Նոր Կտակարան 2023
Մայիսի 22–28-ը: Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12–13, Ղուկաս 21. «Մարդու Որդին գալու է»


«Մայիսի 22–28-ը: Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24, Մարկոս 12-13, Ղուկաս 21. «Մարդու Որդին գալու է», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 22–28-ը: Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13, Ղուկաս 21», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Երկրորդ Գալուստ

Երկրորդ Գալուստը, Հարրի Անդերսոն

Մայիսի 22–28-ը

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12–13, Ղուկաս 21

«Մարդու Որդին գալու է»

Երբ կարդաք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1, Մատթեոս 24-25-ը, Մարկոս 12–13-ը, և Ղուկաս 21-ը, գուցե հարցնեք. «Այս գլուխներն ի՞նչ ուղերձներ ունեն ինձ համար: Իսկ իմ ընտանիքի՞: Իսկ իմ կոչմա՞ն համար»:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուսի աշակերտները, հավանաբար, Նրա մարգարեությունը զարմանալի համարեցին. Երուսաղեմի վիթխարի տաճարը՝ հրեա ժողովրդի հոգևոր և մշակութային կենտրոնը, կկործանվի ամբողջովին և «այդտեղ քար քարի վերայ … չի թողուիլ որ չ’քանդուի»: Բնականաբար, աշակերտները կցանկանային ավելին իմանալ։ «Դորանք ե՞րբ կ’լինեն», - հարցրին նրանք: «Ո՞րն է նշանը քո գալստյան»: (Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.2–4): Փրկիչի պատասխանները բացահայտեցին, որ մեծ կործանումը, որը տեղի կունենա Երուսաղեմում (մարգարեություն, որը կատարվեց մ.թ. 70 թվականին), համեմատաբար փոքր կլինի վերջին օրերին Նրա Գալուստի նշանների համեմատ: Արևը, լուսինը, աստղերը, ազգերը և ծովը, որոնք, թվում է, թե ավելի հաստատուն են, քան Երուսաղեմի տաճարը, պարզվում է ժամանակավոր են: Նույնիսկ «երկնքի զօրութիւնները կ’շարժուին» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.33): Եթե մենք հոգևորապես տեղեկացված ենք, այս խառնաշփոթը կարող է սովորեցնել մեզ մեր հույսը դնել իրապես որևէ մշտական երևույթի վրա: Ինչպես Հիսուսն է խոստացել. «Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։ … Եվ ով որ արժևորի իմ խոսքը, չի խաբվիլ» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.35, 37):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ի՞նչ է Ջոզեֆ Սմիթ—Մատթեոսը

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոսը, որը գտնվում է Թանկագին Մարգարիտում, Ջոզեֆ Սմիթի թարգմանությունն է Մատթեոս 23-րդ գլխի վերջին հատվածի և ամբողջ Մատթեոս 24-րդ գլխի: Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված վերանայումները վերականգնեցին թանկագին ճշմարտություններ, որոնք կորսված էին Հատվածներ 12–21-ը վերաբերում են հին դարերում Երուսաղեմի կործանմանը, հատվածներ 21–55-ը պարունակում են մարգարեություններ վերջին օրերի մասին:

Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.21–37, Մարկոս 13.21–37, Ղուկաս 21.25–38

Փրկիչի Երկրորդ Գալուստի վերաբերյալ մարգարեությունները կարող են օգնել ինձ հավատքով դեմ առ դեմ կանգնել ապագային

Իրադարձությունները, որոնք կհանգեցնեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, կարող են անհանգստացնող լինել: Բայց երբ Հիսուսը մարգարեացավ այս իրադարձությունների մասին, Նա հորդորեց Իր աշակերտներին «չշփոթվել» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.23): Դուք ինչպե՞ս կարող եք «չշփոթվել», երբ լսում եք երկրաշարժերի, պատերազմների, խաբեությունների և սովի մասին: Մտածեք այս հարցի շուրջ, երբ կարդում եք այս հատվածները: Նշեք ձեր գտած ցանկացած քաջալերող խորհուրդ:

Տես նաև Ավետարանական թեմաներ, «Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը», topics.ChurchofJesusChrist.org:

Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.26–27, 38–55, Մատթեոս 25.1–13, Ղուկաս 21.29–36

Ես պետք է միշտ պատրաստ լինեմ Փրկիչի Երկրորդ Գալուստին

Աստված չի հայտնել «ոչ օրը եւ ոչ ժամը, որ նորանում մարդի Որդին կ’գայ» (Մատթեոս 25.13): Բայց Նա չի ցանկանում, որ «այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ» (Ղուկաս 21.34), ուստի Նա մեզ խորհուրդ է տվել այն մասին, թե ինչպես պատրաստվել:

Այդ հատվածներն ուսումնասիրելիս գտեք առակներն ու այլ համեմատությունները, որոնք Փրկիչն օգտագործել է, որ ուսուցանի մեզ միշտ պատրաստ լինել Իր Երկրորդ Գալուստին: Ի՞նչ եք սովորում այդ հատվածներից։ Ոգեշնչվելով դրանցից, ի՞նչ եք ցանկանում անել:

Դուք կարող եք նաև քննարկել, թե ինչպես է Փրկիչը ցանկանում, որ դուք օգնեք նախապատրաստել աշխարհը Իր Երկրորդ Գալուստին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում պատրաստ լինել ընդունել Փրկիչին, երբ Նա գա: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Պատրաստվել Տիրոջ վերադարձին» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019, 81–84) կարող է օգնել ձեզ խորհել սրա շուրջ:

Տես նաև Ռասսել Մ. Նելսոն «Հավատքով ընդունել ապագան», Լիահոնա, նոյեմբեր 2020, 73-76։

Մատթեոս 25․14-30

Երկնային Հայրն ակնկալում է, որ ես խելամտորեն կօգտագործեմ Իր տված պարգևները

Փրկիչի առակում «տաղանդ»-ը վերաբերում էր փողին: Բայց տաղանդների մասին առակը կարող է մեզ հուշել խորհել, թե մենք ինչպես ենք օգտագործում մեր ցանկացած օրհնություն, այլ ոչ միայն փողը: Երբ կարդաք այս առակը, կազմեք մի քանի օրհնությունների և պարտականությունների ցուցակ, որոնք Երկնային Հայրը տվել է ձեզ: Ի՞նչ է Նա ակնկալում, որ դուք անեք այդ օրհնությունների հետ: Ինչպե՞ս կարող եք ավելի խելամտորեն օգտագործել այս պարգևները:

Մատթեոս 25․31-46

Երբ ես ծառայում եմ ուրիշներին, ծառայում եմ Աստծուն

Եթե հետաքրքրվել եք, թե Տերն ինչպես կդատի ձեր կյանքը, կարդացեք ոչխարների և այծերի առակը: Ձեր կարծիքով, կարիքավորների մասին հոգալը ինչո՞ւ կօգնի ձեզ նախապատրաստվել Աստծո «արքայությունը ժառանգելուն»:

Ինչպես է այս առակը նման մյուս երկուսին Մատթեոս 25-ում: Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն այդ երեք մարդիկ։

Տես նաև Մոսիա 2․17, 5.13):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ջոզեֆ Սմիթ–ՄատթեոսՈրպեսզի օգնեք ձեր ընտանիքին ուսումնասիրել այս գլուխը, հրավիրեք նրանց փնտրել Փրկիչի ուսմունքներն այն մասին, թե մենք ինչպես կարող ենք պատրաստվել Նրա Երկրորդ Գալուստին (տես օրինակ՝ հատվածներ 22–23, 29–30, 37, 46–48): Մենք ի՞նչ կարող ենք անել այս խորհրդին հետևելու համար: Ընտանիքով կարող եք երգել «When He Comes Again» (Children’s Songbook, 82–83) և նկարել, թե ինչպես եք պատկերացնում Փրկիչի Երկրորդ Գալուստը:

Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.22, 37Ի՞նչ է նշանակում արժևորել Աստծո խոսքը: Ինչպե՞ս կարող ենք անել սա անհատապես և ընտանիքով: Այդպես վարվելով, ինչպե՞ս կօգնենք մեզ խուսափել մոլորության մեջ ընկնելուց:

Մատթեոս 25.1-13Դուք կարող եք օգտագործել տասը կույսերի նկարը, որն ուղեկցում է այս համառոտ շարադրանքին՝ Մատթեոս 25.1–13-ը քննարկելու համար: Ի՞նչ մանրամասներ են տեսնում նկարում, որոնք նկարագրված են այս հատվածներում:

Դուք կարող եք թուղթ կտրել յուղի կաթիլների տեսքով և թաքցնել կաթիլները ձեր տան շուրջը: Դուք կարող եք կաթիլները կցել այնպիսի առարկաների, ինչպիսիք են սուրբ գրությունները կամ տաճարի նկարը: Երբ ընտանիքի անդամները գտնեն կաթիլները, կարող եք քննարկել, թե ինչպես են այս բաներն օգնում մեզ նախապատրաստվել Երկրորդ Գալուստին:

Մարկոս 12.38–44, Ղուկաս 21.1–4Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե ինչպես է Փրկիչը վերաբերվում մեր նվիրաբերություններին: Ցույց տվեք ձեր ընտանիքին, թե ինչպես Տիրոջը վճարել տասանորդ և ծոմապահության նվիրատվություն: Այս նվիրաբերություններն ինչպե՞ս են օգնում մեզ կառուցել Աստծո արքայությունը: Ուրիշ ի՞նչ եղանակներով կարող ենք Տիրոջն առաջարկել «ամեն[ը], ինչ որ [ունենք]»: (Մարկոս 12.44)

Նկար
կինը մետաղադրամ է դնում տուփի մեջ

Այրի կնոջ լուման, Սանդրա Ռաստ

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «When He Comes Again», Children’s Songbook, 82–83:

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Պատրաստեք ձեզ շրջապատող միջավայրը։ «Մեզ շրջապատող միջավայրը կարող է խորապես ներգործել սովորելու և ճշմարտությունը զգալու մեր կարողության վրա» («Ուսուցանել Փրկիչի ձևով,15): Փորձեք գտնել որևէ տեղ ուսումնասիրության համար, որը կհրավիրի Սուրբ Հոգու ազդեցությունը: Ուրախ երաժշտությունը և նկարները նույնպես կարող են հրավիրել Հոգուն:

Նկար
կանայք լամպեր բռնած

Նրանցից հինգը իմաստուն էին, Ուոլթեր Ռեյն