչպես ճանաչել Հոգուց տրվող անձնական հայտնությունը:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին նկարեք մի գլուխ և սիրտ: Օգնեք երեխաներին կարդալ հետևյալ հատվածները և գտնել այն բառերը, որոնք նկարագրում են, թե Սուրբ հոգին ինչպես է խոսում մեր մտքերի, մեր սրտերի կամ երկուսի հետ. Վարդապետություն և Ուխտեր 6.15, 23, 8.2, 9.8, 9.9: Պատմեք երեխաներին ձեր փորձառությունից, թե ինչ եք զգում, երբ Սուրբ Հոգին խոսում է ձեր մտքի ու սրտի հետ:
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.5-ը և խնդրեք երեխաներին կիսվել փորձառությամբ, որը նրանք ունեցել են աղոթելիս և պատասխաններ ստանալիս: Օգնեք նրանց սուրբ գրություններից հիշել ինչ-որ մեկի օրինակը, ով աղոթեց և ստացավ որևէ հարցի պատասխանը (տես 1 Նեփի 2.16, Ենովս 1.1–6, Եթեր 2.18–3.6):
-
Գրատախտակին գրեք. Ինչպե՞ս է Սուրբ Հոգին խոսում մեզ հետ: Խնդրեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 6.15–16, 22–23, 8.2, 9.7–9-ում փնտրել հարցի պատասխանը: Կիսվեք ձեր փորձառությամբ, երբ զգացել եք, որ Սուրբ Հոգին խոսում է ձեզ հետ:
Վարդապետություն և Ուխտեր 6.33-37
«Մի վախեցեք բարիք գործել»
Ձեր ուսուցանած երեխաները, երբեմն, կարող են վախենալ պաշտպանել ճշմարտությունը: Վարդապետություն և Ուխտեր 6.33–37 հատվածները կարող են ոգեշնչել նրանց քաջ լինել՝ նույնիսկ դժվարին իրավիճակներում:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.33-ը և քննարկեք, թե մարդն ինչու կարող է վախենալ բարիք գործելուց (տես նաև հատված 28–29): Օգնեք երեխաներին գտնել խոսքեր կամ արտահայտություններ հատվածներ 33-37-ում, որոնք խրախուսում են նրանց բարիք գործել։
-
Օգնեք երեխաներին նկարներ նկարել, որոնք կարող են ցուցադրել տանը՝ հիշեցնելով նրանց «նայել [Հիսուս Քրիստոսին] բոլոր մտորումներում» (հատված 36): Երբ ավարտեն նկարները, քննարկեք, թե ինչ է նշանակում նայել Տիրոջը, և դա ինչպես կարող է նրանց ապահով պահել:
-
Միասին երգեք որևէ երգ քաջության մասին «Ճիշտը գործիր» (Մանկական երգեր, 64) կամ «Տեր Աստծու գործին բոլորս մասնակցենք» (Օրհներգ, հ. 10): Խնդրեք երեխաներին երգի մեջ գտնել մի քանի պատճառներ, թե մենք ինչու չպիտի վախենանք (հատված 36):
Ես կարող եմ խնդրել հավատով:
Սուրբ գրություններում Տերը հիշեցնում է մեզ հավատ ունենալ Իր հանդեպ: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին ավելի մեծ հավատ ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ։
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին գրեք. Առանց դուք չեք կարող ոչինչ, հետևաբար խնդրեք : Հրավիրեք երեխաներին փորձել մտածել որևէ բառ, որը համապատասխանում է երկու ձևաթղթերին։ Ապա միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 8.10-ը և գտեք պատասխանը: Մենք ի՞նչ կարող ենք անել, եթե հավատ ունենանք:
-
Երբ միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 8.10-ը, օգնեք երեխաներին մտածել այնպիսի բաներ, որոնց համար կարող են օգնություն խնդրել Տիրոջից: Խնդրեք երեխաներին նկարել մի նկար, որը ներկայացնում է ինչ-որ բան, որի համար նրանք պետք է խնդրեն: Երբ նրանք դասարանին ցույց տան իրենց նկարները, թող երեխաները կռահեն, թե ինչ է պատկերված նկարում:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Օգնեք երեխաներին ընտրել որևէ կարճ արտահայտություն Վարդապետություն և Ուխտեր 6–9 բաժիններից, որով կցանկանային կիսվել ինչ-որ մեկի հետ տանը, օրինակ՝ «մի վախեցեք բարիք գործել» (6:33), «մի կասկածեք, մի վախեցեք» (6:36), «առանց հավատքի դու ոչինչ չես կարող անել» (8.10):
Բարելավել մեր ուսուցումը
Օգտագործեք պատմություններ: Պատմություններն օգնում են ուսանողներին հասկանալ ավետարանի սկզբունքները, քանի որ դրանք ցույց են տալիս, թե ուրիշներն ինչպես են ապրում այդ սկզբունքներով: Ուսուցանելիս ընդգրկեք պատմություններ սուրբ գրություններից, Եկեղեցու պատմությունից, ձեր կյանքից, որոնք լուսաբանում են սուրբգրային սկզբունքները: