Նոր Կտակարան 2023
Մայիսի 29-ից հունիսի 4-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13․ «Հիշատակի համար»


«Մայիսի 29-ից հունիսի 4-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13․ «Հիշատակի համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 29-ից հունիսի 4-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Վերջին Ընթրիքը

Իմ հիշատակի համար, Վոլթեր Ռեյն

Մայիսի 29-ից հունիսի 4-ը

Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13

«Հիշատակի համար»

Երբ կարդաք Մատթեոս 26, Մարկոս 14 և Հովհաննես 13 գլուխները, փնտրեք սկզբունքներ, որոնք ձեր կարծիքով կօրհնեն ձեր ուսուցանած երեխաներին:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս գլուխներում տեղի ունեցող իրադարձությունների նկարները, ինչպես օրինակ՝ Ավետարանի պատկերագրքից հհ․ 54-55-ը, և հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ է պատկերված նկարներում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 26․26–29, Մարկոս 14․22–24

Հաղորդությունն օգնում է ինձ մտածել Հիսուսի մասին

Օգնեք երեխաներին հասկանալ, որ հաղորդությունից ճաշակելը հնարավորություն է տալիս հիշելու այն, ինչ Հիսուսն արել է մեզ համար:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Հիսուսի կողմից հաղորդությունը ներկայացնելու պատմությունը: Կարող եք օգտվել «Գլուխ 49. Առաջին հաղորդությունը» (Նոր Կտակարանի պատմություններ, էջ 124-26, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը ChurchofJesusChrist.org), կամ «Հաղորդությունը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Ինչու՞ ենք մենք ընդունում հաղորդությունը: Օգնեք երեխաներին հասկանալ, որ մենք հաղորդության ընթացքում հիշում ենք Հիսուսին:

  • Երեխաներին ցույց տվեք մի կտոր հաց և մի բաժակ ջուր: Հարցրեք նրանց՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե ինչ են ներկայացնում հաղորդության հացն ու ջուրը: Բացատրեք, որ այս խորհրդանիշերն օգնում են մեզ հիշել, որ Հիսուսը մեզ համար մահացավ ու մեռելներից հարություն առավ:

  • Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը և մտածել ինչ-որ մեկի մասին, ում սիրում են, ու այնուհետև պատմեն ձեզ այդ մարդու մասին: Խնդրեք նրանց կրկին փակել աչքերը, մտածել Փրկիչի մասին և այնուհետև կիսվել՝ ինչ գիտեն Նրա մասին: Խրախուսեք նրանց ամեն շաբաթ հաղորդության ժամանակ մտածել Հիսուսի մասին:

  • Հրավիրեք երեխաներին ցույց տալ, թե ինչ կարող են անել, որպեսզի հիշեն Հիսուսին և ակնածալից լինեն հաղորդության ժամանակ: Օգնեք երեխաներին կազմել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում նկարագրված գրքույկը և օգտագործել այն, որը հաղորդության ժամանակ կօգնի նրանց խորհել Հիսուսի մասին: Կամ էլ կարող են Եկեղեցու ամսագրերում փնտրել Հիսուսի նկարներ և ստեղծել կոլաժ, որին կարող են նայել հաղորդության ընթացքում:

Հովհաննես 13.34-35

Ես կարող եմ ուրիշներին սիրել այնպես, ինչպես Հիսուսն էր սիրում

Հիսուսը ցույց տվեց Իր սերը՝ հոգ տանելով Իր շրջապատի մարդկանց մասին: Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, ինչպե՞ս կարող են ցույց տալ իրենց սերը ուրիշների հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք նկարներ այն պատմություններից, որոնք երեխաները սովորել են այս տարի, որտեղ Հիսուսը ցույց տվեց Իր սերն ուրիշների հանդեպ (տես նախորդ համառոտ շարադրանքները Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար-ում)։ Կարդացեք Հովհաննես 13.34–35 հատվածները և օգնեք երեխաներին կրկնել «իրար սիրէք. Ինչպէս ես ձեզ սիրեցի» արտահայտությունը: Ինչպե՞ս կարող ենք մեր սերը ցույց տալ մեր ընտանիքի և ընկերների հանդեպ:

  • Հրավիրեք երեխաներից մեկին պահել Փրկիչի նկարը, երբ դասարանը երգում է Փրկիչի սիրո մասին որևէ երգ, օրինակ՝ «Love One Another» (Children’s Songbook, 136): Տվեք երեխաներին թղթե սրտեր և հրավիրեք նրանց նկարել իրենց՝ ինչ-որ բան անելիս, որով ցույց են տալիս իրենց սերը մեկ այլ անձի նկատմամբ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 26․26–29, Մարկոս 14․22–24

Հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին ու ինձ համար կատարած Նրա զոհաբերությունը

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հաղորդության հետ կապված ավելի բովանդակալից փորձառություն ունենալ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Մատթեոս 26․26–29 կամ Մարկոս 14․22–24 (տես նաև Ջոզեֆ Սմիթ թարգմանություն, Մարկոս 14.20–24 [Աստվածաշնչի հավելվածում]) և Վարդապետություն և Ուխտեր 20.75–79 հատվածները: Այդ երկու հատվածներում ո՞ր բառերն ու մտքերն են նույնանման:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ են անում, որն օգնում է իրենց հաղորդության ընթացքում մտածել Հիսուսի մասին: Օգնեք նրանց գտնել սուրբգրային հատվածներ կամ բառեր հաղորդության օրհներգերից, որ կարող են կարդալ հաղորդության ընթացքում, և այնուհետև նշեք դրանք քարտերի վրա, որպեսզի երեխաները կարողանան նայել դրանք հաջորդ անգամ, երբ ճաշակեն հաղորդությունը: Այս երգերից մի քանիսը երգեք երեխաների հետ (տես Հիմներ,էջ 169-97 ):

    Նկար
    երեխաներն ընդունում են հաղորդությունը

    Հաղորդությունն օգնում է մեզ հիշել Հիսուս Քրիստոսին ու մեզ համար կատարած Նրա զոհաբերությունը:

  • Գրատախտակին գրեք հաղորդության աղոթքի կարևոր նախադասությունները և օգնեք երեխաներին մտապահել դրանք: Ի՞նչ են նշանակում այդ արտահայտությունները: Ինչու՞ է կարևոր ամեն շաբաթ թարմացնել մեր մկրտության ուխտերը:

  • Հրավիրեք Ահարոնյան Քահանայություն կրող մեկին, որպեսզի նա պատմի հաղորդությանը նախապատրաստվելու, այն օրհնելու կամ բաժանելու իր փորձառության մասին: Ի՞նչն է օգնում նրան պատրաստվել դրան : Ի՞նչ է նա զգում պատրաստվելիս: Ինչպե՞ս են հացն ու ջուրը նրան հիշեցնում Փրկիչի մասին:

  • Խնդրեք մկրտված երեխաներին կիսվել, թե ինչ են հիշում իրենց մկրտությունից: Նրանք ի՞նչ էին զգում։ Ի՞նչ ուխտեր կապեցին նրանք (տես Մոսիա 18.8–10): Ասացեք նրանց, որ ամեն շաբաթ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, դա նման է նորից մկրտվելուն` մենք ներում ենք ստանում մեր մեղքերից և նորոգում ենք մեր ուխտերը:

Հովհաննես 13․1-17

Հիսուս Քրիստոսը սովորեցրել է մեզ, թե ինչպես ծառայել ուրիշներին

Իր աշակերտների ոտքերը լվացող Փրկիչի պատմությունը կարող է ոգեշնչել այն երեխաներին, որոնց դուք սովորեցնում եք, սիրով ծառայել իրենց շրջապատի մարդկանց:

Հնարավոր վարժություններ

  • Մի քանի օր առաջ, խնդրեք երեխաներից մեկին կարդալ Հովհաննես 13.4–9 և դասարանի անդամներին պատմել պատմությունը Պետրոսի տեսանկյունից: Ի՞նչ էր Փրկիչը փորձում սովորեցնել Պետրոսին և մյուս առաքյալներին: Երեխաները կարող են խոսել այն մասին, թե ինչ են սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս պատմությունից: Ի՞նչ ենք սովորում ուրիշներին ծառայելու մասին:

  • Միասին կարդացեք Հովհաննես 13․12-17։ Խնդրեք, որ ամեն մեկը գրի այն մասին, երբ Փրկիչը ծառայում էր մեկ այլ անձի: Խրախուսեք նրանց ներառել այն, ինչ նրանք սովորում են Նրա օրինակից: Եթե նրանք օգնության կարիք ունենան, կարող են օրինակներ փնտրել «Քրիստոսանման հատկանիշներ» տեսանյութում (ChurchofJesusChrist.org): Խնդրեք նրանց իրենց գրածով կիսվել դասարանի հետ:

Հովհաննես 13.34-35

Հիսուս Քրիստոսի աշակերտները սիրում են մյուսներին, ինչպես Նա է սիրել

Երբ մկրտվում ենք, ուխտ ենք կապում դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները: Հովհաննես 13.34–35 հատվածներում Փրկիչը նկարագրեց, թե ինչպես կարող ենք ցույց տալ, որ մենք Իր աշակերտներն ենք:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք իրար, ինչպես ես ձեզ (Հովհաննես 13․34 Հրավիրեք երեխաներին գտնել հատվածից համապատասխան բառերը և լրացնել բացթողումները: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել՝ ցույց տալու համար, որ մենք Քրիստոսի աշակերտներն ենք: Երեխաները կարող են մտածել այլ բառերի մասին, որոնք կլրացնեն գրատախտակի նախադասությունը, օրինակ՝ ծառայեք և ծառայեցի կամ ուսուցանք և ուսուցանեցի։

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Հովհաննես 13.35 և մտածել իրենց ծանոթ մարդկանց մասին, ովքեր Հիսուս Քրիստոսի աշակերտների օրինակներ են: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես են այս մարդիկ ուրիշների հանդեպ սեր ցույց տալիս, ինչպես Փրկիչն էր անում դա:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել որևէ բանով, որը նրանք կանեն՝ շնորհիվ դասի ընթացքում սովորածի: Օրինակ, նրանք կարող էին պատմել, թե ինչպես կհիշեն Հիսուս Քրիստոսին հաղորդության ընթացքում:

Բարելավենք մեր ուսուցումը

Դասարանի հետ կիսվեք ձեր վկայությամբ: Վկայությունը կարող է լինել այնքան պարզ, որքան «ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է ձեզանից յուրաքանչյուրին», կամ «ես ներքուստ լավ եմ զգում, երբ սովորում եմ Հիսուս Քրիստոսի մասին»: