Նոր Կտակարան 2023
Հուլիսի 10–16-ը: Գործք Առաքելոց 6-9. «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ»


«Հուլիսի 10–16-ը: Գործք Առաքելոց 6-9. «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 10–16-ը: Գործք Առաքելոց 6-9, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023

Նկար
Պողոսն ընկավ գետնին

Դարձը Դամասկոսի ճանապարհին, Միքելանջելո Մերիսի դա Կարավաջո

Հուլիսի 10–16-ը

Գործք Առաքելոց 6–9

«Ի՞նչ ես կամենում որ անեմ»

Սկսեք՝ ընթերցելով Գործք Առաքելոց 6–9-ը: Այս համառոտ շարադրանքի առաջարկները կարող են օգնել ձեզ բացահայտել որոշ կարևոր սկզբունքներ այս գլուխներում, թեև դուք կարող եք գտնել ուրիշները ձեր սեփական ուսումնասիրության ժամանակ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Եթե կար մեկը, ով անհավանական թվացող թեկնածու էր դարձի գալու համար, դա հավանաբար Սավուղն էր՝ մի Փարիսեցի, ով քրիստոնյաներին հալածողի համբավ ուներ: Ուստի, երբ Տերը Անանիա անունով մի աշակերտի հանձնարարեց գտնել Սավուղին և նրան օրհնություն տալ, Անանիան բնականաբար երկմտեց: «Տէր,- ասաց նա,- ես այն մարդի համար շատերից լսեցի, թէ որչափ չարիք արաւ քո սուրբերին Երուսաղէմումը» (Գործք Առաքելոց 9.13): Բայց Տերը գիտեր Սավուղի սիրտը և նրա ներուժը, և Նա իր մտքում մի առաքելություն ուներ Սավուղի համար. «Նա ինձ համար ընտրուած անօթ է, որ իմ անունը տանէ հեթանոսների, թագավորների եւ Իսրայէլի որդկանց առաջին» (Գործք Առաքելոց 9.15): Այսպիսով, Անանիան հնազանդվեց, և երբ նա գտավ այս նախկին հալածողին, նրան կոչեց «Սաւուղ եղբայր» (Գործք Առաքելոց 9.17): Եթե Սավուղը կարողացավ ամբողջությամբ փոխվել, և Անանիան կարողացավ այդպես ազատ ողջունել նրան, արդյո՞ք մենք պետք է որևէ մեկին փոխվելու համար անհավանական թեկնածու համարենք՝ անգամ ինքներս մեզ:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գործք Առաքելոց 6–8

Իմ սիրտը պետք է «ուղիղ լինի Աստծո աչքում»

Աճող եկեղեցին նշանակում էր, որ արքայությունում ծառայելու համար անհրաժեշտ էր աշակերտների թվի աճ: Համաձայն Գործք Առաքելոց 6.1–5-ի՝ ինչ հատկանիշներ էին Տասներկու Առաքյալները փնտրում նրանց մեջ, ովքեր ծառայելու էին իրենց հետ: Երբ կարդաք Գործք 6–8-ը, նշեք, թե ինչպես էին այդ հատկանիշները դրսևորվում այնպիսի մարդկանց մեջ, ինչպիսիք էին Ստեփաննոսը և Փիլիպպոսը: Ի՞նչ էր պակասում Սիմոնին, և ի՞նչ կարող ենք սովորել նրանից փոխվել կամենալու մասին:

Արդյոք կա՞ ինչ-որ բան, որ դուք ոգեշնչված եք զգում փոխել, որպեսզի համոզվեք, որ ձեր սիրտը «ուղիղ լինի Աստծո աչքում»: (Գործք Առաքելոց 8.21–22) Այդ փոփոխությունը կատարելով՝ ինչպե՞ս եք օրհնվել Աստծուն ծառայելիս։

Գործք Առաքելոց 6–7

Եթե հակառակվենք Սուրբ Հոգուն, դա կարող է հանգեցնել Փրկիչի և Նրա ծառաների մերժմանը

Հրեա առաջնորդները պատասխանատու էին մարդկանց՝ Մեսիայի գալուստին նախապատրաստելու համար: Եվ այնուամենայնիվ, նրանք չկարողացան ճանաչել Մեսսիային և մերժեցին Նրան: Դա ինչպե՞ս տեղի ունեցավ: Պատասխանի մի մասը կարելի է գտնել Ստեփաննոսի խոսքերում. «Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք» (Գործք Առաքելոց 7.51): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Սուրբ Հոգուն հակառակվել: Սուրբ Հոգուն հակառակվելը ինչո՞ւ կարող է հանգեցնել Փրկիչի և Նրա ծառաների մերժմանը։

Երբ կարդաք Գործք Առաքելոց 6–7 գլուխները, փնտրեք այլ ուղերձներ, որոնք Ստեփաննոսն ուսուցանեց հրեաներին: Ինչպիսի՞ վարվելակերպի դեմ նա նախազգուշացրեց: Արդյո՞ք նկատում եք նմանատիպ վարվելակերպ ձեր մեջ: Ի՞նչ են ձեզ ուսուցանում Ստեփանոսի խոսքերը Սուրբ Հոգուն հակառակվելու հետևանքների մասին: Ինչպե՞ս կարող եք ձեր կյանքում ավելի զգայուն և արձագանքող լինել Սուրբ Հոգու հուշումներին:

Տես նաև «Ստեփաննոսի նահատակությունը» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org:

Գործք 8․26–39

Սուրբ Հոգին կօգնի ինձ առաջնորդել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը

Ավետարանով կիսվելու մասին ի՞նչ եք սովորում Գործք 8.26–39 հատվածների պատմությունից: Սուրբ Հոգին ինչպե՞ս օգնեց Փիլիպպոսին: Ուրիշների հետ ավետարանով կիսվելով՝ ինչպե՞ս ենք նմանվում ուղեցույցի (տես Գործք Առաքելոց 8.31):

Երեց Ուլիսես Սոարեսն ասել է, որ այս պատմությունը «հիշեցում է աստվածային հանձնարարության մասին, որին մենք բոլորս պետք է ձգտենք՝ սովորելով և միմյանց ուսուցանելով Հիսուս Քրիստոսի ավետարանը: … Մենք երբեմն նմանվում ենք եթովպացուն. մեզ անհրաժեշտ է հավատարիմ և ոգեշնչված ուսուցչի օգնությունը, իսկ երբեմն նմանվում ենք Փիլիպպոսին՝ մենք պետք է ուսուցանենք և զորացնենք ուրիշներին իրենց դարձի մեջ»: («Ինչպե՞ս կարող եմ հասկանալ», Լիահոնա, մայիս 2019, 6): Կարդացեք երեց Սոարեսի ուղերձի մնացած մասը և խորհեք, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել ձեզ լինել ավետարանի ավելի լավ սովորող և ուսուցիչ:

Գործք Առաքելոց 9

Երբ ենթարկվում եմ Տիրոջ կամքին, կարող եմ գործիք դառնալ Նրա ձեռքերում

Սավուղի դարձը խիստ հանկարծակի է թվում. քրիստոնյաներին բանտարկելուց հետո նա «անմիջապես» գնաց ժողովարաններում Քրիստոսին քարոզելու: Երբ կարդաք նրա պատմությունը, խորհեք, թե ինչու էր նա այդքան պատրաստակամ փոխվելու համար: (Իր դարձի մասին Սավուղի անձնական նկարագրությունը, տես Գործք 22.1–16 և 26.9–18: Նկատի ունեցեք, որ այս պատմություններում Սողոսը կրում է Պողոս անունը [տես Գործք Առաքելոց 13.9]:)

Չնայած ճիշտ է, որ Սավուղի փորձառությունն անսովոր էր, սակայն մարդկանց մեծ մասի համար դարձը շատ ավելի երկար գործընթաց է. Սավուղի դարձի գալուց ի՞նչ կարող եք սովորել: Ի՞նչ եք սովորում Սավուղի դարձին Անանիայի և մյուս աշակերտների արձագանքից: Ի՞նչ կանեք դուք՝ այս դասերը ձեր կյանքում կիրառելու համար: Կարող եք սկսել՝ խնդրելով աղոթքով, ինչպես Սավուղն արեց. «Ի՞նչ ես կամենում, որ անեմ»։

Երբ կարդում եք Գործք Առաքելոց 9.36–42-ը, մտածեք, թե ինչպես էր Տաբիթան գործիք հանդիսանում Աստծո ձեռքում: Ի՞նչն է ձեզ ոգեշնչում նրա պատմության մեջ:

Տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Սպասելով Դամասկոս տանող ճանապարհին», Լիահոնա մայիս 2011, 70 -77, «Ճանապարհ դեպի Դամասկոս» (տեսաֆիլմ), ChurchofJesusChrist.org:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Գործք Առաքելոց 6.8, 7.51–60Համեմատեք Ստեփաննոսի մասին պատմությունները Գործք Առաքելոց 6.8-ում և Գործք Առաքելոց 7.51–60-ում՝ Փրկիչի մասին պատմությունների հետ Ղուկաս 23.1–46-ում: Ստեփաննոսը ինչպե՞ս հետևեց Փրկիչի օրինակին:

Գործք Առաքելոց 7.51-60: Սուրբ Հոգին ինչպե՞ս օրհնեց Ստեփաննոսին, երբ նրան հալածում էին: Ե՞րբ ենք ուժ ստացել Սուրբ Հոգուց դժվարին ժամանակներում:

Գործք Առաքելոց 9․5 Խթանը սուր նիզակ էր, որն օգտագործվում էր կենդանիներին քշելու համար: Հաճախ կենդանիները քացի էին տալիս, երբ դրանց խթանում էին, որը ստիպում էր խթանին ավելի խորը մտնել կենդանու մսի մեջ: Ինչպե՞ս կարող է այս անալոգիան երբեմն կիրառելի լինել մեզ համար: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի լավ ընդունենք ուղղումը Տիրոջից:

Նկար
Պետրոսը մեռելներից հարություն է տալիս Տաբիթային

Տաբիթա, վեր կաց, Սանդի Ֆրեկլեթոն Գագոն

Գործք Առաքելոց 9.32–43Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին Գործք 9.32–43-ի պատմությունների վերաբերյալ նկարներ նկարել: Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում իրական աշակերտության մասին: Ինչպե՞ս կարող է մեկը, ով «լիքն էր բարի գործերով»՝ ինչպես Տաբիթան, օգնել ուրիշներին հավատալ Տիրոջը (տես Գործք Առաքելոց 9.36, “Chapter 60: Peter Brings Tabitha Back to Life” (in New Testament Stories, 156–57, or the corresponding video on ChurchofJesusChrist.org):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Կգնամ, ուր կուզես դու, Տեր», Օրհներգեր, հմր. 46։

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Համեմատեք սուրբ գրությունները ձեր կյանքի հետ: Երբ կարդաք, մտածեք, թե պատմություններն ու ուսմունքները որքանով են առնչվում ձեր կյանքի հետ: Օրինակ՝ ի՞նչ հնարավորություններ ունեք ուրիշներին ծառայելու համար, ինչպես Տաբիթան Գործք Առաքելոց 9.36–39:

Նկար
Ստեփաննոսին քարկոծելով սպանում են

«Եւ քարկոծում էին Ստեփաննոսին, որ կանչում էր եւ ասում. Տէր Յիսուս, ընդունիր իմ հոգին» (Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Գործք Առաքելոց 7.59 [Գործք 7.59, ծանոթագրություն գ]):