Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 4-10-ը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26․ «Ես տեսա լույսի մի սյուն»


Հունվարի 4-10-ը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26․ «Ես տեսա լույսի մի սյուն», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունվարի 4-10-ը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Սրբազան պուրակը

Սրբազան պուրակը, Գրեգ Կ. Օլսեն

Հունվարի 4-10-ը

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26

«Ես տեսա լույսի մի սյուն»

Երբ կարդում եք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26-ը, ի՞նչ ուղերձներ եք գտնում ձեր կյանքի համար։ Ի՞նչն ավելի մեծ արժեք ունի ձեր և ձեր ընտանիքի համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Վարդապետություն և Ուխտերը աղոթքների պատասխանների գիրք է. այս գրքի բազմաթիվ սուրբ հայտնություններ տրվել են պատասխանների արդյունքում: Ուստի նպատակահարմար է ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր գիրքը՝ սկզբում քննարկելով այն հարցը, որը սկիզբ դրեց վերջին օրերի հայտնությունների հոսքին, այն հարցը, որը Ջոզեֆ Սմիթը 1820 թվականին տվեց ծառերի պուրակում: «Խոսքերի պատերազմը և տարաձայնությունների այդ աղմուկը» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․10) շփոթության մատնեց կրոնի և հոգու վիճակի մասին ունեցած Ջոզեֆի մտքերը. գուցե դուք կարող եք սկսել այդտեղից։ Մեր օրերում կան շատ հակասական գաղափարներ ու համոզիչ ձայներ, և երբ մենք ուզում ենք դասավորել այս ուղերձները և գտնել ճշմարտությունը, կարող ենք անել այն, ինչ արեց Ջոզեֆը: Մենք կարող ենք հարցեր տալ, կարդալ սուրբ գրությունները, խորհել և, ի վերջո, հարցնել Աստծուն։ Ի պատասխան Ջոզեֆի աղոթքի, լույսի մի սյուն իջավ երկնքից. Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին և պատասխանեցին նրա հարցերին: Այդ հրաշագործ փորձառության մասին Ջոզեֆը համարձակ հայտարարում է, որ յուրաքանչյուր մարդ «ով իմաստության [պակաս] ունի, կարող է խնդրել Աստծուն և ստանալ» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․26)։ Մենք բոլորս կարող ենք ստանալ եթե ոչ երկնային տեսիլք, ապա առնվազն մի հստակ տեսլական, որը լուսավորված կլինի երկնային լույսով:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26

Ջոզեֆ Սմիթը Վերականգնման Մարգարեն է:

Ջոզեֆ Սմիթի պատմության նպատակն այն է, որ մեզ «տեղեկացնի փաստերին», քանի որ Ջոզեֆի մասին ճշմարտությունը հաճախ շատ է աղավաղված (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․1)։ Երբ կարդում եք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26-ը, ի՞նչն է ամրապնդում այդ աստվածային կոչման մասին ձեր վկայությունը։ Ուշադրություն դարձրեք ձեր գտած այն փաստերին, որ Տերը պատրաստեց Ջոզեֆ Սմիթին իր մարգարեական առաքելության համար: Երբ կարդաք, դուք կարող եք նաև գրել ձեր մտքերն ու զգացմունքները Ջոզեֆ Սմիթի և նրա վկայության մասին:

Տես նաև Սրբերը, 1․3–19։

Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.5–20

Եթե հավատքով խնդրեմ, Աստված կպատասխանի։

Արդյո՞ք երբևէ «իմաստության պակաս» ունեցել եք կամ շփոթված եք զգացել ձեր որոշումը կայացնելու ժամանակ։ (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․13)։ Ի՞նչ եք սովորում 5-20-րդ հատվածների Ջոզեֆ Սմիթի փորձառությունից։ Մտածեք իմաստության և ավելի լավ հասկանալու ձեր կարիքի մասին և քննարկեք, թե ինչպես կփնտրեք ճշմարտությունը:

Տես նաև 1 Նեփի 10․17–19, 15․6–11, Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, Հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 93–96։

Նկար
աղոթող երիտասարդ աղջիկը

Աղոթքի միջոցով մենք կարող ենք մեր հարցերը հղել Աստծուն։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-20

Ինչո՞ւ գոյություն ունեն Առաջին Տեսիլքի տարբեր պատմություններ։

Իր կյանքի ընթացքում Ջոզեֆ Սմիթն առնվազն չորս անգամ գրի է առել Սրբազան պուրակում իր հետ տեղի ունեցածը՝ հաճախ օգտվելով դպիրի ծառայություններից: Բացի դրանից, մի քանի պատմություններ գրվել են այն մարդկանց կողմից, ովքեր լսել են այդ տեսիլքի մասին Ջոզեֆի խոսքերը։ Թեև այդ պատմությունների որոշ մանրամասներ տարբերվում են, կախված լսարանից և միջավայրից, դրանք, ընդհանուր առմամբ, համապատասխան են միմյանց: Եվ յուրաքանչյուր պատմություն ավելացնում է մանրամասներ, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ Ջոզեֆ Սմիթի փորձառությունը, ճիշտ այնպես, ինչպես չորս Ավետարաններից յուրաքանչյուրն օգնում է ավելի լավ հասկանալ Փրկիչի ծառայության մասին:

Ջոզեֆի մյուս պատմությունները կարդալու համար, տես «Առաջին Տեսիլքի պատմություններ» (Ավետարանի թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ եք սովորում այս պատմությունները կարդալիս։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-20

Առաջին Տեսիլքը սկիզբ դրեց Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնմանը։

Ջոզեֆ Սմիթը վստահում էր, որ Աստված կպատասխանի իր աղոթքին, բայց չէր կարող ակնկալել, թե այդ պատասխանն ինչպես կփոխի իր կյանքը և աշխարհը: Երբ կարդաք Ջոզեֆի փորձառության մասին, մտածեք, թե ինչպես է Առաջին Տեսիլքը փոխել ձեր կյանքը։ Օրինակ, դուք կարող եք ավարտել այդ նախադասությունն ուրիշ կերպ․ «Քանի որ Առաջին Տեսիլքը տեղի ունեցավ, ես գիտեմ, որ ․․․»։ Ինչպե՞ս եք դուք օրհնվել Առաջին Տեսիլքի շնորհիվ։

Տես նաև «Հարցրեք Աստծուն․ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսլիքը», տեսանյութ, ChurchofJesusChrist.org, Սրբերը, 1․14–19, Ռասսել Մ․ Նելսոն, «Լսիր Նրան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 88–92.

Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.21-26

Ես կարող եմ հավատարիմ մնալ այն գիտելիքին, որն ունեմ, նույնիսկ, եթե ուրիշները մերժում են այն։

Սուրբ գրությունների օրհնություններից մեկն այն է, որ դրանք պարունակում են այնպիսի տղամարդկանց և կանանց ոգեշնչող օրինակներ, ովքեր դժվարություններ են ունեցել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի պատճառով: Երբ Ջոզեֆ Սմիթը տեսիլքի պատճառով ընդդիմության հանդիպեց, նա իրեն նմանեցնում էր Պողոս Առաքյալի հետ, ով նույնպես հալածվել էր, ասելով, որ տեսիլք է տեսել: Երբ կարդում եք Ջոզեֆի պատմությունը, ի՞նչն է ձեզ ոգեշնչում հավատարիմ մնալ ձեր վկայությանը։ Սուրբ գրությունների կամ ձեզ ծանոթ մարդկանց ուրիշ ի՞նչ օրինակներ են ձեզ քաջություն տալիս, որպեսզի մնաք հավատարիմ ձեր հոգևոր փորձառություններին։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.6։Ինչպե՞ս կարող ենք կարգավորել անհամաձայնությունները, առանց այս հատվածում նկարագրված մարդկանց նման վիճաբանելու:

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․11–13։Կարդալով այս հատվածները, ընտանիքի անդամները կարող են ոգեշնչվել և կիսվել այն փորձառություններով, երբ սուրբ գրությունների հատվածները փոխել են նրանց սրտերը և ոգեշնչել նրանց գործել։

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16-20։Երբ ձեր ընտանիքը կարդա այդ հատվածները, կարող եք ցույց տալ այս համառոտ շարադրանքին կցված Առաջին Տեսիլքի նկարը (գուցե ձեր ընտանիքը ցանկանա նկարել իր նկարը)։ Կարող եք նաև դիտել «Հարցրեք Աստծուն․ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսլիքը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Ամեն մեկդ կարող եք թվարկել այն ճշմարտությունները, որոնք սովորեցիք այս տեսիլքից, ապա միմյանց հետ կիսվել ձեր ցուցակով։ Ընտանիքի անդամների համար դա կարող է լինել հրաշալի ժամանակ, երբ կարող են կիսվել, թե ինչպես են ձեռք բերել Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի մասին իրենց վկայությունները:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17։Երբ Աստված հայտնվում է Ջոզեֆ Սմիթին, Նա Ջոզեֆին կանչում է անունով։ Ե՞րբ են ձեր ընտանիքի անդամները զգացել, որ Երկնային Հայրն անձամբ է ճանաչում իրենց։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․21–26։Ինչպե՞ս կարող ենք արձագանքել, երբ մարդիկ կասկածի տակ են դնում մեր վկայությունները։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգը․ «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը», Հիմներ, հմր. 14։

Նկար
վերականգնման ձայների պատկերակ

վերականգնման ձայներ

Ջոզեֆ Սմիթի ընտանիքը

Մեզանից յուրաքանչյուրի վրա խորապես ազդում է ընտանեկան կյանքը և Ջոզեֆ Սմիթը բացառություն չի եղել։ Նրա ծնողների կրոնական համոզմունքներն ու գործերը հավատքի սերմեր էին տնկել, որը հնարավոր դարձրեց Վերականգնումը: Ջոզեֆի օրագրում գրված է հետևյալ հայտարարությունը․ «Խոսքերն ու լեզուն անբավարար են արտահայտելու այն երախտագիտությունը, որ ես ունեմ Աստծո հանդեպ՝ ինձ այդպիսի պատվական ծնողներ տալու համար»։1

Նրա մոր՝ Լյուսի Մակ Սմիթի, նրա եղբոր՝ Վիլյամ Սմիթի և իր՝ Մարգարեի հետևյալ մեջբերումները մի փոքր պատկերացում են տալիս Սմիթների ընտանիքում կրոնական ազդեցության մասին։

Նկար
Սմիթների ընտանիքը

Ջոզեֆ Սմիթ Ընտանիք, Դան Բաքստեր

Լյուսի Մակ Սմիթ

Նկար
Լյուսի Մակ Սմիթ

«[Մոտավորապես 1802 թվականին] ես վատառողջ էի։ … Ես մտածում էի, որ պատրաստ չեմ մահանալու, քանի որ չգիտեի Քրիստոսի ուղիները և, կարծես թե իմ և Քրիստոսի միջև մի մութ ու միայնակ անդունդ էր, որը ես չէի համարձակվում անցնել։ …

«Ես դիմեցի Տիրոջը, աղաչեցի ու խնդրեցի Տիրոջը, որ նա պահպանի իմ կյանքը, որ կարողանամ մեծացնել իմ երեխաներին և մխիթարել ամուսնուս սիրտը․ այդպես ես պառկած մնացի ողջ գիշերը։ ․․․ Ես ուխտ կապեցի Աստծո հետ, որ եթե նա ինձ թույլ տա ապրել, ես հնարավոր ամեն ինչ կանեմ, որ գտնեմ այն կրոնը, որը հնարավորություն կտա ճիշտ ձևով ծառայել Նրան, լինի դա Աստվածաշնչում, թե մեկ այլ տեղ, նույնիսկ, եթե պետք լինի, այն ձեռք բերել երկնքից՝ աղոթքի և հավատքի շնորհիվ։ Վերջում ձայնը խոսեց ինձ հետ և ասաց․ «Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ. Թող քո սիրտը մխիթարվի։ Դու հավատում ես Աստծուն, հավատա նաև ինձ»։ …

Այդ պահից ի վեր ես շարունակական ուժ ստացա։ Ես կրոնի թեմայի շուրջ քիչ էի խոսում, բայց անընդհատ մտածում էի այդ մասին և մտածում էի, որ ջանասիրաբար կփնտրեմ մի աստվածավախ մարդու, ով կիմանա Աստծո ուղիները, որ ինձ ուսուցանի Երկնքի բաների մասին»:2

Վիլյամ Սմիթ

Նկար
Վիլյամ Սմիթ

«Մայրս, ով շատ աստվածապաշտ կին էր և շատ էր հետաքրքրված իր երեխաների բարօրությամբ, ինչպես այս կյանքում, այնպես էլ այս կյանքից հետո, իր ծնողական սիրո սահմաններում ամեն ինչ անում էր, որ օգներ մեզ փնտրել մեր հոգիների փրկությունը կամ (ինչպես այն ժամանակների եզրույթն էր) «դառնալ կրոնասեր»: Նա խրախուսում էր մեզ հաճախել ժողովների, և մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամները սկսեցին հետաքրքրվել այդ հարցով և դառնալ ճշմարտություն որոնողներ»։3

Որքան հիշում եմ, մենք միշտ ընտանիքով աղոթքներ էինք ասում։ Ես լավ հիշում եմ, որ հայրս իր ակնոցը կրում էր իր բաճկոնի գրպանում ․․․, և երբ մենք տղաներով տեսնում էինք, որ նա շոշափում է իր ակնոցը, հասկանում էինք, որ դա ազդանշան է՝ պատրաստվելու աղոթքի համար, իսկ եթե չէինք նկատում, մայրս ասում էր․ «Վիլիամ»,- կամ ով մերժում էր աղոթք ասել,- «պատրաստվիր աղոթքի»։ Աղոթքից հետո մենք երգ էինք երգում»։4

Նկար
ակնոց սուրբ գրությունների վրա

Ջոզեֆ Ավագը և Լյուսի Սմիթներն ուսուցանեցին իրենց ընտանիքին ուսումնասիրել սուրբ գրությունները։

Ջոզեֆ Սմիթ

Նկար
Ջոզեֆ Սմիթ

«Այժմ ես ասում եմ, որքանով ես գիտեմ, [իմ հայրը] իր կյանքում չի արել ոչ մի անազնիվ արարք, որ կարելի է համարել ոչ վեհանձն: Ես սիրում եմ հորս, և նրա ազնիվ գործերի հիշողությունը հանգչում է մտքիս վրա խոհերի ծանրությամբ, և ինձ ասված նրա բարի ծնողական շատ խոսքեր գրված են իմ սրտի տախտակներին: Ինձ համար սրբազան են այն մտքերը, որոնք ես փայփայում եմ նրա կյանքի պատմության վերաբերյալ, որոնք անցել են իմ մտքով և արմատավորվել այնտեղ իմ իսկ դիտողականության միջոցով՝ իմ ծննդից ի վեր։ … Մայրս նույնպես ազնվագույնն ու լավագույնն է բոլոր կանանցից»։5

Հղումներ

  1. Journal, December 1841–December 1842, 180, josephsmithpapers.org.

  2. Lucy Mack Smith, History, 1844–1845, գիրք 2, էջ 2–4, josephsmithpapers.org, ուղղագրությունը և կետադրությունը արդիականացված են:

  3. William Smith on Mormonism: A True Account of the Origin of the Book of Mormon (1883), 6.

  4. In J. W. Peterson, “Another Testimony: Statement of William Smith, concerning Joseph, the Prophet,” Deseret Evening News, Jan. 20, 1894, 11.

  5. Journal, December 1841–December 1842, 180, josephsmithpapers.org.

Նկար
Առաջին Տեսիլքը

Վերականգնման Առաջին Տեսիլքը, Մայքլ Բեդարդ