Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 4-10-ը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26. «Ես տեսա լույսի մի սյուն»


«Հունվարի 4-10-ը։ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26. «Ես տեսա լույսի մի սյուն» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Հունվարի 4-10-ը։ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26». Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
Սրբազան պուրակ

Սրբազան պուրակ, Գրեգ Կ. Օլսեն

Հունվարի 4-10-ը

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26

«Ես տեսա լույսի մի սյուն»

Երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, մտածեք երեխաների մասին, ում ուսուցանում եք: Ձեր ստացած հուշումների միջոցով Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել ձեզ իմանալ, թե ինչի վրա կենտրոնանալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք մի քանի ուսանողների պատմել, թե ինչ գիտեն Ջոզեֆ Սմիթի և Սրբազան պուրակում նրա աղոթքի մասին (Առաջին Տեսիլքի նկարի ցուցադրումը կարող է օգնել): Հարցրեք նրանց, թե ինչ են զգում, երբ լսում են, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն այցելեցին Ջոզեֆ Սմիթին: Եթե Ջոզեֆ Սմիթն այցելեր մեր դասարան, ի՞նչ կհարցնեինք նրան իր փորձառության մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.3–20

Ջոզեֆ Սմիթը պատրաստվում էր դառնալ Աստծո մարգարեն:

Սովորելով Ջոզեֆ Սմիթի պատանեկության մասին, երեխաները կարող են գաղափար կազմել նրա մասին և պատրաստվել սովորել նրա փորձառությունից: Թերևս կարող եք օգնել նրանց տեսնել, թե Ջոզեֆի փորձառությունը պատանի հասակում ինչպես պատրաստեց նրան դառնալ Աստծո մարգարե:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք որևէ երեխայի ցույց տալ Ջոզեֆ Սմիթի նկարը (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 87), մինչ դուք կկիսվեք Ջոզեֆ Սմիթի մասին որոշ փաստերով Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.3–14 հատվածներից (տես նաև «Գլուխ 1. Ջոզեֆ Սմիթն ու նրա ընտանիքը», Վարդապետություն և Ուխտեր. Պատմություններ, 6–8, կամ առնչվող տեսանյութը ChurchofJesusChrist.org): Օգնեք նրանց համեմատել նրա և նրա ընտանիքի կյանքի մանրամասները իրենց կյանքի հետ: Կիսվեք ձեր վկայությունով այն մասին, որ Ջոզեֆն ընտրված էր Աստծո կողմից որպես մարգարե (տես «Վերականգնման ձայները. Ջոզեֆ Սմիթի ընտանիքը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար): Եթե անհրաժեշտ է, ուսուցանեք երեխաներին, որ մարգարեն այն մարդն է, ով խոսում է Աստծո անունից:

  • Հրավիրեք ձեր ծխի որևէ երիտասարդ տղամարդու այցելել ձեր դասարան՝ ձևացնելով, թե Ջոզեֆ Սմիթն է: Պատրաստեք մի քանի հարց, որոնք երեխաները կուղղեն նրան Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.3–20 հատվածներից (կարող եք նախօրոք այս հարցերով կիսվել երիտասարդ տղամարդու հետ): Ապա խնդրեք երիտասարդ տղամարդուն կարդալ Ջոզեֆ Սմիթի խոսքերը Առաջին Տեսիլքի մասին (օրինակ Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.25):

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10–17

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին:

Ջոզեֆ Սմիթի փորձառությունը կարող է ոգեշնչել երեխաներին աղոթել հավատով, որ Աստված կլսի իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք այն հարցերի մասին, որոնք ուներ Ջոզեֆ Սմիթը (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10): Ի՞նչ կարող ենք անել, երբ հարցեր ունենք Աստծո մասին։ Երեխաներին ցույց տվեք Աստվածաշնչի օրինակը և բացատրեք, որ, երբ Ջոզեֆ Սմիթը կարդաց Աստվածաշունչը, նա իմացավ, որ ինքը կարող է «խնդրէ Աստուածանից» (Հակոբոս 1.5, տես նաև Ավետարանի նկարների գիրք, հ. 89): Բերեք ձեր վկայությունը, որ մենք կարող ենք Աստծուն հարցեր ուղղել աղոթքի միջոցով։

  • Պատմեք որևէ փորձառության մասին, երբ դուք շփոթված էիք, օգնություն խնդրեցիք Աստծուց և պատասխան ստացաք: Օգնեք երեխաներին հիշել այն ժամանակների մասին, երբ նրանց աղոթքները պատասխան ստացան: Կարող եք նաև Եկեղեցու ամսագրերից կիսվել որևէ պատմությամբ, երբ երեխան ստանում է իր աղոթքի պատասխանը:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17-19

Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին

Կարող եք օգնել երեխաներին հիմք կառուցել Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի վերաբերյալ ամուր վկայության համար: Պատմեք երեխաներին, թե ինչպե՞ս ձեռք բերեցիք այդ կարևոր իրադարձության մասին ձեր վկայությունը:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Առաջին Տեսիլքի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և ձեր բառերով նկարագրեք, թե ինչ պատահեց, երբ Ջոզեֆն աղոթում էր։ Խնդրեք երեխաներին այդ պատմությունները ներկայացնող նկարներ նկարել:

  • Խնդրեք երեխաներին գունավորել այս շաբաթվա վարժության էջը և օգտագործել այն Առաջին Տեսիլքի պատմությունը պատմելիս (տես նաև «Գլուխ 2. Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը», Վարդապետություն և Ուխտեր. Պատմություններ, 9–12, կամ համապաստասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org):

  • Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17, և երեխաների ուշադրությունը հրավիրեք այն խոսքերի վրա, որոնք Երկնային Հայրն ասաց Ջոզեֆ Սմիթին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10-13

Աստված կարող է պատասխանել իմ հարցերին սուրբ գրությունների միջոցով։

Ջոզեֆ Սմիթը ոգեշնչվեց այն հատվածով, որը նա կարդաց Աստվածաշնչում, և դրա արդյունքը եղան Առաջին Տեսիլքը և Քրիստոսի Եկեղեցու Վերականգնումը: Օգնեք երեխաներին հասկանալ, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես կարող է օգնել իրենց գտնել հոգևոր հարցերի պատասխանները:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք տարբեր գրքեր (օրինակ հանրագիտարան կամ խոհարարական գիրք) և օգնեք նրանց մտածել հարցեր, որոնց պատասխանները կարող են տալ այս գրքերը: Հետո նրանց ցույց տվեք այդ սուրբ գրությունների օրինակը: Ի՞նչ հարցերի կարող են պատասխանել այս գրքերը: Կարող եք բերել որևէ հարցի օրինակ, որի պատասխանը կա սուրբ գրություններում։ Միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10-11 և պարզեք, թե ինչ հարցեր ուներ Ջոզեֆ Սմիթը, և ինչ պատասխաններ գտավ նա սուրբ գրություններում:

  • Օգնեք երեխաներին հատված 12-ում գտնել բառեր, որոնք նկարագրում են, թե Հակոբոս 1.5 հատվածի ընթերցումն ինչպես ներգործեց Ջոզեֆ Սմիթի վրա: Կիսվեք սուրբ գրությունների հետ ունեցած ձեր փորձառություններով, օրինակ, երբ դուք գտել եք ձեր հարցերից մեկի պատասխանը սուրբ գրություններ ընթերցելու միջոցով: Միասին երգեք «Search, Ponder, and Pray», (Children’s Songbook, 109):

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10-19

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին:

Աստված ճանաչում էր Ջոզեֆ Սմիթին, և երբ Ջոզեֆն աղոթեց, Աստված լսեց նրան: Թեև ձեր ուսուցանած երեխաների փորձառությունները տարբերվում են Ջոզեֆի փորձառություններից, դուք կարող եք օգնել նրանց զգալ, որ Աստված գիտի նրանց և լսում է, երբ նրանք աղոթում են։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկի ծնողին կանգնել դասարանից դուրս և պատասխանել երեխաների հարցերին, օգտագործելով հետևյալ եղանակները՝ ուղարկել հաղորդագրություն, զանգահարել, երկտող գրել կամ պատասխանել մեսինջերով: Ի՞նչ եղանակներով է Երկնային Հայրը հաղորդակցվում մեզ հետ (տես «Հայտնություն», Սուրբ գրքերի ուղեցույց, scriptures.ChurchofJesusChrist.org): Համաձայն Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.16-19-ի, Երկնային Հայրն ինչպե՞ս պատասխանեց Ջոզեֆ Սմիթի աղոթքին: Ինչպե՞ս է Նա պատասխանել մեր աղոթքներին:

  • Միասին երգեք «A Child’s Prayer» (Children’s Songbook, 12–13):

    Նկար
    երիտասարդ աղջիկն աղոթում է

    Աստված լսում և պատասխանում է մեր աղոթքներին։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.14-19, 25

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին

Ձեր ուսուցանած երեխաներից յուրաքանչյուրը պետք է վկայություն ունենա Սրբազան պուրակում Ջոզեֆ Սմիթի փորձառության մասին: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ձեռք բերել կամ ամրապնդել իրենց վկայությունը:

Հնարավոր վարժություններ

  • Առաջին տեսիլքի պատմությունը կրկնելու համար գրեք Ջոզեֆ Սմիթ- Պատմություն 1.14-19 հատվածների ամփոփումը առանձին թերթիկների վրա: Թերթիկները դրեք տարայի մեջ և հրավիրեք երեխաներին ընտրել դրանք մեկ առ մեկ և ճիշտ հերթականությամբ շարել գրատախտակին։

  • Խնդրեք երեխաներին փակել աչքերը և իրենց պատկերացնել Ջոզեֆի դերում, մինչ դուք կկարդաք ընտրված հատվածները՝ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.14-17: Խնդրեք նրանց կիսվել Ջոզեֆի փորձառության մասին իրենց խոհերով ու զգացումներով։

  • Ցուցադրեք «Խնդրէ Աստուածանից. Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և խնդրեք երեխաներին կիսվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին Ջոզեֆի տեսիլքի վերաբերյալ իրենց սովորածով:

  • Միասին կարդացեք Ջոզեֆի վկայությունը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․25-ում։ Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել այն բառերին ու արտահայտություններին, որոնք ցույց են տալիս Ջոզեֆի հավատը: Մենք ինչպես կարող ենք հավատարիմ մնալ Աստծուն և մեր վկայություններին, երբ ուրիշները համաձայն չեն մեզ հետ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությամբ կիսվել մեկի հետ, ով նախկինում չի լսել այն: Նրանք կարող են օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որը կօգնի նրանց պատմել այդ պատմությունը։

Բարելավել մեր ուսուցումը

Ակնածանք խրախուսեք։ Որպեսզի խրախուսեք երեխաներին լինել ակնածալից, կարող եք երգել որևէ երգ, ցույց տալ Հիսուսի նկարը կամ հիշեցնել ձեռքի նշանով: