Նոր Կտակարան 2023
Հունիսի 26-ից հուլիսի 2-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Նա հարություն առավ»


«Հունիսի 26-ից հուլիսի 2-ը։ Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Նա հարություն առավ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունիսի 26-ից հուլիսի 2-ը։ Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հիսուսը ծովափին խոսում է Պետրոսի հետ

Արածեցրու իմ ոչխարները, Կամիլ Քորրի

Հունիսի 26-ից հուլիսի 2-ը

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20–21

«Նա հարություն առավ»

Այս գլուխների ճշմարտությունների մասին վկայություն ունեցող երեխաներն ունեն ամուր հիմք, որի վրա կարող են կառուցել իրենց հավատքը: Ինչպե՞ս կհրավիրեք Հոգուն վկայել այս ճշմարտությունների մասին:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Նկարին նայելով՝ երեխաները կարող են հիշել բաներ, որ նրանք սովորել են տանը կամ այլ վայրում: Թերևս կարող եք ցույց տալ այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից և խնդրել երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն այդ նկարում պատկերված պատմության մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20․1-23

Մահից հետո ես նորից կապրեմ, ինչպես Հիսուսը

Հիսուս Քրիստոսի Քավությունը, ինչպես նաև Նրա Հարությունը պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունն է և Քրիստոնեական հավատքի հիմքը: Երբ կարդաք Հարության մասին, մտածեք, թե ինչպես պետք է օգնեք երեխաներին կառուցել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր սեփական բառերով պատմեք Հիսուսի Հարության պատմությունը: (Եթե կարիք լինի, կարող եք օգտվել «Գլուխ 54. Հիսուսը հարություն առավ» Նոր Կտակարանի պատմություններում 139-44, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Բացատրեք, որ երբ Հիսուսը մահացավ, Նրա հոգին լքեց Իր մարմինը: Երբ Նա հարություն առավ, Նրա հոգին ու մարմինը կրկին միացան: Խնդրեք երեխաներին հերթով կրկնել պատմությունը: Հարցրեք երեխաներին, թե ինչ կզգային, եթե նրանք նորից տեսնեին կենդանի Հիսուսին:

  • Ցույց տվեք «Ի՞նչ է տեղի ունենում մեր մահանալուց հետո» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և պատմեք մահացած մեկի մասին, ում ճանաչում եք: Կիսվեք ձեր վկայությամբ, որ բոլորը մի օր հարություն կառնեն: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց վկայություններով:

  • Երգեք որևէ երգ Փրկիչի Հարության մասին, օրինակ՝ «Did Jesus Really Live Again?» (Children’s Songbook, 64)։ Խնդրեք երեխաներին պատկերացնել, թե ինչ կզգային, եթե տեսնեին Հիսուսին: Կարող են դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

Հովհաննես 20․24–29

Ես կարող եմ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, չնայած չեմ կարող տեսնել Նրան

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է հավատքը, և նրանք ինչպես կարող են հավատք գործադրել Փրկիչի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք «Քրիստոսը մոտենում է Թովմասին» նկարը (ChurchofJesusChrist.org կայք), մինչ կպատմեք Թովմասի փորձառության մասին, որը գտնվում է Հովհաննես 20.24-29 հատվածներում: Դասի ընթացքում կրկնեք պատմությունը, սակայն այս անգամ խնդրեք երեխաներին ասել որոշ մանրամասները:

  • Ցույց տվեք մի տուփ, որի մեջ կա ինչ-որ առարկա, որ երեխաները չեն կարողանում տեսնել, և նկարագրեք առարկան երեխաներին: Հարցրեք նրանց, թե արդյոք հավատո՞ւմ են, որ այդ առարկան իրականում տուփի մեջ է, և ինչու են հավատում: Այնուհետև ցույց տվեք առարկան և բացատրեք, որ հավատքը հավատալն է այն բաներին, որոնք մենք չենք կարող տեսնել: Ամենակարևոր հավատքը, որ մենք կարող ենք ունենալ, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն է:

Նկար
Հիսուսը ցույց է տալիս ձեռքերն առաքյալներին

Նայեցեք իմ ձեռքերը, Ջեֆ Վորդ

Հովհաննես 21.15–17

Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Հիսուսի հանդեպ` ծառայելով ուրիշներին

Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին սիրել ու օգնել իրենց շրջապատող մարդկանց:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Հովհաննես 21.15-17 հատվածները կամ ցույց տվեք «Արածեցրու իմ ոչխարները» տեսանյութը (ChurchofJesusChrist.org կայք): Օգնեք երեխաներին հասկանալ, թե Հիսուսը ինչ էր ուզում, որ Պետրոսն աներ․ կիսվել ավետարանով և հրավիրել բոլորին հավատալ Հիսուսին: Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկական թղթե ոչխար և խնդրեք նրանց դրա վրա գրել ինչ-որ բան, որ իրենք կարող են անել, որպեսզի օգնեն իրենց ծանոթ որևէ մեկին մոտենալ Հիսուսին։

  • Օգնեք երեխաներին մտածել այն բաների մասին, ինչ նրանք անում են ուրիշներին սիրելու և ծառայելու համար: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել մեր սերը ցույց տալու համար:

  • Ձեր դասարանի բոլոր երեխաների անունները գրեք թերթիկների վրա, կտրեք դրանք ոչխարի կաղապարով և տարածեք այդ «ոչխարները» սենյակով մեկ: (Ներառյալ այն երեխաների անունները, ովքեր պարբերաբար չեն հաճախում): Հրավիրեք երեխաներին հավաքել «ոչխարներին»` գտնելով այն մեկին, որի վրա իրենց անունն է: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են նրանք ձեռք մեկնել այն ընկերոջը, ով չի հաճախում եկեղեցի:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20․1-23

Քանի որ Հիսուսը հարություն է առել, բոլորը հարություն կառնեն

Բնական է, որ երեխաներին հետաքրքրվեն, թե ինչ է տեղի ունենում մեր մահից հետո։ Մտածեք, թե ինչպես կարող եք ուսուցանել Հարության մասին այնպես, որ ամրացնեք նրանց հավատքը:

Հնարավոր վարժություններ

  • Մինչ կկարդաք Հովհաննես 20.1–17 հատվածները, հրավիրեք երեխաներին փակել իրենց աչքերը և պատկերացնել, որ նստած են Հիսուսի գերեզմանի մոտ, կամ ամփոփեք Նրա Հարության պատմությունը (տես նաև «Գլուխ 54․ Հիսուսը հարություն առավ» Նոր Կտակարանի պատմություններում էջ 139–44, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Ի՞նչ է նշանակում հարություն առնել: Ի՞նչ զգացում կունենայիք` տեսնելով հարություն առած Փրկիչին:

  • Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ուսումնասիրել մեկի փորձառությունը, ով տեսել է հարություն առած Փրկիչին, և կիսվել դասարանի հետ իր սովորածով:

  • Երեխաների հետ դիտեք այս տեսանյութերից մեկը կամ մի քանիսը. Jesus Is Laid in a Tomb, Jesus Is Resurrected, Christ Appears on the Road to Emmaus, և The Risen Lord Appears to the Apostles (ChurchofJesusChrist.org կայք): Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչու է Փրկչի Հարությունը կարևոր իրենց համար:

Հովհաննես 20․24–29

Ես կարող եմ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, չնայած չեմ կարող տեսնել Նրան

Ինչպե՞ս կօգնեք երեխաներին ամրացնել իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Հովհաննես 20․24-29։ (Տես նաև՝ «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, նույնիսկ, եթե մենք չենք կարող տեսնել Նրան:

  • Առանձին թերթիկների վրա գրեք «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» արտահայտության բառերը: Հրավիրեք երեխաներին բառերը դասավորել հերթականությամբ: Հրավիրեք նրանց պատմել այն փորձառությունների մասին, երբ զգացել են Փրկիչի սերը, նույնիսկ եթե չեն տեսել Նրան:

  • Հրավիրեք երեխաներին նկարել որոշ գործողությունների նկարներ, որ կարող են այս շաբաթ կատարել՝ իրենց հավատքը զորացնելու համար: Խնդրեք նրանց կիսվել իրենց նկարածով և կիսվել այն ամենով, ինչ դուք արել եք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը ամրապնդելու համար:

Հովհաննես 21․1-17

Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Հիսուսի հանդեպ` կերակրելով Նրա ոչխարներին

Երեխաները մեծապես կարող են ազդել իրենց շրջապատում գտնվողների վրա: Ինչպե՞ս կարող եք խրախուսել, որ նրանք զորացնեն ուրիշներին ավետարանում:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Հովհաննես 21․1-17։ Երբ կարդաք 9-13 հատվածները, խնդրեք երեխաներին պատկերացնել, թե ինչպես է ինչ-որ մեկը հատուկ ճաշ պատրաստել իրենց համար և հրավիրեք նրանց մտածել, թե ինչպես է Հիսուսը հոգեպես կերակրում մեզ: Երբ կարդաք 15-17 հատվածները, Սիմոնի անունը փոխարինեք երեխաների անունով: Ովքե՞ր են Հիսուսի ոչխարները: Ինչպե՞ս կարող ենք օգնել Հիսուսին կերակրել ոչխարներին:

  • Երեխաների հետ կիսվեք փոքր խորտիկներով: Մինչ նրանք ուտում են, հարցրեք, թե ինչ-որ մեկի հետ ավետարանով կիսվելը ինչով է նման նրանց կերակրելուն:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը՝ իրենց ընտանիքներին Փրկիչի Քավության մասին ուսուցանելու համար։

Բարելավել մեր ուսուցումը

Հետևողական եղեք գործելու հրավերների հարցում։ Երբ երեխաներին հրավիրում եք գործել համաձայն իրենց սովորածի, հաջորդ դասի ընթացքում հետևողական եղեք ձեր հրավերին: Սա ցույց է տալիս երեխաներին, որ դուք հոգ եք տանում այն մասին, թե ինչպես է ավետարանն օրհնում նրանց կյանքը: Երբ նրանք կիսվեն իրենց փորձառություններով, կզորանան ու կօգնեն միմյանց ապրել ըստ ավետարանի: