Նոր Կտակարան 2023
Մայիսի 15-21-ը: Մատթեոս 21–23, Մարկոս 11, Ղուկաս 19–20, Հովհաննես 12. «Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս»


«Մայիսի 15-21-ը: Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12. «Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս»; Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 15-21-ը: Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Մարդը ծառի վրա է, երբ Հիսուսը մոտենում է

Զաքեոսը ժանտաթզենու վրա, Ջեյմս Տիսո

Մայիսի 15-21-ը

Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12

«Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս»

Նախքան կկարդաք այս համառոտ շարադրանքում տրված գաղափարները, կարդացեք Մատթեոս 21–23-ը, Մարկոս 11-ը, Ղուկաս 19–20-ը և Հովհաննես 12-ը: Գրանցեք տպավորությունները, որոնցով կարող եք կիսվել ձեր ընտանիքի հետ և Եկեղեցու դասերի ժամանակ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Փրկիչը Բեթանիայից հասավ Երուսաղեմ, Նա քաղցած էր և հեռվում երևացող թզենին նման էր ուտելիքի աղբյուրի: Բայց երբ Հիսուսը մոտեցավ ծառին, պարզեց, որ ծառի վրա պտուղ չկար (տես Մատթեոս 21.17–20, Մարկոս 11.12–14, 20): Որոշ իմաստով թզենին նման էր Երուսաղեմի կեղծավոր կրոնական առաջնորդներին. Նրանց դատարկ ուսմունքները և սրբության արտաքին ցուցադրությունները հոգևոր սնուցում չէին ապահովում: Փարիսեցիներն ու դպիրները, թվում էր, պահում էին պատվիրանները, սակայն բաց էին թողնում երկու ամենամեծ պատվիրանները. սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորին՝ ինչպես ինքներս մեզ (տես Մատթեոս 22.34–40, 23.23):

Ի տարբերություն դրա, շատ մարդիկ սկսել էին ճանաչել Հիսուսի ուսմունքների բարի պտուղը: Երբ Նա հասավ Երուսաղեմ, նրանք ողջունեցին Նրան՝ ծառերի ճյուղերով ծածկելով Նրա ճանապարհը, ուրախանալով, որ ի վերջո, ինչպես ասում էր հնադարյան մարգարեությունը՝ «Քո Թագաւորը գալիս է քեզ մօտ» (Զաքարիա 9.9): Երբ կարդաք այս շաբաթ, մտածեք Փրկիչի ուսմունքների պտուղների և քավիչ զոհաբերության մասին ձեր կյանքում, նաև՝ ինչպես կարող եք «շատ պտուղ բերէ(լ)» (Հովհաննես 12.24):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ղուկաս 19.1-10

Տերը չի դատում ըստ արտաքին տեսքի, այլ ըստ սրտի ցանկությունների

Հիսուսի ժամանակներում շատ մարդիկ ենթադրում էին, որ մաքսավորները կամ հարկահավաքները անազնիվ էին և թալանում էին ժողովրդին: Ուստի, քանի որ Զաքեոսը՝ մաքսապետը, հարուստ էր, հնարավոր է, ավելի շատ կասկած էր հարուցում: Բայց Հիսուսը նայում էր Զաքեոսի սրտին: Ղուկաս 19.1–10-ը ի՞նչ է բացահայտում Զաքեոսի սրտի մասին: Կարող եք նշումներ կատարել այս հատվածների բառերից, որոնք նկարագրում են, թե ինչ արեց Զաքեոսը, որպեսզի ցույց տա իր նվիրվածությունը Փրկիչին: Որո՞նք են ձեր սրտի ցանկությունները։ Դուք ի՞նչ եք անում, որպեսզի փնտրեք Փրկիչին, ինչպես Զաքեոսը փնտրեց:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 137․9-ը։

Մատթեոս 23, Ղուկաս 20.45–47

Հիսուսը դատապարտում է կեղծավորությունը

Փրկիչի փոխազդեցությունը դպիրների և փարիսեցիների հետ ձևավորում է հետաքրքիր հակադրություն Զաքեոսի հետ նրա փոխազդեցության միջև: Ինչպես բացատրել է Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը. «Բայց [Հիսուսի] արդար բարկությունը բորբոքվում էր կեղծավորների դեմ, ինչպիսիք էին դպիրները, փարիսեցիներն ու սադուկեցիները, նրանք, ովքեր փորձում էին արդար երևալ, որպեսզի նվաճեին գովասանքը, ազդեցությունն ու հարստությունն աշխարհի, այդ ընթացքում ճնշելով ժողովրդին, որին պիտի օրհնեին»: («Անկեղծ լինելու մասին» Լիահոնա, մայիս 2015, 81):

Մատթեոս 23-ում Փրկիչը մի քանի փոխաբերություններ օգտագործեց կեղծավորությունը նկարագրելու համար: Թվարկեք այդ փոխաբերությունները և նշեք, թե դրանք ինչ են սովորեցնում կեղծավորության մասին: Ո՞րն է տարբերությունը կեղծավորության և մարդկային թուլությունների միջև, որոնց հետ մենք բոլորս առնչվում ենք, երբ փորձում ենք ապրել ավետարանով: Ոգեշնչում ստանալով՝ ուրիշ ի՞նչ կարող եք այլ կերպ անել Փրկիչի ուսմունքների շնորհիվ:

Տես նաև Աստվածաշնչի բառարան, «Կեղծավոր»

Մատթեոս 21.1–11, Մարկոս 11.1–11, Ղուկաս 19.29–44, Հովհաննես 12.1-8, 12–16

Հիսուս Քրիստոսն իմ Թագավորն է

Երբ Հիսուսը ժամանեց Երուսաղեմ Իր Քավությունը կատարելուց մի քանի օր առաջ, նրանք, ովքեր ընդունում էին Նրան որպես իրենց Թագավոր, ցույց էին տալիս իրենց նվիրվածությունը՝ օծելով Նրան, Երուսաղեմ տանող Նրա ճանապարհին փռելով հագուստներ և արմավենու ճյուղեր և աղաղակելով փառաբանության խոսքեր: Քննարկեք, թե հետևյալ աղբյուրներն ինչպե՞ս կարող են խորացնել այն իրադարձությունների հասկացողությունը, որոնցով սկսվեց Փրկիչի կյանքի վերջին շաբաթը:

  • Թագավորին օծելու հնագույն օրինակ. Դ Թագավորաց 9.1-6, 13

  • Հաղթական մուտքի հնագույն մարգարեություն. Զաքարիա 9.9

  • «Օվսաննա» բառի իմաստը. «Օվսաննա» բառի իմաստը տես Սուրբ Գրությունների ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)

  • Մարգարեություններ այն մասին, թե Փրկիչն ինչպես կգա նորից. Հայտնություն 7.9-12

Ինչպե՞ս կարող եք պատվել և ընդունել Փրկիչին՝ որպես ձեր Տեր և Թագավոր:

Տես նաև Ջերիթ Վ. Գոնգ, «Ովսա՜ննա և Ալելո՜ւիա – Կենդանի Քրիստոսը․ Վերականգնման և Զատկի առանցքը», Լիահոնա, մայիս 2020, 52–55, «Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org:

Մատթեոս 22․34–40

Երկու մեծագույն պատվիրաններն են՝ սիրել Աստծուն և սիրել ուրիշներին ինչպես ինքս ինձ:

Եթե դուք երբևէ ուժասպառ լինեք, երբ ջանում եք հետևել Քրիստոսին, օրենսգետին ուղղված Փրկիչի բառերը Մատթեոս 22-ում կարող են օգնել ձեզ պարզեցնել և կենտրոնացնել ձեր աշակերտությունը: Ահա մի եղանակ դա անելու համար. կազմեք Տիրոջ մի քանի պատվիրանների ցուցակը: Ձեր ցուցակի յուրաքանչյուր միավոր ինչպե՞ս է կապված երկու մեծ պատվիրանների հետ: Երկու մեծ պատվիրանների վրա կենտրոնանալով՝ ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ պահել մյուս պատվիրանները:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 21.12–14Հիսուսի խոսքերն ու գործողությունները Մատթեոս 21.12–14-ում ինչպե՞ս են ցույց տալիս, թե Նա ինչպե՞ս էր վերաբերվում տաճարին: Մենք ինչպե՞ս ենք ցույց տալիս, թե ինչպես ենք վերաբերվում տաճարին: Մենք ի՞նչ կարող ենք «դուրս անել» (հատված 12) մեր կյանքից՝ մեր տունը տաճարին ավելի շատ նմանեցնելու համար: Երգեք որևէ երգ տաճարի մասին, օրինակ՝ «I Love to See the Temple» (Children’s Songbook, 95):

Մատթեոս 21.28–32Մարդու և երկու որդիների մասին առակից ո՞ր դասերը կարող են օգնել ձեր ընտանիքին: Օրինակ՝ դուք կարող են օգտագործել այս պատմությունը, որպեսզի քննարկեք անկեղծ հնազանդության և ապաշխարության կարևորությունը: Ձեր ընտանիքը կարող է նաև սցենար գրել, բեմադրելով առակը և հերթով կատարելով տարբեր դերեր:

Մատթեոս 22.15-22, Ղուկաս 20.21-26Երեխաները կարող են բավականություն ստանալ ձևական մետաղադրամներ պատրաստելով և Հիսուսի «պատկերը կամ գիրը» դրանց վրա նկարելով: Մետաղադրամի հետևի կողմում կարող են գրել որոշ բաներ, որոնք «Աստուծունն» են (Մատթեոս 22.21) և որոնք մենք կարող ենք տալ Նրան: Կարող եք նաև խոսել այն մասին, թե ինչ է նշանակում ունենալ Փրկիչի «պատկերը կամ գիրը» մեզ վրա (Մատթեոս 22.20, տես նաև Մոսիա 5.8, Ալմա 5.14):

Հովհաննես 12․1-8Մարիամն ինչպե՞ս արտահայտեց Փրկիչի հանդեպ իր սերը: Ինչպե՞ս ենք մենք արտահայտում մեր սերը Նրա հանդեպ:

Նկար
Կինը իր մազերով մաքրում է Հիսուսի ոտքերը

Լվանում է Հիսուսի ոտքերը, Բրայան Քոլ

Հովհաննես 12.42-43Ինչպիսի՞ սոցիալական հետևանքներ են երբեմն խանգարում մեզ Քրիստոսի հանդեպ մեր հավատը արտահայտելու կամ պաշտպանելու համար: Որպեսզի գտնեք այն մարդկանց օրինակները, ովքեր տեղի չեն տալիս հասարակության ճնշմանը, կարդացեք՝ Դանիել 1.3–20, 3, 6, Հովհաննես 7.45–53, 9.1–38 և Մոսիա 17.1–4: Մենք ինչպե՞ս կարող ենք հարգանք ցուցաբերել ուրիշների հանդեպ, երբ նրանք արտահայտում և պաշտպանում են իրենց կրոնական համոզմունքները:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Rejoice, the Lord Is King!», Hymns, no. 66:

Բարելավենք մեր ուսուցումը

Օգտագործեք արվեստը՝ ընտանիքի անդամներին ներգրավելու համար: Ավետարանի պատկերագիրքը և Gospel Media Library ChurchofJesusChrist.org պարունակում են շատ նկարներ և տեսանյութեր, որոնք կարող են օգնել (ձեր ընտանիքին) պատկերացում կազմել իրադարձությունների մասին» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,22):

Նկար
Քրիստոսի հաղթական մուտքը

Հաղթական մուտքը, Ուոլթեր Ռեյն