Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 3-5. «Իմ գործն առաջ է ընթանալու»


«Հունվարի 18-24-ը: Վարդապետություն և Ուխտեր 3-5. «Իմ գործն առաջ է ընթանալու» Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Հունվարի 18-24-ը: Վարդապետություն և Ուխտեր 3-5», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
Մարդիկ աշխատում են դաշտում

Բերքահավաք Ֆրանսիայում, Ջեյմս Թեյլոր Հարվուդ

Հունվարի 18-24-ը

Վարդապետություն և Ուխտեր 3-5

«Իմ գործն առաջ է ընթանալու»

Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 3-5-ը, դուք հուշումներ կստանաք, թե ձեր ուսուցանած երեխաներն ինչի կարիք ունեն հասկանալու: Այս համառոտ շարադրանքում տրված վարժությունները նույնպես կարող են ձեզ գաղափարներ տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Ջոզեֆ Սմիթի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և օգնեք երեխաներին կիսվել նրանով, ինչ գիտեն նկարում պատկերված պատմության մասին։ Օգնեք նրանց հիշել Մարտին Հարիսի պատմությունը, ով կորցրեց Մորմոնի Գրքի թարգմանության առաջին էջերը (տես «Գլուխ 4. Մարտին Հարիսը և կորսված էջերը» Վարդապետություն և Ուխտեր, 18–21, կամ Սրբեր, 1.51–56):

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 3․7-10

Ես կարող եմ ընտրել ճիշտը, նույնիսկ, երբ ուրիշները փորձում են ստիպել ինձ սխալ գործել:

Օգնեք երեխաներին սովորել այն, ինչ Ջոզեֆ Սմիթը սովորեց. եթե նրանք վստահեն Երկնային Հորը, Նա «կլինի [նրանց] հետ բոլոր փորձանքների ժամանակ» (Վարդապետություն և Ուխտեր 3.8):

Հնարավոր վարժություններ

  • Կրկնեք Մարտին Հարիսի և կորսված ձեռագիր էջերի պատմությունը (տես Վարդապետություն և Ուխտեր. Պատմություններ, 18–21, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org): Երեխաների հետ կիսվեք մի քանի հնարավոր իրավիճակներով, երբ նրանք կարող են գայթակղվել ինչ-որ բան անել, բայց որն, իրենց կարծիքով, ճիշտ չէ: Երկնային Հայրն ինչպես կարող է օգնել մեզ ընտրել ճիշտը (տես Վարդապետություն և Ուխտեր 3.8):

    Նկար
    Մարտին Հարրիս

    Մարտին Հարրիս, Լյուիս Ա. Ռամսի

  • Կարդացեք այս խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 3․8-ից. «Նա կմեկներ իր ձեռքը և կաջակցեր քեզ»: Խնդրեք երեխաներին կանգնել և մեկնել իրենց ձեռքերը, երբ կրկին կարդաք այդ արտահայտությունը: Նրանց պատմեք այն եղանակների մասին, որոնցով Տերը կարող է մեկնել Իր ձեռքը՝ օգնելով նրանց, երբ ուրիշները փորձում են ստիպել նրանց սխալ քայլեր կատարել: Թող նրանք հերթով մեկնեն իրենց ձեռքերը, երբ պատմեն այլ եղանակների մասին, որոնցով Տերը մեկնել է Իր ձեռքերը մեզ օգնելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 4

Տերն իմ կարիքն ունի Իր աշխատանքը կատարելու համար:

Երեխաները կարող են «[մտնել] Աստծո ծառայության մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 4.2) շատ եղանակներով, և նրանք կարող են այժմ պատրաստվել ապագայի լրացուցիչ հնարավորությունների համար:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 4.1 հատվածները: Բերեք մի քանի նկար, որոնք պատկերում են Աստծո «զարմանալի» գործը (օրինակ միսիոներների, տաճարների և Մորմոնի Գրքի նկարներ): Երեխաները թող հերթով ընտրեն որևէ նկար և խոսեն դրա մասին: Կիսվեք, թե Տիրոջ աշխատանքն ինչու է զարմանալի ձեզ համար:

  • Օգնեք երեխաներին մտածել գործողություններ կամ նկարել նկարներ, որոնք պատկերում են հետևյալ արտահայտությունը «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ծառայեք նրան» (Վարդապետություն և Ուխտեր 4.2): Կիսվեք ձեր ծանոթներից մեկի օրինակով, ով ծառայում է Աստծուն այս եղանակով:

  • Միասին երգեք որևէ երգ միսիոներական աշխատանքի մասին, օրինակ՝ «I Want to Be a Missionary Now» (Children’s Songbook, 168): Քննարկեք, թե այս երգն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել Աստծուն կատարել Իր աշխատանքը։

Վարդապետություն և Ուխտեր 5.10

Մենք ստացել ենք Աստծո խոսքը Ջոզեֆ Սմիթի միջոցով։

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ամրապնդել իրենց վկայություններն առ այն, որ Ջոզեֆ Սմիթը և ուրիշ մարգարեներ ուսուցանում են Աստծո խոսքը:

Հնարավոր վարժություններ

  • Թաքցրեք Ջոզեֆ Սմիթի նկարը սենյակում (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 87): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.10-ը և խնդրեք երեխաներին փնտրել նկարը՝ պարզելով, թե ում է վերաբերում «քո» բառը։ Բերեք ձեր վկայությունն այն մասին, որ մենք ստացել ենք Աստծո խոսքը Ջոզեֆ Սմիթի միջոցով։

  • Երեխաներին ցույց տվեք Մորմոնի Գրքի և Վարդապետություն և Ուխտերի օրինակները: Բացատրեք, որ Աստված մեզ տվել է սուրբ գրությունները Ջոզեֆ Սմիթի միջոցով: Այս գրքերից կիսվեք ձեր մի քանի սիրելի հատվածներով և պատմեք, թե դուք ինչու եք երախտապարտ դրանց համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 3․5-10, 5.21-22

Ինձ պետք է անհանգստացնի այն միտքը, որ ես ավելի շուտ գոհացնեմ Աստծուն, քան ուրիշներին:

Երբ երեխաներն իմանան Ջոզեֆ Սմիթի փորձառության մասին, որը նա ունեցավ Մորմոնի Գրքի թարգմանված էջերի կորստի հետ, նրանք կարող են ոգեշնչվել հավատարիմ մնալ, երբ ուրիշները գայթակղում են նրանց անհնազանդ լինել:

Հնարավոր վարժություններ

  • Նախօրոք խնդրեք երեխաներից մեկին դասարան գալ պատրաստված, որպեսզի պատմի, թե Ջոզեֆ Սմիթն ու Մարտին Հարիսն ինչպես կորցրին Մորմոնի Գրքի թարգմանության առաջին էջերը (տես Վարդապետություն և Ուխտեր. Պատմութուններ, 18–21, կամ Սրբեր, 1.51–56): Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 3.5–8, 5.21–22, և փնտրեք օրհնությունները, որոնք ստանում ենք, երբ հավատարիմ ենք մնում Աստծուն:

  • Երեխաներին ժամանակ տվեք մտածել մի իրավիճակի մասին, երբ որևէ ընկեր կարող է փորձել ստիպել նրանց որևէ սխալ գործել։ Խնդրեք նրանց գտնել որևէ հատված Վարդապետություն և Ուխտեր 3.5–8, 5.21–22-ում, որը կարող է օգնել նրանց այդպիսի իրավիճակներում: Դերախաղի մի քանի օրինակներ

Վարդապետություն և Ուխտեր 4

Տերն իմ կարիքն ունի Իր աշխատանքը կատարելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 4 բաժինը կարող է ոգեշնչել երեխաներին լինել Տիրոջ «զարմանալի աշխատանքի» մասը (հատված 1):

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Ծառայեք Աստծուն: Խնդրեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 4 բաժնում փնտրել և կազմել իրենց սովորած գործողությունների ցուցակն այն մասին, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն: Խնդրեք նրանց ցուցակին ավելացնել այն ամենն, ինչ սովորել են «I Will Be Valiant» (Children’s Songbook, 162) երգից կամ մեկ այլ երգ Աստծուն ծառայելու մասին:

  • Բերեք գործիքներ (կամ գործիքների նկարներ), որոնք ինչ-որ մեկը կարող է օգտագործել դաշտում աշխատելիս: Այս գործիքներն ինչպե՞ս են օգնում մեզ: Օգնեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 4․5-6-ում գտնել այն բաները, որոնք կարող են նման լինել Աստծո գործը կատարելու գործիքներին։

  • Հրավիրեք լիաժամկետ կամ ծխի միսիոներներին կիսվել ինչ-որ բանով Վարդապետություն և Ուխտեր 4 բաժնից, որը ոգեշնչել է նրանց կատարել Աստծո աշխատանքը: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք Աստծո աշխատանքին։

Վարդապետություն և Ուխտեր 5.1-7, 11, 16, 23-24

Ես կարող եմ վկայել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Մարտին Հարիսին խոստում տրվեց, որ եթե նա հավատարիմ լիներ, կարող էր լինել ոսկե թիթեղների վկաներից մեկը: Մենք չենք տեսնի թիթեղները, ինչպես Մարտինը տեսավ, բայց կարող ենք հոգևոր վկայություն ստանալ Մորմոնի Գրքի մասին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ձեռք բերել և կիսվել Մորմոնի գրքի մասին իրենց վկայությամբ:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք նմանատիպ հարցեր և օգնեք երեխաներին գտնել պատասխանները Վարդապետություն և Ուխտեր 5.1–3, 7, 11-ում: Ի՞նչ էր ցանկանում իմանալ Մարտին Հարիսը: Ջոզեֆն ու՞մ կարող էր ցույց տալ ոսկե թիթեղները: Թիթեղները տեսնելն ինչո՞ւ բավարար չէր համոզելու համար ինչ-որ մեկին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ է վկան, և ինչով է նա կարևոր: Ի՞նչ պետք է աներ Մարտին Հարիսը, որպեսզի լիներ ոսկե թիթեղների վկան (տես Վարդապետություն և Ուխտեր 5.23–24): Չնայած մենք չենք տեսել թիթեղները, սակայն ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դառնանք Մորմոնի Գրքի վկաները (տես Վարդապետություն և 5.16, Մորոնի 10.3–5):

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին գրել իրենց վկայությունները Մորմոնի Գրքի մասին և դրանով կիսվել իրենց որևէ ծանոթի հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Համապատասխանեցրեք վարժությունները սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքներին: Փոքր հարմարեցումները կարող են երաշխավորել, որ բոլոր երեխաները կարող են սովորել այդ վարժություններից։ Օրինակ, եթե վարժության ժամանակ խորհուրդ է տրվում նկար ցուցադրել, փոխարենը կարող եք երգել համապատասխան երգը, որպեսզի ընդգրկեք տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին: