Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունվարի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 2. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-65. «Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»


Հունվարի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․27–65․ «Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունվարի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․27–65, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին

«Նա դիմեց ինձ անունով», Մայքլ Մալմ

Հունվարի 11-17-ը

Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․27-65։

«Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»

Սուրբ Հոգին կարող է սովորեցնել ձեզ ամեն անգամ, երբ դուք կարդաք սուրբ գրությունները, նույնիսկ այն սուրբ գրությունները, որոնք դուք շատ անգամներ եք կարդացել: Այսպիսով, բաց եղեք նոր մտքերի և ոգեշնչման համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Երեք տարի էր անցել այն օրից, երբ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին, սակայն այդ օրվանից հետո Ջոզեֆը չէր ստացել հետագա հայտնություններ։ Նա սկսեց կասկածել Տիրոջ առջև իր արժանավորությանը։ Բոլորիս նման նա սխալներ էր թույլ տվել, և մեղքի զգացումը տանջում էր նրան։ Բայց Աստված դեռ աշխատանք ուներ նրա համար։ Իսկ այն գործը, որը Ջոզեֆը պետք է աներ, կապված է նրա հետ, ինչ Աստված խնդրում է մեզանից։ Ջոզեֆն ի հայտ կբերի Մորմոնի Գիրքը։ Ի՞նչ էին խնդրել անել դրա հետ։ Ջոզեֆը կստանա քահանայության բանալիները, որպեսզի զավակների սրտերը դարձնի դեպի հայրերը։ Ինչպե՞ս ենք մենք դարձնում մեր սրտերը դեպի մեր նախնիները։ Ջոզեֆին պատմեցին մարգարեությունների մասին, որոնք շուտով կկատարվեին։ Ո՞րն է մեր դերը դրանց իրականացման գործում։ Երբ մենք մասնակցենք Աստծո գործին, կարող ենք ակնկալել, որ կհանդիպենք ընդդիմության և նույնիսկ հալածանքների, ճիշտ այնպես, ինչպես մարգարեն հանդիպեց: Բայց նաև կարող ենք հավատք ունենալ, որ Տերը մեզ գործիքներ կդարձնի Իր ձեռքերում, ճիշտ այնպես, ինչպես նա վարվեց Ջոզեֆի դեպքում:

Տես նաև Սրբերը, 1․20–48։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.27-33

Աստված աշխատանք ունի ինձ համար

Երբ կարդաք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․27-33 հատվածները, մտածեք, որ Աստված աշխատանք ունի ձեզ համար, ինչպես Նա ուներ Ջոզեֆ Սմիթի համար։ Մտածեք Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ հրավերի մասին․ «Հարցրեք ձեր Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով, թե ինչ է Նա զգում ձեր հանդեպ և երկրի վրա ձեր առաքելության հանդեպ: Եթե դուք հարցնեք ազնիվ միտումով, ժամանակի ընթացքում Հոգին կշշնջա ձեզ կյանք փոխող ճշմարտությունը: … Ես խոստանում եմ ձեզ, որ երբ դուք սկսեք, թեկուզ որոշ գաղափար կազմել, թե ինչպես է Երկնային Հայրը տեսնում ձեզ, և ինչ է Նա ակնկալում ձեզանից անել Իր համար, ձեր կյանքը երբեք չի լինի նույնը» («Դառնալ իսկական հազարամյակցիներ» [Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, հունվարի 10, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org

Երբեմն դուք կարող եք զգալ այնպես, ինչպես Ջոզեֆն էր զգում 28–29 հատվածներում։ Ի՞նչ կարող եք սովորել Ջոզեֆի օրինակից այն մասին, թե ինչ անել, երբ ձեր գործողությունները համահունչ չեն այն աշխատանքի հետ, որին Աստված կանչել է ձեզ։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1:34-65

Մորմոնի Գիրքը պարունակում է «հավիտենական Ավետարանի լրիվությունը»։

Երբ կարդաք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․34–65 հատվածները, մտածեք այն մասին, թե այս հատվածներում ինչ մանրամասներ կարող էին կարևորվել ձեզ համար, եթե նախկինում երբեք լսած չլինեիք Մորմոնի Գրքի մասին։ Որպես հավատացյալ, ինչո՞ւ է այս պատմությունը կարևոր Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունն ունենալու համար։

Մտածեք, թե ինչպես է Մորմոնի Գիրքը իրականացնում Եսայիա 29․4, 11–18 հատվածներում տրված մարգարեությունները։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․36-41

Ավետարանի վերականգնումը իրականացրել է հնագույն մարգարեությունները։

Մորոնին Ջոզեֆի համար մեջբերել է Հին և Նոր Կտակարանների մի քանի մարգարեություններ, ինչպիսիք են՝ Եսայիա 11, Գործք Առաքելոց 3․22–23, և Հովել 2․28–32։ Ինչո՞ւ էր կարևոր, որ Ջոզեֆն իմանար այս մարգարեությունները։ Ինչո՞ւ է կարևոր, որ դուք իմանաք այդ մարգարեությունները։

Վարդապետություն և Ուխտեր 2

Ի՞նչ է Եղիան վերականգնել։

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է. «Կարևոր է իմանալ, թե ինչու էր Տերը խոստացել ուղարկել Եղիային: Եղիան մեծ մարգարե էր, ով ուներ մեծ զորություն` տրված նրան Աստծո կողմից: Նա կրում էր ամենամեծ զորությունը, որն Աստված տալիս է Իր զավակներին. նա կրում էր կնքման զորությունը, զորությունը՝ կապելու երկրի վրա և ունենալու այն կապված երկնքում» (“Hearts Bound Together,” Ensign or Liahona, May 2005, 78)։

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 110.13-16, Դեյվիդ Ա․ Բեդնար, «Թող այդ տունը կառուցվի իմ անվան համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 84-87:

Նկար
Պալմիրա Նյու Յորք տաճարն աշնանը

Պալմիրա Նյու Յորք տաճարը։ Ընտանիքները կնքվում են տաճարում Եղիայի վերականգնած զորության շնորհիվ։

Վարդապետություն և Ուխտեր 2

Եղիան եկել է իմ սիրտը դեպի իմ նախնիները դարձնելու համար

Այս բաժնի «սերմանել», «սրտեր» և «դառնալ» բառերն ի՞նչ են ձեզ ուսուցանում Եղիայի առաքելության և նրա վերականգնած քահանայության բանալիների օրհնությունների մասին։ Ինչպե՞ս եք զգացել, որ ձեր սիրտը դառնում է դեպի ձեր նախնիները: Մտածեք, թե ինչպես կարող եք այդ զգացումն ավելի հաճախ ունենալ։ Գուցե դուք կարող եք խնդրել որևէ բարեկամի պատմություն պատմել ձեր նախնիներից մեկի մասին, և նույնիսկ, դուք կարող եք արձանագրել այն: Գուցե դուք կարողանաք գտնել որևէ մահացած նախնու, ով երբեք չի ստացել ավետարանի արարողությունները, իսկ հետո կատարել այդ աշխատանքը տաճարում:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․28–29Ինչպե՞ս էր Ջոզեֆ Սմիթը վերաբերվում իր սխալներին: Նա ի՞նչ արեց՝ ի պատասխան այդ զգացումների։ Ի՞նչ ենք սովորում նրանից այն մասին, թե ինչ անել, երբ սխալներ ենք գործում։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․33–54։Դուք կարող եք խնդրել ընտանիքի որևէ անդամի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․33–42 հատվածների մի մասը կամ ամբողջը չորս անգամ (որովհետև Մորոնին այդ ուղերձը չորս անգամ կրկնել էր)։ Յուրաքանչյուր ընթերցանությունից հետո խնդրեք ընտանիքի մյուս անդամներին կիսվել նրանով, ինչ հիշում են իրենց կարդացած ուղերձից, առանց սուրբ գրություններից օգտվելու: Ինչո՞ւ էր Տերը կարևոր ուղերձները մի քանի անգամ կրկնում։ Ուրիշ ի՞նչ եղանակներով է Տերն ուսուցանում մեզ կրկնության միջոցով։

Վարդապետություն և Ուխտեր 2․2։Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ «հայրերին տված խոստումները», կարող եք միասին կարդալ Աբրահամ 2․9–11 կամ դիտել «Քրիստոսի հատուկ վկան՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն» տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Բացահայտեք այն խոստումները, որոնք Աստված տվել է որպես Աբրահամի հետ կապած Իր ուխտի մաս: Ինչպե՞ս ենք այդ խոստումները «սերմանում» մեր սրտերում։

Վարդապետություն և Ուխտեր 2․2-3։Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին իրենց սրտերը դարձնել դեպի իրենց հայրերը (կամ նախնիները), կարող եք հրավիրել նրանց սովորել նախնիներից մեկի մասին և ընտանիքի մնացած անդամների հետ կիսվել իր սովորածով։ Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք սովորենք մեր ընտանիքի անդամների մասին և տաճարային արարողություններ կատարենք նրանց համար: Ինչպե՞ս ենք մենք օրհնվում, երբ մասնակցում ենք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին։ (տես Դեյլ Գ. Ռենլանդ «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 46–49)։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “Family History—I Am Doing It,” Children’s Songbook, 94։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Օգտվեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերից: Ծանոթագրությունների, Թեմաների ուղեցույցի, Աստվածաշնչի բառարանի, Սուրբ գրքերի ուղեցույցի և ChurchofJesusChrist.org կայքի նման գործիքները կարող են օգնել ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների մարդկանց, իրադարձությունները և արտահայտությունները։

Նկար
Մորոնին Ջոզեֆ Սմիթին է հանձնում ոսկե թիթեղները

Ջոզեֆը ստանում է թիթեղները, Գերի Ի․ Սմիթ