Նոր Կտակարան 2023
Մայիսի 29-ից հունիսի 4-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13. «Իմ հիշատակի համար»


«Մայիսի 29-ից հունիսի 4-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 23, Հովհաննես 13». «Իմ հիշատակի համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 29-ից հունիսի 4-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 13», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Վերջին Ընթրիքը

Իմ հիշատակի համար, Վոլթեր Ռեյն

Մայիս 29-ից հունիսի 4-ը

Մատթեոս 26, Մարկ 14, Հովհաննես 13

«Իմ հիշատակի համար»

Երբ կարդում եք իրադարձությունների մասին, որոնք նկարագրված են Մատթեոս 26, Մարկ 14 և Հովհաննես 13 գլուխներում, ուշադրություն դարձրեք ձեր ստացած այն տպավորություններին, որոնք խորացնում են ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և ձեր նվիրվածությունը Նրան:

Գրի առեք ձեր տպավորությունները

Իր մահից մեկ օր առաջ Հիսուսն Իր աշակերտներին ինչ-որ բան տվեց, որպեսզի հիշեն Իրեն: Նա «հացն առավ և օրհնելով կտրեց, և աշակերտներին տվավ և ասեց. Առեք, կերեք, այս է իմ մարմինը: Եւ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէ՛ք դորանից ամենքդ» (Մատթեոս 26.26–28):

Դա տեղի է ունեցել մոտ 2000 տարի առաջ մի վայրում, որը մեզանից շատերը երբեք չեն տեսնի, մի լեզվով, որը մեզանից քչերը կարող են հասկանալ: Բայց հիմա` ամեն կիրակի մեր հավաքատեղիներում, քահանայություն կրողները, որոնք լիազորված են գործելու Հիսուս Քրիստոսի անունով, անում են այն, ինչ Նա մի ժամանակ արեց: Նրանք հաց ու ջուր են վերցնում, օրհնում, տալիս են մեզանից յուրաքանչյուրին՝ Նրա աշակերտներին։ Դա պարզ գործողություն է. կարո՞ղ է ավելի պարզ, ավելի հիմնարար բան լինել, քան հաց ուտելն ու ջուր խմելը: Բայց այդ հացն ու ջուրը մեզ համար սուրբ են, քանի որ օգնում են մեզ հիշել Նրան: Դրանք հետևյալ բառերն ասելու մեր ձևն են. «Ես երբեք չեմ մոռանա Նրան», ոչ թե պարզապես «Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ կարդացել եմ Նրա ուսմունքների և Նրա կյանքի մասին»: Ավելի շուտ, մենք ասում ենք. «Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ Նա արել է ինձ համար»: «Ես երբեք չեմ մոռանա, թե Նա ինչպես փրկեց ինձ, երբ ես օգնություն խնդրեցի»: Եվ «Ես երբեք չեմ մոռանա Նրա պարտավորությունն իմ հանդեպ և իմ պարտավորությունը Նրա հանդեպ՝ ուխտը, որը Փրկիչն ու ես կապել ենք»:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 26.6–13, Մարկոս 14.3–9

«Դա ինչ որ ունէր, արաւ. Առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար»

Այս հատվածներում նկարագրված կինը խոնարհ երկրպագությամբ ցույց տվեց, որ գիտեր, թե ով է Հիսուսը և ինչ է պատրաստվում անել (տես Մատթեոս 26.12): Ինչո՞ւ եք կարծում, որ նրա գործողություններն այդքան իմաստալի էին Փրկիչի համար (տես հատված 13): Ի՞նչն է ձեզ տպավորում կնոջ և նրա հավատքի մեջ: Խորհեք, թե ինչպես կարող եք հետևել նրա օրինակին։

Տես նաև Հովհաննես 12․1-8։

Մատթեոս 26.20–22, Մարկոս 14.17–19

«Միթէ ե՞ս եմ, Տէր»

Ի՞նչ եք սովորում աշակերտների մասին Տիրոջն ուղղված նրանց հարցից այս հատվածներում: Ձեր կարծիքով, նրանք ինչո՞ւ տվեցին այդ հարցը։ Մտածեք, թե ինչպես կարող եք հարցնել Տիրոջը. «Միթէ ե՞ս եմ, Տէր»:

Տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միթէ ե՞ս եմ, Տէր», Լիահոնա, նոյեմբեր 2014, 56–59:

Մատթեոս 26.26-29, Մարկոս 14.22-25

Հաղորդությունը հնարավորություն է հիշելու Փրկիչին

Երբ Փրկիչն Իր աշակերտներին ներկայացրեց հաղորդությունը, ձեր կարծիքով, ի՞նչ մտքեր և զգացումներ կունենային նրանք: Մտածեք սրա շուրջ, երբ կարդում եք նրանց փորձառության մասին Մատթեոս 26.26–29 և Մարկոս 14.22–25-ում: Ձեր կարծիքով, Հիսուսն ինչո՞ւ ընտրեց այս ճանապարհը, որպեսզի մենք հիշենք Նրան: Դուք կարող եք նաև խորհել այն փորձառությունների մասին, որոնք ունեցել եք հաղորդության ընթացքում: Կա՞ ինչ-որ բան, որ դուք կարող եք անել, որպեսզի ձեր փորձառությունն ավելի սուրբ և իմաստալի դարձնեք:

Այս հատվածները կարդալուց և խորհելուց հետո դուք կարող եք գրի առնել որոշ բաներ, որոնք ոգեշնչում են ձեզ հիշել Փրկիչի մասին: Դուք կարող եք վերանայել այս ամենը հաջորդ անգամ, երբ ընդունեք հաղորդությունը։ Դուք կարող եք նաև վերանայել դրանք այլ ժամանակ՝ որպես նրան «միշտ հիշելու» միջոց (Մորոնի 4.3):

Տես նաև Ղուկաս 22.7–39, 3 Նեփի 18.1–13, Վարդապետություն և Ուխտեր 20.76–79, Ավետարանական թեմաներ, «Հաղորդություն», topics.ChurchofJesusChrist.org, «Միշտ հիշեք Նրան» (video), ChurchofJesusChrist.org:

Հովհաննես 13․1-17

Փրկիչը ուրիշներին խոնարհությամբ ծառայելու մեր օրինակն է

Հիսուսի ժամանակ ուրիշի ոտքերը լվանալը ծառաների խնդիրն էր, ոչ թե ղեկավարների։ Բայց Հիսուսն ուզում էր, որ Իր աշակերտները այլ կերպ վերաբերվեն այն հարցին, թե ինչ է նշանակում ղեկավարել և ծառայել: Ի՞նչ ուղերձներ եք գտնում Փրկիչի խոսքերում և գործողություններում Հովհաննես 13.1–17-ում: Ձեր մշակույթում ուրիշների ոտքերը լվանալը, գուցե, ծառայելու սովորական ձև չէ: Բայց մտածեք, թե ինչ կարող եք անել՝ Փրկիչի խոնարհ ծառայության օրինակին հետևելու համար:

Հետաքրքրի կլինի նկատել այն բաները, որոնք Հիսուսը գիտեր և զգաց Իր առաքյալների հետ այս սուրբ ժամանակի ընթացքում (տես հատվածներ 1 և 3): Այս գաղափարներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Փրկիչի մասին:

Տես նաև Ղուկաս 22.24-27:

Հովհաննես 13.34-35

Ուրիշների հանդեպ իմ սերը նշան է, որ ես Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտն եմ

Ավելի վաղ Հիսուսը պատվիրան էր տվել «սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս 22.39): Հիմա նա տվեց «նոր պատուիրանք»: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սիրել ուրիշներին այնպես, ինչպես Հիսուսն է սիրում ձեզ (տես Հովհաննես 13.34):

Դուք կարող եք նաև խորհել, թե ինչպես են ուրիշներն իմանում, որ դուք Հիսուս Քրիստոսի աշակերտն եք: Ինչպե՞ս կարող եք համոզվել, որ սերը ձեր որոշիչ հատկանիշն է՝ որպես քրիստոնյա:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 26.26-29, Մարկոս 14.22-25Ամեն շաբաթ հաղորդության ժողովի ժամանակ ձեր ընտանիքն ինչպիսի՞ փորձառություն է ունենում: Առաջին հաղորդության մասին ընթերցելիս, գուցե ոգեշնչվեք քննարկում սկսել հաղորդության կարևորության և այն եղանակների մասին, որոնցով ձեր ընտանիքը կարող է երկրպագությունն ավելի իմաստալի դարձնել: Ցուցադրեք «Փոխանցել հաղորդությունը» նկարը (Ավետարանի պատկերագիրք, հ. 108) և միմյանց հետ կիսվեք գաղափարներով այն մասին, թե ինչ կարող եք անել նախքան հաղորդությունը, դրա ընթացքում և դրանից հետո:

Նկար
հաղորդությունը վերցնող կին

Հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին։

Մատթեոս 26․30Մտածեք օրհներգ երգելու մասին, ինչպես Հիսուսը և Նրա առաքյալները, միգուցե հաղորդության որևէ օրհներգ: Օրհներգ երգելն ինչպե՞ս կարող էր այն ժամանակ օրհնություն լինել Հիսուսի և Նրա առաքյալների համար: Հիմները ինչպե՞ս են օրհնություն հանդիսանում մեզ համար։

Հովհաննես 13.1–17Դուք կարող եք ձեր ընտանիքին ցույց տալ նկարը այս համառոտ շարադրանքի վերջում, երբ կարդաք այս հատվածները: Ի՞նչ ճշմարտություններ ուսուցանեց Փրկիչն Իր գործերով: Նկարում պատկերված ո՞ր մանրամասներն են օգնում մեզ հասկանալ այս ճշմարտությունները: Թերևս ընտանիքի անդամները կարող են կիսվել, թե այս ճշմարտություններով ապրելն ինչպես է իրենց երջանկություն բերել (տես Հովհաննես 13.17):

Հովհաննես 13.34-35Այս հատվածները կարդալուց հետո դուք կարող եք միասին խոսել այն մասին, թե ուրիշներն ինչպես գիտեն, որ դուք Հիսուս Քրիստոսի աշակերտներն եք: Ըստ Փրկիչի, ինչո՞վ պետք է հայտնի դառնան Իր հետևորդները: Կարող եք խնդրել ընտանիքի անդամներին խոսել այն մարդկանց մասին, ում սերը ուրիշների հանդեպ ցույց է տալիս, որ նրանք Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտներ են: Կարող եք նաև քննարկել, թե ինչպես կարող եք ավելի շատ սեր ցուցաբերել որպես ընտանիք:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Love One Another», Children’s Songbook, 136:

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Խորհեք Սուրբ գրություններն ունեն հոգևոր իմաստներ, որոնք մենք կարող ենք բաց թողնել, եթե շատ անփույթ կարդանք, ինչպես որ կկարդայինք այլ նյութեր: Մի շտապեք ավարտել գլուխը: Ժամանակ հատկացրեք՝ խորապես մտածելու այն մասին, ինչ կարդում եք։

Նկար
Հիսուսը լվանում է աշակերտների ոտքերը

Մեծ է երկնքի արքայութեան մէջ,Ջ. Քըրք Ռիչարդս