Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 2. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-65. «Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»


«Հունվարի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 2. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-65. «Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Հունվարի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 2. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-65». Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. 2021

Նկար
Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին

Նա դիմեց ինձ անունով, Մայքլ Մալմ

Հունվարի 11-17-ը

Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․27-65։

«Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»

Նախապատրաստվեք, կարդալով Վարդապետություն և Ուխտեր 2 և Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-65: Այս համառոտ շարադրանքում գտնվող գաղափարները կարող են օգնել ձեզ ուսուցանել այդ հատվածների ճշմարտությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Սկսեք դասը, խնդրելով երեխաներին պատմել, թե ինչ գիտեն Մորոնի հրեշտակի մասին, որն այցելեց Ջոզեֆ Սմիթին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.27-54

Երկնային Հայրը կանչեց Ջոզեֆ Սմիթին՝ օգնելու Իրեն կատարել Իր գործը:

Երեխաներն ավելի բարձր կգնահատեն Մարգարե Ջոզեֆ Սմիթին, երբ նրանք սովորեն այն գործի մասին, որն Աստված կանչեց նրան կատարելու:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք նկարը, որտեղ պատկերված է, թե Մորոնին ինչպես է այցելում Ջոզեֆ Սմիթին (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 91): Խնդրեք երեխաներին նշել այն ամենը, ինչ նկատում են նկարում։ Ամփոփեք Մորոնիի՝ Ջոզեֆին այցելելու պատմությունը: Անհրաժեշտության դեպքում հղում կատարեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-54 և «Գլուխ 3. Մորոնի հրեշտակը և ոսկե թիթեղները» (Վարդապետություն և Ուխտեր, 13–17): Խնդրեք երեխաներին այդ պատմության տարբեր մասերում իրենց պատկերացնել Ջոզեֆ Սմիթի փոխարեն և աղոթել՝ բարձրացնելով ձեռքերը, ձևացնելով, թե մագլցում են Կումորա բլուրը և այլն:

  • Բարձրաձայն կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.33 հատվածը և խնդրեք երեխաներին կանգնել, երբ նրանք լսեն «Աստված աշխատանք ունի ինձ համար» արտահայտությունը: Աստված ի՞նչ էր ցանկանում, որ Ջոզեֆն աներ: Նա ի՞նչ է խնդրում, որ մենք անենք։ Թող երեխաները նկարեն այն, ինչ Աստված ցանկանում է, որ նրանք անեն, ինչպես օրինակ՝ աղոթել, ծառայել կամ կարդալ սուրբ գրություններ:

Վարդապետություն և Ուխտեր 2

Եղիան Ջոզեֆ Սմիթին տվեց ընտանիքները կնքելու զորությունը.

Իմանալով, որ կնքելու զորությունը վերականգնվել է Ջոզեֆ Սմիթի միջոցով, երեխաներն ավելի շատ կարժևորեն հավերժական ընտանիքի օրհնությունները:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մի քանի անգամ կրկնել «Եղիա» անունը: Խնդրեք նրանց ուշադրություն դարձնել այս անվանը, երբ կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 2.1-ը: Բացատրեք, որ սա Մորինիի խոսքն է՝ ուղղված Ջոզեֆ Սմիթին, և այն ուսուցանում է, որ Եղիան կգա՝ վերականգնելու քահանայության իշխանությունը: Ավելի ուշ Եղիան իրոք հայտնվեց Ջոզեֆին Կիրթլենդի տաճարում և Մարգարեին տվեց ընտանիքները միասին կնքելու զորությունը:

  • Խնդրեք երեխաներին պատմել ձեզ ինչ-որ բան, որը նրանք իմացել են իրենց ընտանիքների մասին: Ցուցադրեք տաճարի կողքին կանգնած որևէ ընտանիքի նկար, եթե հնարավոր է, ձեր ընտանիքի նկարը (կամ տես Ավետարանի նկարների գիրք, հ. 120). Վկայեք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ ընտանիքները հավերժ լինեն միասին, և սա է պատճառներից մեկը, որ Նա մեզ տաճարներ է տվել։

  • Միասին երգեք «Families Can Be Together Forever» (Children’s Songbook, 188)։ Ըստ այս երգի, մենք ինչ կարող ենք անել, որպեսզի հավերժ մեր ընտանիքների հետ լինենք:

Վարդապետություն և Ուխտեր 2

Իմ նախնիների մասին գիտելիքը ինձ ուրախություն է բերում:

Նույնիսկ փոքր երեխաները կարող են ոգևորվել և զգալ ընտանեկան պատմության ուրախությունը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների ծնողներից մեկին հրավիրեք դասարան և խնդրեք կիսվել իր նախնիների մասին որևէ պատմությունով (ցուցադրեք որևէ նկար, եթե առկա է): Խոսեք այն ուրախության մասին, որը դուք զգում եք, երբ ուսումնասիրում եք ձեր ընտանիքի պատմությունը:

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք թղթից կտրված մի սիրտ: Օգնեք նրանց թղթե սրտի վրա գրել իրենց անունը և «Ես խոստանում եմ հիշել իմ նախնիներին» արտահայտությունը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 2․2-ը և բացատրեք, որ Եղիան եկավ, որպեսզի մեր սրտերը շրջի դեպի մեր նախնիները։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.28-29

