Նոր Կտակարան 2023
Հունիսի 19-25-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է»


«Հունիսի 19-25-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունիսի 19-25-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023

Նկար
Քրիստոսը Պիղատոսի առաջ

Ահա այն մարդը, Անտոնիո Սիզերի

Հունիսի 19-25-ը

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

«Կատարուած է»

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23 և Հովհաննես 19 գլուխները ներառում են Փրկիչի մահկանացու կյանքի վերջին ժամերի նկարագրությունը: Ջանացեք փնտրել Նրա սերը ձեր հանդեպ, երբ ուսումնասիրեք Նրա զոհաբերությունն ու մահը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Ամեն բառի և արարքի մեջ Հիսուս Քրիստոսը մաքուր սիրո օրինակ ծառայեց. այն, ինչ Պետրոս Առաքյալը կոչում էր գթություն (տես Ա Կորնթացիս 13): Այն երբևէ այդքան ակնհայտ չէր, որքան Փրկիչի մահկանացու կյանքի վերջին ժամերին: Նրա արժանապատիվ լռությունը կեղծ մեղադրանքներին դեմ հանդիման ցույց տվեց, որ Նա «չէ գրգռվում» (Ա Կորնթացիս 13.5): Նրա հոժարակամ հնազանդությունը խարազանումին, ծաղրին ու խաչելությանը, մինչ զսպում էր Իր տանջանքներին վերջ դնելու Իր զորությունը, ցույց տվեց, որ Նա «երկայնամիտ է» և «ամեն բանի դիմանում է» (Ա Կորնթացիս 13.4, 7): Նրա ողորմածությունը Իր մոր նկատմամբ և Նրա կարեկցանքը Իրեն խաչողների հանդեպ՝ նույնիսկ Իր սեփական անօրինակ տառապանքի ժամանակ, բացահայտեց, որ Նա «իրը չէ որոնում» (Ա Կորնթացիս 13.5): Երկրի վրա Իր վերջին պահերին Հիսուսն անում էր այն, ինչ Նա արել էր Իր մահկանացու ծառայության ողջ ընթացքում՝ ուսուցանում էր մեզ՝ ցույց տալով մեզ: Իրոք, գթությունը «Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

Հիսուս Քրիստոսի՝ տառապելու պատրաստակամությունը ցույց է տալիս Նրա սերը Հոր հանդեպ և մեր բոլորի հանդեպ

Չնայած Փրկիչը իշխանություն ուներ երկնքից իջեցնելու «տասնեւերկու գունդ հրեշտակներ» (Մատթեոս 26.53), Նա կամավոր ընտրեց համբերությամբ տանել անարդար փորձությունները, դաժան ծաղրը և աներևակայելի ֆիզիկական ցավը: Ինչո՞ւ Նա արեց այդ: «Մարդկանց զավակների հանդեպ իր ողորմության», Նեփին վկայել է, «և երկայնամտության պատճառով» (1 Նեփի 19.9):

Նկար
Քրիստոսը տանում է խաչը

«Եւ խաչափայտն ինքը վերկալած դուրս գնաց … Գողգոթա » (Հովհաննես 19.17):

Փրկիչի վերջին ժամերի մասին ձեր ուսումնասիրությունը կարող եք սկսել՝ կարդալով 1 Նեփի 19.9-ը: Մատթեոս 27-ում, Մարկոս 15-ում, Ղուկաս 23-ում և Հովհաննես 19-ում որտե՞ղ եք գտնում յուրաքանչյուրի օրինակը, որոնցից, ըստ Նեփիի, Հիսուսը կտառապեր:

  • «[Նրանք] կդատեն նրան՝ որպես ոչ պիտանի մի բանի»

  • «Նրանք կխարազանեն նրան»

  • «Նրանք կզարկեն նրան»

  • «Նրանք կթքեն նրա վրա»

Ո՞ր հատվածներն են օգնում ձեզ զգալ Փրկիչի «սիրառատ բարությունը» ձեր հանդեպ: Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում, երբ կարդում եք այս պատմությունները: Գրի առեք դրանք կամ կիսվեք ինչ-որ մեկի հետ։

Տես նաև «Հիսուսին դատում են Պիղատոսի առաջ» և «Հիսուսին խարազանում են և խաչում» (տեսանյութեր, ChurchofJesusChrist.org):

Մատթեոս 27.27–49, 54, Մարկոս 15.16–32, Ղուկաս 23.11, 35–39, Հովհաննես 19.1–5

Ծաղրը չի կարող փոխել ճշմարտությունը

Իր ծառայության ընթացքում Հիսուսը համբերությամբ տանում էր ծաղրը, որն ավելի ուժեղացավ Նրա խարազանման և խաչելության ժամանակ: Բայց այդ ծաղրը չէր կարող փոխել ճշմարտությունը. Հիսուսն Աստծո Որդին է։ Երբ կարդաք այն նվաստացման մասին, որը Հիսուսը տարավ համբերությամբ, մտածեք ընդդիմության և ծաղրի մասին, որին նրա գործը բախվում է այսօր: Ի՞նչ հասկացողություն եք ձեռք բերում երկարատև ընդդիմության մասին: Ի՞նչն է ձեզ տպավորում հարյուրապետի խոսքերի մեջ Մատթեոս 27.54-ում:

Մատթեոս 27.46, Մարկոս 15.34

Հիսուս Քրիստոսը միայնակ տառապեց, ուստի ես ստիպված չեմ անել այդ

Խաչի վրա Իր ամենադժվար պահերից մեկի ժամանակ Հիսուսը, ով միշտ ապավինում էր Իր Երկնային Հորը, հանկարծ իրեն լքված զգաց: Այս մասին կարդալով՝ գուցե մտածեք այն ժամանակների մասին, երբ դուք ձեզ հեռու եք զգացել Աստծուց: Դուք կարող եք խորհել, թե Փրկիչի զոհաբերությունը խաչի վրա ինչպես է հնարավորություն տալիս հաղթահարել այդ հեռավորությունը: Ինչպես վկայել է երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը, «Քանի որ Հիսուսը բոլորովին մենակ գնաց այդ երկար, միայնակ ճանապարհով, մենք ստիպված չենք դա անել: … Գողգոթայի գագաթից հնչող փողն այն ճշմարտությունն է, որ մենք երբեք չենք լինի մենակ, ոչ էլ անօգնական, նույնիսկ, եթե երբեմն մենակություն զգանք» («Ոչ ոք Նրա հետ չէր», Լիահոնա, մայիս 2009, 88): Մտածեք, թե Փրկիչը ինչպես կարող է օգնել ձեզ հաղթահարել միայնությունը, երբ կարդում եք երեց Հոլլանդի ուղերձի մնացած մասը:

Ղուկաս 23.34

Փրկիչը մեզ համար ներման օրինակ է

Ի՞նչ եք զգում, երբ կարդում եք Փրկիչի խոսքերը Ղուկաս 23.34 (տես գաղափարը, որը տրամադրում է Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ծանոթագրություն գ): Փրկիչի խոսքերին հղում կատարելով՝ նախագահ Հենրի Բ. Այրինգը ուսուցանել է. «Մենք պիտի ներենք և ոխ չպահենք նրանց հանդեպ, ովքեր վիրավորում են մեզ: Փրկիչը օրինակ ծառայեց՝ խաչին գամված լինելով. … Մենք չգիտենք նրանց սրտերը, ովքեր վիրավորում են մեզ» (“That We May Be One,” Ensign, May 1998, 68): Այս հատվածն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ, եթե դժվարանում եք ներել ինչ-որ մեկին:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին սովորել այս գլուխներում նկարագրված իրադարձությունների մասին, կարող եք նրանց հետ կիսվել «Chapter 52: The Trials of Jesus» և “Chapter 53: Jesus Is Crucified» (New Testament Stories, 133–38, կամ համապատասխան տեսաֆիլմերով ChurchofJesusChrist.org): Կամ կարող եք միասին դիտել այս իրադարձությունները պատկերող տեսանյութեր. «Հիսուսը դատապարտվում է Պիղատոսի առաջ» և «Հիսուսը խարազանվում և խաչվում է» (ChurchofJesusChrist.org): Կարող եք խնդրել երեխաներին իրենց սեփական բառերով պատմել պատմությունները: Ընտանիքի անդամները կարող են կիսվել, թե ինչ են զգում Փրկիչի հանդեպ՝ մեզ համար Նրա կրած տառապանքի շնորհիվ:

Մատթեոս 27.11–26, Մարկոս 15.1–15, Ղուկաս 23.12-25, Հովհաննես 19.1–16Ինչո՞ւ Պիղատոսը Հիսուսին խաչելության հանձնեց, չնայած գիտեր, որ Հիսուսն անմեղ է: Մենք ի՞նչ դասեր ենք սովորում Պիղատոսի փորձառությունից այն մասին, որ պիտի պաշտպանենք այն, ինչն, ըստ մեզ, ճիշտ է: Ձեր ընտանիքի համար օգտակար կլինի դերախաղով բեմադրել սցենարներ, որոնցում նրանք կկարողանան պաշտպանել այն, ինչը ճիշտ է:

Մատթեոս 27.46, Ղուկաս 23.34, 43, 46, Հովհաննես 19.26-28, 30Կարող եք ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանձնարարել այս հատվածներից մեկ կամ երկու հայտարարություն, որոնք Փրկիչն արեց խաչի վրա: Խնդրեք նրանց կիսվել, թե այս հայտարարություններից ինչ են սովորում Փրկիչի և Նրա առաքելության մասին:

Մարկոս 15.39Խաչելության մասին կարդալով՝ ինչպե՞ս ենք ամրացնում մեր վկայությունն առ այն, որ Հիսուսն «Աստծո Որդին է»։

Հովհաննես 19.25-27Այս հատվածներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք սիրել և աջակցել ընտանիքի անդամներին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Upon the Cross of Calvary», Hymns, no. 184:

Բարելավել մեր ուսուցումը

Ընդօրինակեք Փրկիչի կյանքը: «Օգտակար է ուսումնասիրել, թե ինչպես էր Փրկիչն ուսուցանում՝ Նրա օգտագործած եղանակները, Նրա ասած բառերը: Բայց Փրկիչի՝ ուսուցանելու և մյուսներին բարձրացնելու զորությունը գալիս էր Նրա ապրելաձևից և անհատականությունից: Որքան ջանասիրաբար փորձեք ապրել Հիսուս Քրիստոսի նման, այնքան ավելի շատ կկարողանաք ուսուցանել Նրա նման» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,13):

Նկար
Քրիստոսը խաչի վրա

Քրիստոսը խաչի վրա, Կառլ Հեյնրիխ Բլոխ