Նոր Կտակարան 2023
Հուլիսի 10-16-ը: Գործք Առաքելոց 6-9. «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ»


«Հուլիսի 10-16-ը: Գործք Առաքելոց 6–9․ «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 10-16-ը: Գործք Առաքելոց 6-9», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Պողոսը գետնին պառկած

Դարձ՝ Դամասկոս տանող ճանապարհին, Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյի կողմից

Հուլիսի 10-16-ը

Գործք Առաքելոց 6-9

«Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ»

Սկսեք՝ կարդալով Գործք Առաքելոց 6-9-ը: Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից կարող է օգնել ձեզ ուսումնասիրել այս գլուխները: Կրտսեր խմբի երեխաների համար նախատեսված վարժությունները կարելի է հարմարեցնել ավագ խմբի երեխաների համար և հակառակը:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք Գործք Առաքելոց 6–9 գլուխների որոշ մարդկանց անուններ, ինչպիսիք են՝ Սողոսը, Ստեփանոսը և Տաբիթան: Թող երեխաները կիսվեն, թե ինչ գիտեն այդ պատմությունների մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Գործք Առաքելոց 6–7

Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին` պաշտպանելով ճիշտը

Երեխաները ի՞նչ կարող են սովորել Ստեփանոսից Հիսուս Քրիստոսի հետևորդը լինելու մասին։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել շարժումներ, որոնք կհամընկնեն ճիշտը պաշտպանելու մասին որևէ երգի հետ, օրինակ «Stand for the Right» (Children’s Songbook, 159)։ Օգտագործեք Գործք Առաքելոց 7․51–60-ը, որպեսզի պատմեք երեխաներին, թե ինչպես էր Ստեփանոսն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին, թեև դա զայրացնում էր հրեա ղեկավարներին (տես նաև «Գլուխ 57․ Ամբարիշտ մարդիկ սպանեցին Ստեփանոսին բաժինը՝ Նոր Կտակարանի պատմություններում 150–51, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org)։ Ինչպե՞ս էր Ստեփանոսը պաշտպանում ճիշտը։

  • Երեխաներին մի քանի սցենար տվեք, որոնց մեջ երեխաները պետք է ընտրեն ճիշտը կամ սխալը։ Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են անել, որպեսզի պաշտպանեն ճիշտը:

Գործք Առաքելոց 8․26–39

Սուրբ Հոգին ոգեշնչում է ինձ ավետարանով կիսվել ուրիշների հետ

Փիլիպպոսը հետևեց Հոգու հուշումներին և օգնեց եթովպացի տղամարդուն, ով դժվարանում էր հասկանալ սուրբ գրությունները։ Ի՞նչ դասեր է պարունակում այս պատմությունը երեխաների համար, որոնց դուք ուսուցանում եք։

Նկար
Փիլիպպոսն ուսուցանում է եթովպացուն։

Փիլիպպոսն ուսուցանում է եթովպացուն, Ռոբերտ Թ. Բարեթ

Հնարավոր վարժություններ

  • Իրար միացրեք երկու աթոռ՝ կառքի նման։ Հրավիրեք երկու երեխաների նստել կառքի մեջ. մեկը ներկայացնում է Փիլիպպոսին, մյուսը՝ եթովպացի տղամարդուն։ Պատմեք՝ ինչպես էր Փիլիպպոսը ուսուցանում ավետարանը Եթովպացի տղամարդուն։

  • Կիսվեք մի փորձառությամբ, երբ դուք զգացել եք, որ Սուրբ Հոգին ասում է ձեզ, որ կիսվեք ավետարանով ինչ-որ մեկի հետ: Վկայեք, որ Սուրբ Հոգին կարող է օգնել, որ մենք ուրիշներին պատմենք Հիսուսի մասին:

Գործք Առաքելոց 9.1-20

Երկնային Հայրը հրավիրում է ինձ ապաշխարել ու փոխվել

Երբ Հիսուսը Սողոսին հորդորեց այլևս չհալածել Տիրոջ Եկեղեցին, Սողոսն անմիջապես ապաշխարեց և փոխվեց։ Ինչպե՞ս կարող է այս պատմությունը երեխաների մոտ արագ փոխվելու ցանկություն առաջացնել, երբ սխալ են կատարում:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Սողոսի դարձի գալու պատմությունը Գործք Առաքելոց 9․1–20-ում (տես նաև «Գլուխ 59․ Սողոսն իմանում է Հիսուսի մասին» բաժինը՝ Նոր Կտակարանի պատմություններ 154–55, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում)։

  • Երեխաների հետ խոսեք այն բաների մասին, որոնք փոխվում են, օրինակ՝ շերեփուկի, որը վերածվում է գորտի, կամ թրթուրի, որը վերածվում է թիթեռի: Հնարավորության դեպքում ցույց տվեք նկարներ։ Ինչպե՞ս փոխվեց Սողոսը, երբ Հիսուս Քրիստոսը այցելեց նրան։

  • Գրատախտակին նկարեք ճանապարհ, որը բաժանվում է տարբեր ուղիների։ Հրավիրեք երեխաներին անվանել այն վայրերը, ուր կցանկանային այցելել, և գրեք դրանք գրատախտակին՝ ճանապարհի վերևում: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք սխալ ճանապարհով գնանք: Ապաշխարությունը համեմատեք ճիշտ ճանապարհի վերադառնալու հետ:

  • Խնդրեք երեխաներին կրկնել այն, ինչ Սողոսն ասաց Տիրոջը․ «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ» (Գործք Առաքելոց 9․6)։ Տերը ի՞նչ է կամենում, որ մենք անեք:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Գործք Առաքելոց 6–7

Ես կլինեմ Հիսուս Քրիստոսի վկան

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել Ստեփանոսի օրինակից, ով կանգնեց որպես Հիսուս Քրիստոսի վկա։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ միասին կարդացեք Գործք Առաքելոց 6․5–15 և 7․51–60։ Ի՞նչը Ստեփանոսին դարձրեց Հիսուս Քրիստոսի այդքան զորեղ վկա: Խրախուսեք մեկ կամ երկու երեխայի խաղալ Ստեփանոսի դերը և կիսվել, թե ինչո՞ւ են հավատում Հիսուս Քրիստոսին։

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 6․3–10-ը, գտնելով Ստեփանոսի այն հատկանիշները, որոնք օգնեցին նրան աճել:

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ մտածել մի քանի իրավիճակների մասին, երբ նրանք կարողացել են լինել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վկաները։ Օգնեք նրանց դերախաղով ներկայացնել այդ իրավիճակները։ Խնդրեք երեխաներին կարդալ Մոսիա 18.9: Շեշտեք, որ Հիսուս Քրիստոսի վկան լինելը նշանակում է նաև պահել այն խոստումները, որոնք մենք տվել ենք մկրտության ժամանակ։

Գործք Առաքելոց 8․9-24

Քահանայությունն անգին պարգև է Աստծո կողմից

Սատանան առաջ է տանում այն գաղափարը, որ նյութականը մեզ երջանկություն է բերում։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել Սիմոնի պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին գնահատել հոգևոր բաները, ինչպիսիք են՝ քահանայությունը և դրա օրհնությունները:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Սիմոնի պատմությունը Գործք Առաքելոց 8․9–24-ում (տես նաև Գլուխ 58. Սիմոնը և քահանայությունը բաժինը՝ Նոր Կտակարանի պատմություններում 152–53, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում)։ Ինչո՞ւ մենք չենք կարող ստանալ քահանայությունը՝ գնելով այն։ Ինչպե՞ս է ինչ-որ մեկն իրականում ստանում քահանայության իշխանություն (տես Հավատո Հանգանակ 1․5):

  • Ցուցադրեք հաղորդության, տաճարի (տաճարային օրհնությունները), մկրտության և այլ օրհնությունների նկարներ, որոնք ստանում ենք քահանայության միջոցով։ Բացատրեք, որ Աստծուց ստացած այդ պարգևները փողով չի կարելի գնել։ Ինչո՞ւ են դրանք ավելի արժեքավոր, քան այն ամենը, ինչ մենք կարող ենք գնել: Ինչպե՞ս ենք մենք ստանում այդ օրհնությունները։

Գործք Առաքելոց 9.1-20

Երկնային Հայրը հրավիրում է ինձ ապաշխարել ու փոխվել

Երբ Հիսուսը Սողոսին հորդորեց այլևս չհալածել Տիրոջ Եկեղեցին, Սողոսն անմիջապես ապաշխարեց և փոխվեց։ Ինչպե՞ս կարող է այս պատմությունը երեխաների մոտ արագ փոխվելու ցանկություն առաջացնել, երբ սխալ են կատարում:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին թուղթը ծալել երկու մասի։ Խնդրեք նրանց գրել Առաջ մի մասի վրա, և գրել Հետո մյուս կեսի վրա։ Երեխաների հետ միասին կարդացեք Գործք Առաքելոց 8․1–3, 9․1–2 և 9․17–22 և խնդրեք նրանց գրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են Սողոսին՝ Տիրոջը տեսնելուց առաջ և հետո։

  • Հրավիրեք ծխի անդամներից որևէ մեկին երեխաների հետ կիսվել իր դարձի գալու մասին պատմությամբ և ասել, թե ինչպես է Եկեղեցու անդամ լինելը փոխել նրա կյանքը, ինչպես այն փոխեց Սողոսի կյանքը։

  • Գրատախտակին նկարեք «Դամասկոս տանող ճանապարհը»: Հրավիրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 9․6, 11, 18, 20–22, գտնելով, թե ինչ արեց Սողոսը՝ ապաշխարելու և դեպի Քրիստոսը շրջվելու համար, և գրեք դա գրատախտակին։ Ի՞նչ ենք սովորում Սողոսից այն մասին, թե ինչպես կարող ենք նմանվել Քրիստոսին:

  • Հրավիրեք երեխաներին նկարել Սողոսի դարձի պատմությունից իրենց սիրած դրվագը և նկարով կիսվել դասարանի հետ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել դասարանում այդ օրը իրենց դուր եկած վարժությունով և նրանով, ինչ դրանից սովորեցին:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին սովորել սուրբ գրություններից: Փոքր երեխաները, հնարավոր է, չկարողանան շատ կարդալ, բայց դուք, այնուամենայնիվ, կարող եք ընդգրկել նրանց սուրբ գրություններից սովորելու գործում: Օրինակ, դուք կարող եք կարդալ որևէ հատված և հրավիրել երեխաներին ոտքի կանգնել կամ ձեռքերը բարձրացնել, երբ լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն, որի վրա ցանկանում եք կենտրոնանալ։