Նոր Կտակարան 2023
Հուլիսի 3-9-ը։ Գործք Առաքելոց 1-5. «Իմ վկաները կլինիք»


«Հուլիսի 3-9-ը։ Գործք Առաքելոց 1-5․ «Իմ վկաները կլինիք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 3-9-ը։ Գործք Առաքելոց 1-5», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
բազմաթիվ մարդիկ գետի ափին մկրտվում են գետում

Պենտեկոստեի օրը, Սիդնի Քինգ

Հուլիսի 3-9-ը

Գործք Առաքելոց 1-5

«Իմ վկաները կլինիք»

Սկսեք նախապատրաստվել՝ կարդալով Գործք Առաքելոց 1-5-ը: Աղոթքով ձգտեք հասկանալ երեխաների կարիքները, ում ուսուցանում եք: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար նյութը և այս համառոտ շարադրանքը նույնպես կարող են օգնել ձեզ:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք Ո՞վ եմ ես: Մի քանի նախադասություն ասեք Պետրոսի մասին և հարցրեք երեխաներին, թե ում մասին են այդ նախադասությունները։ Ուրիշ ի՞նչ գիտեն Պետրոսի մասին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Գործք Առաքելոց 1․1-11

Հիսուս Քրիստոսն առաջնորդում է Իր Եկեղեցին մարգարեների ու առաքյալների միջոցով

Սովորելով այն մասին, թե ինչպես էր Փրկիչը ղեկավարում Իր Եկեղեցին առաքյալների միջոցով, երեխաները վկայություններ ձեռք կբերեն մեր օրերի մարգարեների և առաքյալների մասին։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի ամբողջ էջի նկարը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար նյութից: Հարցրեք երեխաներին, թե իրենց կարծիքով, մարդիկ ինչու են նայում երկնքին։ Ամփոփեք Գործք Առաքելոց 1․1–11-ի պատմությունը։ (Տես նաև «Գլուխ 55. Առաքյալները ղեկավարում են Եկեղեցին», Նոր Կտակարանի պատմություններում 145-47, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում։) Հրավիրեք մի երեխայի բարձր պահել ներկայիս առաքյալների նկարը: Ո՞վ է օգնում Հիսուս Քրիստոսին առաջնորդել Եկեղեցին, երբ Նա երկրի վրա չէ:

  • Խաղացեք համընկնումների խաղ՝ ապրող Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների նկարների երկու հավաքածուներով։ Երբ համընկնումը հաջողվում է, կիսվեք առաքյալի կամ նախագահի անունով և մի քանի խոսք ասեք նրա մասին։

  • Եկեղեցու Նախագահի նկարի հետևի մասում փակցրեք փոքրիկ նկարներ այն թեմաների մասին, որոնց մասին նա ուսուցանում է, ինչպես՝ Փրկիչը, մկրտությունը կամ տաճարը: Թույլ տվեք բոլոր երեխաներին հերթով նայել նկարներից մեկին և ասել դասարանին․ «Մարգարեն ուսուցանում է մեզ [նկարի թեման»]։ Վկայեք, որ մարգարեներն ու առաքյալները մեզ սովորեցնում են այն, ինչ Հիսուսը ցանկանում է, որ մենք իմանանք և անենք:

Գործք Առաքելոց 3․1-10

Երկնային Հայրը իմ միջոցով կարող է օրհնել ուրիշներին

Ի՞նչ կարող եք անել, որ օգնեք երեխաներին գտնել այն ճանապարհները, որոնցով կարող են օրհնել իրենց շուրջը գտնվողներին: Օգնեք նրանց սովորել կաղ մարդուն բժշկելու Պետրոսի և Հովհաննեսի օրինակից։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին հրավիրեք կատարել գործողություններ, որոնք համապատասխանում են Գործք Առաքելոց 3․1–10-ի պատմությանը, օրինակ՝ պարզել ձեռքերը փող վերցնել և ցատկել ուրախությունից։ Երկնային Հայրն ինչպե՞ս օրհնեց այն մարդուն, ով չէր կարողանում քայլել։

  • Դասարան բերեք մի պայուսակ, որում գտնվում են նկարներ, որոնք պատկերում են այն եղանակները, որոնցով մենք կարող ենք օրհնել և ծառայել մյուսներին։ Թող երեխաները հերթով պայուսակից նկարներ հանեն և ասեն, թե ինչպես կարող են օրհնել ուրիշներին այդ եղանակով։

  • Խնդրեք երեխաներին պատմել մի դեպքի մասին, երբ օգնել են որևէ մարդու:

Գործք Առաքելոց 5․1-11

Ես կարող եմ ազնիվ լինել

Վաղ քրիստոնյաները կիսվում էին այն ամենով, ինչ ունեին՝ միմյանց մասին հոգ տանելու համար: Նրանք, ովքեր հող ունեին, վաճառեցին այն և փողը տվեցին առաքյալներին, ովքեր այնուհետև այն տվեցին Սրբերին՝ ըստ իրենց կարիքների: Անանիան և Սափիրան ազնիվ չէին իրենց նվիրատվությունների մեջ, մտածելով, թե կարող էին խաբել Տիրոջ ծառաներին։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին դերերով խաղալ Անանիայի և Սափիրայի պատմությունը։ Բացատրեք, որ թեև մենք չեն մահանա, եթե սուտ ասենք, սակայն այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ազնվությունը Երկնային Հոր համար։

  • Միասին երգեք մի երգ ազնվության մասին, օրինակ՝ «I Believe in Being Honest» (Children’s Songbook, 149)։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ ազնիվ լինել նշանակում է միշտ ասել ճշմարտությունը և չվերցնել ուրիշին պատկանող իրերը։

  • Թղթե տոպրակներից պատրաստված տիկնիկների օգնությամբ բեմադրեք պարզ իրավիճակներ, որոնցում մարդիկ իրենց ազնիվ կամ անազնիվ են պահում։ Խնդրեք երեխաներին կանգնել, եթե անձը ազնիվ է, կամ նստել հատակին, եթե անձը անազնիվ է։ Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչու է կարևոր անկեղծ լինելը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Գործք Առաքելոց 1․8, 22-26

Հիսուս Քրիստոսն առաջնորդում է Իր Եկեղեցին մարգարեների ու առաքյալների միջոցով

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ այսօր Փրկիչի Եկեղեցին առաջնորդվում է մարգարեների և առաքյալների կողմից, ինչպես հին ժամանակներում։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ղեկավարում Եկեղեցին, երբ Երկրի վրա չէ։ Հրավիրեք երեխաներին լսել այդ հարցի պատասխանները, մինչ դուք կկարդաք Առաքյալներին ուղղված Փրկիչի խոսքերը Գործք Առաքելոց 1․8-ում։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ Հիսուսն ընտրել է մարգարեներին և առաքյալներին այսօր Եկեղեցին ղեկավարելու համար, ճիշտ ինչպես հին ժամանակներում:

  • Միասին կարդացեք Գործք Առաքելոց 1.22-26 հատվածները: Դասարանով բացահայտեք, թե ինչպես են առաքյալները նոր առաքյալ կանչում:

  • Նախապես խնդրեք որևէ երեխայի և նրա ծնողին սովորել վերջերս կանչված առաքյալի մասին (նրանք կարող են առաքյալների մասին տեղեկություններ գտնել՝ «Տասներկու Առաքյալների Քվորում», ChurchofJesusChrist.org): Հրավիրեք այդ երեխային կիսվել դասարանի հետ, թե նա ինչ սովորեց դասարանի հետ և, եթե հնարավոր է, ինչ է առաքյալն ասել իր կոչման մասին գերագույն համաժողովի իր առաջին ուղերձում։

Նկար
Առաքյալները միասին նստած զրուցում են

Առաքյալները սկսեցին ղեկավարել Եկեղեցին, երբ Հիսուսը համբարձվեց երկինք։

Գործք Առաքելոց 2․36-47

Սուրբ Հոգին վկայություն է տալիս իմ սրտին ավետարանի ճշմարտությունների մասին

Երբ երեխաները սովորում են հասկանալ, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում իրենց հետ, նրանք ոգեշնչվում են և սկսում են լսել ստացած հուշումները, և գործել ըստ դրանց։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Գործք Առաքելոց 2․36–37։ Ի՞նչ ենք զգում, երբ Սուրբ Հոգին ինչ-որ բան է ասում մեր սրտին։

  • Դասարանով մի պաստառ պատրաստեք, որի վերևում գրված կլինի Մենք ի՞նչ պետք է անենք։ Ամեն շաբաթ ցուցադրեք պաստառը և ավելացրեք այն ուղիները, որոնցով երեխաները կարող են գործել՝ ըստ ամեն շաբաթվա դասից իրենց սովորածի։

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 2․41-47 և գտնել այն լավ գործերը, որ մարդիկ կատարեցին մկրտվելուց հետո։ Ի՞նչ լավ գործեր կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ շնորհակալ ենք Սուրբ Հոգու պարգևի համար, որը ստացանք մկրտվելիս։

Գործք Առաքելոց 3․1-10

Երկնային Հայրը իմ միջոցով կարող է օրհնել ուրիշներին

Ինչպե՞ս կարող եք ուսուցանել երեխաներին, որ իրենք կարող են օրհնել ուրիշներին, անգամ եթե չունեն արծաթ ու ոսկի։ (Գործք Առաքելոց 3․6) Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց տեսնել Աստծուն ծառայելու հնարավորությունները՝ ծառայելով ուրիշներին (տես Մոսիա 2․17

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից մեկին խնդրեք կարդալ Գործք Առաքելոց 3․1–10, մինչ մյուս երեխաները դերերով կատարում են այն։ (Օգնության համար տես նաև «Գլուխ 56․ Պետրոսը բժշկում է տղամարդուն» բաժինը՝ Նոր Կտակարանի պատմություններում 148–49, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում։) Կարող եք նաև ցույց տալ «Պետրոսը և Հովհաննեսը բժշկում են ի ծնե հաշմանդամ մարդուն» տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Այս մարդու ստացած օրհնությունն ինչո՞ւ էր ավելի մեծ, քան այն գումարը, որը նա խնդրում էր։

  • Շրջանով փոխանցեք մետաղադրամներով լի մի փոքրիկ տոպրակ: Երբ երեխաները ձեռքի մեջ պահեն տոպրակը, հարցրեք նրանց, թե ինչ կարող են գնել այդ փողով։ Հարցրեք երեխաներին, թե ինչ ունենք մենք տալու ուրիշներին, որը գումար չի պահանջում: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես կարող են օգնել ուրիշներին մոտենալ Փրկիչին՝ մի ընծա, որը գումար չի պահանջում (Գործք Առաքելոց 3․6

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին ծրագրել մի եղանակ, որով կարող են ծառայել Երկնային Հորը՝ այս շաբաթ օգնելով իրենց ընտանիքից որևէ մեկին։

Բարելավենք մեր ուսուցումը

Անգիր սովորեք սուրբ գրության որևէ հատված: Ընտրեք սուրբ գրության որևէ հատված, որն, ըստ ձեզ, կարող է օգնել ձեր դասարանի երեխաներին, օրինակ՝ Գործք Առաքելոց 2․38 կամ Գործք Առաքելոց 3․19, և օգնեք նրանց մտապահել մի նախադասություն այդ հատվածից։ Օժանդակ միջոցները կամ գործողությունները նույնպես կարող են օգնել երեխաներին մտապահել սուրբ գրությունները։