Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 1. «Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ»


«Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը։ Վարդապետություն և Ուխտեր 1. «Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը։ Վարդապետություն և Ուխտեր 1», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
ընտանիքը կարդում է սուրբ գրություններ

Դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը

Վարդապետություն և Ուխտեր 1

«Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ»

Նախապատարաստվեք ուսուցանել՝ աղոթքով ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 1-ը: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք երեխաների կարիքներին վերաբերող հուշումներին և փնտրեք սկզբունքներ, որոնք օգտակար կլինեն նրանց համար։ Ձեր ստացած տպավորությունները կօգնեն ձեզ ծրագրել օգտակար վարժություններ այդ սկզբունքերն ուսուցանելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունը և խնդրեք երեխաներին կիսվել նրա մասին իրենց գիտելիքով: Ո՞վ է գրել այն: Ի՞նչ է այն պարունակում։ Ինչո՞ւ է այն կարևոր։ Օգնության համար կարող եք հղում կատարել «Բաժին 23. Վարդապետություն և Ուխտեր» (Վարդապետություն և Ուխտեր. Պատմություններ, 90–92): Ասեք, թե որքան շատ եք սիրում Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունը և որքան եք ցանկանում ուսումնասիրել այն այս տարի:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 1․4

Իր մարգարեների միջոցով Տերը նախազգուշացնում է մեզ հոգևոր վտանգներից:

Տերը հայտարարում է, որ Իր ձայնը «նախազգուշացնող ձայն» է։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին լսել ու հնազանդվել Նրա նախազգուշացումներին:

Հնարավոր վարժություններ

  • Թող երեխաները ցույց տան նախազգուշացնող նշանների նկարներ, ինչպիսիք են՝ վտանգները, վատ եղանակը կամ բանտը, և ասել, թե դրանք ինչպես են նախազգուշացնում մեզ վտանգից: Կամ պատմեք մի պատմություն այն ժամանակի մասին, երբ դուք հնազանդվել եք նախազգուշացմանը: Այս նախազգուշացումները համեմատեք այն նախազգուշացումների հետ, որոնք Տերը տալիս է մեզ Իր մարգարեների միջոցով: Վկայեք, որ Տերը նախազգուշացնում է մեզ, քանի որ Նա սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք ապահով լինենք (տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը)։

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1․4-ը. «Եվ նախազգուշացնող ձայնը պիտի գնա բոլոր ժողովուրդներին»: Կիսվեք մարգարեի կողմից վերջերս ուսուցանված սկզբունքով, որ կարող է մեզ ապահով պահել։ Հնարավորության դեպքում, ցույց տվեք առնչվող նկարը։ Ուսուցանեք, թե դուք ինչպես եք հետևում մարգարեի խորհրդին:

Վարդապետություն և Ուխտեր 1.17, 29

Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարեն է:

Երբ դուք երեխաների հետ ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունը, օգնեք նրանց կառուցել իրենց վկայությունները Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման մասին:

Հնարավոր վարժություններ

  • (տես Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար տես նաև Ավետարանի նկարների գիրք, հ. 87): Խնդրեք երեխաներին կանգնել նկարի կողքին և կիսվել Ջեզեֆ Սմիթի մասին իրենց իմացածով։

  • Թող երեխաները ցույց տան Փրկիչի նկարը և Ջոզեֆ Սմիթի նկարը։ Խոսեք նրանց հետ այն մասին, թե Փրկիչն ինչ է տվել մեզ Ջոզեֆ Սմիթի միջոցով, ինչպես օրինակ՝ պատվիրանները (տես հատված 17) և Մորմոնի Գիրքը (տես հատված 29): Ասեք երեխաներին, որ Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունից նրանք կսովորեն այն պատվիրանների մասին, որոնք Տերը տվել է Եկեղեցուն Ջոզեֆ Սմիթի միջոցով:

  • Կիսվեք Ջոզեֆ Սմիթի մասին ձեր զգացմունքներով և վկայեք, որ Աստված «կանչեց [իր] ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և երկնքից խոսեց նրա հետ» (հատված 17):

Վարդապետություն և Ուխտեր 1․38

Մարգարեի խոսքերը Աստծո խոսքերն են

Ձեր ուսուցանած երեխաները գուցե լսել են Եկեղեցու Նախագահի ելույթը, բայց, հավանաբար, չեն հասկացել, որ նրա բառերը գալիս են Աստծուց: Օգնեք նրանց սովորել հասկանալ մարգարեի խոսքերը՝ որպես Աստծո խոսքեր:

Հնարավոր վարժություններ

  • Խաղացեք մի պարզ խաղ. որևէ երեխայի հրահանգներ տվեք և խնդրեք նրան կրկնել այդ հրահանգները մյուս երեխաների համար: Օգնեք նրանց տեսնել, որ երեխայի հրահանգներին հետևելը նույնն է, ինչ ձեր հրահանգներին հետևելը և, որ մարգարեին հետևելը նույնն է, ինչ Տիրոջը հետևելը: Նրանց համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1.38-ի վերջին տողը. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով միևնույն է»:

  • Միասին երգեք մարգարեների մասին որևէ երգ, օրինակ՝ «Հետևիր մարգարեին» (Children’s Songbook, 110)։ Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ մարգարեն խոսում է Աստծո անունից:

  • Ցուցադրեք ապրող մարգարեի որևէ նկար, ձայնագրություն կամ տեսանյութ: Բերեք ձեր վկայությունն այն մասին, որ մարգարեն մեզ ասում է, թե Աստված ինչ է ցանկանում, որ մենք իմանանք։ Խնդրեք մի քանի երեխաների կիսվել մարգարեի մասին իրենց վերաբերմունքով:

    Նկար
    գերագույն համաժողովի նիստ

    Մարգարեն ուսուցանում է մեզ, թե Աստված ինչ է ցանկանում, որ մենք իմանանք։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 1.15–17, 29–30

Տերը գիտեր այն մարտահրավերները, որոնց մենք կբախվեինք, ուստի նա վերականգնեց ավետարանը Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Դուք կարող եք օգնել երեխաներին պատրաստվել ապագա մարտահրավերներին, ուսուցանելով նրանց, թե Վերականգնումն ինչպես է հոգևոր պաշտպանություն ապահովում:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել ներկայիս աշխարհի որոշ խնդիրների մասին: Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 1.15-16 հատվածը նրանց հետ և օգնեք նրանց հայտնաբերել այն մի քանի խնդիրները, որոնց, ըստ Տիրոջ մարգարեության, մենք կբախվենք: Խնդրեք նրանց հատվածներ 17 և 29–30-ում բացահայտել, թե Տերն ինչ է արել, որպեսզի օգնի մեզ դիմակայել մեր ժամանակի մարտահրավերներին:

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք պատրաստվում են ուղևորության: Ի՞նչ կվերցնեին իրենց հետ: Նրանց ինչպե՞ս կօգներ այն փաստը, եթե նախօրոք իմանային, որ իրենց ուղևորության ժամանակ անձրև է գալու կամ իրենց ավտոմեքենայի անիվը վնասվելու է: Միասին կարդացեք հատված 17-ը և քննարկեք, թե, ըստ Տիրոջ, ինչ կպատահեր մեզ, և ինչպես է Նա պատրաստվել դրա համար: (Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ «աղետը» դժբախտություն է կամ ահավոր մի բան։) Աստծո պատվիրաններն ինչպե՞ս են օգնում մեզ հաղթահարել մեր ժամանակի մարտահրավերները:

Վարդապետություն և Ուխտեր 1.30

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ «ճշմարիտ և կենդանի եկեղեցին» է:

Դուք ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին գնահատել «ճշմարիտ և կենդանի եկեղեցուն» պատկանելու մեծ օրհնությունները:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին թվարկել որոշ բաներ, որոնք կենդանի են և որոշ բաներ, որոնք կենդանի չեն (եթե հնարավոր է, բերեք նկարներ կամ օրինակներ): Ո՞րն է տարբերությունը կենդանի բաների և ոչ կենդանի բաների միջև: Միասին կարդացեք հատված 30-ը: Ի՞նչ է նշանակում, որ Եկեղեցին «ճշմարիտ» և «կենդանի է»:

  • Ցույց տվեք որևէ նկար, ինչպես օրինակ Փրկիչի նկարը, և խնդրեք երեխաներին նկարագրել այն՝ միաժամանակ անջատելով սենյակի լույսերը։ Օգտագործեք այս վարժությունը, որպեսզի օգնեք երեխաներին տեսնել, որ շատ մարդկանց համար Փրկիչի ճշմարիտ Եկեղեցին «մթության» և «խավարի» մեջ է: Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին իմանալ Եկեղեցու մասին:

Վարդապետություն և Ուխտեր 1.37-38

Տիրոջ խոսքն ապրում է հավիտյան

Դուք կարող եք օգնել երեխաներին կառուցել իրենց հավատն առ Հիսուս Քրիստոսը՝ ուսուցանելով նրանց, որ Նրա խոսքը հաստատ է և վստահելի:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին համեմատել այն բաները, որոնք ժամանակավոր են, ինչպես՝ պղպջակը կամ ձյան փաթիլը, այն բաների հետ, որոնք անփոփոխ են, ինչպես՝ լեռը կամ արևը: Խնդրեք նրանց հատվածներ 37–38-ում գտնել որևէ բան, որն, ըստ Տիրոջ, անփոփոխ է: Ինչո՞ւ է օրհնություն հանդիսանում այն, որ մենք իմանանք, որ Աստծո խոսքը «չպիտի անցնի»:

  • Օգնեք երեխաներին հասկանալ, որ «իմ ծառաների ձայնը» ընդգրկում է մեր առաքյալների ու մարգարեների ձայները: Օգնեք երեխաներին վերջին գերագույն համաժողովից գտնել «մարգարեություններ ու խոստումներ» Տիրոջ ծառաներից որևէ մեկի ելույթից: Վկայեք, որ այս խոսքերը ոգեշնչված են Տիրոջ կողմից և «բոլորը պիտի կատարվի»:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաների հետ կրկնեք իրենց այսօրվա սովորած նյութը և հրավիրեք նրանց ընտրել որևէ բան, որի մասին, ըստ իրենց, բոլորը պետք է իմանան: Խրախուսեք նրանց դրանով կիսվել որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները սովորում են բազմաթիվ եղանակներով: «Բոլոր երեխաներն իրար նման չեն, և յուրաքանչյուր երեխա զարգանում է արագ տեմպերով: Երեխաներին ուսուցանելու ձեր ջանքերը ավելի արդյունավետ կլինեն, եթե օգտագործեք ուսուցման տարբեր եղանակներ, ինչպիսիք են՝ պատմությունները, տեսողական օժանդակ նյութերն ու երաժշտությունը (Ուսուցանել Փրկիչի ձևով, 25).