Նոր Կտակարան 2023
Հունիսի 26-ից հուլիսի 2-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Որովհետեւ յարութիւն առաւ»


«Հունիսի 26-ից հուլիսի 2-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Որովհետեւ յարութիւն առաւ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունիսի 26-ից հուլիսի 2-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023

Նկար
Հիսուսը խոսում է Պետրոսի հետ ծովի ափին

Արածեցրու իմ ոչխարները, Կամիլ Քորրի

Հունիսի 26-ից հուլիսի 2-ը

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20–21

«Որովհետեւ յարութիւն առաւ»

Աղոթքով կարդացեք Մատթեոս 28-ը, Մարկոս 16-ը, Ղուկաս 24-ը, և Հովհաննես 20–21-ը, արձագանքելով ուրախությանը, որը դուք ունեք Քրիստոսի Հարության շնորհիվ: Ո՞վ կարող է օրհնվել՝ լսելով ձեր վկայությունը այս իրադարձության մասին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Շատ ականատեսների համար Նազովրեցի Հիսուսի մահը կարող է թվալ նշանավոր կյանքի հեգնական ավարտ: Մի՞թե սա այն մարդը չէր, ով մեռելներից կենդանացրեց Ղազարոսին։ Մի՞թե Նա չէր ընդդիմանում ժամանակ առ ժամանակ փարիսեցիների կողմից արվող մահացու սպառնալիքներին: Նա ցուցադրել էր կույրերին, բորոտներին և անդամալույծներին բժշկելու զորություն: Քամիներն ու ծովերն էին հնազանդվում Նրան: Եվ սակայն Նա այստեղ էր, խաչի վրա կախված, հայտարարելով՝ «Կատարուած է» (Հովհաննես 19.30): Ծաղրական խոսքերի մեջ կարող էր անկեղծ զարմանք լինել. «Ուրիշներին ազատեց, ինքն իրան չէ կարողանում ազատել» (Մատթեոս 27.42): Բայց մենք գիտենք, որ Հիսուսի մահը պատմության ավարտը չէր: Մենք գիտենք, որ գերեզմանի լռությունը ժամանակավոր էր, և Քրիստոսի փրկարար աշխատանքը դեռ նոր էր սկսվելու: Այսօր նա գտնվում է ոչ թե «մեռելների մէջ», այլ ապրողների մեջ (Ղուկաս 24.5): Նրա ուսմունքները չէին կարող լռեցնել, քանի որ Նրա հավատարիմ աշակերտները պիտի քարոզեին «բոլոր ազգերին», վստահելով Նրա խոստումին՝ «ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը» (Մատթեոս 28.19–20):

Նկար
անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20

Հիսուս Քրիստոսը հարություն առավ

Այս հատվածներում դուք կկարդաք մարդկության պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության մասին: Երբ կարդում եք, պատկերացրեք ձեզ այն մարդկանց փոխարեն, ովքեր ականատես էին Հարությանը ուղեկցող իրադարձություններին: Ի՞նչ եք սովորում նրանց փորձառություններից:

Ի՞նչ եք դուք զգում, երբ կարդում եք Փրկիչի Հարության մասին: Մտածեք, թե այն ինչպես է ազդել ձեզ վրա՝ կյանքի նկատմամբ ձեր հայացքների վրա, ձեր հարաբերությունների վրա, Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի և ավետարանի այլ ճշմարտությունների հանդեպ ձեր հավատքի վրա:

Տես նաև Աստվածաշնչի բառարան՝ «Հարություն», Ավետարանական թեմաներ՝ «Հարություն» topics.ChurchofJesusChrist.org:

Ղուկաս 24.13-35

Ես կարող եմ հրավիրել Փրկիչին «կենալ [ինձ] հետ»։

Երբ կարդաք երկու ճամփորդող առաքյալների փորձառությունը, ովքեր հանդիպեցին հարություն առած Փրկիչին, զուգահեռներ անցկացրեք Քրիստոսի հետևորդ լինելու ձեր փորձառությունների հետ: Դուք ինչպե՞ս կարող եք քայլել Նրա հետ այսօր և հրավիրել Նրան՝ «մնայ» մի քիչ երկար: (Ղուկաս 24.29) Դուք ինչպե՞ս եք ճանաչում Նրա ներկայությունը ձեր կյանքում: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին վկայել ձեզ Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին:

Տես նաև «Abide with Me; ’Tis Eventide», «Abide with Me!», Hymns, nos. 165–66:

Ղուկաս 24.36–43, Հովհաննես 20

Հարությունը մարմնի և հոգու հարատև վերամիավորումն է

Հիսուս Քրիստոսի Հարության պատմությունները կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում հարություն առնել: Օրինակ՝ ի՞նչ ճշմարտություններ եք գտնում Ղուկաս 24.36–43-ում և Հովհաննես 20-ում հարություն առած մարմինների մասին: Դուք կարող եք նաև ուսումնասիրել հարության մասին այլ սուրբ գրություններ, ինչպիսիք են՝ Ա Կորնթացիս 15.35–44, Փիլիպպեցիս 3.20–21, 3 Նեփի 11.13–15, Վարդապետություն և Ուխտեր 88.27–31, 110.2–3, 130.1, 22:

Հովհաննես 20.19-29

«Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են»