Ես կարող եմ աղոթել ներում ստանալու համար

Ձեր ուսուցանած երեխաները կարող են երբեմն «դատապարտված զգալ[իրենց] թուլությունների ու անկատարության համար», (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.29) ինչպես Ջոզեֆ Սմիթն էր զգում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք կարող են դիմել Երկնային Հորը ներում ստանալու համար:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․29։ Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս էր վերաբերվում իր սխալներին։ Նա ի՞նչ արեց դրանց համար: Ի՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆի օրինակից, որը կարող է օգնել մեզ, երբ մենք սխալներ ենք գործում։ Հարցրեք երեխաներին, թե ինչ են զգում, իմանալով, որ Ջոզեֆը կանչվել է Աստծո կողմից, չնայած նա կատարյալ չէր:

  • Ինչո՞ւ է կարևոր մտածել «[մեր] դիրք[ի մասին Աստծո] առաջ»: (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.29) Պատմեք երեխաներին, թե դուք ինչ եք անում, երբ ուզում եք իմանալ Աստծո առաջ ձեր դիրքի մասին։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.30-54

Ջոզեֆ Սմիթը կանչվել է Աստծո կողմից՝ կարևոր աշխատանք կատարելու համար:

Ուսումնասիրելով Մորոնիի ուղերձը Ջոզեֆ Սմիթին, երեխաները կարող են ամրապնդել իրենց վկայությունը Ջոզեֆ Սմիթի սուրբ կոչման վերաբերյալ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին բեմականացնել կամ նկարել այդ իրադարձության նկարները Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.30–54-ից, օրինակ՝ Մորոնին հայտնվում է Ջոզեֆին (հատվածներ 30–47), Ջոզեֆը խոսում է իր հոր հետ (հատվածներ 48–50), և Ջոզեֆը գտնում է թիթեղները (հատվածներ 51–54): Ի՞նչ կարող ենք սովորում այս պատմությունից այն աշխատանքի մասին, որը Ջոզեֆը կանչված էր կատարելու։

  • Երեխաների հետ կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.33-35-ը և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե Մորոնին ինչ էր ցանկանում, որ Ջոզեֆն իմանար այն աշխատանքի մասին, որին նա կանչված էր կատարելու: Մենք ինչպե՞ս ենք օրհնվել այն բանի արդյունքում, որ Ջոզեֆը կատարեց իր աշխատանքը՝ որպես Մորմոնի Գրքի թարգմանիչ: Խնդրեք երեխաներին կանոնավոր կարդալ Մորմոնի Գիրքը։

Վարդապետություն և Ուխտեր 2

Երկնային Հայրը ցանկանում է, որ ընտանիքները կնքվեն տաճարում:

Մորոնին ասաց Ջոզեֆին, որ Եղիան կգա, որ «հայտնի քահանայությունը» (հատված 1): Սա վերաբերում է քահանայության կնքող զորությանը, որը թույլ է տալիս ընտանիքներին հավերժ միավորվել և հնարավորություն է տալիս մեզ տաճարում արարողություններ կատարել մեր նախնիների փոխարեն:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կարդալ մարգարեությունը Վարդապետություն և Ուխտեր 2․1-ում։ Խնդրեք նրանց գտնել, թե ինչ է Տերը ուղարկելու վերջին օրերում, և ինչ կհայտնի այդ մարդը: Ցուցադրեք Եղիայի նկարը Կիրթլենդի տաճարում (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 95), և խոսեք այն մասին, թե այս մարգարեությունն ինչպես իրականացավ Մորոնիի այցելությունից 13 տարի անց (տես Վարդապետություն և Ուխտեր 110.13–15):

  • Բացատրեք, որ Եղիան վերականգնեց քահանայության բանալիները, որոնք ընտանիքներին հնարավորություն տվեցին հավերժ կնքվել: Ցույց տվեք մի քանի առարկաներ, որոնք կարող են օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում կնքել որևէ բան, ինչպես օրինակ՝ սննդի պահածո կամ պլաստիկե պայուսակ շղթայի փականով: Այս առարկաներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ հասկանալ, թե ընտանիքի համար ինչ է նշանակում կնքվել։

  • Ցուցադրեք տաճարի որևէ նկար և օգնեք երեխաներին անվանել մի քանի արարողություն, որոնք մենք կատարում ենք տաճարում։ Բացատրեք, որ մահացածների համար մկրտությունը, հավերժական ամուսնությունը և ընտանիքների կնքումը տաճարում հնարավոր են միայն այն բանի շնորհիվ, որ Եղիան վերականգնել է քահանայության բանալիները:

  • Խնդրեք ծխի որևէ երիտասարդ կնոջ կամ տղամարդու կիսվել փորձառությամբ, որի շնորհիվ նա գտել է իր նախնիներից մեկի անունը և տաճարում մկրտվել է նրա փոխարեն:

    Նկար
    Պալմիրա Նյու Յորք տաճար

    Ընտանիքները կնքվում են տաճարում Եղիայի միջոցով վերականգնված իշխանությամբ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին խնդրել իրենց ծնողներին պատմել նախնիներից մեկի մասին կամ օգնել նրանց պատրաստել սիրած ուտելիքը և ուտել միասին:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք կրտսեր խմբի երեխաներին սովորել սուրբ գրություններից: Որպեսզի օգնեք փոքր երեխաներին սովորել սուրբ գրություններից, կենտրոնացեք սուրբ գրության որևէ հատվածի կամ պարզապես կարևոր արտահայտության վրա: Կարող եք հրավիրել երեխաներին ոտքի կանգնել կամ ձեռք բարձրացնել, երբ նրանք լսեն այդ բառը կամ արտահայտությունը: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»21:)