Նոր Կտակարան 2023
Հուլիսի 3-9-ը: Գործք Առաքելոց 1-5. «Իմ վկաները կլինիք»


«Հուլիսի 3-9-ը: Գործք Առաքելոց 1–5. «Իմ վկաները կլինիք», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 3-9-ը: Գործք Առաքելոց1-5», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023

Նկար
բազմաթիվ մարդիկ գետի ափին են և մկրտվում են գետում

Պենտեկոստեի օրը, Սիդնի Քինգ:

Հուլիսի 3-9-ը

Գործք Առաքելոց 1-5

«Իմ վկաները կլինիք»

Երբ ուսումնասիրեք Գործք 1–5-ը, Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել ձեզ գտնել ճշմարտություններ, որոնք առնչվում են ձեր կյանքին: Նշումներ կատարեք այն հատվածների վերաբերյալ, որոնք տպավորում են ձեզ և փնտրեք հնարավորություններ ձեր սովորածով կիսվելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբևէ ձեզ հետաքրքրե՞լ է, թե ինչ կարող էր Պետրոսը մտածել և զգալ, երբ նա մյուս առաքյալների հետ «աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը», երբ Հիսուսը համբարձվեց Իր Հոր մոտ: (Գործք 1․10) Եկեղեցին, որը հիմնադրվեց Աստծո Որդու կողմից, այժմ գտնվում էր Պետրոսի հոգածության ներքո: «Բոլոր ազգերը աշակերտե[լու]» ջանքերի ղեկավարման առաջադրանքն այժմ դրված էր Պետրոսի վրա (Մատթեոս 28.19): Բայց արդյո՞ք նա վախ էր զգում կամ իրեն համապատասխան չէր համարում, մենք չենք գտնում որևէ ապացույց դրա վերաբերյալ Գործք Առաքելոց գրքում: Այն, ինչ մենք ենք գտնում, աներկյուղ վկայության և դարձի, հրաշագործ բժշկությունների, հոգևոր դրսևորումների և Եկեղեցու նշանակալի աճի օրինակներ էին: Սա դեռ Փրկիչի Եկեղեցին էր՝ դեռ ղեկավարվում էր Նրա կողմից: Իրականում, Գործք Առաքյալոց գիրքը կարելի է անվանել նաև Հիսուս Քրիստոսի Գործք Հիսուս Քրիստոսի՝ Իր առաքյալների միջոցով: Առաջնորդվելով Հոգու կողմից, Պետրոսն այլևս այն անուսում ձկնորսը չէր, ում Հիսուսը գտավ Գալիլեա ծովի ափերին: Ոչ էլ այն խելահեղ մարդն էր, ով ընդամենը շաբաթներ առաջ դառնորեն արտասվում էր, որովհետև նույնիսկ հերքել էր, որ ճանաչում էր Նազարեթցի Հիսուսին:

Գործք Առաքելոց գրքում դուք կկարդաք հզոր հայտարարություններ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Դուք կտեսնեք նաև, թե ավետարանն ինչպես է վերափոխում մարդկանց՝ ներառյալ ձեզ, դարձնելով քաջարի աշակերտներ, ինչպիսիք Աստված գիտի, որ կարող են դառնալ:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գործք 1.1–8, 15–26, 2.1–42, 4.1–13, 31–33

Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին Սուրբ Հոգու միջոցով

Գործք Առաքելոց գիրքը արձանագրել է Փրկիչի Համբարձումից հետո Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հաստատելու առաքյալների ջանքերը: Չնայած Հիսուս Քրիստոսն այլևս Երկրի վրա չէր, Նա ղեկավարում էր Եկեղեցին հայտնությամբ՝ Սուրբ Հոգու միջոցով: Քննարկեք, թե ինչպես էր Սուրբ Հոգին առաջնորդում Քրիստոսի Եկեղեցու նոր ղեկավարներին, երբ վերանայեք հետևյալ հատվածները. Գործք 1.1–8, 15–26, 2.1–42, 4.1–13, 31–33:

Որպես Քրիստոսի Եկեղեցու անդամներ այսօր՝ մենք յուրաքանչյուրս պարտավոր ենք մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին՝ ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, հոգ տանել կարիքի մեջ գտնվողների մասին, հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը և միավորել ընտանիքները հավերժության համար (տես Ընդհանուր ձեռնարկ1.2): Ի՞նչ եք սովորում այս վաղ շրջանի առաքյալների փորձառություններից այն մասին, թե դուք ինչպես կարող եք ապավինել Սուրբ Հոգուն ձեզ առաջնորդելու համար:

Տես նաև Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Սուրբ Հոգի»։

Գործք 2.36–47, 3.12–21

Ավետարանի սկզբունքներն ու արարողություններն օգնում են ինձ գալ դեպի Քրիստոսը

Երբևէ զգացե՞լ եք «զղջում [ձեր] սրտում», ինչպես հրեաները Պենտեկոստեի օրը: (Գործք 2.37) Գուցե դուք արել եք մի բան, որի համար զղջում եք կամ գուցե դուք ուղղակի ուզում եք փոխել ձեր կյանքը: Ի՞նչ պետք է անեք, երբ ունենում եք այս զգացումները: Հրեաներին ուղղված Պետրոսի խորհուրդը գտնվում է Գործք 2.38-ում: Նշեք, թե ինչպես են ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողությունները (ներառյալ հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը կամ այն, ինչ երբեմն հիշատակվում է որպես Քրիստոսի վարդապետություն) ներգործում այդ նորադարձների վրա, ինչպես գրված է Գործք 2.37–47-ում:

Դուք գուցե արդեն մկրտվել եք և ստացել Սուրբ Հոգու պարգևը, ուստի ինչպես եք շարունակում կիրառել Քրիստոսի վարդապետությունը: Քննարկեք երեց Դեյլ Գ. Ռենլանդի այս խոսքերը․ «Մենք կարող ենք կատարելագործվել՝ անընդհատ … հավատք գործադրելով [Քրիստոսի] հանդեպ, ապաշխարելով, ճաշակելով հաղորդությունից, նորոգելով մկրտության ուխտերն ու օրհնությունները, և ավելի մեծ չափով ստանալով Սուրբ Հոգին` որպես մշտական ուղեկից։ Երբ այդպես ենք վարվում, մենք ավելի շատ ենք նմանվում Քրիստոսին և կարողանում ենք համբերել մինչև վերջ՝ այն ամենով հանդերձ, ինչի որ այն հանգեցնում է» («Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Լիահոնա, մայիս 2015,56):

Գործք Առաքելոց 3․19–21

Որո՞նք են «հանգստանալու ժամանակները» կամ «բոլոր բաների հաստատուելու ժամանակները»

«Հանգստանալու ժամանակները» վերաբերում է Հազարամյակին, երբ Հիսուս Քրիստոսը երկիր կվերադառնա: «Ամեն բաների հաստատուելու ժամանակները» արտահայտությունը վերաբերում է ավետարանի վերականգնմանը, որը պատրաստում է աշխարհը Հազարամյակի համար:

Գործք 3, 4.1–31, 5.12–42

Հիսուս Քրիստոսի աշակերտներին զորություն է տրվում հրաշքներ գործել Նրա անունով

Կաղ մարդը հուսով էր փող ստանալ նրանցից, ովքեր գալիս էին տաճար: Բայց Տիրոջ ծառաները նրան շատ ավելին առաջարկեցին: Երբ կարդաք Գործք 3-ը, 4.1–31-ը, և 5.12–42-ը, քննարկեք թե դրան հետևած հրաշքը ինչպիսի ազդեցություն գործեց այդ մարդկանց վրա.

  • Կաղ մարդու վրա

  • Պետրոսի և Հովհաննեսի վրա

  • Տաճարում ականատեսների վրա

  • Քահանայապետերի և կառավարիչների վրա

  • Մյուս Սրբերի վրա

Նկար
Պետրոսը բուժում է մի մարդու

Այն ինչ ունեմ, քեզ կտամ, Ուոլթեր Ռեյն

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Գործք 1.21-26 Կարդալով Գործք 1.21-26-ը՝ ձեր ընտանիքի անդամները կարող են քննարկել օրհնությունները, որոնք գալիս են ներկայումս երկրի վրա մարգարեներ ունենալու շնորհիվ: Ընտանիքի անդամները կարող են պատմել, թե ինչպես են վկայություն ձեռք բերել, որ այսօրվա առաքյալներն ու մարգարեները կանչված են Աստծո կողմից: Ինչո՞ւ է կարևոր ունենալ այս վկայությունը։

Գործք 2․37Ի՞նչ կարող է նշանակել «իրանց սրտերումը զղջացին» արտահայտությունը: Ե՞րբ ենք նման բան զգացել: Ինչո՞ւ է կարևոր ասել՝ «Ի՞նչ անենք», երբ մենք այդպիսի զգացումներ ենք ունենում:

Գործք 3.1–10Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ՝ դերախաղով վերարտադրելով այս հատվածների պատմությունը: Կարող եք նաև դիտել «Պետրոսը և Հովհաննեսը բժշկում են ի ծնե հաշմանդամ մարդուն» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Տաճարում գտնվող մարդը ինչպե՞ս օրհնվեց ոչ այն ձևով, ինչի ակնկալիքն ուներ: Ե՞րբ ենք տեսել անսպասելի ուղիներով մեզ եկող Երկնային Հոր օրհնությունները:

Գործք 3.12-26, 4․1–21, 5․12–42Ի՞նչն է ձեզ տպավորում Պետրոսի և Հովհաննեսի հավատարմության մեջ (տես նաև «Պետրոսը քարոզում և ձերբակալվում է» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Ինչպե՞ս կարող ենք համարձակ լինել Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության մեջ: Մտածեք փոքր երեխաներին օգնելու մասին, որպեսզի փորձեն կիսվել իրենց վկայություններով:

Գործք 4.315.4Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ընտանիքին, ծխին կամ համայնքին ավելի շատ նմանվել այն ամենին, ինչ նկարագրված է Գործք 4.31–37-ում: Ի՞նչ է նշանակում «սիրտը եւ հոգին մէկ էր»: Ի՞նչ եղանակներով ենք մենք երբեմն «թաքցնում [մեր]» նվիրաբերությունը։ Այդպես վարվելով՝ մենք ինչո՞ւ ենք «սուտ [խոսում]» Սուրբ Հոգուն: (Գործք 5.2, 4) Ինչպե՞ս է անազնվությունը խանգարում մեր հոգևոր աճին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Let the Holy Spirit Guide», Hymns, no. 143:

Բարելավենք մեր ուսուցումը

Ընտրեք որևէ թեմա: Խնդրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել որևէ թեմա Գործք 1–5-ից միասին ուսումնասիրելու համար:

Նկար
Առաքյալները՝ երկու հրեշտակներն իրենց շուրջը, ցույց են տալիս դեպի վեր

Համբարձում, Հարի Անդերսոն