Որոշ մարդիկ կարող են զգալ, ինչպես Թովմասը, ով ասաց. «Եթէ չ’տեսնեմ … չեմ հաւատալ» (Հովհաննես 20.25): Ձեր կարծիքով, ինչո՞ւ կարող է օրհնություն լինել առանց տեսնելու հավատալը (տես Հովհաննես 20.29): Մտածեք, թե ինչպե՞ս եք օրհնվել՝ հավատալով բաներին, որոնք չէիք տեսել: Ի՞նչն է օգնում ձեզ հավատ ունենալ Փրկիչի հանդեպ, նույնիսկ, եթե չեք կարող տեսնել Նրան: Ինչպե՞ս կարող եք շարունակել ամրացնել ձեր հավատը «բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են» (տես Ալմա 32.16–21, Եթեր 12.6): Օրագրում գրանցեք փորձառությունները, որոնք օգնել են ձեզ հավատալ Հիսուս Քրիստոսին կամ դրանցով կիսվեք ձեր ծանոթի հետ:

Հովհաննես 21․1-17

Փրկիչը հրավիրում է մեզ արածեցնել Իր ոչխարներին

Հետաքրքիր կարող է լինել համեմատել Փրկիչի շփումը Իր առաքյալների հետ Հովհաննես 21-ում այն դեպքի հետ, երբ Նա առաջին անգամ պատվիրեց նրանց թողնել իրենց ձկնորսական ուռկանները Ղուկաս 5.1–11-ում: Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ գտաք: Աշակերտության մասին ի՞նչ գաղափարներ գտաք:

Խորհեք, թե Փրկիչի խոսքերը Պետրոսին Հովհաննես 21.15–17-ում որքանով են վերաբերում ձեզ: Կա՞ ինչ-որ բան, որը ձեզ հետ է պահում Տիրոջ ոչխարներին սպասավորելուց: Ինչպիսի՞ն կլիներ ձեր պատասխանը, եթե Տերը հարցներ ձեզ. «Սիրո՞ւմ ես ինձ»: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր սերը Տիրոջ հանդեպ:

Տես նաև Ա Պետրոս 5.2–4, 8, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Առաջին մեծ պատվիրանը», Լիահոնա, նոյեմբեր 2012, 83–85:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ղուկաս 24․5–6Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է Ղուկաս 24.5–6-ի մասին «Քրիստոնեական աշխարհում ոչ մի խոսք ավելի մեծ նշանակություն չունի ինձ համար» («Նա հարությո՜ւն է առել», Լիահոնա, մայիս 2010, 89): Ի՞նչ են նշանակում այս խոսքերը ձեզ համար և ձեր ընտանիքի համար:

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20–21Երբ ձեր ընտանիքը կարդում է այս գլուխները, ուշադրություն դարձրեք այն մարդկանց, ովքեր հաղորդակցվում էին Հիսուսի հետ յուրաքանչյուր պատմության մեջ: Օրինակ, ի՞նչն է ձեզ տպավորում այն մարդկանց մեջ, ովքեր այցելեցին Փրկիչի գերեզմանին: Ի՞նչ եք սովորում առաքյալների կամ Էմմաուսի ճանապարհին գտնվող աշակերտների խոսքերից կամ արարքներից:

Միասին եգեք «Did Jesus Really Live Again?» (Children’s Songbook,64): Խոսեք ձեր ընտանիքի որևէ ծանոթ մասին, ով մահացել է, և քննարկեք, թե ինչպես են այս երգի ճշմարտությունները մխիթարություն բերում:

Նկար
Հիսուսը երկու մարդու հետ քայլում է ճանապարհին

Էմմաուսի ճանապարհին, Վենդի Քելլերի

Մատթեոս 28.16–20, Մարկոս 16.14–20, Ղուկաս 24.44–53Այս հատվածներում Տերը ի՞նչ խնդրեց անել Պողոսին: Ինչպե՞ս կարող ենք օգնել կատարել այս աշխատանքը: Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ զգում էին, որ «Տէրը գործակցում էր [իրենց հետ]»՝ Իր նպատակներն իրականացնելու համար (Մարկոս 16.20):

Հովհաննես 21.15-17Կարդացեք այս հատվածները, մինչ ճաշում եք միասին: Սա որոշ իմաստ կարող է ավելացնել Փրկիչի խոսքերին՝ «Արածեցրու իմ ոչխարները»։ Հիմնվելով այն խոսքերի վրա, որոնք Հիսուսն ուսուցանեց ոչխարների մասին Նոր Կտակարանում (տես օրինակ՝ Մատթեոս 9.35–36, 10.5–6, 25.31–46, Ղուկաս 15.4–7, Հովհաննես 10.1–16), ոչխարներին արածեցնելն ինչո՞ւ է լավ փոխաբերություն Աստծո զավակներին ծառայելու մասին: Այս նմանությունն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս են վերաբերվում մեզ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Did Jesus Really Live Again?», Children’s Songbook, 64:

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Օգտագործեք երաժշտությունը՝ Հոգուն հրավիրելու և վարդապետությունը սովորելու համար: Լսելով կամ երգելով հիմներ, օրինակ՝ «He Is Risen!» (Hymns, no. 199), կարող եք հրավիրել Հոգուն և սովորել Փրկիչի Հարության մասին:

Նկար
Կինը տեսնում է գերեզմանից հարություն առած Քրիստոսին

Հարություն առած Քրիստոսը, Վոլթեր Ռեյն